Եվ հայոց ռազմուժի ծինաբանական ռումբը կվերալիցքավորվի

Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հայ ազգն ունենալով Արարչասաղմ Ծագում (ի բնե արարված է տիեզերածին-բնական ազգ, մարդատեսակ), լինելով Հայ Աստվածների բացարձակ ու զորեղ ՏիեզերաԳենի ժառանգական կրողը, երկնային արարող զորությունները կիրառել է նաեւ երկրային բնականոն կյանքում:

Հայը՝ որպես մարդ արարած, թե որպես ազգատեսակ, ունի ինքնություն եւ ծինաբանական արմատական զգացողություններ, որոնք երկրային ու երկնային ոլորտներում հաղորդում են վերին էությանն առնչվող գիտակցություն ու ենթագիտակցություն: Հայը եղել եւ մնում է արարող տեսակ եւ հակադիր է ավերող ամեն երեւույթի:

Հայն Արին է՝ (Բ)Արին, ով Վիշապաքաղ Վահագնի հետ հաղթում է (Չ)Արին…

Տիեզերակարգի բնական օրենքներից օգտվելով եւ Տիեզերահաս հավատից օժտվելով է հայը հազարամյակներ շարունակ ունեցել զորավոր արքաներ ու տիրակալներ, ստեղծել հզոր պետություններ ու թագավորություններ, իսկ հայկական զինուժը սնվել ու մարտնչել է Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի ուժով եւ հաղթական կամքով:

Օգտագործելով ավանդաբար փոխանցվող գիտությունների իմացությունը, բազմափորձ իմաստությունն ու ողջախոհությունը, հայը հազարամյակներ շարունակ եւ ամենուր ստեղծել է ազդեցության ոլորտներ, ունեցել է զորեղ կեցական ու ռազմական օրենքներ, մշտապես անխոցելի է եղել այլ ազգերի համար… Հայի ու Հայքի անվտանգությունը երաշխավորված է եղել ինչպես ռազմուժով ու գիտությամբ (այդ թվում՝ թաքնագիտությամբ), այնպես էլ հայոց հավատով ու Աստվածակարգով:

Հզոր ու մեծ Հայաստանի օգնությանն ու ապավինությանն են դիմել բազմաթիվ երկրներ ու ազգեր, որոնք ցանկացել են թոթափել զավթարարների լուծը: Հայ բարեպաշտ արքաները բազմաքանակ բանակներով հսկել են «անծայրածիր տարածքներ», հաստատել օրենքներ, տարածել գիտություն, կրթություն եւ մշակույթ, եւ կրել են «Արքայից Արքա», «Աշխարհի չորս կողմերի Արքա» ու այլ հնչեղ տիտղոսներ:

- Փառահեղ է հայոց պատմությունը եւ հարատեւ՝ հայոց անկոտրում ոգին… Փառահեղ է՝ քանզի փառաբանում է Տիեզերքի Արարչին ու Հայ Աստվածներին եւ քանզի փառավորվում է ՆՐԱՆՑ շնորհներից եւ գնահատանքին արժանանալով…

- Անմահ է հայոց հոգին եւ մշտարթուն է հոգու հարատեւ ընթացքը… Քանզի արարչադիր եւ աստվածատուր է հայի ծինը-գենը:

- Անսասան է հայոց կամքը եւ անհաղթահարելի է հայոց ուժը… Քանզի Տիեզերահաղորդ է ու աստվածազարմ հոգեմարմնական հայ տեսակը:

…Բայց հեռանալով նախնիների արմատներից ու հավատից, ներցեղային ներդաշնակ կեցակարգից, ինչպես նաեւ, կորցնելով հայրենիք-բնօրրանի հիմնական մասը՝ հայը, հետզհետե ենթարկվելով օտարների աստվածներին եւ գոյապարտադրմանը, հարմարվելով հալածանքին ու այլասերմանը… տկարացավ եւ կորցրեց նախկին զորությունը: Կորցրեց, քանզի գիտակցական ու ենթագիտակցական հոլովույթներում պարփակվեց, հետո խեղվեց այլասիրության ու այլակամության անդաստաններում:

Երբեմնի հարատեւման պայքարի առաջամարտիկ Հայը իր տեղը զիջեց գոյությունը քարշ տվող (Չ)Հային… Եվ Հայն այլեւս այն Արին չէ, ով նաեւ (Բ)Արին էր, ով էլ Վիշապաքաղ Վահագնի հետ հաղթում է (Չ)Արին…

