– Հայոց հավատն ուրացանք, հերթը պատմությա՞նն է…
– Համաշխարհային խաչմերուկի ոդիսականը…
Այլապես դաժան պատերազմ է լինելու – Կա՛մ համաարիական կա՛մ համաթրքական հարված…
Այն, որ Ադրբեջանն այլեւս անթաքույց է խոսում իր ծավալապաշտական նկրտումների մասին, առավել մեծացնում է պատերազմի վտանգը տարածաշրջանում: Հայաստանի եւ Իրանի տարածքների վրա աչք տնկած այս արհեստածին երկիրը ի վերջո միջազգային ամենաթողության պայմաններում կսանձազերծի պատերազմ կամ առնվազն տեղային կռիվներ:
Բայց մի բան հաստատ է, որ եւ՛ Հայաստանը եւ Իրանը զինուժի առումով հզոր են Ադրբեջանից: Ուստի՝ Բաքուն հույսն առնվազն դրել է եղբայրական Թուրքիայի ռազմուժի վրա, կամ էլ հույս ունի, թե ինչպես արցախյան պատերազմում՝ իր կողմից կկռվեն թուրք գորշգայլերը, արաբ վահաբականները, աֆղան մոջահեդները եւ իսլամիստ այլ գրոհայիններ: Բայց ադրբեջանական չձեւավորված ուղեղը չի կարողանում արձանագրել, որ այդ բոլորը եւ մի բան էլ ավելի, մասնակցել են հայոց բռնազավթված Արցախի ազատագրմանը, եւ հայկական բանակը հաղթել է այդ բոլորին:
Հիմա մի քիչ հայկական հարցից հանգստանում են ադրբեջանցի քաղաքական շոումենները եւ արդեն բացահայտ կասկածի տակ են դնում Իրանի տարածքային ամբողջականությունը:
Ադրբեջանում ԻԻՀ դեսպանությունը դատապարտել է «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» հակաիրանական գործունեությունը: Իրանական կողմը նշել է. «Ադրբեջանում հերթական անգամ գումարվում է հակաիրանական, անջատողական քաղաքականություն որդեգրած, այսպես կոչված, «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի (ԱՀԿ)» նիստը, որը եւս մեկ անգամ կասկածի տակ է դնում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Մենք դատապարտելով ԱՀԿ-ի հակաիրանական խմբավորման ազատ գործունեությունը՝ սպասում ենք, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը եւս զգայնություն ցուցաբերի այդ գործընթացների նկատմամբ»:
Նշենք, որ Բաքվում հրավիրված ԱՀԿ հերթական նիստի ընթացքում կազմակերպության նախագահ, Մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուսթամխանլին, խոսելով թյուրքախոս իրանցիների մասին, մասնավորապես նշել էր. «Ցավոք, Հարավային Ադրբեջանում, այսինքն՝ Իրանական Ադրբեջանում բնակվող մեր հայրենակիցների ազգային, մշակութային, սոցիալական եւ քաղաքական իրավունքների վերաբերյալ Հյուսիսային Ադրբեջանում, այսինքն Ադրբեջանի Հանրապետությունում, գրքեր չեն հրապարակվում: Պաշտոնական Բաքուն խուճապային վախ ունի Թեհրանի ռեժիմի հանդեպ, այդ իսկ պատճառով է, որ մեր հայրենակիցների իրավունքների ոտնահարման հարցը միջազգային ատյաններում չի բարձրաձայնում»:
Ժամանակին հայ արիները, ըստ մեր աղբյուրների, զգուշացրել էին իրանական կողմին, որ պետք է համաարիական դաշինք ստեղծել եւ թյուրքական տարրին քշել հայկական եւ պարսկական բուն տարածքներից, քանի դեռ հակառակ գործընթացը չի սկսվել: Ըստ նույն աղբյուրների, իրանական կողմը պնդել է, թե իրանցիների մեջ չկա տարբերություն՝ պարսիկ, ադրբեջանցի, թուրք, քուրդ, թալիշ, թե մեկ այլ ազգի ներկայացուցիչ, բոլորը ԻԻՀ քաղաքացի, իսլամական իրանցիներ են:…
Հայ արիների հակառակ պնդումները եւ պատմական փաստերը՝ թյուրքական տեսակի վերաբերյալ, մնացել են «երկարաձգված» պատասխանի սպասող: Բայց այժմ վստահ ենք, որ Թեհրանում այլ բան են զգում իրանցի ասելով, եւ եթե էլի համատեղ հայ-իրանական, կամ համաարիական քայլեր չձեռնարկվեն, դանակը կհասնի ոսկորին ու… պատերազմն ավելի դժվար ու դաժան կլինի:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 5 (268), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում
* * *
