Վերանայե՛ք Ձեր կարծրատիպերը – Հայաստանի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանություններ…

- Մեր չգիտակցված խոսքն էլ թրքության շահին է ծառայում…

- Տոն, որ համախմբում է Երեւանի շուրջ…

 

Վերանայե՛ք Ձեր կարծրատիպերը

Այդ ինչու՞ հայ բարձրաստիճան պաշտոնյաները կարողանում են Նովրուզը շնորհավորել, բայց Հայոց Ամանորը՝ Նոր-տարին՝ ոչ: Այսօրվա հայի քրիստոնյա լինե՞լն է, որ մահմեդականին եւ այլադավաններին հարգել է տալիս, իսկ հայոց ազգային հավատի հետեւորդ արիադավան-հեթանոսներին՝ ոչ:

Իսկ երբ հայ պաշտոնյան չի շնորհավորում իր հայրենիքում բնակվող ու հայոց արմատներին կառչած համայնքի Նոր տարին, դա էլ հենց հայոց անցյալն ու հավատը կեղեքելու եւ ձեւախեղելու առիթ է դառնում: Հայաստանյայց եկեղեցու մասին էլ չենք խոսում, ամեն ազգային (էթնոս-հեթանոս-ազգ(ային)) բան, հատկապես հեթանոսությունից գողացված տոների ու ծեսերի բացահայտումը եկեղեցականների աչքի գրողն է լինում, կարծես իրենք ոչ թե արիադավան Հայկ Նահապետի (ու նրա փառահեղ նախնյաց) սերունդն են, այլ՝ հրեածին Աբրահամի…

Իհարկե ողջունելի է, որ ՀՀ իշխանությունները շնորհավորում են հայաստանաբնակ քրդերի, եզդիների, հրեաների, հույների, ասորիների եւ այլոց տոները, հատկապես՝ ավանդական Ամանորը, բայց… սեփականն էլ պետք է հիշել ու պահպանել սրբորեն:

ՀՀ իշխանությունները եւ Հայաստան այցելած՝ Հայաստանյայց եկեղեցին պետք է վերանայեն իրենց սին տեսակետները, այլապես պետք է դադարեն խոսել հայի արմատից ու հայկականությունից:

* * *
Մեր չգիտակցված խոսքն էլ թրքության շահին է ծառայում

Չեմ դադարում զարմանալ ու զայրանալ, որ համացանցում դեռ հայեր են պատահում, որ բուն հայկական ամեն ինչ «սարքում» են «օտարածին», իսկ օտարներինը՝ հակառակը՝ «սարքում» են մերը: Վերջերս էլ Հայոց Ամանորի ու Վահագն Աստծո վերածննդի «հետեւից են ընկել» ոմանք (իհարկե նպատակայնորեն)՝ թե ադրբեջանական բայրամն է դա (գոնե իրանականի հետ համեմատեն՝ էլի նմանություն կա՝ նրանք էլ նախնական ու արիական ազգ են):

…Ազգանվան «յան» վերջածանցով այս տգետները չեն հասկանում, որ ոմանց կամակատարը դառնալով (գուցեեւ՝ շահույթով), վտանգում են հենց իրենց ու սեփական երեխաների ապագան:

Եթե ավելի քան 10.000 տարի առաջ ադրբեջանցի է գոյություն ունեցել, ուրեմն մարտի 21-ի գարնան վերազարթոնքը հաստատ ադրբեջանական տոն է (՞՞՞…): Այսպես ենք անում ահա, որ մեր անցյալին ու արժեքներին ադրբեջանական խառնամբոխն ու դրա նմաններն են տեր կանգնում: Ինչու՞ միայն պատմական կամ հավատամքային արժեքները, կան մարդիկ, ովքեր պատրաստ են անգամ Արցախից հրաժարվել, միայն թե կուշտ ապրեն, ավելի ճիշտ՝ լափեն:

Մեր հողերը, մեր պատմությունն ու հավատը, արժեքներն ու կեցակարգը մե՛րն են ու մենք տե՛ր ենք դրանց: Այսօր ադրբեջանական դրոշին Տիգրան Մեծի ութաթեւ աստղ (նաեւ գահը բնորոշող պատկերն է) դրված, սա էլ զիջե՞նք… ասենք՝ ադրբեջանակա՞ն է ութաթեւ աստղը, հավերժական պտույտի պատկերը, գուցե նաեւ Հայոց գա՞հը… Երեւի սրանց համար Մասիսներն էլ թուրքական են եւ այսպես շարունակ:

Թյուրք-սեմիտական անանցյալ ու անծագում ամեն մեկին մի բան զիջելով ու՞ր ենք հասնելու: Թուրքերն այսօր Արեւմտյան Հայաստանում Հայ Աստվածների արձանահամալիրն են սեփականը համարում, անգամ մի ծես էին նկարահանել՝ թուրքի հարսանիք անելու ժամանակ… (Հայ Աստվածներին էլ «կսեփականացնեն»՝ եթե միայն հնարը գտնեն), դրա համար էլ հայող հողերը իրենց «պատմական տարածքն» են համարում, Հայոց ԵՐԿԻՐ-ն էլ Հայաստանի Հանրապետությունը միայն…

