Լսե՛, Հայ հողը տե՛ս քեզ կը կանչէ . – Ընդերքներուն խուլ որոտով, ակոսներեն միշտ դուրս հորդող իր մայրական տաք կարոտով. Ան որ հիմա զայն կը կոխե՝ հափշտակիչ լոկ անցորդ է:
Լսե՛, աղբյուրն ահա քեզ կը կանչէ Իր կարկաչով և իր տաղով,
Ամեն առտու ջուրի գացող Հայ հարսերու հիշատակով.
Ան որ հիմա ջուր կը խմե՝ Արյան ծարավ նենգ անցորդ է…
Մուշեղ Իշխան



