«Լուսանցք»-ը մշտապես համագործակցելով Ռուզաննա Նահապետյանի հետ՝ նպատակ ունի վերհանել հայկական ազգային խոհանոցի մոռացված էջերը, ցույց տալ մեր խոհանոցն իր բոլոր բաղադրատարրերով, ամբողջ հմայքով:
Իսկ հայ-արիական տոների օրերին մենք փորձում ենք ներկայացնել այն ուտեստները, որ սիրով պատրաստել են մեր նախնիք՝ ի փառս մեր հզոր Աստվածների եւ հզոր երկրի:
Ու քանի որ Հայոց Ամանորն է, առանց կեղծ համեստություն բանեցնելու, նվեր անենք ինքներս մեզ ու մեր գործընկերոջը:
Նվեր անենք գովեստով: Որովհետեւ մենք անում ենք գործ, որ համատեղ պիտի անեին պատմաբանները, ազգագրագետները, խոհարարները, բանասերները, հնագետները…, անգամ երկրի իշխանությունները:
Ուրեմն՝ շնորհավոր բոլոր նրա՜նց Ամանորը, ում համար մարտի 21-ը նոր տարեմուտ է ու Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնի ծնունդը:
– Հայկական խոհանոցը ներկայացնում է Ամանորյա տոնական ուտեստներ…
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Քաշիկա
Բաղադրությունը
Յուղոտ գառան միս – 1 կգ
ձավար – 1 կգ
ջուր – 6 լ
Պատրաստման եղանակը
Կաթսայում շերտ-շերտ դասավորել միսը ու նախապես տաք ջրով թրջած ձավարը: Հետո վրան լցնել ջուրը, կաթսան ամուր փակել եւ իջեցնել թոնիրը:
Եփել ամբողջ գիշեր՝ առանց խառնելու:
– Սամիր
Բաղադրությունը
Ցորեն – 1 կգ
ջուր – 1.5 լ
կաթ -1 լ
դոշաբ – 100 գ
ընկույզ – 150 գ
դարչին – ըստ ճաշակի
կաթի սեր – նույնպես ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ցորենը թրջել, ավելացնել ջուրը, դնել կրակին եւ դանդաղ, առանց խառնելու եփել: Ավելացնել աղը եւ կաթը: Եփելուց հետո թողնել մի քանի ժամ հանգստանա:
Հետո լցնել կաղապարների մեջ, մատուցելիս ավելացնել դարչինը, դոշաբը, ընկույզը եւ կաթի սերը:
Կաթի սերով խավիծ
Բաղադրությունը
Կաթի սեր – 0.5 կգ
ալյուր – 100 գ
յուղ – 50 գ
աղ կամ մեղր՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ալյուրը բովել մարմանդ կրակին՝ մինչեւ ոսկեգույն դառնալը:
Հետո ավելացնել յուղը:
Հենց դառնա միասեռ զանգված, ավելացնել կաթի սերը:
Դանդաղ եփել այնքան, մինչեւ յուղը երեսը դուրս գա:
Մատուցելիս համեմել աղով կամ մեղրով՝ ըստ նախասիրության:
– Կլոր գաթա
Բաղադրությունը
Յուղ – 1 բաժակ
մածուն – 1 բաժակ
թթխմոր – 1 թեյի գդալ
ալյուր – 2-3 բաժակ
աղ
խորիզի համար՝
յուղ – 0.5 բաժակ
ծեծած շաքար – 1 բաժակ
դարչին
Պատրաստման եղանակը
Թասի մեջ լցնել հալած յուղը, ավելացնել մածունը, աղը, թթխմորը: Խառնել այս ամենը, լցնել ալյուրը եւ հունցել այնքան, մինչեւ դառնա փափուկ խմոր:
Սա վերածել 2 գնդի:
Գրտնակով բացել:
Վրան քսել խորիզը, խմորը հավաքել, նորից բացել կլորավուն տեսքով:
Այնուհետեւ եզրերը մատներով նախշել աստղիկների ձեւով, հետո վրան քսել ձվի դեղնուց:
Պատառաքաղով կրկին նախշեր անել ու դնել ջեռոցը՝ մինչեւ կարմրելը:
Եփել 20 րոպե՝ 2000-ի տակ:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 9 (272), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



