«Կոմայգու «գոմիկների» հարցը Տարոն Մարգարյանի «հագով» չէ»… Օրինաց երկրում «գոմիկներ» չեն լինելու՞… Հայաստանի «գոմիկները»-ի պայմանները եվրոպակա՛ն են… Միայն նախընտրակա՞ն թեմա…

Կարեւոր բնապահպանությանը զուգահեռ՝ անհրաժեշտ      մարդապահպանություն նաեւ

«Կոմայգու «գոմիկների» հարցը Տարոն Մարգարյանի «հագով» չէ»…

Օրինաց երկրում «գոմիկներ» չեն լինելու՞

Հայաստանի «գոմիկները»-ի պայմանները եվրոպակա՛ն են

Ընտրությունը՝ մարդկանց սիրտը շահելու միակ տարբերա՞կ

Կարեւոր բնապահպանությանը զուգահեռ՝ անհրաժեշտ       մարդապահպանություն նաեւ

Համասեռամոլ վարակը նորովի թափ է ստացել եւ այս խնդրին հարկ է ավելի լուրջ վերաբերել, գոնե այժմ այն պետք է դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից: Երբ խնդիրը դրվում է քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ապա միջազգային «մարդասիրական եւ «ազգային» «իրավապաշտպան» կազմակերպությունները դրամաշնորհակերությամբ օրենսդրական կետեր են մոգոնում եւ խաղից հանում ազգային ինքնապաշտպանության օրենքները: Ուստի, խնդիրը պիտի դրվի ազգային անվտանգության պաշտպանության նկատառումներով, ինչը հիմնավորելու տասնյակ հիմքեր կան:

«Լուսանցք»-ն հոդվածաշարով եւ առանձին հոդվածներով անդրադարձել է այս խնդրին, ինչպեսեւ անբարո այլ դրսեւորումների, որ առկա ու տեսանելի են մեր երկրում, մեր կողքին:

Բազմիցս նշվել է, որ պարզագույն խնդիր է, թե ով ինչ է հասկանում մեծամասնություն ու փոքրամասնություն ասելով: Հիրավի մարդ մնացած մարդկանց համար նախեւառաջ մարդու աստվածաշնորհ որակներն ու կեցաձեւն են կարեւոր, ազգային էությունն ու ինքնությունը, որով մարդուն որպես մարդ ենք դիտարկում, ոչ թե մարդկային շնորհներից եւ բարոյահոգեբանական արարչատուր ձիրքից շեղված ոմն մեկը (ով ի դեպ մարդկային իրավունքից ավելի շատ է խոսում)… Այդուհետ դիտարկում ենք մեծամասնության եւ փոքրամասնության հարցերը: Ու, հավատացեք, մարդ մնացած մարդիկ Երկիր մոլորակում բացարձակ փոքրամասնություն են եւ մարդկային որակներից ամենատարբեր բնորոշիչներով շեղվածներն այսօր ավելի շատ են: Ու ոչ թե նրանց իրավունքները պետք է առանձին-առանձին պաշտպանվեն, այլ արարչածին եւ աստվածազարմ մարդ տեսակի, որ այս պայմաններում կոչնչանա իսպառ: Եվ եթե աշխարհի կործանում ենք ուզում, ապա հենց սա էլ կլինի այդ «սպասված» կործանումը: Դա կարելի է ձեւակերպել այսպես. մարդ արարածի աշխարհի կործանում եւ առանց մարդ տեսակի՝ մարդանմանների աշխարհի ստեղծում: Մեծ հաշվով այս մասին միշտ ասվել է, պարզապես այլ կերպ, որ աշխարհի գաղտնի կառավարությունը փորձում է ազգերին եւ մարդկանց ձուլելով՝ ստեղծել միադեմ մեկ ազգ եւ միօրինակ մարդկություն: Սա ուղղակի շատերը չեն պատկերացնում, որ նույն բանն է, ինչ ձեւակերպեցինք վերեւում. մարդ արարածի աշխարհի կործանում եւ առանց բնական մարդ տեսակի՝ մարդանմանների աշխարհի ստեղծում…

 «Կոմայգու «գոմիկների» հարցը Տարոն Մարգարյանի «հագով» չէ»

