Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org կայքը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՜ք եւ բաժանորդագրվե՜ք «Լուսանցք»…

– Հայկական խոհանոց – Մածունով եւ կաթնաշոռով աղցան…

– Շաբաթվա մարզական կյանքից…

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

– «Լուսանցք» շաբաթաթերթ բաժանորդագրվելու համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Մածունով եւ կաթնաշոռով աղցան

Բաղադրությունը

Քամած մածուն – 120 գ

կաթնաշոռ – 80 գ

սխտոր – 1 պճեղ

ընկույզ – 50 գ

բոված նուշ – 40 գ

կարմիր տաքդեղ- 1 հատ

սամիթ – 50 գ

աղ

Պատրաստման եղանակը

Մածունը խառնել կաթնաշոռին, ավելացնել ծեծած սխտորը, նաեւ ընկույզը ծեծած, կտրտած նուշը, սամիթը, աղը:

Այս ամենը խառնել, պատրաստել գնդիկներ:

Հետո տաքդեղը մանր կտրատել, եւ գնդիկները անցկացնել դրա վրայով:

Մատուցելիս ամեն գնդիկին սամիթի փոքրիկ ճյուղ դնել:

Անու՜շ վայելեք սննդարար ու միեւնույն ժամանակ դյուրամարս այս աղցանը:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

 * * *

 Շաբաթվա մարզական կյանքից –

Ազգային առաջնության եւ գավաթի խաղերը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հերթական խաղում Երեւանի «Փյունիկ»-ը վստահորեն հաղթեց Երեւանի «Բանանց»-ին, Երեւանի մեկ այլ թիմ՝ «Միկա»-ն, 1:0 հաշվով հաղթեց Դիլիջանի «Իմպուլս»-ին, Գյումրիի «Շիրակ»-ը պարտության մատնեց Երեւանի «Արարատ»-ին՝ 3:1, Կապանի «Գանձասար»-ն էլ տանը նվազագույն հաշվով հաղթեց գործող չեմպիոն Երեւանի «Ուլիս»-ին:

Մրցաշարային աղյուսակը 37 փուլից հետո 77 միավորով շարունակում է գլխավորել «Շիրակ»-ը՝ 4 միավորով գերազանցելով «Միկա»-ին: Այնուհետեւ հաջորդում են. «Փյունիկ»-ը՝ 59, «Գանձասար»-ը՝ 58, «Իմպուլս»-ը՝ 54, «Ուլիս»-ը՝ 37, «Արարատ»-ը՝ 28 եւ «Բանանց»-ը՝ 26 միավորներով:

– Գյումրիի «Շիրակ»-ը Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Երեւանի «Միկա»-ի հետ եւ կշարունակի պայքարը պատվավոր մրցանակի համար, քանի որ առաջին խաղում հաղթել էին 1:0 հաշվով: Երեւանի «Փյունիկ» – Կապանի «Գանձասար» թիմերի խաղն ավարտվեց 1:1 հաշվով եւ եզրափակիչ դուրս եկան երեւանցիները (առաջին խաղում հաղթել էին՝ 1:0):

Հայ ֆուտբոլիստը կրկնեց ռեկորդը

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի ՙՇախտյոր՚-ի կազմում խփեց իր 22-րդ գոլը եւ կրկնեց Ուկրաինայի առաջնությունների ռմբարկուական ռեկորդը, որը դեռ գերազանցելու հնարավորություն ունի:

Ֆուտբոլային տարաբնույթ կրքեր

Երուսաղեմի «Բեյթարի» ֆուտբոլիստներ Զաուր Սադաեւը եւ Ջաբրաիլ Կադաեւը գաղտնի վերադարձել են Ռուսաստան: Ինչպես տեղեկացնում է իսրայելական ZMAN թերթը, չեչեն խաղացողները այդ մասին տեղյակ չեն պահել ոչ ակումբի ղեկավարությանը, ոչ էլ մարզիչներին: Ակումբի տնօրենն ասել է, թե ֆուտբոլիստները մեկնել են Չեչնիա՝ հարազատների կարոտն առնելու համար, եւ որ վերադառնալու են Երուսաղեմ: Սակայն տեղի զլմ-ները կարծում են, որ նրանք հեռացել են «Բեյթարի» երկրպագուների պատճառով, որոնք բոլոր մարզումների եւ խաղերի ժամանակ ռասսայական ռեպլիկներ են անում նրանց հասցեին:

Իսկ ահա հունական ԱԵԿ-ի ֆուտբոլիստները առաջնության խաղի ժամանակ պարզապես փախուստի են դիմել, որպեսզի ծեծի չենթարկվեն թիմի երկրպագուների կողմից: Աթենքյան ակումբը ներկայումս պայքարում է բարձրագույն խմբում մնալու համար: Նախավերջին՝ 29-րդ տուրում ԱԵԿ-ը սեփական դաշտում հանդիպել է իր գլխավոր մրցակիցներից մեկի՝ «Պանֆրակիկոս»-ի հետ, եւ երբ հյուրերը առաջ են անցել հաշվի մեջ, ընդ որում ինքնագոլի հեղինակ է դարձել ԱԵԿ-ի պաշտպանը, դաշտի տերերի ծայրահեղական երկրպագուները մտել են խաղադաշտ եւ փորձել ծեծել ֆուտբոլիստներին՝ անկախ ակումբային պատկանելությունից: Բարեբախտաբար, երկու թիմերի խաղացողները արագ հեռացել են հանդերձարան եւ փրկվել զայրացած երկրպագուների պատժից:

Միջազգային ֆեդերացիայի հրավերը

Մականախաղի միջազգային ֆեդերացիան պաշտոնական հրավեր է ուղարկել Հայաստանի մականախաղի ֆեդերացիային՝ 2014-15 թթ. Համաշխարային Լիգայի 1-ին եւ 2-րդ փուլերին մասնակցելու համար: Համաշխարհային լիգայի 1-ին փուլը տեղի է ունենալու 2014թ. հուլիսին, իսկ 2-րդը՝ 2015թ. փետրվարին: Լավագույն 6 թիմերը 2016թ. օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն:

Մեր մականորդները 1-ին փուլին լավ պատրաստվելու համար, ըստ նախապես կազմված ծրագրի, կանցկացնեն ուսումնամարզական հավաքներ, որոնք հիմնականում տեղի կունենան Հրազդան քաղաքում:

Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում

– Դուբայում ավարտվեց շախմատի օփեն խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի 6 ներկայացուցիչ: Մեր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը 9 խաղից վաստակեցին 6,5-ական միավոր եւ մրցաշարը ավարտեցին 10-րդ եւ 13-րդը տեղերում: Հաղթող դարձավ ռուսաստանցի Ալեքսանդր Ռախմանովը՝ 7,5 միավորով: Մեր մյուս մասնակիցներից Հովիկ Հայրապետյանը 6 միավորով զբաղեցրեց 34-րդ տեղը, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 62-րդ հորիզոնականը (5), Լիլիթ Գալոյանը՝ 76-րդը (5), Մարկ Բասենյանը՝ 95-րդը (4,5):

– Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն շախմատի Հայաստանի հավաքականի 2-րդ համար Սերգեյ Մովսեսյանը «Սանկտ Պետերբուր­գ» թիմի կազմում դարձել է Ռուսաստանի թիմային առաջնության չեմպիոն: Մրցաշարն անցկացվել է Լոո ծովափնյա քաղաքում: Մովսիսյանից բացի, մրցաշարում հանդես են եկել եւս մի քանի հայ շախմատիստներ:

– Հայաստանի շախմատիստուհի Եվգենյա Դոլուխանովան հաղթանակով սկսեց ելույթները Ֆրանսիայի Լիլ քաղաքում մեկնարկած ԼՈւԿՈՊԵՆ անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարում: Մեր հայրենակից, գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը ներկայացնում է Ֆրանսիան:

Ավարտվեցին հրաձգության հանրապետական մրցումները

Երեւանում տեղի է ունեցել ՀՀ դպրոցականների 22-րդ մարզական խաղերի ծրագրով հրաձգության հանրապետական մրցումները: Ըստ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Զոհրաբյանի, մարզիկները բավական բարձր արդյունքներ են արձանագրել, եւ տարեցտարի ավելանում է պատանի հրաձիգների քանակը:

10 մ օդամղիչ հրացան վարժությունում տղաներից հաղթողի կոչումը նվաճել է Հրաչ Բաբայանը: Սուրեն Բերյանն ու Լադիկ Փիրոյանը զբաղեցրել են 2-3-րդ տեղերը: Կանանց մրցաշարում լավագույն եռյակն այսպիսի տեսք ունի՝ Սուսաննա Հովհաննիսյան, Մարիամ Միքայելյան եւ Լալա Բեգոյան:

10 մ վազող թիրախ՝ նորմալ վազք վարժության տղաների մրցաշարում Արթուր Պետրոսյանը մրցակցությունից դուրս էր: Նրան հաջորդել են Ռազմիկ Մինասյանն ու Շանթ Սարգսյանը: Աղջիկներից 1-ին եւ 2-րդ տեղերը, համապատասխանաբար, գրավել են Լիլիթ Մկրտչյանն ու Հեղինե Մարտիրոսյանը:

Թույլ մասնակցությամբ՝ 2 ուղեգիր

Ծանրամարտի Հայաստանի պարմանուհիների հավաքականը ավարտեց ելույթները Տաշքենտում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում: Մեր 7 մարզուհիներից ոչ մեկը չկարողացավ պայքար մղել մեդալների համար: Մեր հավաքականը ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 18-րդ տեղը, իսկ  2014թ. պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար հարկավոր էր տեղ զբաղեցնել առաջին 15 թիմերի մեջ:

Բայց հայ ծանրորդները 2 օլիմպիական ուղեգիր նվաճեցին, քանի որ պատանեկան թիմը ընդհանուր հաշվարկով առաջնությունն ավարտեց 9-րդ տեղում: Օլիմպիական վարկանիշային վերջին միավորները վաստակեց Սիմոն Մարտիրոսյանը, ով ծանրքաշային կարգում գրավեց 1-ին տեղը եւ թիմին 12-րդ տեղից բարձրացրեց երկու ուղեգիր տվող 9-րդ հորիզոնական:

– Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող 105 կգ քաշային Դավիթ Բեջանյանը դարձել է Եվրոպայի ծանրամարտի առաջնության հաղթող: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող մրցաշարում հայազգի մարզիկի պոկում եւ հրում վարժությունների ընդհանուր արդյունքը կազմել է 411 կգ (181 կգ եւ 230 կգ):

Հայ պատանի սամբիստների 11 մեդալները

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնությունը, որին, ի թիվս 22 պետությունների, մասնակցում էր նաեւ Հայաստանը: Մեր 22 մարզիկից 11-ը հաջող անցկացրին իրենց մրցելույթները եւ հայրենիք վերադարձան 3 ոսկե, 3 արծաթե եւ 5 բրոնզե մեդալով:

Ակրոբատների բելառուսյան հաջողությունները

Հայաստանի ակրոբատները 3 մեդալ են նվաճել Բելառուսի Վիտեբսկ քաղաքում կայացած «Տիեզերագնացների գավաթ­ի» խաղարկությունում: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Մերձդնեստրյան հանրապետության ակրոբատները: Աղջիկների եռյակ ձեւում Հայաստանից հանդես են եկել Գայանե Քոչարյանը, Հասմիկ Սիմոնյանը եւ Քրիստինե Շիմալյանը, խառը զույգերում՝ Արմեն Սիմոնյանը եւ Գոհար Կարապետյանը, աղջիկների զույգերում՝ Գոհար Գրիգորյանը եւ Անահիտ Գինոսյանը: Աղջիկների եռյակը մրցել է 11-16 տարեկան տարիքային խմբում, իսկ զույգերը՝ մեծահասակների խմբում՝ սպորտի վարպետի ծրագրով: Մեր մարզիկներն իրենց ձեւերում գրավել են 2-րդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալների:

Արսեն Պետրոսյան

*  *  *

ՀայԱրիականՄիաբանությանպաշտոնականկայքըտրամադրումէգովազդայինվահանակիտեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-իհամակարգող

 *  *  *

«Լուսանցք»-իբաժանորդագրությանհամարդիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99             «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01            «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 27-02-22             «Լուսանցք»՝     52-38-75

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 14 (277), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.