Անունները սրբազան…

Անունները սրբազան…

Արիների բանակն ենք մենք պատվական,
Գոռ քայլում ենք Հայաստանով հաղթական,
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Ձյուն ու անձրև մեր ճամփեքը չեն փակի,
Օտար ձեռքը մեր սուրբ հողը չի հերկի.
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Մենք համառ ենք, ոչ մի թիզ հող չենք զիջի,
Ո՞վ կարող է մեր գոռ հոգին ընկճի,
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Մենք հպարտ ենք, հայ ենք ծնվել աշխարհում,
Ունենք երկիր՝ դրախտավայր սիրասուն,
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Ջուլիետա Գյունաշյան
Սամվել Մանուկյան
Իլյա Արցախեցի


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։