Գարնանային Զատիկն է եւ Աստվածամայր Անահիտի հրաշագործության տոնը – Տոն է՝ Մայր Բնության գունագեղության ու ծաղկունքի…

Գարնանային Զատիկն է եւ Աստվածամայր Անահիտի հրաշագործության տոնը

Արարչականչ

Անհունության մեջ անչափելի հոգի մի վսեմ, անվերջանալի մարմին ահռելի,

Տե՜Ր ամենայնի, Տե՜ր շա՛տ սիրելի, Սկիզբն ու Վերջն ես Դու ամե՛ն բանի,

Անանցելի է փառքդ ու հավերժ, որ մոռացել են մարդիկ ուխտամերժ, որ

ՏեՐ են կարգել չարին ու մարդուն, ուրացել են Քեզ՝ ունայնն են պաշտում,

Չկա գիտակցում՝ ԱՐԱՐՉԱԿԱՆ ՍԻՐՈ ԱՌԱՆՑՔԻ, դեպի Քեզ բերող ԲՈւՆ ԱՐԱՀԵՏԻ…

Ինչքա՜ն շատ է տառապանքը Քո, բայց ինչքա՛ն վեհ է ՍԵՐԴ անհատակ, որ

Ներում ես դեռ Քեզ ուրացողին ու չհիշողին, սակայն իմացի՜ր

ՏԵ՜Ր ԱՄԵՆԱՅՆԻ, Աստվածներից էլ ես պաշտելի…

* * *

Տոն է՝ Մայր Բնության գունագեղության ու ծաղկունքի –

Հայ Արիական միաբանության լրատվական կենտրոնից հայտնեցին, որ հայ արիներն ու ազգայնականները ապրիլի 20-ին նշելու են Գարնանային Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը:

Հերթական անգամ ապրիլյան Գարնանային օրահավասարին՝ Լուսնի լրման օրվա կիզակետին, Մեծամորի պատմական տարածքում (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) նշվելու է ավանդական Զատիկի տոնը:

Կազմակերպում են Հայ Արիական միաբանությունն ու Հայ Ազգայնականների համախմբումը:

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կկատարեն ծիսական արարողություն՝ Արմոգ եւ Արամ քրմերի առաջնորդությամբ:

Հայ արիներն ու ազգայնականները կփառաբանեն Մայր Անահիտին, ով իր Աստվածային գործառույթով ապահովում է Մայր Բնության գունագեղությունն ու ծաղկունքը:

Հայոց Աստվածամայրը նաեւ բերքատվության եւ ամենայն բերրրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ մեր փառահեղ նախնիները Մայր Անահիտին են դիմել՝ նաեւ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:

Զատիկի տոնը արի հայերը նշում են նաեւ որպես Մայր Անահիտի հրաշագործության տոն:

Ավանդական տոների ու ծեսերի հետեւորդ հայ արիներն ու ազգայնականները զատկական արարողությունից եւ երազանքներ պահած կրակի վրայով թռչելուց հետո, գույնզգույն ներկված ձվերով ձվախաղ կկազմակերպեն, նաեւ կհամտեսեն ավանդական ուտեստներ, ինչը կավարտվի ազգային երգ ու պարով, գինեձոներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի:

* * *

Աստվածականչ

Հայոց Սերումի անմահ վկաներ, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,

Արարչի Զարմը Ձեզնից ենք առել, օ՜ Տիզերքի փառքի Զավակներ,

Յուրաքանչյուր ՀԱՅ հավերժի ծիրում՝ հավիտենական Ձեր Ծինն է կրում…

Աստվածային Մարմնում Ձեր հզոր՝ բարի Հոգի է իշխում անարատ,

Սիրո պես անմե՜ղ, սիրո նման վե՜հ, բայց եւ շա՛տ հզոր ու շա՜տ լուսառատ:

Տիրոջ Եզերքի Դու՜ք պահապաններ, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,

Վերադարձը Ձեր, որ գալիքն է մեր, Տիեզերագարնան կանչն է ավետել:

Աստվածներ Արի, Դու՜ք հեռացաք առանց պատժելու մարդկանց ուրացող ու դեռ անարժան,

Ծածու՜կ հեռացաք, լքվա՜ծ ու ջարդվա՜ծ… ու դարե՜ր-դարե՜ր հետեւեցիք մեզ,

Նոր վերադարձի մե՜ծ սպասումով, նոր կանչի ձայնին լու՜ռ ականջալուր…

Եվ ահա, արդեն, Երկինք ու Երկիր, Ձեր խաբված մարդիկ Ձեզ ձա՜յն են տալիս,

Րոպեն դարերի արագությամբ է հասնում դեպի վեր, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,

Ինքը՝ Արարիչը Ամենայն Ստեղծի, Լույս-Ապավենն է Ձեր վերադարձի…

Նորից հե՜տ եկեք, տուն վերադարձե՜ք, Հայոց հոգիներն ու աշխարհները տիեզերածայր՝ իրար կապեցե՜ք:

* («Արարչականչ»-ը եւ «Աստվածականչ»-ը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի «Տիեզերագիր» հավաքածուից են)

«Լուսանցք» թիվ 14 (277), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։