Միասեռական քարոզիչները՝ ընդդեմ հայ հեթանոսների եւ քրիստոնյաների… Իվանովի նախնիները կապիկ կամ՝ Դարվինի ոսկորները զառանցել են…

- Միասեռական քարոզիչները՝ ընդդեմ հայ հեթանոսների եւ               քրիստոնյաների    (hայ հեթանոսների համար համասեռականը ոչ միայն հակամարդկային, այլեւ հակաբնական ու աստվածամերժ անձ է, ով ապրում է անասնականից ցածր մակարդակով: Անգամ անասունները երկսեռ կյանք ունեն)…

Իվանովի նախնիները կապիկ կամ՝ Դարվինի ոսկորները զառանցել են (սովետական դարվինիստն էլ կապիկից մարդ չստացավ)…

Միասեռական քարոզիչները՝ ընդդեմ հայ հեթանոսների եւ                  քրիստոնյաների

ԱՄՆ-ում Բարաք Օբաման արդեն միջամտել է միասեռականների ամուսնությունների հարցին, եւ նախագահի աշխատակազմը հորդորել է ԱՄՆ Վերին դատարանին չեղյալ հայտարարել Կալիֆորնիա նահանգում միասեռ ամուսնությունների արգելքը:

Հարցին միջամտելու կոչ են արել միասեռականների կազմակերպությունները, քանի որ Կալիֆորնիա նահանգի դատարանի վճիռը կարող է ազդել այլ նահանգներում տիրող իրավիճակի վրա, որտեղ միասեռ միությունները թույլատրված են, սակայն ամուսնությունը՝ ոչ: Այսպես «ամենաժողովրդավար» Օբաման միջամտում է իր այն որոշմանը, ըստ որի ամեն նահանգ ինքը պետք է լուծի միասեռականների ամուսնությունների վերաբերյալ հարցերը:

Եվրոպան հետ չմնաց, եւ Ֆրանսիայի սենատը վերջնականապես ընդունել է միասեռ ամուսնությունների մասին օրինագիծը: Այս երկրում օրենքն ընդունելու գործընթացն այսպիսին է. Սենատում ընդունվելուց հետո օրինագիծը պետք է կրկին վերանայվի խորհրդարանում, որի պատգամավորներն էլ վերջնականապես կընդունեն որոշումը: Սա Ֆրանսիայի սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից էր:

Ֆրանսիայում թույլատրվում է միասեռ զույգերի քաղաքացիական միությունը, սակայն սոցիալիստները որոշեցին օրինականացնել հոմոսեքսուալների ամուսնությունը եւ նման ընտանիքներին երեխա որդեգրելու իրավունք շնորհել: Այս օրինագծին դեմ էին աջ ընդդիմության ներկայացուցիչներն ու կաթոլիկ եկեղեցին: Ի վերջո, Ֆրանսիայի սենատը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել միասեռ ամուսնությունների օրինականացումը. կողմ են քվեարկել 179 սենատոր, իսկ 157-ը դեմ են եղել: Այսպիսով Ֆրանսիայում արդեն օրենքով թույլատրվում է միասեռ ամուսնությունը:

Հարավ Աֆրիկյան հանրապետությունում եւս «կանաչ» ճանապարհ բացվեց «երկնագույն» եւ «վարդագույն» մարդատեսակների համար: Այս աֆրիկյան երկիրը որոշեց հետ չմնալ ամերիկաներից ու եվրոպաներից: Այստեղ նաեւ նոր պայքար են սկսել. ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման հայտարարել է բռնաբարությունների դեմ պայքարի մեկնարկի մասին, ինչը, նախեւառաջ, միտված է պաշտպանել 10 մլն. հարավաֆրիկյան աշակերտներին: Հետազոտությունները վկայում են, որ այստեղ աշխարհում բռնաբարությունների ու բռնությունների ամենաբարձր ցուցանիշներից մեկն է արձանագրվել. երեխաները՝ ինչպես աղջիկները, այնպես էլ տղաները, պարբերաբար զոհ են դառնում սեքսուալ ոտնձգությունների, նվաստացումների ու բռնությունների ինչպես դպրոցներում, այնպես էլ դրանից դուրս:

Երեւի այս «տրամաբանությամբ» էլ համասեռականության «կանաչ» լույսը վառվեց…

Ուրուգվայում էլ օրինականացրեցին միասեռականությունը: Այս երկրի ստորին պալատը հաստատել է օրինագիծը, որով թույլատրվում են միասեռ ամուսնությունները: Ուրուգվայում նոր օրենքն ուժի մեջ կմտնի նախագահի ստորագրելուց հետո: Օրենքը թույլ է տալիս 16 եւ ավելի բարձր տարիքի քաղաքացիների միասեռ ամուսնությունը, ինչպես նաեւ թույլատրում է աղջիկներին ամուսնանալ 12, իսկ տղաներին 14 տարեկանից: Լատինական Ամերիկայի երկրներից Արգենտինան է նման օրենք ընդունել 2010թ.:

Այս առումով Հայաստանը (հայերը), ի ուրախություն մեզ, համարվում է պահպանողական երկիր: Եվ մեր օրենսդրության մեջ բացի ստիպողաբար ամրագրված միջազգային որոշ օրենքներից, այլ կերպ չի խրախուսվում համասեռականությունը: Հատկապես բարոյական տեսանկյունից այն այլասերվածություն է համարվում հայերիս մոտ, նաեւ հիվանդություն, որ բուժման կարիք ունի: Հայտնի են (անգամ միջազգային արձագանքներ եղան ու դեռ կան) հայ արիականների ու ազգայնականների, հատկապես հեթանոս հայ արիների դիրքորոշումները այս խնդրի շուրջ, ովքեր անհաշտ պայքար են մղում այս եւ այլ անբարոյականացնող երեւույթների դեմ:

Հայ հեթանոսների համար համասեռականը ոչ միայն հակամարդկային, այլեւ հակաբնական ու աստվածամերժ անձ է, ով ապրում է անասնականից ցածր մակարդակով: Անգամ անասունները երկսեռ կյանք ունեն:

Հայ առաքելական եկեղեցին եւս դեմ է մարդու այլասերմանը եւ ասում է. «Ինքն իրեն համասեռամոլ հռչակող մարդը չի կարող լինել քրիստոնյա», եւ սա եկեղեցու պաշտոնական դիրքորոշումն է: Վերջին օրերին առավել քննարկվող հարցերից է միասեռականությունն ու դրա նկատմամբ հանդուրժողականությունը, եւ այս խնդրի վերաբերյալ արտահայտվում են քաղաքական, հասարակական գործիչներ, գրողներ, բլոգերներ, քահանաներ, հայտարարությամբ հանդես եկան նաեւ օտարերկրյա 3 առաքելությունների (կազմակերպությունների) հայաստանյան գրասենյակներ: Panorama.am-ը խնդրի վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը հստակեցնելու համար հարցեր է ուղղել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանին, ով ներկայացնում է Էջմիածնի պաշտոնական դիրքորոշումը. «Հայ Եկեղեցին չի կարող ունենալ այլ դիրքորոշում, քան սուրբ գրային հայտնությունն է: Ըստ այդմ նույն սեռի մարդկանց սեռական հարաբերությունների առնչությամբ «Սուրբ Գիրք­ը» նմանատիպ ընթացքը հռչակում է Աստծո կամքին հակառակ. «Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետեւ դա պղծություն ­է» (Ղեւտ. 18.22): Հովվական առաքելության մեջ, սակայն, եկեղեցին դաստիարակչական, քարոզչական եւ բացատրողական աշխատանք է իրականացնում՝ «Աստծո կամքը եւ կրոնական ճշմարիտ տեսակետը համասեռամոլ (միասեռական, նույնասեռական) անձանց հասանելի դարձնելու եւ օգնելու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրաններին եւ քրիստոնեական բարոյականության սկզբունքներին հավատարմությամբ կազմակերպելու իրենց կյանք­ը»:

Ըստ հայ եկեղեցու, համասեռամոլ (միասեռական, նույնասեռական) հռչակող մարդը չի կարող քրիստոնյա լինել, սակայն քրիստոնյաների մեջ կարող են ի հայտ գալ միասեռականության ախտով վարակված անձեր: Վերջիններիս Աստվածաշունչը հորդորում է մեղքից մաքրվելու, զղջումով ու ապաշխարությամբ Տիրոջը դառնալու, «քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծո շնորհը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցո­վ» (Հռ. 6.23): Եկեղեցին, սուրբ գրային պատգամին հավատարիմ, կոչ է անում միասեռականներին ապաշխարելու Եկեղեցուն անդամագրվելու համար, հաստատակամություն դրսեւորելու այդ հակումներից ազատվելու եւ Աստծո կամքի համաձայն ապրելո­ւ»:

Հուսանք, որ հայ հանրությունն այսուհետ եւս չի զիջի դիրքերը միջազգային չդադարող պարտադրանքի առաջ, քանզի բարոյական անկումը հարված է նաեւ մտածելակերպին:

Նարե Մշեցյան

 Իվանովի նախնիները կապիկ կամ՝ Դարվինի ոսկորները զառանցել են

Մի ժամանակ լուրեր էին պտտվում, թե ԽՍՀՄ-ում մարդու եւ շիմպանզեի խաչասերման ճանապարհով մարդու եւ կապիկի հիբրիդ ստեղծելու փորձեր են կատարվում: Կոմունիզմի հանգրված պետականության լուծարումից հետո, երբ գաղտնազերծվեցին արխիվները, այդ լուրերը հաստատվեցին:

Դոկտոր Իլյա Իվանովը համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ էր բազմացման անասնաբուծական կենսաբանության ոլորտում, սակայն նպատակ էր դրել ավելի նշանակալից բան անել իր կյանքում, քան պարարտ կովեր բուծելը: Այդ պատճառով էլ 1927թ. նա մեկնեց Աֆրիկա մարդու եւ կապիկի խաչասերումն իրականացնելու նպատակով: Նրա ջանքերը, բարեբախտաբար, հաջողությամբ չպսակվեցին եւ, հիմնականում, Արեւմտյան Գվինեայի հետազոտական կենտրոնի տեղական աշխատակիցների շնորհիվ, որոնցից դոկտորը ստիպված էր մշտապես թաքցնել փորձերի իրական նպատակը: Ըստ նրա օրագրի գրառումների, եթե մարդիկ իմանային, թե իրականում ինչով է զբաղվում ինքը, ապա <դա կարող էր հանգեցնել շատ տհաճ հետեւանքների>:

Գաղտնիության պատճառով ոչինչ անել հնարավոր չէր, չնայած դրան՝ նա էգ շիմպանզեին մարդկային սերմով արհեստական բեղմնավորելու երկու փորձ է նկարագրում: Հռչակ ունենալու մոլուցքից իրեն կորցրած եւ բնախեղման ճանապարհն ընտրած այս գիտնականը հիասթափված վերադառնում է Խորհրդային Միություն: Նա իր հետ բերում է Տարզան անունով մի օրանգուտանի՝ հույս ունենալով շարունակել իր աշխատանքն ավելի հարմարավետ պայմաններում: Նույնիսկ հայտարարել էր, որ փորձի համար պահանջվում են կին-կամավորներ, որոնք կցանկանան կրել Տարզանի երեխային: Ի զարմանս նրա՝ այդպիսի կամավորներ գտնվեցին: Սակայն, ավելի ուշ Տարզանը մահացավ, իսկ դոկտոր Իվանովին մի քանի տարով ուղարկեցին ճամբարներ: Այդպիսով հետազոտությունն ավարտվեց: Բայց լուրեր կային, թե խորհրդային ուրիշ գիտնականներ շարունակել են նրա աշխատանքը, բայց դրա մասին վկայող ոչ մի որոշակի ապացույց չկա:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 15 (278), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։