Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Թարմ ավելուկով աղցան…

Շաբաթվա մարզական կյանքից…

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

Կարդացե՜ք «Լուսանցք», բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Թարմ ավելուկով աղցան

 Բաղադրությունը

Ավելուկ – 100 գ

դանդուռ – 100 գ

նանա – 25 գ

լոլիկ – 1 հատ

տաքդեղ – 1 հատ

խնձորի քացախ – 3 ճաշի գդալ

բուսայուղ – 4 ճաշի գդալ

մանանեխ – 0.5 թեյի գդալ

աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Քացախը, բուսայուղը, մանանեխը, աղը խառնել, պատրաստել թանձրուկ:

Ավելուկը, դանդուռը, նանան մանր-մանր կտրատել, լցնել ափսեի մեջ, վրան ավելացնել թանձրուկը: Իսկ լոլիկն ու տաքդեղը կտրատել երեսի շերտին:

Գարուն է, ու Ձեզ մնում է վայելել մեր երկրի սննդարար ու բուժիչ պարգեւները:

Անու՜շ լինի:

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

 *  *  *

Շաբաթվա մարզական կյանքից –

Համառ պայքար՝ 3-րդ մրցանակային տեղի համար

Կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 39-րդ փուլի հանդիպումները: Մրցաշարային աղյուսակի 1-ին տեղում ընթացող Գյումրիի «Շիրակ»-ը սեփական դաշտում հաղթեց առաջնության ետնապահ Երեւանի «Բանանց»-ին՝ 2:0: Գյումրեցիներն արդեն ապահովել են իրենց համար 1-ին տեղը: 2-րդ տեղում գտնվող եւ այդ տեղը ժամանակից շուտ նվաճած Երեւանի «Միկա»-ն իր մարզադաշտում նույն հաշվով հաղթեց Հայաստանի գործող չեմպիոն մայրաքաղաքի «Ուլիս»-ին:

3-րդ տեղի համար պայքարող Կապանի «Գանձասար»-ի եւ Երեւանի «Փյունիկ»-ի հակամարտությունն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով՝ 1:1: Դիլիջանի «Իմպուլս»-ը, որը նույնպես պայքարում է մրցանակային 3-րդ տեղի համար, Աբովյանում պարտության մատնեց Երեւանի «Արարատ»-ին՝ 2:1:

Հաղթանակից հետո դիլիջանցիները վաստակեցին 60 միավոր եւ հավասարվեցին «Գանձասար»-ին ու «Փյունիկ»-ին: Աղյուսակը 81 միավորով գլխավորում է «Շիրակ»-ը, 2-րդ տեղում է «Միկա»-ն՝ 76 միավորով:

«Շիրակ»-ը, «Գանձասար»-ը, «Փյունիկ»-ը եւ «Արարատ»-ը խաղերին ներկայացել էին առանց գլխավոր մարզիչների, քանի որ նրանք ՊՐՈ կարգի մարզչական դասընթացի շրջանակում գտնվում էին Գերմանիայում:

Մարտունեցիները շարունակում են գլխավորել 1-ին խմբի աղյուսակը

Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը 34 խաղից հետո շարունակում է վստահորեն գլխավորել Մարտունու «Ալաշկերտ»-ը՝ 72 միավորով:

Նույնքան խաղից հետո 60 միավորով 2-րդ տեղում է Կապանի «Գանձասար-2»-ը: Երեւանը ներկայացնող «Միկա-2», «Փյունիկ-2» եւ «Բանանց-2» ակումբները  33 խաղից հետո համապատասխանաբար՝ 57, 54 եւ 51 միավորներով զբաղեցնում են 3-5-րդ տեղերը:

Լեւոն Արոնյանի հրաշալի հաղթանակը

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում կրած անհաջողությունից հետո (շատերն էին կանխատեսում՝ Վիշվանաթան Անանդ – Լեւոն Արոնյան մրցամարտ), մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը կարողացավ լավագույնս դրսեւորել իրեն, եւ այնպիսի մրցաշարում՝ ինչպիսին Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարն է, եւ որտեղ խաղում էին ուժեղ շախմատիստներ, այդ թվում՝ աշխարհի ներկայիս չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդը եւ նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

Վճռորոշը վերջին փուլն էր, որից առաջ դժվար էր ասել, թե ով կդառնա հաղթող: Հավակնում էին մի քանի գրոսմայստեր:

