- Հայկական խոհանոց – Թարխանա…

- Շաբաթվա մարզական կյանքից –

- Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ …

- Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Թարխանա

Բաղադրությունը

Եփած լոբի – 1 բաժակ

եփած սիսեռ – 1 բաժակ

եփած ձավար – 1 բաժակ

մածուն – 1.5 լ

թթվասեր – 0.5 լ

ալյուր – 4 ճաշի գդալ

նախապես կտրատած եփած կաղամբ – 0.5 կգ

Պատրաստման եղանակը

Մածունն ու թթվասերը ալյուրով լավ եփել՝ մինչեւ երեսին փայլ գալը (մոտ 10 րոպեի չափ՝ անընդհատ խառնելով):

Այնուհետեւ լցնել 2 լ ջուր:

Հետո այս եփվող զանգվածին հերթականությամբ ավելացնել կաղամբը, լոբին, սիսեռը, ձավարը:

Միասին եփել 10 րոպե, անջատել:

Ցանկության պարագայում մատուցել կարելի է սոխառածով կամ ամռանը՝ դդմիկով:

Բարի ախորժակ:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Ֆուտբոլային մրցաշրջանը մեկնարկել է

Մարտի 2-ին մեկնարկեց Հայաստանի 2013թ. ֆուտբոլային մրցաշրջանը: Այն սկսվեց գավաթային հանդիպումներով: Պատվավոր մրցանակը վիճարկում են բարձրագույն խմբի 8 ակումբներ եւ 1-ին խմբի միակ ոչ դուստր թիմը՝ «Ալաշկերտ»-ը: 2013թ. գավաթի խաղարկությունը դեռ անցյալ տարի է մեկնարկել՝ 1/8 եզրափակչի «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպումներով, որոնց ընդհանուր արդյունքով հաջորդ փուլ ուղեգիր նվաճեց 1-ին խմբի ներկայացուցիչ «Ալաշկերտ»-ը: «Բանանց»-ի հարկի տակ՝ մրցավեճում գոլ չգրանցվեց՝ 0:0, պատասխան խաղում հիմնական եւ լրացուցիչ ժամանակն էլ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: 11 մետրանոցների հարվածաշարում հաջողակ գտնվեց «Ալաշկերտ»-ը:

Այս տարի, 1/4-րդ եզրափակիչում գրանցվեցին այսպիսի արդյունքներ՝ գործող չեմպիոն «Ուլիս»-ը «Միկա»-ի հետ խաղն ավարտեց 0:0 հաշվով: Գյումրիի «Շիրակ»-ը Իջեւանում հյուրընկալեց Երեւանի «Արարատ»-ին, գրանցվեց հաղթանակ՝ 1:0 հաշվով: «Փյունիկ»-ը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Իմպուլս»-ի հետ, իսկ «Ալաշկերտ»-«Գանձասար» խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 12-13-ին:

* * *

Մեր ֆուտբոլային բոլոր թիմերը ստուգողական խաղեր են անցկացրել արտերկրի ակումբների հետ եւ շուտով պարզ կլինի, թե ինչպես են նախապատրաստվել ՀՀ առաջնությանը: Գավաթային խաղերը եւս ի հայտ կբերեն ուժեղներին: Հայաստանի հավաքականի այն ֆուտբոլիստները, ովքեր խաղում են այլ երկրների ակումբներում, եւս նախապատրաստական ստուգողական խաղերի են մասնակցել իրենց ակումբների կազմում, ինչը նույնպես կարեւոր է ազգային հավաքականի հետագա հաջողությունների համար:

16-ամյա Սլավիկ Հայրապետյանը զարգացրեց հաջողությունը

Իտալիայի Միլան քաղաքում անցկացված գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում Երեւանցի 16-ամյա Սլավիկ Հայրապետյանն արդարացրեց մարզիչների սպասելիքները: Շնորհալի մենասահորդը տպավորիչ մրցելույթ ունեցավ կարճ ծրագրում, գրավեց 23-րդ տեղը եւ իր համար ապահովեց եզրափակչի ուղեգիր: Իսկ վճռական փուլում 24 լավագույնների պայքարում երգահան Արա Գեւորգյանի երաժշտության ուղեկցությամբ Սլավիկը զարգացրեց հաջողությունը եւ գրավեց 21-րդ տեղը:

Այժմ նա իր մարզիչ հայրիկի՝ Սամվել Հայրապետյանի հետ նախապատրաստվում է մարտի 22-ին Լյուքսեմբուրգում անցկացվելիք միջազգային խոշոր մրցաշարին:

Թիմային հաշվարկով գրավեցին 3-րդ տեղը

Դանիայի Օդենսե քաղաքում կայացած Եվրոպայի հրաձգության առաջնությունում հայ հրաձիգները թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը: Վազող թիրախ 10 մ ձեւի խառը վազք վարժաձեւում Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը եւ Արթուր Պետրոսյանը թիմային հաշվարկում 1043 միավորով արժանացան բրոնզե մեդալի: 1-ին տեղը գրավել է Ուկրաինայի, իսկ 2-րդ տեղը՝ Ֆինլանդիայի թիմը:

Անհատական պայքարում Ռազմիկ Մինասյանը զբաղեցրել է 7-րդ (361 միավոր), Շանթ Սարգսյանը՝ 14-րդ (342 միավոր), Արթուր Պետրոսյանը՝ 15-րդը տեղը (340 միավոր): Նույն վարժաձեւում աղջիկներից Հայաստանը ներկայացրել է Լիլիթ Մկրտչյանը, ով 334 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը:

