- Հայկական խոհանոց – Ջրկոտեմով ձվածեղ…

- Շաբաթվա մարզական կյանքից…

- «Երեւակայության գավաթ»-ի հաղթողը կներկայացնի Հայաստանը – Նոր ծրագրային/ՏՏ լուծումներ…

- ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

- «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) -(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Ջրկոտեմով ձվածեղ

Բաղադրությունը

Ջրկոտեմ – 0.5 կգ

կարագ – 70 գ

ձու – 4-8 հատ

կաթ – 100 գ

ալյուր – 1 թեյի գդալ

սպիտակ պղպեղ

աղ

Պատրաստման եղանակը

Ջրկոտեմը մաքրել, լվանալ աղաջրով, լցնել եռացող ջրի մեջ: Թողնել եռա 2 րոպե: Հետո ջրքամել ու ջրկոտեմը լցնել սառցաջրի մեջ, որպեսզի եւ՛ գույնը պահպանվի եւ՛ համը: Ջրկոտեմը լցնել թավան, ավելացնել կարագը, մի քիչ տաքացնել եւ հավելել հարած ձուն (նախասիրությամբ կարելի է ձվին ավելացնել կաթ ու ալյուր): Վրան ցանել սպիտակ պղպեղ եւ մատուցել:

Անու՛շ լինի: Գարուն է ու լիառատ բանջարի շրջան: Բաց մի՛ թողեք հնարավորությունը Ձեր օրգանիզմը եւս մեկ անգամ մաքրելու: Ջրկոտեմն աճում է հոսող ջրերում եւ բուժիչ հատկություններ ունի:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Առանց գոլերի՝ առանց հաջողության

2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի պարտությամբ՝ 0:3 հաշվով: Խաղում հավասար մրցակցություն կար, եւ ցավալի է, որ գոլերը գրանցվեցին կոպիտ սխալների հետեւանքով: Խմբում Իտալիան ունի 10 միավոր, Բուլղարիան՝ 9, Չեխիան՝ 8 ,Դանիան՝ 5, Հայաստանը՝ 3, Մալթան՝ 0: Մինչ այս խաղը մեր ազգային հավաքականը ստուգողական եւ ընկերական հանդիպում էր անցկացրել Հայաստանի երիտասարդական ընտրանու հետ եւ հաղթել էր 3:0 հաշվով:
Հայ ըմբիշներ՝ աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ըմբիշները 5 մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում:

Ազատ ոճայինների պայքարում չեմպիոնի պատվին արժանացավ Դավիթ Սաֆարյանը (66 կգ)՝ նվաճելով ոսկե մեդալ: Նրա թիմակից դաղստանցի Մուսա Մուրթազալիեւը (84 կգ) զիջեց միայն եզրափակիչ գոտեմարտում եւ Հայաստանի հավաքականին բերեց արծաթե մեդալ: Արայիկ Բաղդատյանի ղեկավարած Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային պայքարում գրավեց 6-րդ պատվավոր տեղը:

Մեդալների հաշվարկով լավագույն եռյակը եզրափակեց օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը, որի հաշվին գրանցվեց 3 մեդալ: Արթուր Ալեքսանյանը (94 կգ) չափազանց վստահ մրցելույթներ ունեցավ, տպավորիչ հաղթանակներ տարավ իր բոլոր 5 մրցակիցների նկատմամբ, գրավեց 1-ին տեղը, պարգեւատրվեց ոսկե մեդալով եւ երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Պատվո պատվանդանի «բրոնզե» աստիճանին կանգնեցին Արթուր Շահինյանը (84 կգ) եւ գերծանրքաշային Վաչիկ Եղիազարյանը: Սեպտեմբերի 16-22-ը Բուդապեշտում կկայանա աշխարհի առաջնությունը:
Հայ սամբիստների հաջողությունները Մոսկվայում

