– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…
– Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ…
Մարզական անցուդարձ –
Բոլոր չեմպիոնները հայտնի են
Ծաղկաձորում ավարտվեց դահուկավազքի Հայաստանի 2013թ. բաց առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ Ավստրալիայի եւ Չեխիայի պատվիրակները:
1200 մ սպրինտ (դասական ոճ) ձեւում կանանց պայքարում հաղթել է Սյուզաննա Վարոսյանը (Աշոցք): 5 կմ դասական ոճում չեմպիոնի կոչումը նվաճել է Ավստրալիան ներկայացնող Գրիմեռ Լեսինցկան: Նա ուժեղ է եղել նաեւ 10 կմ ազատ ոճում: 4х5 կմ փոխանցավազքում լավագույն ժամանակը ցույց են տվել Հայկանուշ Երիցյանն ու Գրիմեռ Լեսինցկան:
Տղամարդկանց 1200 մ սպրինտում (դասական ոճ), 10 եւ 15 կմ մրցավազքում չեմպիոնի կոչումը նվաճել է Սերգեյ Միքայելյանը: 4х5 կմ փոխանցավազքում առաջին տեղը զբաղեցրել է Մյասնիկ Ղարիբյան – Գոռիկ Գեւորգյան զույգը:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Սարգսյանն նշել է, որ առաջնության արդյունքներով կազմավորվել է ազգային նոր հավաքական, որը Իտալիայում մասնակցելու է աշխարհի առաջնությանը: Այդ մրցումներին Հայաստանը կներկայացնեն 8 մարզիկ-մարզուհի:
Որոշեցին ուժեղագույններին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցեցին կաշվե ձեռնոցի մոտ 100 վարպետներ:
Տարբեր քաշային կարգերում հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին հետեւյալ բռնցքամարտիկները՝ Հովհաննես Դանիելյան (49 կգ), Դերենիկ Գիժլարյան (52 կգ), Արարատ Մխիթարյան (56 կգ), Հովհաննես Բոչկով (60 կգ), Արա Պուլուզյան (64 կգ), Վլադիմիր Մարգարյան (69 կգ), Արման Հովնիկյան (75 կգ), Ռուսլան Իբրահիմյան (81 կգ), Ազատ Դավթյան (91 կգ) եւ Արմեն Սիմոնյան (+ 91 կգ):
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը փետրվարի 25-ից կսկսի պատրաստվել Եվրոպայի աաջնությանը: Մեր թիմը սկսզբում ուսհավաք կանցկացնի Աբվյանում, ապա տարբեր կազմերով կմասնակցի միջազգային մրցաշարերի: Փետրվարի 25-ից մարտի 10-ը Աբովյան քաղաքում տեղի ունենալիք ուսումնամարզական հավաքից հետո հավաքականի որոշ մարզիկներից կազմված մի խումբ կմեկնի Չեխիա` մասնակցելու միջազգային մրցաշարի, մի այլ խումբ մարտի վերջին կմասնակցի Ուկրաինայում, իսկ մյուս խումբը՝ Ղազախստանում կայանալիք միջազգային մրցաշարերին: Ի դեպ բոլորն էլ A կարգի մրցաշարեր են:
Այդ առաջնություններում մարզիկների գրանցած արդյունքերի հիման վրա ձեւավորված թիմի անդամների մի մասը մայիսին ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում, իսկ 2-րդ թիմը կմեկնի ուսումնամարզական հավաքի Բելառուս, որտեղ արդեն մայիսի 30-ից հունիսի 9-ը հավաքականը ողջ թիմով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Հավաքականը պետք է լրջորեն նախապատրաստվի