Համաշխարհային այս վարակի մասին այսօր խոսում են գրեթե բոլորը, այն դարձել է Երեւանի ավագանու ընտրությունների  խաղաքարտը: Սա ավելի վտանգավոր է, քանի որ ազգային երեւալու հերթական մարմաջն է: Այն մարդիկ, որ խոսում են այս խնդրից, այսօր էլ ունեն հնարավորություններ դրան լուծում տալու, գոնե՝ լուծման տանելու քայլերի:

Հետաքրքիր էր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի հարցադրումը. «Այգիներում կուտակված նույնասեռականների վրա բյուջեից գումար ծախսելն ավելի լա՞վ է, քան նրանց դեմ պայքարե՞լ­ը»: Մեր երեխաների այգիներում նույնասեռականներ չպետք է լինեն.- ապրիլի 18-ին քննարկում -ասուլիսում ասել է նա՝ հավելելով, թե նույնասեռականները թող իրենց կրոնը դավանեն իրենց տներում: «Մեր երեխաների այգիներում նույնասեռականներ չեն լինելու, ցանկանում եմ սա փորձաքար դարձնել բոլորի համար: Ինչպես եք լուծելու այս հարցը հենց քաղաքապետարանի դիմաց: Վերջապես ամոթ է»,- հարցը ՀՀԿ-ական փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին եւ ներկաներին է ուղղել հետազոտական կենտրոնի ղեկավարը:

Վահե Նիկոյանը նույնասեռականների հարցով նշել է, որ իրենք լիազորություններ չունեն խնդրին միջամտելու, ի պատասխան Թաթուլ Մանասերյանն արձագանքել է. «Բայց քաղաքապետարանի շուրջը հավաքված աղբը՝ նրանց թողած ներարկիչը եւ պահպանակները հավաքում եք չէ՞ նրանցից հետո: Կարծում եք դրան բյուջե հատկացնելը ավելի լավ է, քան դրա դեմ պայքարե՞լը, թե՞ խուսափում եք նրանց դեմ պայքարի­ց»:

ՕԵԿ-ից Ջուլիետա  Թադեւոսյանն առաջարկեց լուսավորել տարածքը եւ տեսախցիկներ տեղադրել՝ այդ կերպ պայքարելով նրանց դեմ: ԲՀԿ-ից Պողոս Փլավչյանը այս ձեւով է արձագանքել. «Ես ուղակի կժպտամ ու վերջ»:

Այդպես ժպտացել եք, որ աղանդավորականներն ու համասեռականները արդեն ձեր տան դռներն են թակում ու բակերում հայտնվում:

Օրերս Զաքիյան փողոցի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել՝ պահանջելով բնակելի շենքերի հարեւանությամբ գտնվող Մանկական այգուց մաքրել տրասվեստիտների խմբերը: Երեկոյան ժամերին անհնար է անցնել այգու միջով կամ դրա կողքերով, քանի որ ամեն քայլափոխի կանգնած են սեռական կողմնորոշումը փոխած մեծ թվով անձինք, ովքեր գիշերը խանգարում են բնակիչների անդորրն իրենց գոռգոռոցներով, իսկ առավոտյան այգին նաեւ խոզանոցի է վերածվում:

Բնակիչներից մեկը «Առաջին լրատվակա­ն»-ի հետ զրույցում ասել է, որ ոչ մի ստորագրահավաք ու ոչ մի նամակ էլ չի օգնի, քանի որ դրսից են հովանավորվում այդ անձինք. «Տարոն Մարգարյանն ի՞նչ կարող է անել, որ իրեն նամակ ենք գրում: Եթե փոխելու լիներ, վաղուց ինչ-որ բան արած կլիներ: Մի պահ պակասել էին դրանք, բայց հիմա բազմանում են էլի: Էդ լակոտ-լուկուտների պատճառով ստիպված շրջանցում ենք այգին եւ երկար ճանապարհով տուն հասնում»: Բնակիչները, սակայն, չեն պատրաստվում լռել եւ պատրաստ են անգամ վարչապետին դիմել՝ այգու հարցը լուծելու համար. «Առավոտյան ծառերի տակ շպրիցներ ու պրեզերվատիվներ են, այգին էլ կոչվում է մանկական: Դրանց կողքին մայրը երեխայի հետ քայլում է, որքանո՞վ է հաճելի»: Բայց կան նաեւ հույսները կտրածներ. «Կոմայգու «գոմիկների» հարցը Տարոն Մարգարյանի «հագով» չէ»:

