Հանրապետության Հրապարակում կտեղադրվի՞ ազգերի տոհմածառը
Արիական Տաճարի կառուցումը կարո՜ղ է առավել նպաստավոր դարձնել այս գաղափարը…
«ՓիԱր»-ի («Armenian Center of PR Development») Զարգացման Հայկական կենտրոնը հանդես է եկել նոր նախագիծ-առաջարկով: Առաջարկվում է Հանրապետության Հրապարակում տեղադրել ազգերի տոհմածառը, որի համաձայն աշխարհի բոլոր ազգերը սերում են Հայաստանից եւ հայերից: Դեռեւս 2004թ. հայտարարվել էր մրցույթ, որի նպատակն էր լուծումներ գտնել Լենինի արձանի տեղում առաջացած բաց տարածության համար: Մրցույթի արդյունքում, սակայն, որեւէ նախագիծ չհաղթեց:
Նշվում է, որ ազգերի տոհմածառ ներկայացնող այս նկարը մեզ է հասել 1634թ. Լոնդոնում տպագրված ավետարանից: Այս բացառիկ տոհմածառում Հայաստանը ներկայացված է որպես մարդկության բնօրրան: Ծառի հիմքում տապանն է, որը կանգնած է Մեծ Մասիսի գագաթին, վերջինիս վրա կա գրություն «Armenia» եւ «Ararat»: Համոզմունք է հայտնվում, թե մոտ 12 մ բարձրությամբ ծառն իր տեսքով լիովին համապատասխանում է թամանյանական ոճին եւ ներդաշնակորեն լրացնում է այն:
Բացի ծառի խորհրդանշական նշանակությունը, այն նաեւ ունի զբոսաշրջային, գիտական, կրթական եւ մշակութային արժեք: Ծառի հիմքում տեղակայված տապանը ունենալու է պատուհան-անցքեր, որոնցից ներս բոլոր ցանկացողները կարող են խորհրդանշական մետաղադրամներ գցել: Դա յուրօրինակ «Ազգերի օգնության ֆոնդ» կլինի, որում կուտակված գումարը ամեն տարի կհատկացվի որեւէ այլ ազգի՝ օգնություն ցուցաբերելու համար: Ծառի մոտ լինելու են հատուկ մետաղյա ցուցանակներ, որոնց վրա աշխարհի բոլոր հիմնական լեզուներով գրվելու է հակիրճ տեղեկատվություն ծառի ու նրա նշանակության մասին: «Նախագծի իրականացումը կապված չէ չափազանց մեծ ծախսերի հետ եւ այն կարող է իրականություն դառնալ ինչպես պետական միջոցներով, այնպես էլ հետաքրքրված անհատների կամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ»,- կարծում են կենտրոնի պատասխանատուները:
Նշենք, որ առաջարկը հետաքրքրական է, քանզի դրա իրագործումն իրապես կարող է ունենալ ինչպես նշված գիտա-կրթական ու մշակութային նշանակություն, այնպես էլ քաղաքական եւ գաղափարական-հավատքային ազդեցություն:
Այն կարող է անգամ ռազմավարական նշանակություն ունենալ, եթե տեղադրվելուց հետո ճիշտ մեկնաբանությունների արժանանա: Տոհմածառը չի կարող բավարարվել 1700-ամյա կրոնական պատմություններով եւ պետք է առնչվի ազգի ծագման եւ արարման ակունքներին:
Իսկ այն, ինչ ասված է այդ ակունք-արմատներում, արդեն վերարտադրված են հայ արիների կողմից.-
«ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ այդ Արիածին ԱրԱրածը Արի Մարդն էր՝ Արիացին՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը:
ԱրԱրատը Արիական Ցեղի Նախահայրենիքն է, եւ քանի որ Արիացին Երկնի ու Երկրի Ոգեղեն Ծնունդ է՝ Հայ(ա) կամ Հայ(ր) Աստծո Պտուղը, ապա ԱրԱրատում ԱրԱրված ԱրԱրածը Բնույթով ու Էությամբ Հայ-Արիացի է…
Նրանք, ովքեր պատմության անդաստաններում հեռացան Նախահայրենիքից, կրեցին Արի կամ Արիա-Արիացի կոչվելու իրավունքը, իսկ նրանք, ովքեր մնացին Նախահայրենիքում՝ ԱրԱրչական Աստվածային Տարածքում, կոչվեցին՝ Հայ-Հայեր՝ Հայ(ա) Աստծո անունով…
Եվ Բնօրրանն էլ նրանց կոչվեց Հայրերի-Հայերի Երկիր՝ Հայրենիք-Հայ(ր)աստան… Եվ Հայ(ր)երն են մարդկության Հայրերը՝ Նախնիները…
