Բնակերտ ու ձեռակերտ արծիվներ – Մեծ Մասիսի եւ Սարդարապատի հուշահամալիրի արծիվները… Եվ հայ հաքերների վրեժը՝ թուրք-ադրբեջանական կայքերից…

- Բնակերտ ու ձեռակերտ արծիվներ – Մեծ Մասիսի եւ Սարդարապատի հուշահամալիրի արծիվները…

- Հայ հաքերների վրեժը (թուրքական ու ադրբեջանական կայքերը ենթարկվել են ցանցային ուժեղ գրոհի)…

 Բնակերտ ու ձեռակերտ արծիվները – Որ հորդորում են չապուշանալ… – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)

Լուսանկարները, որ սիրով խմբագրությանն  է տրամադրել հեղինակը՝ Սրապիոն Գեւորգյանը, խոսում է Մեծ Մասիսի Արծիվի մասին, որի կրկնօրինակով էլ, ըստ նրա, քանդակվել են Սարդարապատի հուշահամալիրի արծիվները:

«Մեծ Մասիսի արծիվը բնական բազալտե հուշարձան է: Ձյունը հալվելուն պես արծիվը երեւում է: 2006թ. մինչեւ արծվի կեսը հասել եմ, ավելին չկարողացա: Երբ հետ եկա, դրանից հետո ամեն անգամ Արարատը նկարելիս անընդհատ արծիվն եմ փնտրում՝ օրվա տարբեր ժամերին, տարբեր տեղերից: Նայեք Սարդարապատի արծիվներին ու Արարատի արծվին՝ նույն վեհությունն է, նույն դիրքը, կեցվածքը: Սա եմ փորձել ցույց տալ»,-ասում է հեղինակը, ով արծիվների այս պատմության լուսանկարչական մի ամբողջ փունջ ունի:

Երկու լուսանկարները որոշեցինք տպագրել հենց այսօր՝ Հայոց մեծ ցեղասպանության 98-րդ տարելիցից երկու օր անց՝ հերքելու համար այն անհեթեթությունը, որ անընդհատ լսեցինք ապրիլի 24-ին, թե «ազատվել ենք զոհի բարդույթի­ց», թե այլեւս «ատելություն չունեն­ք» եւ այս կարգի այլ «գոհարներ»:

Այլ կերպ՝ այդ անհեթեթ մտքերը մեզ պարտադրված այն մտածելակերպն է, որին հաջորդելու է պարտությունը:

Նախ՝ ի՛նչ է նշանակում, «զոհի բարդույ­թ»:

Մենք զոհի ժառանգներն ենք՝ հայրենիք կորցրած, ստորացված, ցեղասպանված:

Սա Ցավն է, զոհի՜ ցավն է:

Ցա՜վը, ոչ՜ թե բարդույթը:

Բայց այն կոչել են բարդույթ, որպեսզի հոգեբանական շղարշ հաղորդեն, հետո էլ թե՝ հարկ է ազատվել հոգեբանական հիվանդությունից:

Կամ՝ ի՛նչ է նշանակում՝ ատելություն չունենք թշնամու հանդեպ:

Ի՞նչ է, մենք հոգեկան հիվանդնե՞ր ենք, որ թշնամու հանդեպ ատելություն չունենանք:

Այն էլ՝ առավե՜լ քան թշնամու, ո՜չ պարզապես թշնամու, այլ մեր մորը խոշտանգելով բռնաբարածի, մեր հոր աչքի առջեւ զավակին ստորացրածի, մեր հղի քրոջ որովայնից պտղին հանած ու մոր աչքի առջեւ սրախողխող արածի, մեր տատ ու պապին թոնրում ողջ-ողջ խորովածի…

Առնվազն պետք է ապուշ լինել այսպիսի թշնամուն չատելու համար:

Ու հենց այս չատե՜լն է հոգեկան հիվանդությունը, ոչ թե զոհի ցավը չմոռանալն ու թշնամուն ատելը:

Առանց ա՜յս ատելության վրեժի կամք չենք ունենա:

Տոկունություն չե՜նք ունենա դիմանալու այն հոգեկան ու ֆիզիկական ոչ միայն անմարդկային, այլ նույնիսկ անաստվածային ցավին, որ զգացել են մեր նախնիք:

Առանց ա՜յս ատելության կմոռանանք Ցավը: Իսկ նախնու Ցավը մոռանում է անարժան ժառանգը:

Ես 9 ամսական դուստր ունեմ՝ Աստղիկը: Ես արժանի ժառանգն եմ իմ հայրենիք ու գերդաստան կորցրած մշեցի նախնու: Իմ դուստրն էլ պիտի արժանի ժառանգ լինի:

Իսկ դրա համար պիտի առո՜ղջ մեծանա, ասել է թե՝ բնակա՜ն, ասել է թե՝ պիտի սիրի՜ բարեկամին ու ատի՜ թշնամուն:

Որպեսզի թույլ չտա իրեն մտածել այնպես, ինչպես պարտադրում են իրականում հոգեկան հիվանդները:

Արմենուհի Մելքոնյան 

Մեծ Մասիսի եւ Սարդարապատի հուշահամալիրի արծիվների լուսանկարները տեսնել «Լուսանցք»-ի PDF թողարկումում (www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում՚), էջ՝ 1-ին («Լուսանցք» թիվ 15 (278), 2013թ.):

Հայ հաքերների վրեժը

Օրերս մի քանի թուրքական ու ադրբեջանական կայքեր ենթարկվել են ցանցային ուժեղ գրոհի:

Նրանց գլխավոր էջում՝ հայ հաքերների միջամտությամբ, հայտնվել են 1915թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող ջահերով երթի կադրեր, ինչպես նաեւ Արա Գեւորգյանի «Ադանա» ստեղծագործությունը:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ այսպիսով ցույց ենք տալիս նրանց, որ Մեծ Եղեռնի թեման մոռացված չէ: Փորձագետը տարօրինակ է համարում, որ այս փաստն ավելի շատ վրդովեցրել է ոչ թե թուրքերին, այլ ադրբեջացիներին:

Նրանք, ճիշտ է, հայկական կայքերը չեն կարողացել կոտրել, բայց սոցիալական կայքերում հավաքված հայերի դեմ հակաքարոզչություն են սկսել:

«Թվիթերում «Հայոց ցեղասպանությու­ն» անունով խումբ կա, ադրբեջանցի երիտասարդերը սկսել են այստեղ մեղադրանքներ ու զրպարտություններ գրել մեր հասցեին: Օրինակ, որ մի աղջիկ գրել էր, թե իրական ցեղասպանները հայերն են»,- նշել է մեդիա փորձագետը, ով արձանագրում է, որ «վերջին տարիներին կիբեր գրոհների առումով հայերը ակտիվ չեն եղել, իսկ հարձակումների դեպքում էլ հանդիպել են հակառակ կողմի ակտիվությանը»:

Նա համոզված է, որ այս անգամ էլ են նրանք կփորձեն ինչ-որ բան անել. «Մտածում եմ, որ կցանկանան կոտրել մեր կայքերը, բայց քանի որ մեր թիրախային կայքերը, օրինակ՝ Ցեղասպանության թանգարանի կայքը, պաշտպանված են, նրանք արդյունքի չեն հասնո­մ»:

«Լուսանցք» թիվ 15 (278), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։