«Սասունցի Դավիթ» էպոսի դիցական խորհրդանիշերը

1.«Սասունցի Դավիթ» էպոսի դիցական խորհրդանիշերը… – Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)

2. Մեծ Գաղափար (հատվածներ) … – Գարեգին Նժդեհ

 

«Սասունցի Դավիթ» էպոսի դիցական խորհրդանիշերը

Աստվածածին – «Մայր Աստվածածին էկավ էրազ» (դիցհերոսների՝ հավատքային հայտնության մուտքի պատկերը)

Սկիզբը՝ թիվ 9-ում

Աստվածածին-ը էպոսի այն՝ բացարձակ խորհուրդ արտահայտող խորհրդանիշերից է, որը հաճախակի է արծարծվում: Ակնհայտ է, որ այն Սասնա տան հավատքային ընկալումներում առանցքային տեղ է գրավում: Աստվածածինը էպոսում անվանվում է նաեւ «Մայր Աստվածածին» (այսինքն՝ Աստված ծնող Մայր՝ Աստվածամայր): Դա ասում է այն մասին, որ Հայոց հնագույն էպոսի Աստվածածինը քրիստոնեական «մարդու դուստր» Մարիամի հետ կապ չունի (ինչպես հայտնի է՝ քրիստոնեական ավանդույթներում անգամ Մարիամը չի աստվածացվում): Նա տիեզերական Աստված ծնող զորությունն է մարմնավորում, նա, հետեւաբար, տիեզերական բացարձակ զորությունների համակարգությունում ավելի բարձր տեղ է զբաղեցնում, քան անգամ Աստվածն է: Քանի որ Աստվածածինը Սասնա տան անդամների կյանքում միշտ հայտնվում է՝ նրանց հավատքային հայտնության մղելով եւ զորավիգ ու ապավեն կանգնելով անելանելի վիճակներից դուրս գալու համար, այդպես նրանց համար ներկայանալով որպես հույժ հարազատ մեկը, որպես՝ երկնային Մայր,- ապա անկասկած է այն, որ էպոսի Աստվածածինը հայ ավանդական դիցաբանությունից հայտնի՝ Ծնող Զորություն, հայ կյանքի մշտական նորոգիչ, Հայ աշխարհի «փառք», «կենսատու», «խնամակալ» ու «բարերար» Անահիտ Աստվածամայրն է, էպոսասացների կողմից՝ թշնամու աչքից նրան զերծ պահելու համար, այստեղ ծպտված:

Ինչպես նկատվեց, Մայր Աստվածածին խորհրդանիշը Սասնա տան հերոսների հոգեւոր աշխարհում հայտնվում է կենսական երկու՝ միմյանց հետ սերտորեն կապված վիճակներում՝ երազում եւ արթմնի վիճակում՝ երդմնակալության ժամանակ: Ընդ որում՝ երազում մեր հերոսները հավատքային հայտնություն են ապրում (որն, իհարկե, հետո՝ իրենց արթմնի կյանքում կենսագործում են), իսկ երդմնակալությամբ հաստատում իրենց ուխտը տիեզերական բացարձակ զորությունների (տվյալ դեպքում՝ Աստվածամոր) հետ, հետո իրենց կյանքում տեր կանգնելով, մեկ-երկու բացառությամբ, իրենց երդումին: Առանձին-առանձին քննարկենք էպոսում մեր հերոսների՝ Աստվածամոր հայտնությունն ապրելու դրվագները:

Հայոց դիցազներգությունը հեռու է երազի մակերեսային, որպես թե զուտ անհատական երեւույթ լինելու, ընկալումից: Էպոսն իր հերոսների (Սանասարի, Ձենով Հովանի, Դավթի…) տեսակ-տեսակ երազները պատմելով, կարծես մեզ հասկացնել է տալիս, որ երազը խորը հոգեկան որակ է, որը «ամենազորավոր կերպով արտահայտվում է քնած ժամանակ, երբ մեր բոլոր զգայարաններն այլեւս չեն ընդունում արտաքին որեւէ ազդակ, մեր հոգին լիակատար ազատություն է ստանում, դառնում է ինքնիշխան եւ հնարավորություն է ձեռք բերում մտնելու ամենաբազմազան հարաբերությունների մեջ»10: Նման վիճակներում մեր հոգին հաղորդակցվում է իր նման ու իրեն հարազատ հոգիների ու ոգիների հետ, հարաբերվում բնական զանազան երեւույթների ու զորությունների հետ: Իսկ Աստված-զորությունները հայտնվում են միայն նրանց երազում, ովքեր հարազատ են այդ զորություններին, իրենց արթմնի կյանքում ապրում են արարչական խորհուրդներով՝ որպես ոգի, աստվածատես: Մայր Աստվածածնին իրենց երազում տեսնող մեր դիցազունները այդպիսին են: Խորհրդանշական է, որ մեր դիցհերոսները իրենց երազում հատկապես հենց Աստվածամորը՝ Հայոց աշխարհի բարերարին ու խնամակալին են տեսնում, ինչպես սովորական մարդը նեղն ընկած ժամանակ նախեւառաջ իր Մորն է հիշում, նրան օգնության կանչում:

Ծնող՝ ամենայնը նորոգող զորության երազային հայտնությունը էպոսում ապրում են երկուսը՝ Սանասարը եւ Դավիթը:

Առաջին դրվագում այն բանից հետո, երբ Սանասարը գիտակցում է, որ իրենք՝ ինքն ու Բաղդասարը «հրեղեն» (հրածին՝ ոգի,- Ք.Մ.) են, եւ, հետեւաբար, որ իրենց հարազատ «ծով ու ձի»11 կա՝ գնում են ծովի ափ, որ այդտեղից իրենց «ձին» գտնեն-բերեն: Հասնելով «ծով»12՝ Սանասարը «մեկ Աստծու անուն» տալով13՝ մտնում է ծով, «Աստծու հրամանքով» ծովը բացվում է, ամուր գետնի վրա հայտնված Սանասարը գնալով տեսնում է «պարտեզ»14, «պարտեզում»՝ պալատ, սարա, «հավուզ», հավուզից բխող ջուր, պարտեզում կապված՝ «ծովային ձին» («Քուռկիկ Ջալալին»)՝ իր «թանկ սադաֆի»-ով, «կեծական» թրով: Պարտեզում դիցազունը տեսնում է նաեւ «եկեղեցի» (ծպտված խորհրդանշում է հայ նախնի հավատքի պահապան՝ մեհյան-տաճարը): – Այս՝ արմանք-զարմանք պատկերից Սանասարը զարզանդում-ուշագնաց է լինում, ընկնում է գետնին ու քնում: Երազում աստվածամայրն է հայտվում նրան եւ բացատրում տեսածների խորհուրդը, թելադրում, թե ինչ քայլեր պետք է անի, որ տեսածներին տեր՝ ժառանգորդ կանգնի. «Հե՜յ, Սանասար,- ասում է նա,- էլի վե՛ր: / Խաչ Պատերազմին15 կո էստեղ է. / Էլի՛, յոթ ծունր, աղոթք առջեւն արա. / Արժան ըլնիս, քեզ կը հասնի, / Դնես վեր քո աջ թեւին, որ դարբ չառնի: / Ծովային ձին, Քուռկիկ Ջալալին, / Էնտեղ թամքած, սանձըն բերան զարկած, / էրնուց իջած Թուր Կեծակին վերան կախած. / Թե արժան էս, կ՛առնես, կը հեծնես»: Աստվածամայրը իր երկրային որդուն ցույց է տալիս «պարտեզում» գտնվող նաեւ այն «պահարանի» տեղը, որտեղ պահ են տրված Սանասարի զենքն ու զրահը, հագ ու կապը: Նա կարեւորում է նաեւ Սանասարի՝ «դարպասի աղբրի» մեջ լողանալը, որով միայն նրա ուժերը յոթնապատիկ կավելանան, նա «կը լցվի»: – Այդ ամենը անելուց հետո նոր,- ասում է Աստվածամայրը,- Սանասարը կգնա-կհասնի իր «մուրազին»: Փաստորեն՝ Սանասարի այս երազը խորհրդանշում է նրա՝ իր երկնային Մոր օգնությամբ հավատքային հայտնություն ապրելը, եւ՝ այդ հիման վրա՝ իր կյանքը բարեշրջելու, նորոգելու խորհուրդը16:

Մայր Աստվածածնի մյուս՝ երազային հայտնությունն ապրում է Դավիթը: Այն բանից հետո, երբ Ծովասարում եղած ժամանակ գիշերը Մարութա Բարձր Աստվածածնի՝ հոր՝ Մհերի, կողմից կառուցված վանքի ոգու տեսիլքն է հայտնվում նրան17, եւ Ձենով Հովանը նրան տեղեկացնում է, որ այդ՝ Մսրա Մելիքի կողմից ավերված վանքը մի ժամանակ իր՝ Դավթի հայրն է կառուցել,- Դավիթը որոշում է վերակառուցել վանքը18: Երբ վանքը կառուցում-պրծնում են՝ Դավիթն այդ գիշեր երազ է տեսնում: Երազում Աստվածամայրն է գալիս եւ նրան ասում. «Քո թուր քո մեջքեն քաշի, / «Իմ հիմ քո թրի վերա՛ ձգի, / «օրե՛ մի կը շինես, կը թամամցես, / «Պատարագ19 մեջ վանքիս կը մատուցես, / Որ ես վեր իմ հիման կանգնեմ»: Դավիթը արթնանալով տեսնում է, որ «Մարութա Բարձր Աստվածածին չըկա»: Ինչպե՞ս հասկանալ մեր դիցազունի երազի եւ վանքի քանդումի խորհուրդները:

Կրկին անգամ շեշտենք, որ Դավթի երազում հայտնված Աստվածածնի խորհուրդը, ինչպես եւ էպոսում արծարծված ամեն մի խորհուրդ ընդհանրապես, կապ չունի քրիստոնեական խորհուրդների հետ: Եթե նրան, ենթադրենք, այդ կրոնի Մարիամ «աստվածածին» խորհուրդը հայտնվեր, ապա դա, ինչ խոսք, նրան չէր ասի իրեն նվիրված վանքի հիմքում՝ կենսանորոգ ուժի, զորության, հաղթության խորհրդանիշ՝ սուր դնել20: Հետեւաբար՝ Դավթի երազում հայտնված Աստվածածինը նրա հարազատ երկնային մայրն է, ով մտահոգ էր իր երկրային որդու հավատքային աշխարհում տեղ գտած թերիներից (նա իր կառուցած՝ Աստվածամորը նվիրված կառույցի հիմքում սուր չէր դրել, ինչպես ընդունված է եղել հայ ավանդական տաճարաշինության մեջ, ինչպես նաեւ՝ հավուր պատշաճի պաշտամունք՝ պատարագ չէր մատուցել տիեզերական զորություններին, որի պատճառով էլ կառույցը փուլ էր եկել): Դավիթը իր «քաղցրիկ» Աստծո խորհուրդներով առաջնորդվելով՝ վերստին է կառուցում Մարութա Բարձր Աստվածածինը, որն այս անգամ արդեն կանգուն է մնում:

Ինչպես տեսանք՝ Դավթի երազում էլ հայտնված Աստվածածինը հավատքային հայտնության, մեր դիցազունների հավատքային աշխարհի (եւ այդ հիման վրա նրանց ու նրանց տան կյանքի) նորոգումի խորհուրդ է պարունակում:

Արդեն նկատվել է՝ Աստվածածին խորհրդանիշը էպոսում արծարծվում է նաեւ մեր հերոսների՝ բացարձակ հավատքային զորություններին (Հացն ու գինուն, տեր Կենդանուն, Աստվածածնին, Խաչ Պատերազմին) տված երդումներում, կամ էլ, որը նույնն է, այդ խորհուրդների պաշտամունքի մեջ հաստատուն մնալու ինքնահիշեցումներում: Օրինակ՝ «Յա՜, բարձրիկն Մարութա Աստվածածին…». «Յա՜ հացն ու գինին, տեր կենդանին, / Մարութա բարձր Աստվածածին». «Յա՜ Մարութա բարձրիկ Աստվածածին, / Յա Խաչ Պատերազմին, ինչ վեր իմ աջ թեւին». «Հիշա՛, Մարութա բարձր Աստվածածին, / Հիշա՛ զԽաչ Պատերազմին». «Հիշեմ քեզ, հեր կենդանին, / Խաչ Պատերազմին վեր իմ աջ թեւին»:

Էպոսում այդպիսի՝ որպես կանոն մեր հերոսների կյանքի դրամատիկ պահերին արվող բազմաթիվ երդումներ ու հիշեցումներ կան, որոնք վկայում են այն մասին, որ Աստվածածնի ու նրանով պայմանավորված խորհուրդների պաշտամունքը մեր դիցհերոսների հավատքում ու կյանքում առանցքային տեղ է գրավում, որ նրանք նրա հետ կապած ուխտը սրբազան են համարում, իսկ ուխտից շեղումը՝ ծանր հանցանք:

Էպոսի պատումներից մեկում անգամ գրված է, որ դիցհերոսները պատերազմ գնալուց առաջ որպես կանոն Մայր Աստվածածնի անունն էին տալիս: Եվ իրոք՝ Աստվածամայրը ու նրա խորհուրդները մեր թե՛ դիցհերոսների, եւ թե՛ դիցհերոսուհիների կյանքում միշտ առկա են, բացառությամբ երկու դեպքի, երբ Մեծ Մհերը թողնում իր տուն-տեղը, գնում է յոթ տարի Իսմիլ Խաթումի մոտ է մնում21, եւ երբ Դավիթը Չմշկիք Սուլթանի հետ կապած պայմանը՝ Աստվածածնին ու Խաչ Պատերազմին տված երդմամբ հաստատված՝ խախտում է (խորհրդանշական է, որ էպոսում Մեծ Մհերի եւ Դավթի մահը նրանց այդ հանցանքներով է պայմանավորվում):

Մեր էպոսի հավատքային խորհուրդները մի զարմանալի համակարգություն, ամբողջություն են կազմում, դրանցից ոչ մեկը մեկուսի՝ իր մեջ իր համար չի պատկերացվում: Ներկա դեպքում՝ էպոսում Աստվածածին խորհուրդն էլ պատկերացվում է մյուս խորհուրդների (տեր Կենդանին, Խաչ Պատերազմին, Քուռկիկ Ջալալին, Հացն ու գինին…) հետ կուռ միասնության մեջ: Այդ միասնության պատկերացումը արդեն իսկ պարզորոշ երեւում է բերված երդում-հիշեցումներում, որոնցում Մարութա Բարձր Աստվածածինը հիշատակվում է մյուս զորությունների հետ մեկտեղ:

10 «Ուխտագիրք Արորդյաց», 2005, էջ 305:

11 Խորհրդանշում է մեր դիցհերոսների ցեղային, ազգային, նախնյաց ոգեղեն աշխարհը: Այդ մասին է ուղղակի վկայում էպոսի պատումներից մեկում ձիուն տված «լ՛ազգի ձի» անվանումը:

12 «Ծով»-ը մեր դիցազուններին պատած կյանքի տարերային ընթացքն է խորհրդանշում, որը նրանք պետք է հաղթահարեին, որ հաստատեին իրենց հրածին՝ դիցազն ծագումը:

13 Անտարակույս՝ այդ անունը Անահիտ-ն է լինում, որը բանասացը ստիպված է լինում ծպտել:

14 Խորհրդանշում է Սանասարի ու նրա ազգի նախնի աշխարհը, որից նա կտրվել էր:

15 Այս եւ Սանասարի երազում տեսնված մյուս խորհրդանիշերի իմաստը կվերծանվի հետո:

16 Հիշենք, որ, ըստ հայոց ավանդական հավատքի, Աստվածամայրն է Հայոց աշխարհի բարերարը, կենուցիչը, նորոգիչը:

17 Ոգեգիտորեն սա էլ է, ինչպես երազային աստվածատեսությունը, բացատրելի երեւույթ:

18 Էպոսի «վանք»-ը ոչ թե եկեղեցական՝ ճգնելու եւ ապաշխարելու տեղի իմաստ է արտահայտում, այլ՝ հեթանոսական Հայաստանում էլ գոյություն ունեցող՝ բուժման նպատակով հիվանդների հավաքատեղիի:

19«Պատարագ»-ը եւս զուտ հայ հավատքային խորհուրդ է. հեթանոսական Հաաստանում արարչական զորությունների փառաբանությանը նվիրված արարողությունը կոչվում էր պատարագ (դա են վկայում բառի՝ ար-արարում եւ ագ-զորություն նշանակող բառարմատները):

20 Եկեղեցիները, ինչպես հայտնի է, մեծ մասամբ կառուցվել են եկեղեցական սրբերի ոսկորների մասունքների հիման վրա:

21 Վերջիվերջո գիտակցելով իր այդ սխալը՝ նա բախտակոցվելով ասում է. «Թող իմ աչքեր քոռանար, / Որ ես էկա, էս յոթ տարի / խալխի արտ ջրի՝ կանաչ պահեցի, / Իմ արտ չորցուց: Վայ, էս ի՞նչ արի» (էջ 125):

* * *

Մեծ Գաղափար (հատվածներ)

Դեռ այսօր էլ, երբ մահու եւ կենաց պայքարի մեջ են ազգաքանդ մարքսականությունն ու ազգի գաղափարը, երբ հին աշխարհը կերպարանափոխելու աստիճան վերաքննում են բոլոր արժեքները, դեռ այսօր էլ հայ երիտասարդության մի մասը շարունակում է սնվել հայ էության եւ գոյության հետ որեւէ կապ չունեցող վարդապետությունների փշրանքներով: Գաղափարաբանորեն մոլորված՝ նա դեռ չի հասկանում, որ անհատը, կտրվելով իր ցեղից, խորթանում է իր էությունից եւ բաց աչքով նավարկում դեպի վատասերումի անդունդը, դեպի կորուստը: Նա չի հասկանում, որ մի ժողովրդի համերաշխությունը պայմանավորվում է նրա ցեղաշնչությամբ, որ անցեղահաղորդը միշտ էլ անմիաբան է, որ ցեղի գաղափարն է հոգեբանորեն միատարրում ժողովուրդը՝ մի նպատակի շուրջ համախմբելով բոլորի՛ն, բոլորի՛ն:

Ցեղը – ժողովրդի կենսաբանական անփոխարինելի տարրը – վերջինի համար խաղում է այն դերը, ինչ որ կատարում է ուղեղը օրգանիզմի համար: Ցեղը, ցեղայինը ներդաշնակում է ազգային օրգանիզմի գործունեության գլխավոր տարրերը, համադրում նրա բովանդակ ուժերը: Ցեղը հավաքիչ է, ցեղային ապրումը՝ կենտրոնաձիգ: Մեր պապերից մեր ականջն է ընկել, մեզանից մեր որդիքը կիմանան… ահա՛ ցեղային մտածողությունը, որ այսօր պայքարի մեջ է ազգալուծիչ եւ ապականարար սեմիտական ոգու հետ:

Սեմիտականությո՛ւն – ահա՛ այն հոգեւոր քաղցկեղը, որ թունավորում է ազգերի հոգին, կեղծում ամեն արժեք, կասկածի տակ դնում բարոյական ամեն ճշմարտություն, տրորում ազգային ամեն հեղինակություն եւ ծիծաղելի հայտարարում մարդկային ամեն սրբություն, կատարյալ դարձնելով մարդկային էակի վերջնական նավաբեկությունը…

…Մեր իրականության մեջ ցեղակրոնությունը լույսի տակ դրեց հայորեն չարն ու բարին, արժեքավորն ու անարժեքը, եւ հենց այդ է պատճառը, որ չարությամբ ու կեղծիքով գործողները թշնամացրին նրան…

Գարեգին Նժդեհ

«Լուսանցք» թիվ 10 (273), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։