Հողային պահանջատիրություն եւ նոր միայն բոլոր վնասների փոխհատուցում… «Մեզանից քանի՞սն է ծանոթ Հայկական Հոլոքոսթին»… Պայքար Փարիզում՝ ցեղասպանության մերժումն արգելելու համար…

Ապրիլի 24-ը` 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի եւ արդա՜ր վրեժի օր.

– Հողային պահանջատիրություն եւ նոր միայն բոլոր վնասների փոխհատուցում – հայտարարում են հայ արիականներն ու ազգայնականները…

– «Մեզանից քանի՞սն է ծանոթ Հայկական Հոլոքոսթի­ն»,- ինչու՞են հրեաները մերժում Հայոց ցեղասպանությունը…

Վալերի Բուայեն կպայքարի Փարիզում՝ Հայոց ցեղասպանության մերժումն արգելելու համար…

Հողային պահանջատիրություն եւ նոր միայն բոլոր վնասների փոխհատուցում

Ապրիլի 24-ին, միլիոնավոր հայերի եւ մարդկության արդար հատվածի հետ միասին, հայ արիներն ու ազգայնականների համախմբման անդամներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի (Ցեղասպանության) զոհերի (ավելի քան՝ 3,5 մլն.) հիշատակի առջեւ: Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետեւ՝ Եռաբլուր: Այդ նույն ժամանակ հայ արի քրմերը Վահագն Աստծո արձանի մոտ հիշատակի ու վրեժի ծիսակարգ են անցկացրել, եւ Հայոց ռազմի ու զորության Աստծուց վրիժառության եւ թշնամուն պատժելու կամք ու զորություն են հայցել՝ հանուն միլիոնավոր նահատակների եւ մեր հայրենատիրության:

Հայ արիականների եւ ազգայնականների երթին մասնակցեցին նաեւ Հայ Արիական Միաբանության «Արցախյան պատերազմի մասնակիցների» կառույցի նախկին ազատամարտիկները եւ «Ոգու պահապաննե­ր» ուսանողական ու երիտասարդական կազմակերպության անդամները:

Նրանք վերստին երդվել են՝ պայքարել ու ձգտել Հայ Դատի վերջնական հաղթանակին՝ հասնելով Հայոց Հայրենիքի վերատիրմանը-վերամիավորմանը Հայկական բարձրավանդակում՝ ապահովելով հայության Հողահավաքն ու Ազգահավաքը հայ տեսակի Արարչատուր Բնօրրանում…

Հայկական լեռնաշխարհում չե՜ն կարող հավերժ գոյատեւել արհեստածին եւ արնախում Թուրքիան ու Ադրբեջանը: Սրանց կործանումը երկնի ու երկրի համատեղ պատժով է կայանալու, ինչն արդեն շատ մոտ է: Հայերի Աստվածազարմ հողում չի՜ կարող գոյատեւել նաեւ մտացածին Քուրդիստան կամ մեկ այլ անվամբ պետություն: Իսկ այդօրինակ արհեստական կազմավորումների ստեղծումը նույն կործանմանն է արժանանալու, ինչին դեռ ականատես կլինեն թուրքերն ու ադրբեջանցիները, ինչպեսեւ՝ միջազգային հորջորջվող հանրությունը: Այն «միջազգային հանրություն­ը», որի նախնիները բաց աչքերով լուռ հետեւում էին ցեղասպանդին՝ հանուն իրենց տնտեսական եւ այլ շահերի…

Տիեզերական Գարունն իր ազդակները նաեւ մեր մոլորակին է ուղարկել, եւ հայ արիները Արեւաշունչ Տիեզերագարնան ջերմությունն արդեն գենետիկ-ծինաբանորեն են զգում…

Արդար վրեժն անկասե՜լի է, ինչը պատասխանն է լինելու անմեղ զոհերի հեղված արյան գետերի: Եվ բոլո՜րն են պատասխան տալու. Եւ՜ ցեղասպանները եւ՜ լուռ հետեւողները եւ՜ այսօր էլ մերժողներն ու լռողները…

