- Հայկական խոհանոց – Ձուկ՝ մասուրի հյութում…

- «Businessgame» նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղ…

- Շաբաթվա մարզական կյանքից…

- Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

- Կարդացե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ, բաժանորդագրության համար դիմել…

 

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Ձուկ՝ մասուրի հյութում

Բաղադրությունը

Սիգ – 2 հատ

թարմ կամ չորացրած մասուր – 0.5 կգ

մանանեխ – 1 ճաշի գդալ

կտրտած ընկույզ – 3 ճաշի գդալ

ալյուր – 1 ճաշի գդալ

սամիթ

աղ

սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

Մասուրը 1 լ ջրով խաշել (եթե չորացրած է, ապա 1 օր առաջ թրջել), քամիչի օգնությամբ կորիզներից հեռացնել:

Պտղամիսը լցնել կաթսան, նորից եռացնել, հենց փշերը վերեւ բարձրանան, կրկին քամիչով մաքրել դրանք:

Եռացնել դարձյալ, ու կմնա թանձր հյութը:

Այս ընթացքում ձուկը լվանալ, փշահան անել, բաժանել մանր կտորների, աղով եւ սպիտակ պղպեղով համեմել ու երկու երեսով տապակել:

Տապակելուց հետո ձկան վրա լցնել ընկույզն ու ալյուրը եւ այնուհետեւ՝ մասուրի հյութը, ինչին, ի դեպ, պետք է ավելացնել նաեւ մանանեխ եւ սամիթ:

Մատուցել կավե ամանի մեջ:

Ախորժակով վայելեք:

* * *

Հաղթողի մրցանակը՝ 100 հազար դրամ – «Businessgame» նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղ

«Businessgame» նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղն ընդունված է ամբողջ աշխարհում: Հայաստանում առաջին անգամ է: Խաղի առաջին ծրագրին կարող են մասնակցել բուհերի՝ մարքեթինգ, գովազդ, բիզնես, PR կամ նմանօրինակ մասնագիտություններ ունեցող ուսանողները: Մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես է գալու գործարարի դերում: Հետաքրքիր եւ ձեռներեցի հոտառություն պահանջող այս պայքարում կհաղթեն ամենաարագ կողմնորոշվողները:

Խաղի բացումը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ ժամը 14.00: Բոլոր ցանկացողները պետք է ներկա լինեն առաջին հանդիպմանը եւ լրացնեն մասնակցության հայտը: Ապրիլի 13-ին՝ ժամը 13:00, տեղի կունենա «Businessgame»-ի առանցքային փուլը. մասնակիցները, հանդես գալով որպես գործարարներ, կփորձեն բիզնես գիտելիքները: Լավագույնները կստանան հավաստագրեր եւ պատվոգրեր: Ամենահաջողակ 3 գործարարները կստանան գումարային պարգեւներ եւ արժեքավոր մրցանակներ (1-ին տեղ՝ 100.000 դրամ, 2-րդ տեղ՝ 50.000 դրամ, 3-րդ տեղ՝ 25.000 դրամ): Ապրիլի 14-ին՝ ժամը 14:00-ին կանցկացվի «Businessgame»-ի առաջին ծրագրի եզրափակիչ փուլը:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Պե՛տք է վերականգնել անվան փառքն ու բարի համբավը