Հաշվի առնելով ընթերցողների խնդրանքը, այս նյութի հետ ներկայացնում ենք նաեւ մեր նախորդ թողարկման՝ www.hayary.org կայքում տեղադրված այս հոդվածները:
* * *
Հայոց հավատն ուրացանք, հերթը պատմությա՞նն է
Մինչ հայերիս մի մասը թերարժեքության բարդույթից կամ այլասիրության մոլուցքից խամրած ընդդիմանում է մեր մյուս մասի պատմավերլուծական անհերքելի փաստարկներին՝ Հայի՝ բնածին ազգ եւ Հայաստանի՝ աստվածների բնակատեղի լինելու վերաբերյալ, Բաքվում նախատեսվում է անցկացնել բոլոր թուրքալեզու երկրների պատմաբանների միջազգային համաժողով, որի նպատակը համաթուրքական պատմության ստեղծման աշխատանքներն արագացնելն է:
Ադրբեջանը եւ Թուրքիան արդեն ստեղծում են այսպես կոչված համաթրքական պատմության ընդհանուր ծրագիրը: Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում նույնիսկ ուսումնասիրում են բոլոր թուրքալեզու երկրների պատմությունը: Սա թյուրքական ի բնե քոչվոր եւ արյունարբու տեսակը փորձելու է թյուրքական ցեղերի հնարովի պատմությունը պարտադրել բոլոր թյուրքալեզու երկրներում:
Այդ շինծու պատմությունը պետք է «հիմնավորի» Թուրքիայի եւ Ադրբեջանի գոյությունը հայերի եւ այլ ազգերի հայրենիքի տարածքների վրա, նաեւ «հիմնավորի», թե մյուս թյուրքալեզու միջիասիական երկրները ինչպես խորհրդային վարչախմբի կողմից նվեր ստացան հսկայական տարածքներ եւ այն հայրենիք կոչեցին, անգամ ազգ կոչվելու իրավունք ձեռք բերեցին…
Համաթուրքական պատմության ստեղծման հարցը քննարկվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ, եւ նրանք էլ նախաձեռնել են այս խարդախ պատմաշինությունը:
Այժմ ավելի քան կարեւոր է, որպեսզի համահայկական համերաշխությամբ միջազգային բոլոր ատյաններում բարձրացվեն ինչպես Հայկական լեռնաշխարհում հայերիս բնիկության իրավունքի, այնպես էլ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը զուգահեռ Հայոց պահանջատիրության հարցերը՝ հայապատկան հողերի վերադարձը, որպես հիմնական (բայց ոչ միակ) փոխհատուցում միլիոնավոր զոհերի:
Նույնն է նաեւ Ադրբեջան կոչված պետության առումով, որը աշխարհի քարտեզին հայտնվել է միայն մասոնա-բոլշեւիկյան ծրագրերի համաձայն (Հայաստանից եւ Իրանից տարածքներ կորզելու նպատակով), այն էլ միայն 1918թ.:
Թուրքիան եւս արհեստական պետություն է, թյուրքական տարրն էլ ընդամենը մի քանի դար առաջ է մեր լեռնաշխարհ սողոսկել:
Բոլոր կարգի թյուրքական ցեղախմբերը թող իրենց պատմությունն ու «հայրենիքը» ալթայներում եւ հարակից տափաստաններում փնտրեն:
Արտակ Հայոցյան
Համաշխարհային խաչմերուկի ոդիսականը
Հայկական լեռնաշխարհը բնատուր հայկական խաչմերուկ է, որտեղ պարզապես խաչվում են Եվրոպա-Ասիա-Աֆրիկա տանող ճանապարհները: Այն չի կարող լինել ո՛չ թուրքական, ո՛չ քրդական, ո՛չ պարսկական կամ արաբական… Եվ ո՛չ էլ՝ սիոնա-մասոնական:
Կարո՛ղ է եւ պե՛տք է լինի միմիայն հայկական:
Մինչեւ Հայկական լեռնաշխարհը չպատկանի իր բնածին տիրոջը, անբնական ու հակաբնական երեւույթները շարունակելու են կեղեքել տարածաշրջանը, ուրեմնեւ՝ աշխարհը:
Հայտնի է, որ ԽՍՀՄ գոյության տարիներին, ԱՄՆ-ին հակադրվելով, գերշահեր հետապնդող բախումներ էին կազմակերպվում ոչ միայն Թուրքիայի ու Իրաքի քրդերի միջեւ, այլեւ հենց իրաքյան քրդերի, որոնք մասնատված էին 2-3 ճյուղերի, ինչն էլ լավագույնս գործածում էին խորհրդային իշխանությունները:
Առանձին գործում էին նաեւ Սիրիայի ու Իրանի քրդերը: Այս ուղղությամբ էլ Արեւմուտքն էր ջանադրաբար զբաղվում, եւ անգամ կարողացավ ներիրանական լուրջ ռազմական բախում կազմակերպել քրդերի միջոցով՝ Իրանի զինուժի հետ ընդհարվելով:
Այսպես տարածաշրջանում մի քանի տասնյակ միլիոնի հասնող քրդական գործոնը միշտ եղել է ամենատարբեր բախումների նախնական կամ ընթացիկ թիրախ:
Այսօր էլ արաբական հեղափոխությունների միջազգային հորձանուտում այդ գործոնը մերթ ընդ մերթ գործադրվում է: Այն առնչվում է նաեւ հայկական շահերին, քանզի «Մեծ Քուրդիստան» ստեղծելու գաղափարը ներառում է նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքը, ինչը Թուրքիայի քրդերի համար այսօր անգամ առաջնային հարց է դարձել: Քրդական բանվորական կուսակցությունը տասնյակ տարիներ ռազմական հակամարտության մեջ է մտած պաշտոնական Անկարայի հետ, նախ՝ Արեւմտյան Հայաստանում քրդական ինքնավարության ստեղծման համար, ապա նաեւ՝ հայկական հողերի վրա անկախ պետություն ստեղծելու համար: Եվ այդ պետությունը պետք է դառնա «Մեծ Քուրդիստան» կոչվածի մի մասը…
Վտանգավոր է նաեւ այն, որ գերտերությունները գերշահերի հետապնդման համապատկերում (առավելապես ԱՄՆ-ն) հաճախ քաջալերում են այդ գաղափարը եւ փորձում քրդական գործոնով ահաբեկել Թուրքիային, Սիրիային, Իրաքին ու Իրանին: Մենք Հայաստանին նույնպես կավելացնենք, որը տարածաշրջանում (Կովկաս եւ Մերձավոր Արեւելք) Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցն է մնացել:
Ամերիկյան զորքերի Իրաք ներխուժումից հետո, Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից ազատություն ստացած քրդերն իշխող դիրք են գրավել Իրաքի իշխանության վերնախավում (քանի որ բավականաչափ աջակցեցին ամերիկյան զինուժի գործողություններին), անգամ քրդական ինքնավարություն ունեն Թուրքիայի հետ սահմանային հատվածում, որը ինքնուրույն տնօրինում է նավթի վաճառքի իրավունքը:
Վերջերս Սիրիայի ներքաղաքական կռիվների ժամանակ Արեւմուտքը փորձեց նաեւ սիրիական քրդերի ինքնավարություն հիմնել, անգամ հայտարարություն արվեց, սակայն Մոսկվան ու Թեհրանը աջակցեցին Դամասկոսին եւ կարողացան կանխել ինքնավարության ձեւավորումը: Գուցե այն չստացվեց նաեւ, որովհետեւ դրան դեմ էր ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիան եւս, որ վախենում է, թե քրդական ինքնավարությունների ընթացքը կհասնի նաեւ իր տարածք:
Ինչեւէ, ամեն ինչ առայժմ մնացել է իր տեղում: Բայց զարմանալի մի բան կատարվեց օրերս, երբ ՔԲԿ-ի քուրդ զինյալները լքեցին Իրաքն ու հանձնվեցին թուրքերին: Ըստ թուրքական զլմ-ների, 6 գրոհային են անցել թուրք-իրաքյան սահմանը եւ Սիլոփի շրջանում հանձնվել թուրք իրավապահներին: Նրանք փախել են Իրաքի քրդական ռազմաճամբարից: Այդ զինյալներին զինաթափել են եւ նախնական հարցաքննությունից հետո տարել Թուրքիայի դատախազություն:
ՔԲԿ-ն ստեղծվել է 1978թ. Դիարբեքիրում, որի հիմնադիրը քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանն է (Ափո), ով այժմ ցմահ բանտարկյալ է Իմրալը կղզու թուրքական բանտում: Այս կազմակերպությունն ավելի քան 3 տասնամյակ զինված պայքար է մղում թուրքական պետության դեմ, ինչպես նշեցինք, նպատակ ունենալով Թուրքիայի հարավ-արեւելյան (Արեւմտյան Հայաստանի բռնազավթված տարածքներում) եւ Իրաքի հյուսիս-արեւմտյան մասում հիմնել անկախ պետություն՝ Քուրդիստան: Թուրքիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ն ՔԲԿ-ին համարում են ահաբեկչական կազմակերպություն, բայց չգիտես ինչու՝ Արեւմուտքն ամեն կերպ աջակցում է նրանց, իսկ հիմա էլ քուրդ գրոհայինները հանձնվում են Անկարային:
Այս ամենը պետք է մտահոգի հայությանը, առավելապես Հայաստանի իշխանություններին, որոնք պետք է ամեն կերպ հաջողացնեն եւ տարածաշրջանային վերաձեւումների միջազգային ծրագրերում եւ գերտերությունների շահերի բախման կիզակետում «Մեծ Քուրդիստան»-ի փոխարեն արծարծեն Մեծ եւ Միացյալ Հայաստանի վերաստեղծման հեռանկարը:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 4 (267), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