Ցավալի է, բայց նժդեհյան ցեղակրոն ուսմունքի հետեւորդ համարվող հանրապետական քաղաքապետը չի կարողանում «իր հագո­վ» դարձնել ազգային բարոյականությունն ու կեցակարգը ոտնահարող այս խնդիրը:

Օրինաց երկրում «գոմիկներ» չեն լինելու՞

Իսկ արդյո՞ք «գոմիկների» հարցը լուծելը ՕԵԿ-ի հագով է:  Այս կուսակցության քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը զլմ-ներին ասել է, թե քաղաքապետ ընտրվելու դեպքում Կոմայգին մաքրելու է գիշերներն այնտեղ հավաքվող սեռական կողմնորոշումը փոխած տղաներից. «Կարճ լուծում կա: Այգին լուսավորում ենք, տեսախցիկներ ենք տեղադրում եւ այգում կատարվածը միանգամից online youtube ենք գցում: Չեղավ պահանջարկ, չեն լինի նաեւ մարմնավաճառներ: Սա առաջին լուծումներից մեկն է»: Իսկ մեկ այլ լուծման համար նա նշել է, թե պետք է անպայման խնդրենք մեր ոստիկաններին՝ ակտիվացնել ծառայությունը այգում, որպեսզի մեր երեւանցիները ոստիկանների հետ միասին շրջեն, որ երեխաները նման բաներ չտեսնեն:

«Դժվար է պատկերացնել, թե ինչպես  պետք է լուծվի հարցը, հատկապես, երբ նման սպառնալիքներից, դժվար թե, տրանսները վախենան, նրանք ակնհայտորեն ոչ յութուբում հայտնվելու, ոչ էլ ոստիկաններից վախենալու խնդիր չունեն: Եթե վախենալու հարց է դրված, ավելի շատ նրանց կլիենտները պետք է վախենան:

Այս հարցը  տարիներ շարունակ չի հաջողվել լուծել քաղաքային եւ ոչ մի իշխանության: Շատ ժամանակ չի անցել, երբ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նույնպես հրապարակավ խոստացավ լուծել հարցը, սակայն այդպես էլ սայլը տեղից չշարժվեց: Իսկ որ ոստիկանությունը տրանսների հարցում անզոր է, փաստվել է ոչ մեկ անգամ»,- նշել է «Առավոտ»-ը: Ինչո՞ւ հիմա ոստիկաններն իրենց ծառայությունը չեն ակտիվացնում, եւ ինչո՞ւ Տարոն Մարգարյանն այդ խնդրին ուշադրություն չի դարձնում, հարցին, նախկին բարձրաստիճան ոստիկան, քաղաքապետի թեկնածու Երիցյանը պատասխանել է. «Չեմ մտածել այդ մասին, որովհետեւ արտակարգ իրավիճակների նախարար եմ եւ իմ խնդիրներն ունեմ: Ես առաջարկում եմ՝ ինչ կարելի է անել հետ­ո»:

Ըստ այս խնդիրը ապագայում լուծող թեկնածուի, իր առաջարկած լուծումները այգում հավաքված միասեռականներին ու տրանսվեստիտներին կստիպեն այլեւս չխանգարել հարակից շենքերի բնակիչների քունը: Սա, իհարկե համոզիչ չէ, քանի որ տարիներ շարունակ, նաեւ այն ընթացքում, երբ Արմեն Երիցյանը փոխոստիկանապետ էր, Կոմայգում տեղի էին ունենում բազմաթիվ միջադեպեր, սակայն համասեռա-տրանսները մինչ օրս էլ տիրում են իրենց «սեփականաշնորհած» տարածքը եւ բազմանում են մեր «օրինաց երկրում»: Գոնե մեկ առաջարկ արվե՞լ է մինչ այս ընտրությունը…

