- Հայկական խոհանոց – Հորթի միսը՝ բանջարեղենով

- Մարզական եւ գիտա-նշակութային լուրեր…

- Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

- Կարդացեք «Լուսանցք», բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Հորթի միսը՝ բանջարեղենով

Բաղադրությունը

Հորթի միս – 600 գ

բուլղարական պղպեղ – 1-ական՝ կանաչ, կարմիր եւ դեղին

գլուխ սոխ – 1 հատ

գազար – 2 հատ

դդում – 200 գ

նեխուր – 2 ճյուղ

բուսայուղ

համեմունքներից՝

հոտավետ պղպեղ, սպիտակ պղպեղ, աղ

Պատրաստման եղանակը

Միսը բարակ-բարակ ձողաձեւ կտրատել, համեմել աղով եւ պղպեղով ու մի փոքր բուսայուղով, թողնել 30 րոպե մնա:

Այդ ընթացքում մաքրել բանջարեղենը եւ նույն ձեւով՝ ձողաձեւ կտրատել:

Թավան տաքացնել 20 գրամ բուսայուղով, միսը տապակել, հենց կարմրի, վրան շերտ-շերտ լցնել սոխը, գազարը, պղպեղը, դդումը՝ դրանք հերթականությամբ տապակելով:

Ամենավերջում լցնել աղը, սպիտակ պղպեղն ու հոտավետ պղպեղը եւ կտրատել նեխուրը:

Անու՛շ վայելեք:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

Մարզական եւ գիտա-նշակութային լուրեր -

Հայ մարզիկների վթարը Թուրքիայում

Հայաստանի թեթեւ ատլետիկայի հավաքականը Ստամբուլում կայացած Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը մեկնելիս ճանապարհին ավտովթարի էր ենթարկվել: Մեր մարզական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել թեթեւ ատլետներ, մարզիչներ ու մարզաձեւի հայաստանյան ֆեդերացիայի ներկայացուցիչներ: Ճիշտ է, ոմանք տեղափոխվել են հիվանդանոց, սակայն, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չեն եղել, եւ մեր մարզիկները մասնակցել են մրցաշարին: Կանանց հավաքականը գրավել է 5-րդ տեղը, տղամարդկանց հավաքականը՝ 9-րդ: Մեր պատվիրակությունը բարեհաջող վերադարձել է հայրենիք:

Օլիմպիական չեմպիոնը հացադուլ կհայտարարի

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտնել է, որ 1996թ. Հայաստանի դրոշի ներքո Ատլանտայի եւ 2000թ. արդեն Բուլղարիայի հավաքականի կազմում Սիդնեյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանը հայտարարել է, որ հացադուլի կդիմի, եթե Բուենոս-Այրեսում կայանալիք համաժողովում ՄՕԿ-ը որոշի ըմբշամարտը հանել 2020թ. օլիմպիական խաղերի ծրագրից:

Ծանրամարտիկները բաժանեցին մեդալները

Հայտնի են դարձել ծանրամարտի Հայաստանի 2013թ. առաջնության հաղթողները:

Տղամարդկանց մրցումներում տարբեր քաշային կարգերում հանրապետության չեմպիոն են հռչակվել Արման Քյափանակցյանը (56 կգ), Ծերուն Առաքելյանը (62 կգ), Վլադիկ Կարապետյանը (69 կգ), Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Տիգրան Կարապետյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):

Կանանց առաջնության հաղթողներն են Էլեն Գրիգորյանը (48 կգ), Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Ռոզա Ավետիսյանը (63 կգ), Արեւիկ Պապիկյանը (69 կգ), Մելինե Դալուզյանը (75 կգ) եւ Ֆլորա Եղիազարյանը (+75 կգ):

Հայ պարողը կմասնակցի առաջին անգամ

Հայաստանը «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում ներկայացնելու է 17-ամյա Վահագն Մարգարյանը: Եզրափակիչ փուլում 11 պարողներից պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է նրան: Մրցույթը կայանալու է հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում: Հայաստանն այս մրցույթին մասնակցում է առաջին անգամ:

Գիտնականները որոշել են երեխայի լացի պատճառը

Երեխայի լացի պատճառները եւս որոշել ու դասակարգել են գիտնականները: Նրանք Վալենսիայի (Իսպանիա) համալսարանում իրենց եզրակացություններն արել են՝ հիմնվելով 3-18 ամսական 20 երեխաների շրջանում հետազոտության տվյալներին:

Հետազոտողների կարծիքով, եթե ծնողները նայեն երեխայի աչքերի մեջ, նրանք անպայման կհասկանան, թե ինչու է երեխան լալիս: Եթե երեխան զայրացած է կամ վախեցած, նա աչքերը բաց է պահում, իսկ եթե նրա ինչ-որ տեղը ցավում է, աչքերը փակում է: Զայրացած երեխայի լացը ժամանակի ընթացքում ավելի քիչ կրկնվող է լինում: Սակայն եթե երեխայի ինչ-որ տեղը ցավում է, կամ նա ինչ-որ բանից վախենում է, լացը գնալով հաճախակի է դառնում:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 7 (270), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։