Դրսում աշուն է…

Դրսում աշուն է…

Դրսում աշուն է,
Շունն էլ աղբարկղում մարդու հետ ճաշում է.
Ճշմարտությունն այս պարզեցի պատուհանից դուրս,
Իսկ ես սիրում էի շրջիկ ու խենթուկ մարդուկներին:

Անկյունում՝ թեթևաբարո կանայք.
Անդադար, անքուն, մեկը գալիս է, մյուսը՝ գնում:

Դրսում աշուն է,
Շունն էլ աղբարկղում մարդուն փաղաքշում է:
Ճշմարտությունն այս, այո՛, պարզեցի միայն
պատուհանից դուրս,
Իսկ ես սիրում էի շրջիկ ու խենթուկ մարդուկներին:
Եվ ինչ-որ մի բան հոգիս ճնշում էր:

Իմ հայ ժողովուրդ, այս ու՞ր ենք հասել,
Այսքանից հետո էլ Ինչպե՞ս չասել.
«Զարթի՛ր, հայ լաո՛, ես մռնիմ քզի»
Ախր այս ամենը մեզ չի սազի:

Աշունը եկել է. ձմեռն էլ կանցնի,
Կյանքն առաջվա պես առաջ կընթանա
Նեղությունը այս անցյալ կդառնա:

Մենք ձեռք կբերենք էլի կայք ու գույք
Էլ չգիտեմ ինչ, հազար մի պիտույք…
Ախ, այս ամենը հեշտ է հետ բերել,
Բայց ինքնությունը պետք չէ կորցնել:

Թռիչքի մեջ են փորձվում թևերը,
Այս որտեղի՞ց եկան «եվրոձևերը»
Գոյատևելը ապրել չէ բնավ,
Իմ հայ ժողովուրդ, պետք է դիմանալ:

Տիգրան Խաչատրյան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։