Հայաստանի «գոմիկները»-ի պայմանները եվրոպակա՛ն են

Օտար զլմ-ները նշում են, որ ամբողջ աշխարհում ընտրությունները տոնի են վերածվում սեռական փոքրամասնությունների համար: Այդ ընթացքում ընդգծվում է նրանց՝ որպես մի առանձին կառույցի քաղաքական կողմնորոշումը, եւ թեկնածուները մեկը մյուսից ուղղակի խլխլում են նրանց ձայները, նրանց շահերի պաշտպանության համար ծրագրեր են ներկայացնում ու էլի նման բաներ: ՀՀ-ում այսօր բացի դրանից (մեր երկրում էլ են նրանց աջակցում, պարզապես՝ստվերային,-խմբ.), էլի նպաստավոր պայմաններ կան: Այսպես կոչված սեռական փոքրամասնությունները նախկինի պես թաքնված այս կամ այն զուգարանում ու այգիների անկյուններում չեն բավարարում իրենց անասնական կրքերը (իհարկե հաճախորդ-անասունին էլ նկատի ունենք), նրանք ի ցույց են դրել իրենց ամբողջ քաղաքին եւ իրենց ծառայություններն են առաջարկում՝ ներս թռնելով մեքենաների լուսամուտներից, հատկապես դա լավ է ստացվում ուղիղ քաղաքապետարանի մոտակայքում: Կամ՝ ուղիղ քաղաքապետարանի պատի տակ ֆոտոսեսիա են կազմակերպում:

Նախկին տղամարդիկ՝ դարձած Սյուզի, Ռոզի եւ Մեդեա, ինչպես նշում է hayeli.am-ը, քնքշորեն փարվում են թանկարժեք մեքենաների մեջ նստած տղամարդկանց, հայտնվում են հատուկ իրենց համար սահմանված սրճարաններում, ժամանցի վայրերում: Հատկապես ընտրությունների նախօրեին սեռական փոքրամասնությունների անձը ոչ թե կարեւորվում է նրանով, որ նրանց հավելյալ ազատություններ եւ իրավունքներ են խոստանում, այլ այն պատճառով, որ նրանք անփոխարինելի թիրախ են հասարակական ուշադրությունը գլխավոր իրադարձություններից շեղելու համար: «Հենց քաղաքական որեւէ իրադարձություն է զարգանում երկրում, պարզվում է, որ կամ Սյուզիին են ծեծել, կամ՝ Ռոզիին: Եվ թարսի պես դրանից մի այնպիսի սկանդալ է ծագում, որ ոստիկանական ամբողջ գնդեր են տեղափոխվում դեպքի վայր: Չնայած, ո՞վ է նրանց խաթրին կպնողը, եթե, իհարկե, մի կեպ մոռանանք ազգայնական Արմեն Մազմանյանի, կամ՝ մասոն-ազգայնական Ռուբեն Գեւորգյանցի վաշտերի մասին (սա հաստատ «շփոթմունք» է, մասոնն իրական ազգայնական չի լինում եւ այլասերումներին դեմ չէ, ընդհակառակը…-հեղ.), որ ժամանակ առ ժամանակ հալածում են թիթեռնիկներին»,- նշում է լրատվամիջոցը:

Չի եղել մի քաղաքապետ, որ երդում-պատառ չի կերել, թե հասարակությանը կազատի քաղաքի սրտում թիթեռնիկների հետ բախվելու անպատեհությունից: Սակայն, թիթեռնիկների «կլանն ամեն անգամ ավելի ուժեղ է դուրս եկել, եւ ամեն անգամ տվյալ քաղաքապետը դատապարտված է եղել մոռանալ նրանց մասին»: Արդյունքում՝ բոլոր քաղաքապետերը եկել-անց են կացել, թիթեռները դեռ կանգնած են Կիրովի այգում:

Ընտրությունը՝մարդկանց սիրտը շահելու միակ տարբերա՞կ

Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանող «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Մամիկոն Հովսեփյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձել է Զաքիյան փողոցի բնակիչների այն բողոքին, թե Կոմայգում հավաքվում են միասեռականները, տրանսվիստիտները եւ նմանները:

«Չէ որ նրանք մեծամասնություն են, ինչու չեք հարգում այդ բնակիչների իրավունք­ը»,-հարցրել են Մամիկոնին: Նա էլ թե՝ եթե հասարակական կարգը խախտվում է, ապա մարդը կարող է դիմել իրավապահ մարմիններին. «Երեւի քաղաքապետի ընտրություններ են, դրա համար են սկսե­լ»: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա սեռական փոքրամասնությունները բոլորի նման քվեարկում են այս կամ այն ուժի օգտին. «Ազատ են մտածում, չկա ընդհանուր որոշում»,- ասել է գործից տեղյակ Հովսեփյանը՝ չցանկանալով մեկնաբանել Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրված արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանի խոսքերը, թե քաղաքապետ ընտրվելու դեպքում այգին լուսավորելու է, տեսախցիկներ է տեղադրելու: «Չեմ ուզում որեւէ բան ասեմ, ընտրություն է, մարդկանց սիրտը շահելու միակ տարբերակն ու հնարավորությունն է էս մարդկանց: Մեկնաբանելու կարիք նույնիսկ չկ­ա»:

Համացանցում եւս աշխույժ բանավեճեր են լինում այս թեմաներով, հատկապես՝ «Ֆեյսբուք»-ում: Իսկ վերջերս «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի շուրջ մի աղմուկ բարձրացավ: Նարեկն ու Ռոբերտը սեռափոխված Նիկային առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ եւ, ըստ մեղադրանքի, Նարեկն ու Ռոբերտը որոշում են գնալ Նիկայի տուն ու հափշտակել նրա գումարները: Այս նպատակով վերջիններս Նիկային ներկայացել են որպես հին ծանոթներ եւ առաջարկել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Նիկան առաջարկն ընդունել է եւ նրանց հրավիրել Կենտրոնում գտնվող իր բնակարան: Նրանք գնացել են իրենց հետ վերցնելով իրական ատրճանակի նման կրակայրիչ եւ կպչուն ժապավեն: Նարեկը ատրճանակի նման կրակայրիչը պահել է տանտիրոջ ուղղությամբ, ապա դրանով հարվածել վերջինիս գլխին եւ պահանջել նրա գումարները: Այնուհետեւ Նարեկն ու Ռոբերտը կպչուն ժապավենով կապել են Նիկայի ձեռքերն ու ոտքերը, վերցրել պահարանում դրված գումարը եւ հեռացել:

Իհարկե, ավազակային հարձակում կատարելու համար դատարանը 21-ամյա Նարեկ Գյոզալյանին եւ 19-ամյա Ռոբերտ Անանյանին դատապարտել է ազատազրկման՝ 6 տարի ժամկետով:

Բայց խնդիրն այլ հարթությունում է: Դատարանը հաստատված է համարել, որ մեղադրյալը տուժողի հետ ծանոթացել է «Օդնոկլասնիկի»-ում, ում դիմել են Նիկա անունով, եղել է արական սեռի, սակայն փոխել է սեռական կողմոնորոշումը, «նմանվել իգական սեռի»: Այսինքն՝ հակառակ կողմը պատրաստ է եղել սեռական այլասերման, բայց… թալանվել է: Նման գրագրություններ լինում են բոլոր սոցցանցերում, ինչը վտանգում է գալիք սերնդի մարդկային կերպը: Եվ ոչ միայն գրագրություններ են լինում, այլ իրական ծանոթություններ՝ համասեռական ամուսնական հեռանկարով…

Բայց դատարանը սրա հետ գործ չունի: Իսկ ազգային անվտանգությու՞նը:

Վերջերս Երեւանի 30 մարմնավաճառներ բերման են ենթարկվել ոստիկանություն: Բայց սա էլ՝ ընդամենը ոստիկանության հաստատած երկրում մարմնավաճառության եւ թրաֆիքինգի նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների պլանի համաձայն: Ըստ որի, մարտի 27-ին ոստիկանության մի քանի բաժինների աշխատակիցների համատեղ ջանքերով մայրաքաղաքում կանխարգելիչ ստուգայց է եղել:

…Իսկ դրանից հետո, ինչպես հայտնի երգում է հնչում, «եւ վաղն ամեն ինչ կսկսվի նորի­ց»…

Արման Դավթյան եւ Անի Մարության

«Լուսանցք» թիվ 15 (278), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։