Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գնացին, ճամփաներ:

***
Բարձր է հընոց աշխարհքն Հայոց ու Մասիսը երկնադետ.
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ -
Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,  
Մինչև վախճանն անվախճանի քընընում է դար է դար: 

***
Աստծո բանտն են տաճարները – Աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների հարկի տակ:
Հարկավ՝ ազատ Նա ժպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին:

***
Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ՝
Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կըհասնեմ Նըրա մոտ…

***
Հոգիս՝ տանը հաստատվել Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես, Ո՞վ է արդյոք նըկատել:

Հովհաննես Թումանյան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։