Օդամղիչ հրացան վարժաձեւում մրցել է մեր ներկայացուցիչ Սվետլանա Տիգրանյանը, ով 407,2 միավորով զբաղեցրել է 45-րդ տեղը: Օդամղիչ հրացան 10 մ վարժաձեւում հանդես են եկել Հրաչ Բաբայանը եւ Սուրեն Բերյանը: Նրանք համապատասխանաբար զբաղեցրել են 20-րդ եւ 49-րդ տեղերը:

Ավարտվել է ծանրամարտի պատանիների առաջնությունը

Երեւանում ավարտվեց ծանրամարտի պատանիների ու աղջիկների ՀՀ առաջնությունը, որին մասնակցեցին ընդհանուր թվով 165 մարզիկ-մարզուհի: Առաջնության ժամանակ մարզիկների գրանցած արդյունքների հիման վրա ձեւավորվելու է մեր երկրի հավաքականը, որն ապրիլի 5-14-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցելու է մինչեւ 17 տարեկան ծանրամարտիկների աշխարհի պատանեկան առաջնությանը:

Աղջիկներից չեմպիոն են դարձել Լիանա Գյուրջյանը (Երեւան, 44 կգ), Երանուհի Պետրոսյանը (Սեւան, 48 կգ), Մարգարիտա Ղազարյանը (Գյումրի, 53 կգ), Շուշան Հակոբյանը (Արարատ, 58 կգ), Ռոզալիա Ավետիսյանը (Վանաձոր, 63 կգ), Տաթեւ Հակոբյանը (Երեւան, 69 կգ), Արեւիկ Միրզախանյանը (Գյումրի, +69 կգ): Տղաներից չեմպիոն են դարձել Մարզպետ Մինասյանը (Գյումրի, 50 կգ), Դավիթ Գասպարյանը (Սամաղար, 56 կգ), Էդմոն Բաղդասարյանը (Վանաձոր, 62 կգ), Ժորժ Եղիկյանը (Գյումրի, 69 կգ), Մանուկ Մկրտչյանը (Քասախ, 77 կգ), Կարեն Պեպանյանը (Վանաձոր, 85 կգ), Գեւորգ Քյափանակցյանը (Գյումրի, 94 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (Սամաղար, +94 կգ):

Ուզբեկստանում կայանալիք առաջնությունը վարկանշային է, որտեղ հայ պատանի ծանրորդներից 2 աղջիկ եւ 2 տղա համապատասխան վարկանիշեր ձեռք բերելուց հետո հնարավորություն կստանան մասնակցել պատանեկան օլիմպիական խաղերին:

Բասկետբոլի հիշատակի մրցաշար Երեւանում

Երեւանի «Գրանդ սպորտ» համալիրում մեկնարկել է բասկետբոլի միջազգային պատանեկան հուշամրցաշար նվիրված միջազգային կարգի սպորտի վարպետ Վիտալի Զաստուխովի եւ սպորտի վարպետ Ջեմմա Իսրաելյանի հիշատակներին: Մասնակցում են տղաների ու աղջիկների 4-ական թիմեր: Բացի Հայաստանից, որ ներկայացնում է թիմեր Երեւանից, Գյումրիից ու Արթիկից, մրցաշարին մասնակցելու են նաեւ թիմեր Վրաստանի Թբիլիսի, Բաթումի եւ Ղազախստանի Ակտաու քաղաքներից:

Ցուցաբերած արդյունքների հիման վրա կձեւավորվեն Հայաստանի աղջիկների ու տղաների պատանեկան հավաքական թիմերը՝ հուլիսին կայանալիք պատանիների Եվրոպայի առաջնությունից առաջ: Նշենք, որ մրցաշարին մասնակցող Ղազախստանի թիմի մարզիչն է Բագրատ Առաքելյանը, իսկ նրա որդին՝ միջազգային կարգի մրցավար Համլետ Առաքելյանը, ընդգրկված է հուշամրցաշարը սպասարկող մրցավարների կազմում:

Կառլսենի գլխավոր մրցակիցը Արոնյանն է

«Եթե առաջնորդվենք շախմատային բանականությամբ, ապա աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Մագնուս Կառլսենի գլխավոր մրցակիցը կլինի Լեւոն Արոնյանը: Նա բավական շատ է աշխատում: Հայաստանում շախմատը բավական զարգացած է, եւ Լեւոնը ուժեղ թիմով կներկայանա մրցաշարին»,- Լոնդոնում մեկնարկող հավակնորդների մրցաշարից առաջ ասել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, ով վերջերս նշեց իր 50-ամյա հոբելյանը: Գնահատելով մյուս թեկնածուների հնարավորությունները՝ նշել է, որ վերջերս «ծնվել է Կրամնիկի երկրորդ երեխան, ուստի նա ակամայից մտածելու է ընտանիքի մասին, եւ ինչ-որ չափով կտրվելու է շախմատից, իսկ Կառլսենին խանգարող ոչինչ չկա՝ նա ամբողջովին կենտրոնացած է այդ մրցաշարի վրա, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն էլ այժմ հետընթաց է ապրում, առաջվա նման կայուն չի խաղում»: Ըստ Կասպարովի, հավակնորդների մրցաշարի հաղթողը հենց կդառնա աշխարհի 16-րդ չեմպիոն:

Արսեն Պետրոսյան

2012թ. տարեկան հաշվետվություն

Ի կատարումն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի հոդված 12-ի (ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը) պահանջի, ներկայացնում ենք «Ար-Մոգ» ՍՊԸ-ի՝ «Լուսանցք» թերթի 2012թ. ֆինանսական հաշվետվությունը:

հազ. դրամ

Համախառն եկամուտ, ընդամենը՝ 3101,4

այդ թվում՝

Թերթի իրացում՝ 293,1

Ֆինանսական օգնություն՝ 2808,3

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 8 (271), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։