Բնության վերազարթոնք է՝ Աստվածահայր Արայի հրաշագործության տոնը

Փառաբանվեց նաեւ ազգը հայոց՝ մեր նպատակների հաղթանակի համար

Այս սրբազան տոնի վերականգնումը հայ արիների համար ավանդական է դարձել եւ մարտի 1-ին հերթական անգամ նշվեց Հայոց Գերագույն Աստված՝ Հայր Արայի հրաշագործության տոնը:

Մարտի 1-ը նախանշում է Գարնան Այցը, ինչը պարբերական տիեզերափուլով ձմռան նիրհից արթնացնում է բնությունը: Եվ Հայր Արան, Հայ Աստվածային համակարգի եւ Հայ Տեսակի Հայր Աստվածը՝ իր Արարչատուր Գործառույթով հետեւում է բնական կարգին ու հայ արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնքը:

Հայոց Տրնդեզից՝ Տիեզերքի Արարչին ընդառաջ գնալու տոնից հետո, մինչեւ հայ արիների Ամանորը, Երկնի ու Երկրի Հայկական Աշխարհների Գլխավոր Աստվածն իր Արարչատու Զորությամբ ապահովում է գարնան գալուստը, որը բնության մեջ հարաբերականորեն կյանքի վերածնունդն է նախանշում…

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կատարեցին ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայր Արային, հայ գենի զորությունը եւ Բնության Վերազարթոնքը…

Տոնական ծիսակարգը կատարվել է մարտի 1-ին՝ Քարահունջի հնագույն աստղադիտարանի տարածքում, որտեղ Զորաց քարերի խրոխտ ներկայությամբ հայ արիները փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Աստվածահայր Արային՝ հայոց աշխարհին հզորություն եւ հայությանը աստվածազարմ զորություն նվիրաբերելու համար: Փառաբանվեց նաեւ ազգը հայոց՝ մեր նպատակների իրականացումը հաղթական ավարտին հասցնելու համար:

Ձոն Հայր Արային

Հա՜յր մեր Արա՝ հայի Աստված,-

Սերու՜մ ունես արարչական,

Սրբազա՜ն է անունը Քո,

Փա՜ռք Քեզ եւ մեր Աստվածներին, որ զավակն եք Տիեզերքի:

Հա՜յր մեր Արա,-

Քո սերմից ծնված հային նոր կյանք տու՜ր,

Եվ տու՜ր զորություն եւ կամք ու գալիք:

Օգնի՜ր դուրս գալ այս վիճակից, չարի կարգից ու տիրույթից,

Հաջողությու՜ն Դու բեր հային, հայի երկրին ու նաեւ ինձ:

Փա՜ռք քեզ Աստված.

Հա՜յր մեր Արա,-

Հավիտյանս հավիտենից:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

01.03.2013թ., Երեւան-Քարահունջ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։