Միջազգային կառույցների եւ անգամ թուրք-ադրբեջանական խառնամբոխի ներողությունները չե՜ն կարող փակել Հայոց Ցեղասպանության էջը, քանզի մենք քաջածանոթ ենք թյուրքական խառնածին տարրի ոհմակային տրամաբանությանը եւ արյամբ հագենալու ծարավին…

Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը պե՜տք է ներառի (եւ կներա՜ռի) նախ եւ առաջ մեր հողային պահանջատիրությունը (Արեւմտյան Հայաստանը՝ Թուրքիայից, Արեւելյան Հայաստանը՝ Ադրբեջանից), ապա եւ՝ բոլոր տեսակի վնասների փոխհատուցումը:

Արարիչն Արարել է Արարածին Արարատում եւ Արիածնին կոչել Արիա-ցի՝ Արի-մարդ՝ Արի-ման՝ Արման կամ ԱրմենԵվ միայն Արմենների (Հայերի) Երկիրը Աստվածազարմ Արարատյան Լեռնաշխարհը՝ Արմենիա-Հայաստանը…

 Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում

24.04.2013թ.

 «Մեզանից քանի՞սն է ծանոթ Հայկական Հոլոքոսթի­ն»

Իսրայելում եւ՜ իշխանական կոալիցիան եւ՜ ընդդիմությունը նորից հանդես են եկել Հայոց ցեղասպանության հիշատակման կոչով: Չնայած Թել Ավիվը փորձում է թուլացնել Անկարայի հետ հարաբերություններում առկա լարվածությունը, բայց Քնեսեթի անդամները բարձրաձայնել են Հայոց ցեղասպանության հարցը՝ խոսելով Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ջարդերի մասին:

Ասվել է, որ «1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում 1,5 միլիոն հայ է զոհվել եւ նշվում է Հայոց ցեղասպանության հիշատակման հերթական տարելից­ը»: Բայց հրեաները ճնշող մեծամասնությամբ ասում են, թե «Երուսաղեմի անցյալը սերտորեն կապված է Անկարայի հետ, եւ դա է պատճառը, որ իշխանությունները պաշտոնապես իրադարձությունները որպես ցեղասպանություն չեն ճանաչու­մ»:

«Մեզանից քանի՞սն է ծանոթ Հայկական Հոլոքոսթին, ինչու ենք մենք անտարբեր մնում այն դեպքում, երբ Թուրքիան չի կրում իր վրա պատասխանատվություն»,- նշել է Իսրայելի օրենսդիրի անդամ Այելեթ Շեքթը: Մեկ այլ անդամ՝ Յիսրայել Հասոնը կոչ է արել իր գործընկերներին՝ աջակցություն ցուցաբերել հայ ժողովրդին. «Մենք ստեղծել ենք իսրայելա-հայկական բարեկամության ասոցիացիա, եւ ես կոչ եմ անում Քնեսեթի այն անդամներին, ովքեր ցանկություն ունեն, միանալ դրան, եթե նույնիսկ պետությունը դժվարանում է ձեւակերպել այդ «հայտարարությունը»: Խորհրդարանական Զահավա Գալ-Օնն էլ, անդրադառնալով Թուրքիայի հետ բանակցութուններին, նշել է, որ այն շատ կարեւոր ու ռազմավարական գործընթաց է, որին նա սրտանց կողմնակից է, սակայն դա չպետք է ազդի Հայկական ջարդերի ճանաչման վրա: «Դա այն չէ, որ մենք կամ պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, կամ խզենք Թուրքիայի հետ հարաբերությունները: Մենք կարող ենք երկուսն էլ անե­լ»: Իսկ խորհրդարանական Օֆիր Աքունիսը նշել է. «Որպես հրեա, մենք բարոյական պարտավորություն ունենք հիշել մարդկային ողբերգությունները: Դրացից մեկը Հայոց ջարդերն են: Իսրայել պետությունը երբեք չի հերքել այդ սարսափելի իրադարձություններ­ը»:

Ի վերջո Քնեսեթի անդամները որոշում են ընդունել, որ Քնեսեթի հանձնաժողովը պետք է ընտրի կոմիտե, որը ավելի լայն քննարկում պետք է անցկացնի թեմայի առնչությամբ: Եվ այսպես՝ տարիներ շարունակ:

Հայաստանում հրեաների համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը նույն բանն ասել թուրքական իշխանությունների մասին չի կարող. «Հայոց ցեղասպանությունը չընդունելու եւ նույնիսկ այն ժխտելու գործընթացն իրականացվում է քաղաքական եւ տնտեսական հարթությունում: Ամեն ինչ այլ կլիներ, եթե թուրք ժողովուրդը չվախենար նայել իրականության աչքերին»: Ինչո՞ւ աշխարհը ճանաչեց Հոլոքոսթը, իսկ Օսմանյան կայսրություն իրականացված հայերի ցեղասպանության փաստը ոչ բոլոր երկրներ են ընդունում: Այն մինչ օրս չի ճանաչել նաեւ Իսրայելը՝ նույն ողբերգությունը ապրած երկիրը:

«Բոլորը, ովքեր Իսրայելում գիտեն, թե ինչ է տեղի ունեցել 1915թ., անտարբեր չեն կարող լինե­լ»,- ասել է տիկին Վարժապետյանը: Նա Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցը դիտարկում է միայն քաղաքական տեսակետից եւ չի ընդունում այն կարծիքը, թե Իսրայելը ցեղասպանության հարցը շահարկում է միայն այն ժամանակ, երբ խնդիրներ է ունենում Թուրքիայի հետ. «Իսրայելն, ինչպես Հայաստանը, շատ քիչ բարեկամներ եւ բազմաթիվ թշնամիներ ունի: Եվ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ այնպիսի իրավիճակ ստեղծել, որի արդյունքում վտանգի կենթարկվի հրեական ժողովուրդը, ոչ մի առաջնորդ այդ քայլին չի դիմի»:

Եվ այսպես, աշխարհի կարծիքը մի կողմ դրած Իսրայելը ՄԱԿ-ով իրեն հատկացրած 14 հազ. կմ2-ի տարածքը բազմապատկել է մի քանի անգամ՝ տարածքներ գրավելով Հորդանանից ու Պաղեստինից, ինչ որ ժամանակ նաեւ՝ Եգիպտոսից ու Սիրիայից (որ դժվարությամբ ետ վերադարձրեց) եւ այժմ, «սարսափահար» նայում է Թուրքիային, որ հանկարծ չնեղացնի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով…

Պաշտոնական Թել Ավիվը անգամ հավաստել է, որ կարող է հրթիռակոծել Իրանը կամ այլ երկրներ, եթե դրա անհրաժեշտությունը զգան հրեաները, եւ էլի նման բաներ: Էլ չենք խոսում Իսրայելի եւ Արեւմտյան երկրների ինչ-ինչ գաղտնի դաշինքների մասին:

Եվ նորից հետ նայելով՝ տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիայից «վախենում» Իսրայելը…

Ինչպես ասում են՝ այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե անչափ տխուր չհնչեր:

Հայկ Թորգոմյան

 Բուայեն կպայքարի Փարիզում

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեի հետ, ով նաեւ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է: ԱԺ-ի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը շատ բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա բազմակողմ հարաբերությունները, կարեւորել է այն վերաբերմունքը, ինչ ցուցաբերում է Ֆրանսիան Հայաստանի նկատմամբ:

Բուայեն երկրորդ անգամ է այցելում մեր երկիր, եւ իր համար Հայաստանն արդեն հարազատ ընտանիք է: Նա նշել է, թե եկել է Երեւան՝ հայերի հետ միասին ոգեկոչելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Պատգամավորը տեղեկացրել է, որ Ֆրանսիայում ստեղծել են Արցախի Հանրապետության հետ բարեկամական խումբ, որի գործունեությանը մասնակցում են նաեւ Ֆրանսիայի նախկին պատգամավորներ: Հույս է հայտնել, որ ԼՂՀ-ի հետ բարեկամությունն արդյունավետ կլինի եւ կնպաստի նաեւ այլ ոլորտներում գործակցության ամրապնդմանը:

Բուայեն ցավով է նշել, որ չնայած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին մերժվել է, սակայն Եվրախորհրդարանի պատգամավորների հետ միասին դեռ կստեղծեն մեկ այլ շրջանակ եւ իրենց ջանքերը կուղղեն հարցը կրկին բարձրացնելուն:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 15 (278), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։