Արարող հայը դարձավ ավերող… Եվ (Չ)Արին նստեց հայի հոգում ու… հեռացավ Վահագնականչ (Բ)Արին, (Չ)Հային թողնելով Վիշապի հետ: Քանզի Աստվածները սիրում ու սիրվում են , բայց ոչ երբեք՝ պարտադրվում կամ պարտադրում: Հեռացա՛ն Հայ Աստվածները, քանզի (Չ)Հայը ավերեց ամեն հայկական բան՝ հավատ, մշակույթ, կեցակարգ, երկիր ու ավանդույթ… Մեր մյուս Աստվածների հետ հեռացավ նաեւ Վահագնը, եւ անհոգի Հայաստանում Հայը նաեւ անուժ մնաց…

Եվ թվում էր, թե վիճակն անհույս է այլեւս, Արարչակարգից ու Աստվածներից, Տիեզերահաս Հավատից եւ Աստվածների Բնակատեղի Հայկական Լեռնաշխարհից հրաժարված Հայը պիտի բռներ ինքնաոչնչացման ուղին: Ինքնաոչնչացման, քանզի հայի ՏիեզերաԳենը ոչ ոք չի՛ կարող վերացնել (հայի ծածկագիրն արարչածին է՝ ինչպես հայը), բացառությամբ հենց հայի, որ կարող է բռնել ինքնաոչնչացման ուղին:

Սակայն հենց այդ Գենն էլ թույլ չտվեց հային կատարել անդառնալին, եւ ինքնապաշտպանության աներեւույթ բնազդն արթնացրեց նիրհած հզոր ծինաբանական զորությունը, խոսեց նախնյաց հանդեպ հոգե-ոգեղեն իրավունքն ու պարտականությունը: Եվ հայ ազգը գերագույն ճիգերի գնով վերականգնեց իր գիտակցականն ու ենթագիտակցականը, ինչն էլ բերեց ազատության եւ անկախության տենչի: Եվ հայը վերականգնեց ազատ կյանքն ու անկախ պետականությունը: Իսկ Հայի ու Հայքի վերակերտումը դարձավ տեսլական: Այդ տեսլականից էլ իմաստավորվեց հայոց հավատի վերադարձը՝ Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի վերականչը…

Ազգի ու Հայրենիքի հուսալի պաշտպանվածությունը այսուհետ հայոց հավատի եւ ռազմուժի հավասար կիրառման մեջ է լինելու, եւ դրանց կիրառմանը համադրորեն էլ արձանագրվելու է առաջընթացը կամ ետընթացը: Որպես հարատեւման ռազմավարական գործոն՝ այս համադրումը մշտապես լինելու է Համահայկական Առաջնային Գերխնդիր: Հայ զենքը պիտի նորեն օծվի Վահագն Աստծո բազկով, եւ ներկա հայկական զինուժը պետք է շարունակի Աստվածամարդ Նժդեհի ցեղակրոն երթը՝ Վահագնի աջի վրա երդվելով… Քանզի Հայոց Աստծո բազուկը եւ՛ ուժ է տալիս եւ՛ հավատ եւ՛ կամք:

Հայ արիական (իմա՝ արարչական) ազատատենչ ու ռազմաշունչ ոգին պիտի մշտապես խլրտա յուրաքանչյուր հայի հոգում: Հայրենապաշտության, հայրենատիրության (Միացյալ Հայաստանի վերակերտման) եւ հանուն ազգի զոհաբերության գաղափարներն են լինելու հայ ռազմիկի ձեւավորման նախահիմքը: «Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել: Անընդունակ է թույլը ինչպես սիրո, նույնպես եւ զոհաբերության: Արգասավոր չէ թույլի սերը: Մի ժողովուրդ, որն ընդունակ չէ այս երկու առաքինության (սեր եւ զոհաբերություն)՝ դիպվածների կպարտի իր գոյությունը: Մենք առնվազն կարող եւ հզոր պիտի լինենք, որպեսզի կարողանանք սիրել եւ զոհաբերել…» (Նժդեհ):

Այս առումով հրաշալի օրինակ է Հայ Աստվածային Համակարգը, Վահագնի ու Աստղիկի սերը: Առանց Վահագնի զորության՝ Աստղիկի սիրո աստվածային գործառույթը թույլ կլինի, իսկ առանց Աստղիկի սիրո առկայության՝ Վահագնի ուժի եւ զորության գործառույթը բիրտ կլինի: Եվ այժմ օտարադավան հայի, առհասարակ սին կրոնական ուսմունքներից խեղված մարդկության հոգիներում իշխում է բիրտ ուժը եւ իզուր չէ, որ «Արդար ուժն է ծնում իրավունք» ձեւակերպումից դուրս է թռել «արդար» կողմնորոշիչը եւ «Ուժն է ծնում իրավունք» ձեւակերպումն է դարձել իշխող: Իսկ թե ի՞նչ ուժի մասին է խոսքը, չի կարեւորվում… Իսկ «(Բ)Արի ուժն է ծնում իրավունք», թե «(Չ)Արի ուժն է ծնում իրավունք» ձեւակերպումները վստահաբար տարբեր բնույթ եւ նպատակներ ունեն:

Շարունակելով մեծն Նժդեհի վերոնշյալ միտքը՝ շեշտենք, որ անհատապես զոհաբերման պատրաստ հերոսների համախմբումը միայն կարող է ստեղծել անպարտելի բանակ՝ ունակ աննախադեպ սխրագործությունների…

- Հայ-արիական ռազմի օրենքներն ու վեհանձնությունը, նժդեհյան ցեղակրոնությունը,- ահա՛ անպարտելիության «հոգեւոր սնունդը»:

- Արիական-ցեղապաշտական (իմա՝ հայկական-ցեղապահպանական) կացութաձեւը, ներցեղային օրենքներն ու բարոյականությունը,- ահա,- միջավայրը՝ անպարտելիության «մարմնական ծնունդի»…

Ազգի եւ Հայրենիքի ինքնապաշտպանությունն իրականացնում է Հայոց ազգային բանակը: Այժմ՝ Հայաստանի Հանրապետության 21-ամյա բանակը: Բայց Հայոց բանակ ասելիս պետք է հասկանալ այն ուժը, որն իրականում այնքան տարեկան է, ինչքան մեր մոլորակում բնակվում է հայ ազգը: Իսկ հայ տեսակը գոյություն ունի Արարչագործության Սկզբից… Ուրեմն՝ Հայոց բանակը զորավոր եւ փառապանծ պատմություն ու անցյալ ունի, ինչն էլ հենց պիտի ժառանգի մեր 21-ամյա բանակը: Եվ ժառանգել է՝ դա ապացուցելով Արցախյան պատերազմում: Երբ հայը զարթնեցնի իր ՏիեզերաԳենը եւ տիրապետի իր բնատուր ուժին՝ գործադրելով Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահանգնի ամենահաղթ բազուկը, պիտի հաստատ վերատիրի Հայկական Բնաշխարհ-Լեռնաշխարհին ու համախմբի հայությանը Միացյալ Հայրենիքում՝ Հայքում՝ Հայերի Սրբազան Երկրում: Այո, հայոց հավատի առաջնորդությամբ է հայոց բանակը հասնելու փառահե՛ղ ու մշտակա՛ն հաղթանակների՝ հանուն Հայոց հողահավաքի ու ազգահավաքի…

Բացի Հայոց ազգային կանոնավոր բանակից, անհրաժեշտ է նաեւ ստեղծել Համահայկական միացյալ բանակ (ազգ-բանակ, համաժողովրդական բանակ), որի կազմում իր տեղն ու դերը կունենա յուրաքանչյուր հայ՝ անկախ բնակության վայրից, սեռից եւ հայացքներից: Այդ բանակը ներառելով ամբողջ հայությանը՝ կառաջնորդվի առանձնահատուկ օրենսդրությամբ եւ կունենա ճկուն կառուցվածք: Զորահավաք կկազմակերպվի հայ ազգի ու Հայաստանի համար ամենավտանգավոր հանգամանքներում…

Իսկ այսօր զինվորականները մշտապես պետք է գտնվեն ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, համապատասխան օրենքները պիտի նպատակային արտոնություններ շնորհեն ազգի պահապաններին, հատկապես՝ զոհված ու վիրավոր ռազմիկների ընտանիքներին, որն անգնահատելի խթան կլինի նաեւ կամավորական ինքնապաշտպանական-ազատագրական շարժումների ու հայրենիքի մշտարթուն նվիրյալների (աշխարհազորային, ազատամարտիկ, երկրապահ…) հետագա կազմակերպման համար, որի անհրաժեշտությունը դեռ կզգացվի ազատագրական կռիվներում:

Ռազմապաշտպանական ուժերի եւ ազգային բոլոր կառույցների ներդաշնակ գործունեությունն է երաշխիքը այն ցանկալի կայունության, որը թույլ կտա հիմնավորապես կարգավորել ներազգային խնդիրները ու բոլոր ուժերը օգտագործել միջազգային թատերաբեմում՝ ի պաշտպանություն համազգային նպատակների եւ շահերի…

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 5 (268), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։