– Շաբաթվա մարզական կյանքից…
– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ…
– Կարդացեք «Լուսանցք» – բաժանորդագրության համար դիմել…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Ձմեռային գունագեղ աղցան
Բաղադրությունը
Պահածոյացված ոլոռ – 100 գ
պահածոյացված եգիպտացորեն – 100գ
եփված կարմիր լոբի – 1 բաժակ
եփված սիսեռ – 1 բաժակ
մանր կտրատած գլուխ սոխ – 1 բաժակ
մանր կտրատած կանաչ սոխ – 1 բաժակ
մանր կտրատած մաղադանոս – 1 բաժակ
մանր կտրատած նեխուր – 1 բաժակ
զեյթունի բուսայուղ – 100 գ
խնձորի քացախ – 4 ճաշի գդալ
կիտրոն – 1 հատ
շաքարավազ – 1 ճաշի գդալ
աղ, սպիտակ պղպեղ
Պատրաստման եղանակը
Ընդեղենը խառնել իրար:
Պատրաստել սոխառած գլուխ սոխով, եւ դա լցնել ընդեղենի վրա:
Սրան ավելացնել մաղադանոսը, նեխուրը, կանաչ սոխը, այնուհետեւ՝ կիտրոնը (շաքարավազով) եւ քացախը, սպիտակ պղպեղն ու աղը (վերջին երկուսը՝ ըստ ճաշակի):
Սա շատ սննդարար եւ հագեցնող աղցան է:
Մնում է միայն վայելել:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Բռնցքամարտի առաջնությունը մեկնարկեց
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճեմասրահում մեկնարկել է ՀՀ բռնցքամարտի 2013թ. առաջնությունը: Մրցաշարին մասնակցում են հանրապետության տարբեր շրջանների 100 բռնցքամարտիկներ: Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքականը, որը կսկսի պատրաստվել այս տարվա գլխավոր 2 ստուգատեսներին՝ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին:
Ապրիլի 16-21-ին մեր թիմը կմասնակցի Լեհաստանում անցկացվող միջազգային ավանդական մրցաշարին: Մայիսի 31-ից մինչեւ հունիսի 10-ը Մինսկում կկայանա Եվրոպայի առաջնությունը: Հոկտեմբերի 4-20-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի կունենա բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հավաքականի համար նախատեսել է անցկացնել 9 ուսումնամարզական հավաք: Մեր բռնցքամարտիկները տարին կփակեն նոյեմբերին նախատեսված «Օլիմպիական հույսեր-19-22» մրցաշարով:
Վլադիմիր Ենգիբարյանի վերջին նվերը
Երեւանում անցկացվող Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան մրցանակների բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարը այսուհետ նվիրվելու է օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի հիշատակին:
Փետրվարի 3-ին անվանի բռնցքամարտիկի հոգեհանգստյան արարողության ավարտից հետո ՀԱՕԿ-ի փոխնախագահ, բռնցքամարտի եվրոպական ասոցիացիայի գործկոմի անդամ Դերենիկ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ մրցաշարը այսուհետ կկրի անվանի աշխարհահռչակ բռնցքամարտիկի անունը: Այն կշարունակի մնալ ավանդական: Հիշեցնենք, որ անվանի բռնցքամարտիկը մահացել է այս տարվա փետրվարի 1-ին, Լոս Անջելեսում:
Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալների
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ ձյուդոյի Եվրոպայի բաց առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի ձյուդոյի հավաքականը: Հայ ձյուդոիստները անհաջող հանդես եկան եւ մնացին առանց պարգեւների:
Մեդալներ խաղարկեցին հայ նետաձիգները
Նետաձգության Հայաստանի ձմեռային առաջնությանը, որը տեղի ունեցավ Էջմիածնում, մասնակցեց 58 մարզիկ (25 աղջիկ, 33 տղա): Հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճել են Վասիլ Շահազիզյանը (տղամարդիկ) եւ Գոհար Շահնազարյանը (կանայք): 2-րդ տեղը գրավել են համապատասխանաբար Արշակ Պետրոսյանը եւ Ռոզա Գրիգորյանը, 3-րդ՝ Վիգեն Սմբատյանը եւ Գոհար Հակոբյանը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը մրցումներից հետո ասել է, որ թիմի անդամներ Գոհար Շահնազարյանը, Արշակ Պետրոսյանը եւ Նունե Վասիլյանը փետրվարի 26-ից մարտի 2-ը կմասնակցեն Լեհաստանի Ժեչով քաղաքում կայանալիք Եվրոպայի ձմեռային առաջնությանը:
Պետական աջակցության շնորհիվ
Հաշմանդամային սպորտով զբաղվող Սուրեն Բալասանյանը մրցանակային տեղ է զբաղեցրել Հատուկ Օլիպիադաների աշխարհի ձմեռային խաղերում: Հարավային Կորեայում կայացած մրցումներում մեր մարզիկը 100 մ դահուկավազքում ցույց է տվել 2-րդ արդյունքը եւ արծաթե մեդալի է արժանացել:
Սուրեն Բալասանյանի մասնակցությունը հնարավոր է եղել իրականացնել պետական աջակցության շնորհիվ: Այդ խաղերում մարզիկին ուղեկցել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Իսրայելյանը:
Հայտնի դարձան Հայաստանի մրցակիցները
ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում տեղի ունեցավ 2015թ. ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Ըստ դրա արդյունքների, Հայաստանը հայտնվել է ընտրական 10-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Բելառուսի, Իսլանդիայի եւ Ղազախստանի այդ տարիքային հավաքականները:
Ընտրական փուլը կմեկնարկի այս տարվա մարտի 22-ին, իսկ կավարտվի 2014թ. սեպտեմբերին: Խմբերի հաղթողները, ինչպես նաեւ 2-րդ տեղերը գրաված թիմերից 4 լավագույնները կմտնեն հաջորդ փուլ, որտեղ անցումային խաղերի օգնությամբ կվիճարկեն գլխավոր մրցաշարի 7 ուղեգրերը: Հավելենք, որ 2015թ. ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա Չեխիայում:
Մեկնարկեց մոսկովյան մրցաշարը
Մոսկվայում մեկնարկեց համանուն շախմատային օփենը, որի տարբեր մրցաշարերում մասնակցում են մոտ 1600 շախմատիստ-շախմատիստուհի: Գլխավոր, «Ա» խմբի մրցաշարում, 2-րդ փուլից հետո Հայաստանի 9 ներկայացուցիչներից հաջող են մեկնարկել գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը եւ միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը, ովքեր 2 միավոր են վաստակել եւ գտնվում են առաջատարների խմբում: Կես միավոր քիչ ունեն Ռոբերտ Աղասարյանը եւ Տիգրան Սիմոնյանը:
Կանանց գլխավոր մրցաշարում հանդես եկող գրոսմասյտեր Լիլիթ Գալոյանը 2 փուլից հետո ունի 1,5 միավոր եւ զբաղեցնում է 32-րդ տեղը:
Ուսանող գրոսմայստերների մրցաշարում մեր միակ մասնակից Ռոբերտ Հովհաննիսյանը շատ անհաջող մեկնարկեց եւ առայժմ միավոր չունի ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Նշենք, որ Հայաստանը 5 մասնակից ունի նաեւ սիրողական շախմատիստների մրցաշարում:
Գլխավոր մրցակից է տեսնում Արոնյանին
ՖԻԴԵ-ի հաշվարկով աշխարհի առաջին շախմատիստ Մագնուս Կառլսենը կարծում է, որ այս տարի կայանալիք հավակնորդների մրցաշարում իր գլխավոր մրցակիցը լինելու է Լեւոն Արոնյանը: «Նա բազմիցս ապացուցել է, որ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկն է: Ես մեծ տեղ չեմ տալիս այն փաստին, որ նա վերջերս անհաջողության է մատնվել մի շարք մրցաշարերում: Լեւոնը շատ լրջորեն է վերաբերվում հավակնորդների մրցաշարին, քանի որ դա նրա վերջին հնարավորությունն է խաղալ աշխարհի չեմպիոնի՝ Անանդի հետ»,- հայտարարել է նորվեգացի գրոսմայստերը, ում համար դժվար պայքար են ակնկալում Լոնդոնում կայանալիք մրցաշարում, չնայած մասնագետները հենց նրան են համարում գլխավոր ֆավորիտ:
«Արոնյանը եւ Կրամնիկը հաստատ չեն վախենում ինձնից: Ռաջաբովը, Կարյակինը, Նակամուրան եւ Գրիշչուկը վերջին ժամանակներին բավական առաջադիմել են: Շատ դժվար կլինի հաղթել Լոնդոնում: Չէ որ բոլոր մասնակիցները ամիսներով պատրաստվում են դրան»,- ասել է 22-ամյա շախմատիստը, ով վերջերս վստահ հաղթանակ տարավ Հոլանդիայի Վեյք Ան Զեեի սուպերմրցաշարում եւ կրկնեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի 1999թ. սահմանած ռեկորդը (10 միավոր 13 տուրում):
ՖԻԴԵ-ի հաշվարկով 2800-ից ավելի վարկանիշային միավորներ հավաքած շախմատիստները.-
1. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) 2872 (01.02.2013): 2. Գարի Կասպարով (Ռուսաստան) 2851 (01.07.1999): 3. Լեւոն Արոնյան (Հայաստան) 2825 (01.05.2012): 4. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 2817 (01.03.2011): 5. Վեսելին Թոփալով (Բուլղարիա) 2813 (01.07.2006): 6. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 2811 (01.01.2002):
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 4 (267), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