Մոսկվայում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի գավաթի փուլերից «Ա. Խառլամպիեւի հուշամրցաշարը», որտեղ Հայաստանը ներկայացնող արցախցի մարզիկ, 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը, գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, հասավ եզրափակիչ, սակայն այստեղ պարտվեց եւ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ Սամբոյի աշխարհի գավաթը խաղարկվում է մի քանի փուլով, եւ գլխավոր հաղթողը որոշվում է տարեկան հանրագումարով: Մարտի 23-ին Մոսկվայում կայացավ նաեւ 2012թ. մրցաշրջանի գավաթի փուլերի ամփոփումը, որով ՀՀ ներկայացուցիչ, դարձյալ սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի Արցախի մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ համապատասխան կարգի մեդալի, դիպլոմի ու դրամական պարգեւի: Նշենք, որ հայ մարզիկը բաց էր թողել փուլերից երկուսը եւ նույնիսկ այս պայմաններում առաջատարին զիջեց ընդամենը 1 միավորով: Նշենք նաեւ, որ աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալներ նվաճեցին Ռուսաստանը ներկայացնող Արամ Խամայանը, Արսեն Խանջյանը, Շողիկ Ծատուրյանը, Սուսաննա Միրզոյանը, 2-րդ տեղն զբաղեցրեցին Գայանե Հարությունյանը Ռուսաստան) եւ Վահե Թութխալյանը (Բելառուս), իսկ ռուսաստանցի Գալինա Համբարձումյանն արժանացավ բրոնզե պարգեւի:

Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցեցին 26 երկրների մոտ 300 մարզիկ-մարզուհի: Հավելենք, որ Մոսկվայում կայացած Սամբոյի համաշխարհային ֆեդերացիայի՝ FIAS-ի գործկոմի նիստը հաստատեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանի՝ գործկոմի անդամի թեկնածությունը, որի ամրագրման հարցը կդրվի այս տարվա մայիսին Իտալիայում կայանալիք FIAS կոնգրեսի օրակարգում:

* * *

Բուլղարիայի հունահռոմեական ոճի հավաքականի անդամները Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու գրավական համարում են թիմի նոր գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանին: «Երբ փոխվեց մարզչական կազմը, անմիջապես մեծացավ ըմբիշների մոտիվացիան: Արմեն Նազարյանը շատ մեծ մարզիկ է եղել, իսկ այժմ էլ ապացուցել, որ ինքն նաեւ մեծ մարզիչ է: Նա ամեն ինչ արեց, որ ես նվաճեցի չեմպիոնի կոչումը», – հայտարարել է աշխարհամասի նորընծա չեմպիոն Իվո Անգելովը: Բուլղարիայի հունահռոմեական ոճի հավաքականին մեծ ընդունլությամբ են դիմավորել Սոֆիայի օդանավակայանում: Ըմբիշներին դիմավորող երկրպագուները անընդհատ վանկարկել են. «Արմեն Նազարյան՝ չեմպիոն»:

Բուլղարիայի հունահռոմեական ոճի հավաքականը Թբիլիսիում նվաճել է 3 մեդալ (1-ական ոսկի, արծաթ եւ բրոնզ) եւ թիմային հաշվարկով զբաղեցրել 2-րդ տեղը:

Վնասվածքը խանգարեց Արթուր Աբրահամին

WBO-ի վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը գերմանական Մագդեբուրգում մենամարտեց աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ, որից կոչումը խլել էր 2012թ. օգոստոսին: Մարզիկները լավ էին նախապատրաստվել այս մարտին, այդուհանդերձ, թվում էր, թե գերհզոր հարվածների տիրապետող Արթուրը, հարմարվելով նոր քաշային կարգին, կկարողանա առանց որեւէ խնդրի առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Այսպիսի կարծիքի էին նաեւ բուքմեյքերական ընկերությունները, որոնք մենամարտից առաջ ավելի բարձր էին գնահատում Արթուր Աբրահամի հաղթանակի հնարավորությունները:

Բայց մենամարտի ընթացքում բժիշկը որոշեց, որ հայ բռնցքամարտիկի ստացած վնասվածքներից մեկը լուրջ է: Արթուրի ձախ աչքը փակվել էր, եւ բժիշը նրան պարզապես չթույլատրեց շարունակել մարտը: Մենամարտը դադարեցվեց, եւ տեխնիկական նոկաուտով հաղթանակ գրանցվեց Շտիգլիցին: Աբրահամը զրկվեց աշխարհի չեմպիոնի կոչումից:

Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 10-րդ փուլում Լեւոն Արոնյանը առավելության հասավ Վասիլի Իվանչուկի նկատմամբ եւ 6,5 միավորով շարունակում է ընթանալ 2-րդ տեղում: Առաջատարը՝ Մագնուս Կառլսենը, կես միավորով է գերազանցում հայ գրոսմայստերին: Կրամնիկը 6 միավորով 3-րդ տեղում է, 4,5-ական միավորով հաջորդում են Գելֆանդը, Գրիշչուկն ու Սվիդլերը: Իվանչուկն ու Ռաջաբովը վաստակել են 3,5-ական միավոր եւ եզրափակում են աղյուսակը: Երեկ կայացել է 11-րդ փուլը, Արոնյանի մրցակիցը Սվիդլերն էր:

* * *

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Հնդկաստանի Բխուբանեշվար քաղաքում անցկացվող շախմատի կանանց միջազգային մրցաշարում: 11-րդ փուլում մեր շախմատիստուհին հաղթեց գերմանուհի Էլիզաբեթ Պաեցին եւ վաստակեց 7,5 միավոր: Նա միայն կես միավորով ետ մնաց մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Օլգա Գիրյայից: Մեր մյուս շախմատիստուհի Էլինա Դանիելյանը եւս 2 մասնակիցների հետ 6 միավոր վաստակեց եւ բաժանեց 3-5-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարն ավարտեց 4-րդ հորիզոնականում:

Արսեն Պետրոսյան

«Երեւակայության գավաթ»-ի հաղթողը կներկայացնի Հայաստանը

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը, Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը (Մայքրոսոֆթ ԱրԷյ) ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի հետ համատեղ հայտարարում են «Երեւակայության գավաթ 2013» մրցույթի հայաստանյան ընտրական փուլի մեկնարկը: Հաղթող թիմը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը այս տարվա հուլիսին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում անցկացվելիք «Երեւակայության գավաթ 2013»-ի համաշխարհային եզրափակչին:

Մրցույթի նպատակն է աջակցել ուսանողներին՝ մշակելու նոր ծրագրային/ՏՏ լուծումներ, որոնք կնպաստեն նորարարության խթանմանը եւ համաշխարհային խնդիրների լուծմանը: Այս տարի մրցույթն անցկացվելու է հետեւյալ անվանակարգերում՝

1. Խաղեր: 2. Նորարարություն: 3. Համաշխարհային քաղաքացիություն:

Այս տարի Մայքրոսոֆթը կրկնապատկել է հաղթող թիմերի պարգեւատրման գումարը՝ հասցնելով այն 300.000 ԱՄՆ դոլարի: Թեեւ մրցույթը նախատեսված է ուսանողների համար, սակայն իբրեւ գաղափարի հեղինակ եւ թիմի համակարգող կարող է հանդես գալ 16 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ մասնագիտությունից:

Նախորդ տարիների նման այս տարի եւս կազմակերպիչները հանդիպումներ կանցկացնեն դիմում-հայտ ներկայացրած թիմերի հետ եւ կտրամադրեն տեխնիկական ու խորհրդատվական աջակցություն:

Մրցույթին մասնակցելու համար հարկ է դիմում-հայտերը ներբեռնել www.mic.am կայքից մինչեւ 2013թ. ապրիլի 8-ը: Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկատվության համար պետք է այցելել www.imaginecup.com կայք:

«Երեւակայության գավաթ»-ը Մայքրոսոֆթի ամենավառ ուսանողական միջոցառումն է: Մրցույթի անցկացման 11 տարիներին ավելի քան 1 մլն. ուսանողներ են մասնակցել աշխարհի 183 երկրներից: Մրցույթը հնարավորություն է տալիս ուսանողներին իրենց նորարար եւ համարձակ գաղափարներով մասնակցել աշխարհի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, նաեւ բացահայտել սեփական ներուժը: Մրցույթի հաղթող թիմը հնարավորություն է ստանում Մայքրոսոֆթի աջակցությամբ իրականացնել իր գաղափարը, իսկ ներկայացված մյուս լավագույն նախագծերը իրավունք են ստանում դիմել հատուկ ֆինանսավորման հիմնադրամին՝ ծրագրերը կյանքի կոչելու համար:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 11 (274), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։