Մեր շախմատիստը սպիտակ խաղաքարերով վստահորեն 42-րդ քայլին  պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին, ով եւս առաջատարներից էր, եւ 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր: Նույնքան միավոր հավաքեց նաեւ մինչեւ վերջին փուլը աղյուսակը միանձնյա գլխավորող Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը, ով ոչ-ոքի ավարտեց խաղը աշխարհի չեմպիոնի հետ:

Հաղթանակած Լեւոն Արոնյանը մրցաշարում տարավ 3 հաղթանակ, 5 խաղ ավարտեց խաղաղ արդյունքով եւ 1 պարտություն կրեց, նաեւ ավելի շատ խաղ է անցկացրել սեւ խաղաքարերով եւ այսպիսի լրացուցիչ ցուցանիշներով նա շրջանցեց իսրայելցի շախմատիստին: Գլխավոր մրցանակիցի հետ միասին նա կստանա նաեւ 30 հազար եվրո պարգեւավճար:

Հայ գրոսմայստերը շնորհակալություն է հայտնել բոլոր հայ երկրպագուներին, ովքեր Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում գալիս էին աջակցելու. «Մեզ համար շատ կարեւոր է զգալ կապը հայրենիքի հետ, շատ հաճելի է, որ հայերը գալիս, աջակցում են, փորձում են օգնել: Դա ինձ համար մեծ աջակցություն է: Հույս ունեմ, որ իմ հաջողությունները, մեր հավաքականի հաջողությունները կօգնեն հայրենիքից հեռու գտնվող մեր հայրենակիցներին մերձենալ հայրենիքին, իրար եւ հաջողություններ ունենալ իրենց ասպարեզում»:

Աշխարհում 2-րդն է՝ իր վարկանիշով

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մայիսի 1-ի դրությամբ դարձյալ զբաղեցնում է 2-րդ տեղը: Նա վաստակել է 2813 միավոր եւ 55-ով զիջում է աշխարհի թիվ 1 շախմատիստ նորվեգացի Մագնուս Կառլսենին: Ուժեղագույն եռյակը 2811 միավորով եզրափակում է աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

ՖԻԴԵ-ն միաժամանակ հրապարակել է արագ եւ կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակները: Լեւոն Արոնյանը դրանցում զբաղեցնում է համապատասխանաբար 6-րդ եւ 7-րդ տեղերը:

Շախմատային խճանկար

Բրազիլիայի Մանաուս քաղաքում ընթացող շախմատի աշխարհի առաջնության 2.4 գոտու ընտրական մրցաշարում հանդես եկող բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 5 խաղից հետո վաստակել է 3,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 14-րդ տեղը:

ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու, նույնպես բրազիլահայ Արմեն Պրուդյանը, 3 միավորով ընթանում է 20-րդ հորիզոնականում:

Նշենք, որ շախմատի աշխարհի առաջնության 2.4 գոտու ընտրական մրցաշար անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 փուլով: Դրան մասնակցում են 3 երկրների 84 շախմատիստ: Նրանցից հաջորդ փուլ կմտնեն ուժեղագույն 4-ը, 2-ը՝ Բրազիլիայից, 1-ական՝ Պերուից եւ Բոլիվիայից:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը այս օրերին մասնակցում է իսպանական Յուկմախոր քաղաքում անցկացվող շախմատի բաց մրցաշարին: 3 խաղից հետո նա վաստակել է 2 միավոր եւ զբաղեցնում է 33-րդ տեղը:

Բելառուսը ներկայացնող մեր հայրենակից Սերգեյ Կասպարովը 2,5 միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում:

Շուշիի ազատագրմանը նվիրված մրցաշար

Մայիսի 3-ին ՄԻԿԱ մարզադահլիճում տեղի կունենա Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված ձյուդոյի հանրապետական մրցաշար՝ պատանիների եւ դեռահասների տարիքային խմբերում:

Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի բոլոր ուժեղագույն թիմերը, ինչպես նաեւ Արցախի թիմը: Հատուկ հրավորով մասնակցում են նաեւ թիմեր Վրաստանից: Մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 3-ին ժամը 15.00ին, ներկա կլինեն զինվորական եւ քաղաքացիական բարձրաստիճան հյուրեր:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01               «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 27-02-22                «Լուսանցք»՝     52-38-75

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 16 (279), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։