50 տարի առաջ, մարտի 31-ին, Երեւանի «Արարատ» ֆուտբոլային թիմն 1-ին պաշտոնական խաղն անցկացրեց՝ ԽՍՀՄ ֆուտբոլի 1963թ. առաջնության 1-ին փուլում ընդունելով Մոսկվայի «Տորպեդո»-ին: Մինչեւ 1963թ. Երեւանի ֆուտբոլի վարպետ թիմերը հանդես են եկել «Դինամո» եւ «Սպարտակ» անվան տակ, քանի որ համանուն մարզական ընկերությունները ավելի մեծ տարածում ունեին ԽՍՀՄ նախկին հանրապետություններում: 1963թ. Խորհրդային Հայաստանի մարզական ղեկավարների որոշմամբ ԽՍՀՄ ֆուտբոլի Ա խմբում հանդես եկող Երեւանի «Սպարտակ» թիմը հանձնվեց «Աշխատանք» մարզական ընկերությանը: Դրա հետ միասին որոշվեց թիմն անվանել «Արարատ»: Այդպիսով, ֆուտբոլային աշխարհում 1-ին անգամ շրջանառվեց «արարատցիներ» արտահայտությունը: Երեւանի «Արարատ»-ը շուտով արդարացրեց իր անվանումը: Անվանակոչումից 10 տարի անց, 1973թ., արարատցիները միանգամից տիրեցին ԽՍՀՄ ֆուտբոլի երկու բարձունքներին՝ դառնալով չեմպիոն եւ գավաթակիր: Նույնը կրկնել հաջողվեց 1993թ., երբ «Արարատ»-ը նախ տիրեց նորանկախ Հայաստանի գավաթին, ապա հաղթեց ազգային առաջնությունում:

Հիմա ժամանակներն ու ֆուտբոլիստները փոխվել են, եւ այսօր «Արարատ»-ը պայքարոմ է բարձրագույն խմբում մնալ-չմնալու համար, դարձել է առաջնության ետնապահ թիմերից մեկը, անգամ հայտնվել է 1-ին խմբում եւ կրկին վերադարձել ազգային առաջնություն: Սակայն «արարատցիներ» արտահայտությունը մնացել է, եւ թիմի ֆուտբոլիստները, մարզիչներն ու ղեկավարները պետք է ձգտեն վերականգնել ու վերստին բարձր պահել այդ 50-ամյա կոչումը:

Ֆուտբոլի ազգային առաջնությունում

Մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը իր հարկի տակ 4:3 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Դիլիջանի «Իմպուլս»-ի նկատմամբ: Շիրակցիները վաստակեցին 73 միավոր եւ ամրապնդվեցին 1-ին հորիզոնականում, քանի որ 2-րդ տեղում ընթացող Երեւանի «Միկա»-ն սեփական դաշտում անսպասելի պարտվեց Կապանի «Գանձասար»-ին՝ 1:2: Առաջնության ետնապահ Երեանի «Բանանց»-ը Աբովյանում ոչ-ոքի՝ 0:0 խաղաց հանրապետության չեմպիոն «Ուլիս»-ի հետ եւ 1 միավորով առաջ անցավ մյուս ետնապահ «Արարատ»-ից, որը սեփական հարկի տակ պարտվեց «Փյունիկ»-ին՝ 1:3:

Ֆուտբոլի 2012-13թթ. գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում Կապանի «Գանձասար»-ը 0:1 հաշվով պարտվեց Երեւանի «Փյունիկ»-ին: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին, Երեւանում: Երեւանի «Միկա»-ն իր դաշտում կընդունի Գյումրիի «Շիրակ»-ին:

Շկրտելի տրանսֆերը՝ Մխիթարյանի փոխարեն

Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: «Caughtoffside»-ի տեղեկություններով՝ լիվերպուլյան ակումբի ղեկավարությունը մտադիր է ուկրաինական թիմին առաջարկել 12 մլն ֆունտ ստեռլինգ եւ կենտրոնական պաշտպան Մարտին Շկրտելի տրանսֆերը: Վերջինիս տրանսֆերային արժեքը, ի դեպ, գնահատվում է 15 մլն. եվրո: Բրիտանական «Mirror»-ի տեղեկություններով՝ «Լիվերպուլ»-ի սկաուտները ներկա են եղել աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպմանը եւ հետեւել են Հենրիխ Մխիթարյանի խաղին: Հայ ֆուտբոլիստը նրանց վրա գերազանց տպավորություն է թողել:

Ամերիկան ու Անգլիան նախանձում են Ռուսաստանին

ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կարծում է, որ ԱՄՆ-ն մինչեւ հիմա դժգոհ է այն փաստից, որ Ռուսաստանն անցկացնելու է աշխարհի 2018թ. ֆուտբոլի առաջնությունը: Հետախուզության ֆեդերալ բյուրոյի աշխատակիցների կողմից ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի հարցաքննությունը՝ կապված, իբր, այն բանի հետ, որ Ռուսաստանը կոռուպցիայի արդյունքում է ստացել աշխարհի 2018թ. առաջնության կազմակերպման իրավունքը, չի անդրադառնա մրցաշարի վարկի վրա. «Եվ՛ Անգլիան եւ՛ Ամերիկան չեն կարողանում հանգստանալ, որ աշխարհի առաջնության կազմակերպման իրավունքը բաժին է հասել Ռուսաստանին: Տեսել եմ, թե այդ փաստին ինչպես է արձագանքել անգլիական կողմը, երբ հայտարարվեց, որ «ԱԱ-2018»-ն անցկացվելու է մեր երկրում: Բոբբի Չարլտոնը, ով ինձանից ու Վյաչեսլավ Կոլոսկովից շատ հեռու չէր նստած, սպիտակեց»:

Մինչ օրս անգլիացիներն ու ամերիկացիները ճչում են, թե ինչու է Ռուսաստանին տրվել Մունդիալի անցկացման իրավունքը: Ի տարբերություն անգլիացիների, ովքեր աշխարհի առաջնությունը նույնիսկ հիմա կարող են անցկացնել, ՈՒԵՖԱ-ի նախագահ Բլատտերը մտածում է ամբողջ աշխարհում ֆուտբոլի զարգացման մասին, ուստի այդ իրավունքը տրվել է Արեւելյան Եվրոպայի ներկայացուցչին՝ Ռուսաստանին:

Հայ շախմատիստը՝ 4 լավագույններից մեկը

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նաեւ արագ եւ կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակները: Արագ շախմատի ցուցակը 2845 միավորով դարձյալ գլխավորում է աշխարհի թիվ 1 շախմատիստ Մագնուս Կառլսենը: Լեւոն Արոնյանը զբաղեցնում է 6-րդ տեղը՝ ետ մնալով նաեւ Ալեքսանդր Գրիշչուկից (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինից (Ռուսաստան), Հիկարու Նակամուրայից (ԱՄՆ) եւ Վիշվանաթան Անանդից (Հնդկաստան): Կայծակնային շախմատի ցուցակը գլխավորում է խորվաթ Բրանկո Ռոգուլին, որը վաստակել է 2920 միավոր: Մեր շախմատիստն իր վարկանիշով 8-րդն է: Ի դեպ, Լեւոն Արոնյանը այն 4 շախմատիստներից մեկն է (Մագնուս Կառլսեն, Սերգեյ Կարյակին, Հիկարու Նակամուրա), ովքեր բոլոր 3 վարկանիշային աղյուսակներում տեղ են զբաղեցնում 1-ին տասնյակում: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակով աշխարհի 1-ին շախմատիստ է համարվում Մագնուս Կառլսենը՝ 2872 միավորով, 2-րդ տեղում է Լեւոն Արոնյանը՝ 2809, 3-րդ՝ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան)՝ 2801:

Արոնյանը դեռ չի դառնա աշխարհի չեմպիոն

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը հերթական անգամ հաստատեց իր բարձր կարգը, բայց այն չբավականացրեց շարունակելու պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար: Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 14-րդ փուլում նա գեղեցիկ ոճով նորից հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին՝ խաղի միջնամասում զոհաբերելով անգամ թագուհուն:

Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 8 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը՝ հետ մնալով աշխարհի առաջին շախմատիստ Մագնուս Կառլսենից, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկից եւ Պյոտոր Սվիդլերից:

Լեւոն Արոնյանին անվանել է Հայաստանի Դեյվիդ Բեքհեմ

«LS Media» պարբերականը անդրադարձել է ՀՀ-ում շախմատը՝ դպրոցական պարտադիր ուսուցման ծրագրերում ներառելու փաստին:

«Հայաստանը, որպես նախկին խորհրդային պետություն, որը յուրահատուկ մշակութային ժառանգության կենտրոն է, մի շարք այլ երկրների նման, փորձում է բարելավել իր կրթական համակարգը: Հայաստանը պարտադիր ուսումնական դասընթացի ցանկում ավելացրել է շախմատը, որը ներառվելու է 7 տարեկանից բարձր երեխաների դպրոցական ծրագրում»,- գրել է աղբյուրն ու հավելել, որ վերջին 7 տարիներին Հայաստանը 3 անգամ եղել է «Շախմատի օլիպիական խաղերի» հաղթող:

Նույն աղբյուրի համաձայն՝ «երկրի առաջատար շախմատիստն է Լեւոն Արոնյանը, ով ազգային հերոս է համարվում»: Ստանալով ազգային հերոսի եւ առաջատար վարպետի կոչում, ըստ էության, նա, կարծես, Հայաստանի Դեյվիդ Բեքհեմը (աշխարհահռչակ անգլիացի ֆուտբոլիստ) լինի:

Ավարտվեց Հայաստանի սամբոյի առաջնությունը

2013թ. ապրիլի 1-ից 2-ը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ Հայաստանի սամբոյի առաջնությունը` մասնակցությամբ ՀՀ եւ ԼՂՀ ուժեղագույն ավելի քան 70 ուժեղագույն մարզիկների: Ստորեւ ներկայացնում ենք նորընծա չեմպիոններին ու մրցանակակիրներին.

52 կգ քաշային կարգ – 1. Տիգրան Կիրակոսյան-Վանաձոր, 2. Մխիթար Մխիթարյան-Սպիտակ, 3. Լենդրուշ Զատիկյան-Գյումրի, 3. Տիգրան Նազարյան-Վանաձոր: 57 կգ քաշային կարգ – 1. Էռնեստ Հայրապետյան-Արցախ, 2. Հայկ Հայիրյան-Արցախ, 3. Արամայիս Մարգարյան-Երեւան, 3. Մուշեղ Մարտիրոսյան-Գյումրի: 62 կգ քաշային կարգ – 1. Արեն Անտոնյան-ԲԿՄԱ, 2. Կոլյա Կարապետյան-Երեւան, 3. Վահան Նիկոլյան-Երեւան, 3. Դավիթ Կոսակյան-Երեւան: 68 կգ քաշային կարգ – 1. Անդրանիկ Նաղդալյան-Երեւան, 2. Մարտին Միրզոյան-Արցախ, 3. Գեւորգ Յակուբյան-Արցախ, 3. Մայիս Ներսիսյան-Նոր Հաճըն: 74 կգ քաշային կարգ – 1. Վաչիկ Վարդանյան-Եղվարդ, 2. Արմեն Սաքանյան-Վանաձոր, 3. Արմեն Ադամյան-Արցախ, 3. Լեւոն Հայրապետյան-Արցախ: 82 կգ քաշային կարգ – 1. Մավրիկ Նասիբյան-Արցախ, 2. Մուշեղ Հովսեփյան-Արցախ, 3. Մարատ Գրիգորյան-Արցախ, 3. Գառնիկ Ավետիսյան-Աբովյան: 90 կգ քաշային կարգ – 1. Աշոտ Դանիելյան-Արցախ, 2. Ալեքսան Թումասյան-Երեւան, 3. Արթուր Փիլոյան-Աբովյան, 3. Սարգիս Մուրադյան-Երեւան: 100 կգ քաշային կարգ – 1. Դավիթ Գրիգորյան-Արցախ, 2. Արթուր Բունիաթյան-Սպիտակ, 3. Տիգրան Անտոնյան-ԲԿՄԱ, 3. Արմեն Լեւոնյան-Եղվարդ: +100 կգ քաշային կարգ – 1. Արտյուշա Մկրտչյան-Զինված ուժեր, 2. Էդուարդ Դավթյան-Արարատ, 3. Տիգրան Համբարձումյան-Արցախ, 3. Հայկ Կիրակոսյան-Աբովյան:

Հարկ է նշել, որ առաջնության ընթացքում իրենց գերազանց դրսեւորեցին սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի եւ մասնաճյուղերի (Արցախ, Աբովյան, Վանաձոր, Եղվարդ) սաները, ովքեր նվաճեցին խաղարկվող 36 մեդալների շուրջ կեսը, 3 մեդալ վաստակեցին զինծառայող մարզիկները, 2-ական` գյումրեցիները եւ սպիտակցիները, 4-ը` «Հայաստան» ՄՄ անդամները եւ այլն: Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացան համապատասխան կարգի մեդալների, պատվոգրերի, դրամական պարգեւների, չեմպիոնները` նաեւ անհատական նվերների: Առաջնությանը եզրափակիչ գոտեմարտերն իր ներկայությամբ պատվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Սուսերամարտիկները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հայաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի սուսերամարտի պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությանը, որը կկայանա ապրիլի 6-10-ը` Խորվաթիայի Պորեջ քաղաքում: Հավաքական թիմի կազմում հանդես են գալու ճկասուսերակիրներ Մայքլ Հովհաննիսյանը եւ Էմիլ Դանիելյանը, ինչպեսեւ խոցասուսերակիրներ Էդուարդ Հովիկյանը, Արթուր Քոչարյանը եւ Լիլիթ Էվոյանը:
Մայքլ Հովհաննիսյանն արդեն Պորեջում է, որտեղ մարտի 29-ից մասնակցում է սուսերամարտի միջազգային հավաքին: Նա իրեն բավականին լավ է դրսեւորել նաեւ այս տարվա փետրվարին Բուդապեշտում կայացած պատանիների եւ երիտասարդների առաջնության ընթացքում՝ 100 մասնակիցների մեջ գրավելով 22-րդ տեղը:
Հավաքականի մյուս անդամ ճկասուսերակիր Էմիլ Դանիելյանը 2012 թ. Երեւանյան միջազգային մրցաշարի հաղթող է: Լիլիթ Էվոյանը եւ Էդուարդ Հովիկյանը 2013 թ. Հայաստանի երիտասարդների չեմպիոններ են, իսկ Արթուր Քոչարյանը՝ 3-րդ մրցանակակիր:

Ամփոփվել են «Երեք սերունդ» մարզական փառատոնի արդյունքները

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Դինամոե մարզահամալիրում ներկա է եղել «Երեք սերունդ» մարզական փառատոնի եզրափակիչ մրցումներին: Փառատոնի առաջին փուլին մասնակցել է երեւանաբնակ 9 ընտանիք՝ ավագ, միջին ու կրտսեր տարիքի 4 անդամներով: Փառատոնում ներառված են փոխանցումավազքեր մարզական տարբեր գույքերով, պարանի ձգման մրցումներ:

Երեւանաբնակ ընտանիքների՝ «Երեք սերունդ» մարզական փառատոնի եզրափակիչ փուլում միավորների առավելությամբ հաղթող է ճանաչվել Արաբկիր վարչական շրջանը ներկայացնող Սանթրոսյանների ընտանիքը, 2-րդ եւ 3-րդ տեղերում Նորք–Մարաշ եւ Կենտրոն վարչական շրջաններն են: Առաջին 3 տեղերն զբաղեցրած մարզասեր ընտանիքներին մրցանակներն ու դիպլոմները հանձնել է Երեւանի քաղաքապետը:

Քաղաքապետարանի նախաձեռնած մարզական փառատոնին իրենց մասնակցությունը մարզական ընտանիքները կարեւորել են որպես սիրողական սպորտն ու առողջ ապրելակերպը խրախուսելու լավագույն միջոց ու նկատել, որ այսօր Երեւանի տասնյակ բակերում տեղադրված, նաեւ տեղադրվող մարզական գույքը եւս նպաստում է մարզասեր սերունդ դաստիարակելու գործին:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

«Լուսանցք» թիվ 12 (275), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։