Հայերն են, որ ունեն ԱրԱրիչ Տի-Եզերքի՝ Տիրոջ Եզերքի(ց) Ծագում ու ըստ այդմ՝ ԱրԱրչական Առաքելություն…
…Վաղ շրջանի մեկնություններում հաճախ է Արմենիան (Արմենների Երկիրը) փոխարինվում Հայքով, իսկ Արարատ-Արատտա-Արմենիա-Հայաստան նույնությունն անկասկած է…
Հայկական լեռնաշխարհում է հիշատակվում Եդեմ-Դրախտը (որից ելնող չորս գետերից երկուսը Տիգրիսն ու Եփրատն էին): Այնտեղ արարվեցին մարդկության առաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին ազգերի աշխարհածնության պատկերացումներում Հայաստանն ընկալվել է իբրեւ Սրբազան Վայր, Սրբազան Օրենքների Երկիր, որտեղ արարվել է մարդկությունը, վերածնունդ ապրել (փրկվել աշխարհակործան ջրհեղեղից), որտեղ կնքվել է Աստծո ու Մարդկության Հավիտենական Ուխտը, որտեղ ստեղծվել են Արարչադիր Օրենքները՝ Տիեզերակարգը:…
Հայկական լեռնաշխարհը կրում է անմահության խորհուրդը (կենաց ծառ եւ անմահության ծաղիկ)՝ փակվելով անարժան մարդկության առաջ (ճառագող մարդակարիճները՝ Մաշու լեռներում, քերովբեները եւ ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ դրախտի դիմաց, կենաց ծառի ճամփին): Ավելորդ չենք համարում նշել, որ Արատտա-Արարատ-Հայաստանը նույն կերպ է ներկայանում ինչպես շումերական (միջագետքյան), այնպես էլ աստվածաշնչյան (բիբլիական) եւ ամենատարբեր հնագույն ազգերի վաղ պատկերացումներում»:
Եվ այս ամենը հաշվի առնելով՝ կարեւոր ենք համարում վերոնշյալ կենտրոնի առաջարկը ազգերի տոհմածառի տեղադրման առումով: Հետաքրքրական է նաեւ «Ազգերի օգնության ֆոնդ»-ի գաղափարը:
Հիշեցնենք, որ Երեւանը համամարդկային նշանակության կենտրոն դարձնելու համար հայ արիները տարիներ առաջ մայրաքաղաքում Արիական տաճար կառուցելու գաղափարը տվեցին, որը եւս պետք է հիմնավորեր «Հայաստանի, որպես մարդկության բնօրրան» գաղափարն ու դրանից բխող միջազգային նշանակությունը: ՀԱՄ հայտարարությունում մասնավորապես ասված էր. «Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր, թե հոգեւոր առումով»:
Արիական Տաճարի կառուցման գաղափարը չի կարող վտանգավոր դիտվել անցյալի քաղաքական համապատկերում, քանզի հայ արիականությունը (ինչպեսեւ՝ նժդեհյան ցեղակրոնությունը) որեւէ կապ չունեն իտալական ֆաշիզմի ու գերմանական նացիզմի հետ, ինչը վաղուց ապացուցված է:
Քանզի՝ «Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:
– Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…
Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:
– Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…
Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի»…
Իբրեւ Արարող ցեղ, մենք բնարմատն ենք Արիական մեծ ցեղի եւ ունենք պատկառելի ավանդ համաշխարհային քաղաքակրթության մեջ: Արարչից մեզ տրված Բնատարածքը՝ Հայկական բարձրավանդակն է, որը մեր հավիտենական Հայրենիքն է՝ Բնօրրանը Արիական ցեղի: Հայկական լեռնաշխարհը Արարչի եւ Աստվածների, Մարդ-Աստվածների ու Մարդկության Հավիտենական Ուխտի եւ Փրկության Բնատարածք է, ուստի մենք պարտավոր ենք ամեն կերպ ցուցանել եւ վասն ազգի ու հայրենիքի շահերի օգտագործել այս իրողությունը եւ դրանից բխող դրական հետեւանքները:
ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմեր Արամ եւ Արեգ
«Լուսանցք» թիվ 14 (277), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



