Մարդկանց համարակալումը հասնում է չիպավորման ընթացքին

Ի՞նչ կարող է անել մեր նոր համարակալված նախագահը, ով իր տվյալներով բաց խաղաքարտ է միջազգային ասպարեզում

«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) տարաբնույթ գործընթացներին, ժամանակին ներկայացրել ենք նաեւ մարդկանց համարակալման շրջանակներում թաքնված ապազգայնացման ու մարդկանց ստրկացման վտանգները: Դրանք համարակալման անվանափոխությունից հետո ստացան անհատական համարանիշ, սոցիալական քարտ եւ այլ անվանումներ, այժմ նաեւ կենսաչափական քարտ եւ անձնագիր, որը մարդկանց չիպավորման գործընթացն այլեւս ազդարարեց:

Հաջորդը, որքան էլ մեզանում դեռ կան անհավատներ, լինելու է մարդու մարմնում չիպի տեղադրումը, եւ դա էլ համոզելու եւ անցկացնելու են «օրենքների» շրջանակներում… Կենսաչափական (բիոքարտի) խնդիրներին մենք եւս անդրադարձել ենք:

Վերջերս պարզվեց, որ կառավարությունը փոխել է 2012թ. սեպտեմբերի 13-ի իր 1202-Ա որոշումը: Արդեն կարելի է ստանալ էլեկտրոնային ստորագրություն առանց նույնականացման քարտի: Եվ ինչպես մարդկանց համարակալման նախնական ժամանակահատվածում, այժմ էլ անաղմուկ կիրառվում է կամավոր-պարտադիր սկզբունքը, եւ կազմակերպություններն ու մարդիկ անախորժություններից եւ անհարկի քաշքշուկներից խուսափելու համար մեր «ցեղակրոն» կառավարության ջանքերով գնում են դեպի «համաշխարհային գաղտնի կառավարության» ստեղծած պայծառ ապագան՝ ստրուկների համաշխարհային եւ համամարդկային համակենտրոնացման բազա…

Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ), «Ընդդեմ կենսաչափական փաստաթղթերի եւ քարտավորման» եւ «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միավորումները, ինչպեսեւ հազարավոր քաղաքացիներ շարունակում են պայքարել միջազգային ստրկացման դեմ, սակայն երբ «ձուկը գլխից է հոտած», պայքարը մեծ ծավալումներ չի ստանում:

Հայ Արիական միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը եւ «Ընդդեմ կենսաչափական փաստաթղթերի եւ քարտավորման» միավորումը 2012թ. դեկտեմբերի 20-ին նամակով (ներառված առկա վտանգները, նաեւ միջազգային որոշակի արձագանքները) դիմել են վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ պահանջով տալ բացատրություններ, բայց պատասխան դեռ չկա: Ակնհայտ է, որ կառավարությունը դիտավորյալ չի բարձրաձայնում հետագա չիպավորման վտանգների ու ազգին ստրկացման տանող իրողության մասին, քանի որ սնվում է այդ միջազգային համապատասխան կառույցների տված այն գումարներից, որը պետք է վատնվի քարտավորման այս եւ չիպավորման հետագա ծրագրերում: Նմանատիպ նամակ էլ՝ փաթեթով, ուղարկվել է նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն նորից արձագանք չկա:

Հիմա էլ առանց նույնականացման քարտի էլեկտրոնային ստորագրություն տրամադրում են որոշակիորեն, որպեսզի նույնականացման քարտերի պարտադրանքն այդ ստորագրությունն ստանալիս հիմնականում զանգվածային չերեւա: Եվ մարդիկ առօրյա կյանքից հոգնած ու անտարբեր (այսպես են դարձրել)՝ հետզհետե «մտնում» են համակարգչային կյանք ու շուտով այնտեղ էլ բնակվելու են… մինչեւ գլխի ընկնեն…