Հայաստան – Լյուքսեմբուրգ ֆուտբոլային ընկերական խաղից առաջ «William Hill» բուքմեյքերական ընկերության մասնագետները հանդիպման ֆավորիտ էին համարում մեր ազգային թիմին` 1,53 գործակից հաղթանակի համար, Լյուքսեմբուրգի 6,5-ի դիմաց: Սակայն չեզոք դաշտում, ֆրանսիական Վալանսում կայացած խաղն անսպասելի ավարտվեց ոչ-ոքի արդյունքով` 1:1: Հանդիպման արդեն 15-րդ րոպեին լյուքսեմբուրգցիների արագ հակագրոհն ավարտվել է մեր դարպասի գրավումով: Հայաստանի հավաքականը պատասխան գոլը խփել է 1-ին խաղակեսի վերջում, երբ Մարկոսի փոխանցումից հետո Էդգար Մանուչարյանը գլխի հարվածով գնդակը ուղարկել է դարպասի ներքեւի անկյունը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ասել է, որ թիմի ցույց տված խաղը գոհացրել է իրեն. «Մեր մի քանի առաջատար խաղացողները բացակայում էին, բայց առանց նրանց էլ թիմը լավ խաղաց»: Հարկ է նշել, որ Լյուքսեմբուրգում դժգոհ են մնացել խաղի կազմակերպական հարցերից: «Հնացած մարզադաշտ, դատարկ տրիբունաներ (մոտ 1000 հանդիսական), կեղտոտ աթոռներ, անորակ խաղադաշտ, թույլ լուսավորություն: Վալանսում կայացած Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի հավաքակաների հանդիպման միակ լուսավոր կողմն այն էր, որ այն միջազգային մակարդակի է»,- այսպես է սկսել իր ռեպորտաժը լյուքեմբուրգյան «Լ’Էսենտիալ» թերթի լրագրողը:
Մեր շախմատիստները դուրս մնացին պայքարից
Հայաստանի շախմատիստներին չհաջողվեց հաղթահարել Մոսկվայում անցկացվող Աերոֆլոտ-օփեն շախմատային տոնահանդեսի որակավորման փուլը: Մրցաշարը հաջող մեկնարկած մեր գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը կարեւոր միավորներ կորցրին եւ ետ մնացին առաջատարներից եւ նախորդ փուլում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանի վատ օրինակով դուրս մնացին պայքարից:
Վերջին՝ 9-րդ փուլից առաջ, նրանցից միայն Տիգրան Լ. Պետրոսյանը լավ հնարավորություն ուներ 1/16 եզրափակիչ մտնելու համար: Սակայն Հայաստանի այս տարվա չեմպիոնը պարտվեց բախտորոշ խաղում եւ չկարողացավ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:
Հիշեցնենք, որ Աերոֆլոտ-օփենի այս տարվա մրցաշարն անցկացվում է մի քանի փուլերով՝ արագ եւ կայծակնային շախմատի կանոններով: Հաղթողը կորոշվի փետրվարի 16-17-ին անցկացվող եզրափակիչ մրցաշարում: Մեր շախմատիստները կմասնակցեն նաեւ կայծակնային շախմատի մրցաշարին
Կիպրոսում, Թուրքիայում եւ Վրաստանում…
Հայաստանի ֆուտբոլային ակումբները շարունակում են պատրաստվել 2012-13թթ. ՀՀ առաջնության վերջին շրջանին եւ 2013թ. գավաթի խաղարկությանը: Մեր 3 թիմերը՝ Երեւանի «Միկա»-ն, «Բանանց»-ը եւ Դիլիջանի «Իմպուլս»-ը Կիպրոսում են, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն եւ ստուգողական խաղեր արտասահմանյան թիմերի հետ:
Անթալիա (Թուրքիա) են մեկնել մեր 5 ակումբները՝ Երեւանի «Փյունիկ»-ը, «Ուլիս»-ը, Կապանի «Գանձասար»-ը, Գյումրիի «Շիրակ»-ը եւ 1-ին խմբի առաջատար Մարտունու «Ալաշկերտ»-ը: Անցկացվում են հագեցած մարզումներ եւ մի քանի ընկերական հանդիպումներ կլինեն: Երեւանի «Արարատ»-ը վրացական Բաթումում է անցկացնում իր վերջին ուսհավաքը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 5 (268), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



