…Ասենք, որ ռուսի դեպքում աղմուկը ոչինչ չի անի: Այդպես կլինի նաեւ հայի դեպքում…
– Իսկ հայ արիներն ու ազգայնականները նշում են Աստվածահայր Արայի տոնը…
…Տոնական ծիսակարգը կկատարվի աշխարհի հնագույն՝ Քարահունջի աստղադիտարանի տարածքում, որտեղ Զորաց քարերի խրոխտ ներկայությամբ հայ արիները կփառաբանեն Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին ու Աստվածահայր Արային՝ հայոց աշխարհին հզորություն եւ հայությանը աստվածազարմ զորություն նվիրաբերելու համար: Կփառաբանվի նաեւ ազգը հայոց՝ մեր նպատակների իրականացումը հաղթական ավարտին հասցնելու համար…
Վրացին կգրանցի՞ գյուտը
Հարեւան երկրի խորհրդարանի պատգամավորը՝ Կոբա Դավիթաշվիլին հայտարարություն է արել, թե Վրաստանի մայրաքաղաքը առաջարկում է տեղափոխել Ախալքալաք, որպեսզի կարողանան հաղթահարել «դրսից եկող անջատողական տրամադրությունները»՝ ակնարկելով, որ հարեւան երկրից ժամանակ առ ժամանակ «լսվում են տարածքային պահանջներ»:
Իսկ որ այդօրինակ պահանջներ են լինում, որովհետեւ Վրաստանում հայերը (առավել եւս հայաբնակ ու հայապատկան Ջավախքում) պարզապես ակնկալում են տարրական ու Սահմանադրությամբ տրված հավասարություն, որը Թբիլիսին միշտ անտեսում է ինչպես հայերի, այնպես էլ մյուս ազգային փոքրամասնությունների նկատմամբ, չի նշվել վրացի պատգամավորի կողմից:
Արդեն վրացիներին չի բավարարում, որ ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի, ազգային ու մշակութային, կրթական ու լեզվական, հավատքային ու կենցաղային բազմաթիվ խնդիրներ են ոտնահարվում պետականորեն, եւ խիստ զարմանում են, թե բուն Ջավախքում կամ «հարեւան երկրում» կարող են առաջանալ «անջատողական տրամադրություններ»:
Իհարկե կառաջանան, եթե հայահալած եւ հայաձուլման քաղաքականությունը շարունակվի:
Իսկ որ այն կշարունակվի, մեզ համար հստակ է, ինչպես թուրք-ադրբեջանցին չի փոխում իր կաշին, այնպես էլ՝ վրացին:
Բայց նշենք, որ վերոնշյալ առաջարկը ղազախական տարբերակը կիրառելու մի փորձ է, երբ Ղազախստանի հարավային մասում գտնվող Ալմաթի մայրաքաղաքը տեղափոխվեց երկրի հյուսիսային շրջան (որն առավելապես բնակեցված է ռուս ու ռուսախոս բնակչությամբ) եւ կառուցեցին Աստանա մայրաքաղաքը, որպեսզի Ղազախստանի հյուսիսային հատվածը հանկարծ անկախության եւ Ռուսաստանին միանալու հարց չբարձրացնի, իսկ նման խնդրի դեպքում՝ մայրաքաղաքի հանձնման աղմուկը ավելի բարձր կհնչի…
Ասենք, որ ռուսի դեպքում աղմուկը ոչինչ չի անի: Այդպես կլինի նաեւ հայի դեպքում… Հիմա այս վրացին իբր գյուտ է արել եւ գյուտարար պատգամավոր է դարձել:
Վահագն Նանյան
* * *
Բնության վերազարթոնք է՝ Աստվածահայր Արայի հրաշագործության տոնը
ՀԱՄ լրատվական կենտրոնի տեղեկացմամբ, հայ արիներն ու ազգայնականները մարտի 1-ին կնշեն արդեն ավանդական դարձած Հայոց Գերագույն Աստված Հայր Արայի հրաշագործության տոնը, որը համարվում է Սրբազան Տոն:
Մարտի 1-ը նախանշում է գարնան այցը, ինչը պարբերական տիեզերափուլով ձմռան նիրհից արթնացնում է բնությունը: Եվ Հայր Արան, Հայ Աստվածային համակարգի եւ հայ տեսակի Հայր Աստվածը՝ իր Արարչատուր Գործառույթով հետեւում է բնական կարգին, ու հայ արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնքը:
Հայոց Տրնդեզից՝ Տիեզերքի Արարչին ընդառաջ գնալու տոնից հետո, մինչեւ հայ արիների Ամանորը, Երկնի ու Երկրի Հայկական Աշխարհների Գլխավոր Աստվածն իր Արարչատու Զորությամբ ապահովում է գարնան գալուստը, որը բնության մեջ հարաբերականորեն կյանքի վերածնունդն է նախանշում…
ՀԱՄ Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչներն այդ օրը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կկատարեն ծիսական արարողություն՝ փառաբանելով Աստվածահորը, հայ գենի զորությունը եւ Բնության Վերազարթոնքը:
* * *
«Ձոն հայր Արային»
Հա՛յր մեր Արա՝ հայի Աստված,
Սերու՛մ ունես արարչական,
Սրբազա՛ն է անունը Քո,
Փա՛ռք Քեզ եւ մեր Աստվածներին,
որ զավակն եք Տիեզերքի:
Հա՛յր մեր Արա,
Քո սերմից ծնված հային
նոր կյանք տու՛ր,
եւ տու՛ր զորություն եւ կամք ու գալիք:
Օգնի՛ր դուրս գալ այս վիճակից,
չարի կարգից ու տիրույթից,
հաջողությու՛ն Դու բեր հային,
հայի երկրին ու նաեւ ինձ:
Փա՛ռք քեզ Աստված, Հա՛յր մեր Արա.
Հավիտյանս հավիտենից:
* * *
Տոնական ծիսակարգը կկատարվի աշխարհի հնագույն՝ Քարահունջի աստղադիտարանի տարածքում, որտեղ Զորաց քարերի խրոխտ ներկայությամբ հայ արիները կփառաբանեն Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին ու Աստվածահայր Արային՝ հայոց աշխարհին հզորություն եւ հայությանը աստվածազարմ զորություն նվիրաբերելու համար: Կփառաբանվի նաեւ ազգը հայոց՝ մեր նպատակների իրականացումը հաղթական ավարտին հասցնելու համար:
«Լուսանցք» թիվ 7 (270), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



