- Հայկական խոհանոց – Փիփերթով ճաշ…

- Շաբաթվա մարզական կյանքից…

- Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

- «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

 

- Փիփերթով ճաշ

Բաղադրությունը

Փիփերթ – 4 կապ

կարտոֆիլ – 4 հատ

գլուխ սոխ – 4 հատ

կարմիր եւ սեւ փոշի պղպեղ

աղ

Պատրաստման եղանակը

Փիփերթը լվանալ, գլխիկների մասն առանձնացնել, ու դա կտրատած կարտոֆիլի եւ սոխի հետ շերտ-շերտ լցնել կաթսան:

Ավելացնել ջուրն այնքան, մինչեւ երեսը ծածկվի, համեմել աղով ու պղպեղներով եւ եփել մինչեւ կարտոֆիլի փափկելը:

Անու՛շ արեք՝ նաեւ մաքրելով Ձեր օրգանիզմը:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Հայկական թիմերի ընկերական հանդիպում

«Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքանի հանդիպումը երիտասարդական հավաքականի հետ: Այն ավարտվեց 3:0՝ հօգուտ ազգային հավաքականի:

Լեւոն Արոնյանը՝ առաջատար

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 4-րդ փուլում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Հայ գրոսմայստերն այժմ 3 միավոր ունի եւ առաջատարն է: Նա 1-ին փուլում ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, այնուհետեւ 2-3-րդ փուլերում հաղթել է Իսրայելի եւ Ուկրաինայի ներկայացուցիչներ Բորիս Գելֆանդին եւ Վասիլի Իվանչուկին:

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը այնուհետեւ ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ եւ հիանալի ոչով հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:

6-րդ փուլից հետո առաջատարը երկուսն են՝ Լեւոն Արոնյանը եւ Մագնուս Կարլսենը, ովքեր 6 հնարավորից ունեն 4.5-ական միավոր:

Շախմատի մեծ մրցանակը՝ Ջերմուկում

Շախմատի 2013-14թթ կանանց մեծ մրցանակի 2-րդ փուլը կընդունի Հայաստանը: Այդ մասին այսօր տեղեկացրել է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը: Մրցաշարը կանցկացվի այս տարվա հունիսի 15-29-ին, Ջերմուկում: Մնացած 5 փուլերը տեղի կուենան Ժնեւում (Շվեյցարիա), Տաշքենտում (Ուզբեկստան), Խանտի Մանսիյսկում (Ռուսաստան), Թբիլիսիում (Վրաստան) եւ Էրդենետում (Մոնղոլիա):

Հայ շախմատիստուհիները Հնդկաստանում

Հնդկաստանում ընթացող շախմատի կանանց միջազգային մրցաշարի 5-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչները ոչ-ոքի ավարտեցին իրենց հանդիպումները: Էլինա Դանիելյանը սեւերով խաղաղ դաշն կնքեց գերմանուհի Էլիզաբեթ Պաեցի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով միավոր կիսեց հնդկուհի Մարի-Անն Գոմեսի հետ:

Մեր շախմատիստուհիները վաստակել են 2,5-ական միավոր եւ եւս երեք մասնակիցների հետ բաժանում են 4-8-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել ռուսաստանցի Օլգա Գիրյան, ով ունի 4 միավոր:

Վրաստանում կմասնակցեն Եվրասիայի առաջնությանը

Մարտի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Այկիկենդո կարատեի փակ առաջնությունը: 40 քաշային կարգերում մասնակցություն են ցուցաբերել մոտ 230 մարզիկներ: Եղել են նաեւ բացարձակ հաղթողներ, ովքեր բացի իրենց քաշային կարգից, մենամարտել են նաեւ այլ կարգերում բոլոր հաղթող մարզիկների հետ, որի արդյունքում որոշվել է բացարձակ հաղթողը: 14-15 տարեկանների միջեւ բացարձակ հաղթող է դարձել Սենիկ Արզումանյանը, 10-11 տարիքայինում՝ Բենիկ Մեսրոպյանը, 8-9 ում՝ Հովհաննես Մինասյանը: Լավագույն մարզիկներից կկազմվի Հայաստանի հավաքականը,