Հակաօրինական որոշմամբ կառավարությունը ստիպում է բոլորին վերցնել նույնականացման քարտը, որը հերթական անգամ ամրապնդում է անհատների (ուրեմնեւ՝ ազգերի) տվյալների կուտակումն ու արտահանձումը՝ ըստ պահանջատերերի: Մարդու ազատություններն ու իրավունքները սահմանափակող եւ ոչ իր կամքով բացահայտող այս հակասահմանադրական բիոմետրիկ փաստաթղթերի վերջնական հաջողությունը «համաշխարհային գաղտնի կառավարության» ծրագրած 2-րդ փուլն է՝ սոցիալական քարտերի համակարգի ներդրումից հետո: Շուտով սոցիալական քարտերը պետք չեն գա (հիմա էլ իմաստազրկված են առավելապես), երբ նույնականացման քարտերը (կենսաչափական անձնագրերում դրված չիպերով) հաղթահարեն բոլոր ներքին ու արտաքին դժվարությունները: Կմնա վերջին փուլը, ինչպես վերը նշեցինք՝ մարդկանց չիպավորման: Եվ չիպավորված որեւէ մեկը չի կարող հեռու մնալ աշխարհի գաղտնի տերերի հսկողությունից, առավել եւս չի կարող փախչել նրանց հետապնդումներից: Չիպը ռադիոսարք է, եւ դրա ալիքները կորսվեն ամենուր եւ ամեն տեղից…

Նույնականացման քարտերի հակաօրինական եւ հակասահմանադրական բնույթը բացահայտված է նաեւ շատ գիտնականների կողմից, ովքեր տարբեր երկրներում բազմաթիվ հետազոտություններում, որպես «տոտալ հսկողության գործիք» են դիտարկում այս գործընթացը: Դա արվում է, ինչպես նշեցինք, աշխարհի գաղտնի տերերի համար անցանկալի կամ վտանգավոր անձանց (ուրեմնեւ՝ կառույցների) գաղտնի մնալու հանգամանքը բացառելու եւ նրանց ամենուր որսալու նպատակով: Հայտնաբերված այլախոհներին կվերացնեն, իսկ այն այլախոհները, ովքեր չիպավորումից կհրաժարվեն՝ կզրկվեն բնականոն կյանքի ու աշխատանքի ընթացքից եւ միջազգային օրենքների ճնշման տակ կլինեն:

Այո, այսօր արդեն շատ բացասական դեր է խաղում նաեւ էլեկտրոնային «անվնաս» ստորագրությունը, որն օգտագործվում է որպես թակարդի մաս, որպեսզի ստիպեն մարդկանց վերցնել նույնականացման քարտեր, ինչն էլ իր հերթին նպաստում է կենսաչափական (բիոմետրիկ) քարտերի տարածմանը:

Ներկայացնենք հատված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ուղարկված բաց նամակից. «…Վերջերս պարզվեց, որ մեր կառավարությունը որոշ մարդկանց համար (գործատուների եւ հաշվապահների) փորձում է դարձնել նույնականացման քարտ ստանալը պարտադիր: Դա նշանակում է, որ կառավարությունը խախտում է բիոմետրիկ փաստաթղթերի կամավորության մասին գործող օրենքները եւ իր խոստումները: Զուգահեռ կամավորության խոստումների, գաղտնի ժողովրդից եւ պատգամավորներից, ըստ արտաքին խառնակիչ ու աշխարհակուլ կառույցների հրահանգների, մշակվել է այս սպառնալիք-քայլը, որն ԱԺ է ուղարկվել ու օրենք դարձել՝ գործատուներին հիմա էլ էլեկտրոնային ստորագրությունը պարտադրելու համար:

Էլեկտրոնային ստորագրություն պարտադրող նախագծերում.

Կ-023-20.07.2012-ՍՀ-010/1, Կ-0231-20.07.2012-ՍՀ-010/1, Կ-0232-20.07.2012-ՍՀ-010/1, Կ-0233-20.07.2012-ՍՀ-010/1, Կ-0234-20.07.2012-ՍՀ-010/1, Կ-0235-20.07.2012-ՍՀ-010/1, Կ-0236-20.07.2012-ՍՀ-010/1, Կ-0237-20.07.2012-ՍՀ-010/1, Կ-0238-20.07.2012-??-010/1, Կ-0239-20.07.2012-ՍՀ-010/1, Կ-02310-20.07.2012-ՍՀ-010/1, Կ-02311-20.07.2012-ՍՀ-010/1, Կ-02312-20.07.2012-ՍՀ-010/1, Կ-027-03.08.2012-ԴՀ-010/0 (վերջին նախագիծը պատժիչ պետական ահաբեկչական գործիք է) դիտավորյալ չի խոսվում նույնականացման քարտերի մասին, ժողովրդից ու պատգամավորներից թաքցվում է, որ կա նաեւ 2012թ. սեպտեմբերի 13-ի կառավարության 1202-Ա որոշումը, որն ստիպում է գործատուներին եւ որոշ աշխատակիցների վերցնել նույնականացման քարտ, որպես նախապայման էլեկտրոնային ստորագրություն ստանալու: Այստեղ է խորամանկությունը: Ստացվում է, որ էլեկտրոնային ստորագրությունը առանց նույնականացման քարտի, համաձայն այս որոշման, չի կարելի վերցնել:

Եվ գործատուն տուժելու է, եթե հրաժարվի ստանալ նույնականացման հակաօրինական քարտը: Կամավորությունը հերթական անգամ բառախաղի վերածվեց, ինչպես սոցիալական քարտերի դեպքում, եւ դա բոլորովին չէր էլ մտնում կառավարության ծրագրերի մեջ: Խոստումն ընդամենը միջանկյալ խորամանկ քայլ էր, որպեսզի այն պահին (2011թ.) կասեցվեին բիոմետրիկ փաստաթղթերի դեմ ուժ հավաքող բողոքները: Եվ կառավարությունը հետաձգեց բիոմետրիկ փաստաթղթերի մասին օրենքների ուժի մեջ մտնելը հունիսի 1-ից: Այսպես՝ հակաժողովրդական օրենքի կիրառումը իրականացվեց քիչ ուշացումով, որ հին հայտնի հոգեբանական խաղ է: Խոստումները, որ նույնականացման քարտերը լինելու են կամավոր, տվել է նաեւ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, նաեւ իր բազմաթիվ ասուլիսներում, ԱԺ-ի՝ 31.10.2011թ. լսումներում (Ա. Ռուբեն, Ս. Մանուկյան, «Լուսանցք» թիվ 38 (214), 2011թ.) եւս կամավորությունը հավաստվել է: Այն նշվել է Հանրային Խորհրդի պաշտոնական հայտարարություններում նույնպես: Բացի դա, նույնականացման քարտի կամավորությունը հաստատել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր աշխատակազմի միջոցով պատասխանելով վերոնշյալ կազմակերպությունների բաց նամակին («Լուսանցք» թիվ 43 (219), 2011թ)»… Նախագահին ուղարկված նամակում նշված էին նաեւ որոշ հիմնավորումներ, որոնք այլ երկրներում այս համակարգի դեմ գործող գիտնականների վերլուծություններն են:

Նամակագիր կազմակերպությունները «Լուսանցք»-ի միջոցով եւս մեկ անգամ կոչ են անում՝ արգելել պետական այն պարտադրանքը, որը մարդկանց ստիպում է վերցնել նույնականացման քարտ: Այս քայլերի անտեսումը հանգեցրել է նաեւ այն բանին, որ «ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրին ու միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» որոշում է ընդունվել, որը նույնպես խախտելով կամավորության սկզբունքը, նպատակ ունի ստիպել մարդկանց վերցնել նույնականացման քարտ.. ու կամա թե ակամա համաձայնել, որ պարտադիր տեղեկատվություն կուտակվի իր մասին, որը հասանելի կլինի միջազգային որոշ կառույցների (հաստատ ոչ բարի ու բուժիչ նպատակներով):

Սոցիալական քարտերից սկսվեց (անգամ ՀՀ Սահմանադրական դատարանն այն հակաօրինական ճանաչեց) եւ կենսաչափական փաստաթղթերի ու նույնականացման քարտերի միջոցով ընթանում է, իսկ մարդկանց չիպավորման (համարակալման ավարտը) հետագա քայլերով էլ շարունակվում է անընդհատ խախտվել ՀՀ Սահմանադրությունը, ինչը «անտեսանելի» է մնում ինչպես մեր իշխանությունների «սրատես», այնպես էլ օրն ի բուն մարդու իրավունքներիվ բարբաջող միջազգային կառույցների «ամենատես» աչքերի համար:

Սա լուրջ միջազգային դիվերսիա է, եւ ազգն ու երկիրը ստրկացման տանողները դեռ կհատուցեն պատմության առաջ, իսկ նրանց սերունդները (ովքեր կշարունակեն այնժամ էլ օգտվել ազգի հաշվին կուտակած հարստություններից)՝ գուցեեւ արդար դատաստանի առաջ:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 5 (268), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։