- Հայկական խոհանոց – Կաթնաշոռով անուշեղեն…

- Շաբաթվա մարզական կյանքից…

- Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

- Կարդացե՛ք «Լուսանցք».- Շաբաթաթերթի բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Կաթնաշոռով անուշեղեն

Բաղադրությունը

Խմորի համար՝

Ձու – 1 հատ

բուսայուղ – 100 գ

կարագ – 100 գ

շաքարավազ – 1 ճաշի գդալ

սոդա – 0.5 թեյի գդալ

լիմոնի աղ – 0.3 թեյի գդալ

ալյուր – 3 բաժակ

Միջուկի համար՝

կաթնաշոռ – 3 տուփ

շաքարավազ – 1 բաժակ

ընկույզ – 1 բաժակ

չամիչ – 1 բաժակ

ձվի սպիտակուց – 3 հատ

օսլա – 1 ճաշի գդալ

վանիլ

Պատրաստման եղանակը

Պատրաստի խմորը բացել կաղապարի մեջ եւ դնել սառնարանը:

Այնուհետ պատրաստի միջուկը լցնել սառնարանից հանած կաղապարի մեջ: Երեսին լցնել կոկոսի քերուկ, եփել 30 րոպե՝ 1600-ի տակ:

Անու՛շ լինի:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

1-ին եռյակում 2 հայեր կան

Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող շախմատային մրցաշարում 7-րդ փուլից հետո 5,5 միավորով գլխավորում է աղյուսակը: Նույնքան միավոր է հավաքել նաեւ վրացի գրոսմայստեր Դավիթ Ջոջուան, բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով: Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը վաստակել է 5 միավոր եւ ընթանում է 3-րդ տեղում:

Կարելի է նաեւ Բաքվում հաղթել

«Բոլորիս երազանքն է Բաքվում դառնալ Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, եթե ունենք հնարավորություն, ինչու չօգտագործենք, ինչպես դա արեցինք Թուրքիայում: Մեր հավաքականի պես թիմ գուցե այլեւ չունենանք: Հավաքականում այնպիսի շախմատիստներ են, ովքեր մեծ ու դժվար ճանապարհ են անցել, ցախերը թեւերի տակ եկել են շախմատի տուն ու ժամերով մարզվել: Սա է մեր հաջողության գաղտնիքը»,- հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը: Չնայած Բաքվում կայանալիք 2016թ. Համաշխարհային օլիմպիադայի վերաբերյալ հարցը վերջնական ճշտված չէ՝ Հայաստանը կմասնակցի այդ օլիմպիադային, թե ոչ, դեռ պետք է որոշում կայացվի:

Հայկական սպորտի վրա շատ վատ կանդրադառնա

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը նշել է. «Հայաստանի եւ հայկական սպորտի վրա շատ վատ կանդրադառնա ըմբշամարտն Օլիմպիական խաղերի ծրագրից հանելու որոշումը, եթե, իհարկե, ընդունվի£ Բայց ես կասկած չունեմ, որ չի ընդունվի եւ դրանում իր ներդրումը կունենա ՖԻԼԱ-ի բյուրոյի անդամ, եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինը: Ես նույնպես կմիանամ Ջուլֆալակյանի նախաձեռնություններին»£ Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն որոշել է առաջարկել հանել ըմբշամարտը 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագրից£ Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն էլ ասել է, թե «ՄՕԿ-ի գործկոմի որոշումը դավադրություն է ըմբշամարտի դեմ»: Նրա համար հաճելի է, որ Հայաստանում նման արձագանք ստացավ ՄՕԿ-ի հայտարարությունը ըմբշամարտը Օլիմպիական խաղերի ծրագրից հանելու մասին:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 6 (269), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։