Կոմայգին կդառնա՞ մանուկներինը («Լուսանցք»-ը մի շարք հրապարակումներ է ունեցել) – Կլուծվի՞ տրանսվիստիտների՝ Կոմայգուց «արտահանման» հարցը…

Կոմայգին կդառնա՞ մանուկներինը

…Առհասարակ մեր ամբողջ երկիրը պե՜տք է ազատել բոլոր անբարո, ապազգային ու հակամարդկային երեւույթներից՝ կլինեն դրանք մարմնական, հոգեւոր, թե այլ բնույթի…

…ուստի ինչպե՞ս է լուծվելու բացահայտ եւ անպատիժ (քրեական եւ վարչական օրենքների բազում խախտումների մասին «Լուսանցք»-ը մի շարք հրապարակումներ ունեցել է) երեւացող տրանսվիստիտների՝ Կոմայգուց «արտահանման» հարցը…

Կոմայգու հարցը Երեւանի ավագանու ընտրություններում առանցքային դարձավ: Ի վերջո, մարդիկ ուզում էին հասկանալ՝ այդ այգին ո՞վ կկարողանա գոմից վերածել այգու ու վերադարձնել մանուկներին: «Լուսանցք»-ը այս հարցով շատ է զբաղվել եւ հիշեցնենք, որ ոստիկանությունից մեզ պատասխանել էին, թե մեր բարձրացրած հարցերը քննության են առնվել կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում:

Մենք հասկացանք, որ դա հարցը գոնե մեզ համար սառեցնելու ձեւ է: Բայց քանի որ մեր նպատակը սենսացիա անելը չէր, այդ «լռությանն» էլ համաձայնեցինք, միայն թե Կոմայգու խնդիրը լուծում ստանա վերջնականապես:

Արդյո՞ք յուրօրինակ լուծում են սպասվելիք՝ այգում ներդրումներն ու վերակառուցումները, ժամանակը ցույց կտա: Բայց ուզում ենք, որ այդպես լինի:

Հիմա՝ ի՞նչ է ենթադրում նշյալ ծրագիրը: Վերընտրված քաղաքապետը հայտնել է, թե մեծ ներդրումներ են իրականացվելու, ինչի մասին դեռ հայտարարվել էր մինչեւ ավագանու ընտրությունները: Այդ ժամանակ լրագրողները ցանկացել են հստակ պատասխան լսել, քանզի այդ տարածքով անցնում են իրենց, շատերի երեխաները, ուստի ինչպե՞ս է լուծվելու բացահայտ եւ անպատիժ (քրեական եւ վարչական օրենքների բազում խախտումների մասին «Լուսանցք»-ը մի շարք հրապարակումներ ունեցել է) երեւացող տրանսվիստիտների՝ Կոմայգուց «արտահանման» հարցը: Քաղաքապետը կարճել է՝ խնդիրը կլուծվի:

Դեռ մինչեւ ընտրությունները նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է մայրաքաղաքում, ծանոթացել խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքին, այդ թվում՝ կանաչապատման, ճանապարհաշինության, նոր ավտոկայանատեղերի կառուցման եւ մի շարք այլ ուղղություններով նախատեսված քաղաքաշինական աշխատանքներին:

Քաղաքապետը նախագահին ներկայացրել է Երեւանի Գրիգոր Լուսավորչի, Զաքյան, Խորենացի եւ Բեյրութի փողոցների միջեւ ընկած հատվածում գտնվող Մանկական այգու ներկա վիճակն ու բարեկարգման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: Նշել է, որ զբոսայգին կբարեկարգվի ու կվերակառուցվի որպես մանկական նպատակային պարտեզ՝ պահպանելով նպատակային կառուցվածք: Կօգտագործվի նման այգիների ժամանակակից միջազգային փորձը, մշակված նախագծով այգին պահպանելու է հանգստի գոտու իր հիմնական նպատակային նշանակությունը:

Ըստ նախագծի, տարածքի վերակառուցումը ենթադրում է շրջակա միջավայրի, այգու կանաչ գոտու առկա ծառատեսակների եւ թփերի քանակական առավելագույն պահպանություն ու ավելացում: Տարածքը կապահովվի ոռոգման ցանցով, այգու ամբողջ միջավայրը՝ շենքերը, ճանապարհները, անցումները հարմարեցված եւ մատչելի են լինելու հաշմանդամների ու բնակչության սակավաշարժուն խմբերի համար: Այս ուղղությամբ նախատեսվում են թեքահարթակներ, հարմարեցված սանիտարական հանգույցներ: Բեյրութի փողոցին զուգահեռ հետիոտն ծառուղու մի առանձնացված շերտը նախատեսվում է հեծանվային արահետի համար:

Առհասարակ մեր ամբողջ երկիրը պե՜տք է ազատել բոլոր անբարո, ապազգային ու հակամարդկային երեւույթներից՝ կլինեն դրանք մարմնական, հոգեւոր, թե այլ բնույթի:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 17 (280), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։