Նույնկերպ ադրբեջանցիներն են վարվում, արիական Նոր տարի են տոնում՝ այն էլ երկրի նախագահի մակարդակով, իբր իրենք են տարածաշրջանի արիները՝ նախնական ազգը:

Իսկ մեզ հուդա-քրիստոնեական Եհովային ու ձմռան ցրտի ինչ-որ անհայտ մի նոր տարի են «նվիրել»., որ սրանով էլ բավարարվենք. երեւի հենց սա էլ նկատի ունեն նրանք, ովքեր հայ արիական Նոր տարին ադրբեջանական Նովրուզ են կոչել:

Թուրքն այնքան ասաց՝ հայի հետին խելքն իմը լիներ, որ այդպես էլ եղավ… Մենք ոչ հետինն ենք աշխատեցնում, ոչ էլ՝ առաջնայինը…

Ինչքա՞ն կարելի է ասել, որ հայի տասհազարամյակների պատմությունը պետք է սրբորեն պահպանել: Դա՛ է մեր ապագայի տեսլականների ու հաղթանակների աղբյուրը եւ մեր վերազարթոնքի հիմքը:

Հայ Արիական Միաբանության Հոգեւար հանձնախմբի քրմեր Արամ եւ Արմոգ

* * *

Տոն, որ համախմբում է Երեւանի շուրջ

Շատ իրանցիներ, հատկապես պարսիկները, հայ եւ իրանական մշակույթների միջեւ ընդհանրություններ են տեսնում: Տարիներ շարունակ հազարավոր իրանցիներ գերադասում են իրենց ազգային տոնը՝ Նովրուզը՝ Նոր տարին Հայաստանում նշել:

Նովրուզի օրերին իրանցիներն այցելում են Գառնի, որտեղ արիա-հեթանոսական տաճարում (նաեւ Հայաստանի, Արցախի ու Ջավախքի այլ պատմա-հավատքային վայրերում) մարտի 21-ին կատարվում է հայարիական Ամանորյա՝ նոր տարվա ծես եւ մարդիկ ինքնաբուխ տոնում են բնության վերազարթոնքը: Այդ օրը արիադավան հայերը տոնում են նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի երկրային վերածնունդը: (Բ)Արի Վահագնը հաղթելով Չարի Վիշապին՝ Նոր կյանք է պարգեւում արիածին ազգերին: Այդ օրը շատ հնուց հարազատ ու կարեւոր տոն է եւ՛ հայերի ու պարսիկների եւ՛ արիական այլ ազգերի համար:

Եթե հայերն ընդունելով պարտադրված քրիստոնեությունը երկար ժամանակ մոռացության էին մատնել գարնան վերազարթոնքը եւ բնական ու արիական ամանորը, ապա մահմեդականությունն ընդունած պարսիկները շարունակել են մարտին տոնել Նովրուզը: Մեր անցյալը, պատմությունն ու ազգային հավատը այն հենասյուններն են, որոնք կարող են վերստին դառնալ հզոր Հայաստանի ու Իրանի զարգացման առանցքները:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսիին եւ քննարկել երկու երկրների մայրաքաղաքների, ինչպեսեւ իրանական այլ քաղաքների միջեւ համագործակցության ընդլայմանն առնչվող հարցեր:

Քաղաքապետը նաեւ շնորհավորել է Իրանի ամբողջ ժողովրդին Նովրուզի կապակցությամբ՝ ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը եւ երկկողմ գործընկերային կապերի ծավալման կարեւորությունը:

ԻԻՀ դեսպանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում իրանցի զբոսաշրջիկների Երեւան այցելության տարեկան թիվը կհատի 1 միլիոնի սահմանը: Նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացմանը կնպաստի Հյուսիս-Հարավ արագընթաց ավտոմայրուղու կառուցումը:

Անի Մարության

* * *

Նաեւ քուրդ ժողովրդին է Նովրուզի կապակցությամբ շնորհավորել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. Քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը փոխանցելով շնորհավորանքը՝ հույս է հայտնել, որ առաջիկայում քուրդ համայնքի հետ կապերն էլ ավելի կընդլայնվեն եւ համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ կընձեռվեն. «Քաղաքապետարանը կարեւորում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը Երեւանի կյանքում ու պատրաստ է իր լրազորությունների շրջանակում համագործակցել ու աջակցել»:

ՀՀ քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը հայտնել է, որ աշխարհասփյուռ քրդերը Երեւանը դիտարկում են իրենց մշակութային կենտրոններից մեկը: Դա Երեւանի իշխանությունների կողմից մշտապես ցուցաբերվող բարեկամական վերաբերմունքի արդյունքն է. «Կարեւորելով մայրաքաղաքի բարեկարգման ու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք վերջին շրջանում ավելի ու ավելի նկատելի են դառնում, համայնքի անունից պատրաստակամություն ենք հայտնում անել հնարավորը՝ հանուն քաղաքի զարգացման: Երեւանաբնակ քուրդ համայնքը մշտապես իր մասնակցությունն է ունենում քաղաքային տարբեր ծրագրերին եւ պատրաստ է ընդլայնել համագործակցությունը»:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 11 (274), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։