- Հայկական խոհանոց – Ծնեբեկով եւ տավարի մսապուր…

- Շաբաթվա մարզական կյանքից…

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

– «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

 

Ուսումնասիրություն. – Տղամարդիկ իրենց ավելի շատ են երջանիկ զգում, քան կանայք

Տղամարդիկ ժամանակակից կյանքի շատ ասպեկտներում իրենց ավելի երջանիկ են զգում, ավելի բավարված են, քան կանայք:

Նման եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները, գրում է «The Daily Telegraph»-ը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 12 չափանիշներից 7-ում տղամարդիկ ցուցաբերել են ավելի բարձր «երջանկության մակարդակ»:

Այդ չափանիշներից են՝ աշխատավարձ, կարիերայի աճ, քաշ, արտաքին, այլ մարդկանց վերաբերմունք, ֆինանսական ընդհանուր վիճակ, զբաղվածության երաշխիք:

Գոհար Վանեսյան

 

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Ծնեբեկով եւ տավարի մսապուր

 

Բաղադրությունը

Ծնեբեկ – 600 գ

տավարի մսի արգանակ – 2 կամ 3 լիտր

սոխ – 200 գ

յուղ – 150 գ

կարտոֆիլ – 200 գ

ալյուր – 30 գ

զաֆրանի ծաղիկներ – 0.5 թեյի գդալ

եւ աղ – ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

Ծնեբեկը մաքրել, կոշտ մասերից հեռացնել, կտրատել, լցնել պատրաստի արգանակի մեջ, ավելացնել կարտոֆիլը, մարմանդ կրակով եփել:

Այդ ընթացքում յուղով պատրաստել սոխառած, դրան ավելացնել ալյուրը, ու սա էլ լցնել ճաշի մեջ: Համեմել աղով եւ զաֆրանով ու կրակի վրայից վերցնել: Անու՛շ լինի:

 

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

 

www.hayary.org-ի համակարգող

 

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –
Հայաստանի ազգային առաջնության խաղերը

Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 36-րդ փուլի կենտրոնական խաղը մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում գտնվող Երեւանի «Միկա»-ի եւ առաջատար Գյումրիի «Շիրակի»-ի հանդիպումն էր: Խաղն անցավ անհետաքրքիր պայքարում եւ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: Այդպիսով, «Շիրակ»-ը վաստակեց 74 միավոր եւ պահպանեց «Միկա»-ի նկատմամբ ունեցած 4 միավորի առավելությունը: Կարեւոր հաղթանակ տարավ Երեւանի «Արարատ»-ը, որն իր հարկի տակ առավելության հասավ Կապանի «Գանձասար»-ի նկատմամբ՝ 2:1: Արարատցիները վաստակեցին 28 միավոր եւ վերջին տեղից բարձրացան 7-րդ հորիզոնական: Առաջնության ետնապահի դերը ստանձնեց Երեւանի «Բանանց»-ը, որն ունի 26 միավոր: Այս փուլում Երեւանի «Ուլիս»-ը Աբովյանում ոչ-ոքի խաղաց Երեւանի «Փյունիկ»-ի հետ՝ 1:1: «Փյունիկ»-ը այժմ 56 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Դիլիջանի «Իմպուլս»-ը Արարատ քաղաքում 1:0 հաշվով հաղթեց Երեւանի «Բանանց»-ին եւ վաստակած 54 միավոր ընդհուպ մոտեցավ 4-րդ տեղում գտնվող «Գանձասար»-ին՝ 55 միավոր:

 

Ազգամիջյան ֆուտբոլ՝ Ռուսաստանում

Մոսկվայի «Սպարտակ»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ըմբռնումով է վերաբերվել Ռոստովի հայ երկրպագուների որոշմանը, ըստ որի վերջինները հրաժարվել են ներկա լինել «Ռոստով»-«Սպարտակ» հանդիպմանը եւ աջակցել իրեն: Ռոստովի 60 հայ երկրպագուներն հանդիպել են նրա հետ եւ ֆուտբոլիստը ստորագրություններ է թողել նրանց կողմից գնած տոմսերի վրա: «Ավելի քան 20 րոպե խոսեցինք Յուրայի հետ: Նա պաշտպանեց մեր որոշումը՝ կապված հանդիպմանը ներկա չլինելու հետ: Լարված իրավիճակը չպետք է մթագնի ֆուտբոլային տոնը»,- «Սովետսկի սպորտ» թերթի թղթակցին ասել է տեղի հայ երկրպագուներից մեկը: Բանն այն է, որ այս տարվա մարտի 28-ին Ռոստովում տեղի ունեցած ազգամիջյան բախման պատճառով սպանվել է «Ռոստով»-ի երկրպագու Ալեքսանդր Տերեխովը: Գործի կասկածյալներից մեկը ազգությամբ հայ Գարեգին Մնացականյանն է:

Նշենք, որ «Ռոստով»-«Սպարտակ» խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 1:0: Յուրա Մովսիսյանը մասնակցեց հանդիպման վերջին 30 րոպեներին, սակայն ոչնչով աչքի չընկավ: Պարտությունից հետո Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստները հրաժարվել են շփվել զլմ-ների ներկայացուցիչների հետ:
Մասնակցեցին ՈՒԵՖԱ-ի սեմինարին

Հայաստանի ֆուտբոլային 10 մարզիչներ ապրիլի 8-11-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցել են ՈւԵՖԱ-ի կողմից կազմակերպվող մարզչական սեմինարին: Ինչպես տեղեկացնում է «Միկա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, տեղի մարզիչները իրենց փորձը կփոխանցեն մեր, Ալբանիայի եւ Իսլանդիայի մարզիչներին: Հայ մարզիչները ներկա են եղել Չեխիայի պատանեկան հավաքականների, «Սպարտա» ակումբի երիտասարդական թիմի մարզումներին:
Հայ շախմատիստները՝ Ռուսաստանի ակումբային առաջնությունում

Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը ապրիլի 6-14-ը կմասնակցի Սանկտ-Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմում: Նրանից բացի առաջնությանը կմասնակցեն եւս մի քանի հայազգի շախմատիստներ, մասնավորապես՝ Գեորգի Պողոսյանը, Գեւորգ Հարությունյանը, Տիգրան Սիմոնյանը, Վահե Բաղդասարյանը (բոլորն էլ «Ատոմ» Սմոլենսկ), Արթուր Գաբրիելյանը, Գոռ Հայրապետյանը («Պերսպեկտիվա» Լիպեցկ): Կանանց մրցաշարում հանդես կգան գրոսմայստեր Կարինա Համբարձումովան («Լադյա» Կազան) եւ Ալինա Բալայանը («Չիգորինի անվան ակումբ» Սանկտ Պետերբուրգ):

 

Առաջատարների խմբում են

Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը շարունակում են հաջող ելույթները «Դուբայ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարում: Մեր շախմատիստները տարան 3-րդ անընդմեջ հաղթանակը եւ վաստակեցին 3 միավոր: Վլադիմիր Հակոբյանը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է առաջին տեղը, իսկ Գաբրիել Սարգսյանը 3-րդն է իր վարկանիշով: Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 2,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 24-րդ տեղը: Մասնակցում են նաեւ Լիլիթ Գալոյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Մարկ Բասենջյանը:
Հայ շախմատիստի հաղթանակը

Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում անցկացված օփենում 7 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ նվաճեց 1-ին մրցանակը: Մրցաշարին մասնակցել են 22 շախմատիստներ:

 

Հայաստանի թիմը փոքր կազմով է մասնակցելու

Ալբանիայում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանից մասնակցում են 4 հոգի: Տղամարդկանց մրցումներում ելույթ կունենան Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Հայկ Հակոբյանը եւ Գոռ Մինասյանը (երկուսն էլ գերծանր քաշ), կանանց մրցումներում` Մելինե Դալուզյանը (75 կգ):

Հայաստանի թիմն այսպիսի փոքր կազմով է մասնակցելու եվրոպական ստուգատեսին, քանի որ, ըստ մարզիչ Փաշիկ Ալավերդյանի. «Մենք որոշել ենք այս տարի փորձարկել նորեկներին: Լեհաստանում նախատեսված աշխարհի առաջնությունում նույնպես հանդես կգան երիտասարդները: Իսկ ահա հաջորդ 2 տարում մենք կմասնակցենք լրիվ կազմերով, քանի որ այդ մրցումները օլիմպիական վարկանիշ են տալու»: Այնուամենայնիվ, մեր ծանրորդները տարեկան մասնակցում են միայն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, ուստի միջազգային փորձ ձեռք բերելու համար ցանկալի է դրանց մասնակցել լրիվ կազմերով: «Մենք չենք ցանկանում ավելորդ միջոցներ քամուն տալ: Այս տարի կստուգենք մի քանի նորեկներին: Հաջորդ տարվանից նոր կսկսենք ձեւավորել հավաքականի հիմնական կազմը, որը կպատրաստվի օլիմպիական խաղերին»,- նշել է փորձառու մասնագետը:

 

Օլիմպիական փառատոնը կմեկնարկի հուլիսի 13-ին

2013թ. Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական 12-րդ փառատոնում Հայաստանից հանդես կգան 22 մարզիկ-մարզուհի: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Մեր պատվիրակները հանդես կգան սպորտային մարմնամարզության, լողի, աթլետիկայի, ձյուդոյի, խճուղային հեծանվավազքի եւ թենիսի մրցումներում: Նշենք, որ այս տարվա Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական փառատոնը կմեկնարկի հուլիսի 13-ին, Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում:

 

Արսեն Պետրոսյան

 

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

 

www.hayary.org-ի համակարգող

 

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75

 

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

 

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

 

«Լուսանցք» թիվ 13 (276), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։