Տեղի է ունեցել նաեւ մրցավարական սեմինար: Ֆեդերացիայի մրցավարները մասնակցում են նաեւ միջազգային սեմինարների, Վրաստանում անցկացված առաջնությունից առաջ կայացած սեմինարին մասնակցեցին Արտակ Ծատուրյանը, Արթուր Աթանեսյանը եւ գործադիր տնօրեն Արեգ Բարսեղյանը: Սպարտակ Ծատուրյանը առայժմ ֆեդերացիայի միակ միջազգային կարգի մրցավարն է: Ապրիլի 20-21-ը Վրաստանում ֆեդերացիայի սաները կմասնակցեն Եվրասիայի առաջնությանը: Հավանաբար կմասնակցեն 12 մարզիկներ, քանի որ մեծ մրցաշար է լինելու:

Հայաստանի առաջնությունը՝ Արցախում

Հայաստանի սամբոյի տղամարդկանց 2013թ. առաջնությունը կանցկացվի ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ապրիլի 1- 3-ը, մասնակցությամբ ՀՀ եւ ԼՂՀ ուժեղագույն մարզիկների: Սա նորություն չէ, եւ հաճախ են առաջնություններն անցկացվում մայրաքաղաքից դուրս, մարզերում: Սամբոն Արցախում ունի տասնամյակների ավանդույթներ, եւ արցախցի մարզիկները եւս աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներ ու մրցանակակիրներ են եղել:

Սամբոյի կանանց եւ աղջիկների չեմպիոնները

Մարտի 16-17-ին տեղի ունեցավ Հայաստանի սամբոյի կանանց եւ աղջիկների 2013թ. առաջնությունը, որին մասնակցեցին մարզուհիներ Երեւանից, ՀՀ մարզերից եւ ԼՂՀ-ից: Ներկայացնում ենք Հայաստանի նորընծա չեմպիոնուհիներին՝ կանանց 7 եւ աղջիկների 8 քաշային կարգերում. Կանայք՝ Սոսե Բալասանյան-48 կգ՝ Արցախ, Երջանիկ Կարապետյան-52 կգ՝ Երեւան, Ասյա Լալազարյան-56 կգ՝ Երեւան, Կարինե Գեւորգյան-60 կգ՝ Երեւան, Գայանե Խաչատրյան-64 կգ՝ Երեւան, Աննա Գեւորգյան-68 կգ՝ Երեւան, Սվետա Մուրադյան-72 կգ՝ Արցախ: Աղջիկներ՝ Սուսաննա Լադոյան-40 կգ՝ Երեւան, Քնարիկ Ստամբուլցյան-44 կգ՝ Երեւան, Գայանե Ազիզբեկյան-48 կգ՝ Արցախ, Լիանա Միքայելյան-52 կգ՝ Արարատի մարզ, Սիրանուշ Ղուկասյան-56 կգ՝ Երեւան, Սոֆի Թովմասյան-60 կգ՝ Երեւան, Լաուրա Հայրապետյան-65 կգ՝ Արցախ, Անահիտ Գրիգորյան-70 կգ՝ Արարատի մարզ:

Դավիթ Սաֆարյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը:

Մեկնարկային օրը 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը Թուրքիայի ներկայացուցիչ Յակուպ Գոռն էր: Հայ մարզիկը վստահ հանդես եկավ, հաղթեց սկզբունքային մրցակցին ու տիրացավ մայրցամաքային առաջնության ոսկե մեդալին:

Արմեն Սիմոնյանը 2-րդ տեղը զբաղեցրեց

Չեխիայի Ուստի նադ Լաբեմ քաղաքում անցկացվող բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարում Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ը մրցանակ նվաճեցին:

Ծանր քաշային Արմեն Սիմոնյանը 2-րդ տեղը զբաղեցրեց եւ արժանացավ արծաթե մեդալի: Նարեկ Աբգարյանը (52 կգ) եւ Արա Պուլուզյանը (64 կգ) գրավեցին 3-րդ տեղը եւ արժանացան բրոնզե մեդալի: Մրցանակային 2- րդ տեղ գրավեց նաեւ Չեխիան ներկայացնող մեր հայրենակից, 56 կգ քաշային Էրիկ Աղաթելյանը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 10 (273), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։