Գազանը չի քնում ադրբեջանցու (հային կացնահարող եւ կենդանիներին խոշտանգող) մեջ… Հույսները թուղթ ու գիր անողներն են… Բարդույթը ստիպում է մշակույթ առնել…

– Գազանը չի քնում ադրբեջանցու մեջ…

…Մի՞թե քնած հայ սպային կացնահարած ռամիլսաֆարովները նույնքան վտանգավոր չեն, որքան կենդանիներին խոշտանգող մուրադաբդուլաեւներն ու ռաուֆռասուլովները…

– Հույսները թուղթ ու գիր անողներն են…

…ադրբեջանցիները դիմում են կախարդների եւ էքստրասենսների օգնությանը…

– Բարդույթը ստիպում է մշակույթ առնել…

…Կբավականացնե՞ն նավթային դոլարները այս արհեստական «ազգի» չեղած մշակութային եւ մտավորական PR-ն իրականացնելու համար…

 Գազանը չի քնում ադրբեջանցու մեջ

Կրկեսի կենդանիներին դաժան կտտանքների ենթարկած ադրբեջանցի մարզիչների մասնակցությամբ մի տեսանյութ է տարածվել համացանցում, որում ցուցադրվում են սարսափելի կադրեր, թե ինչպես են վերջիններս դաժան կտտանքների ենթարկում կրկեսի կենդանիներին: Տեսանյութի նկարահանումները իրականացրել է կենդանիների իրավունքների պաշտպանության «Վիտա» կենտրոնի կամավոր մի աղջիկ, ով ընդունվել էր կրկես՝ որպես մաքրուհի. «Կապիկների նկատմամբ ծաղրանքը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգի պետական կրկեսում: Մուրադ Աբդուլաեւն ու իր օգնականը կանոնավոր կերպով դաժան ծեծի են ենթարկել ու խեղդել կապիկներին: Նրանց ծեծելուց հետո տեղավորել են նեղ վանդակների մե­ջ»,- պատմում է «Վիտա»-ի ղեկավար Իրինա Նովոժիլովան:

Տեսանյութում կենդանիներին ծաղրի են ենթարկում: «Եվ խոսքը ինչ-որ խելագարների մասին չէ, տեսանյութում նկարված է կրկեսի պրոֆեսիոնալ մարզիչ, ով ծեծի է ենթարկում ու խեղդում է երկու փոքրիկ կապիկներ Ջոնիին ու Կուզյաին»,- գրում է ադրբեջանական «1նյուզ.ա­զ» կայքը, իր ադրբեջանցի մարզիչի մասին: Մի՞թե ադրբեջանական կայքի աշխատակիցների համար այս ադրբեջանահարիր գործելաոճը դեռ զարմացնում է:

Մի՞թե քնած հայ սպային կացնահարած ռամիլսաֆարովները նույնքան վտանգավոր չեն, որքան կենդանիներին խոշտանգող մուրադաբդուլաեւներն ու ռաուֆռասուլովները:

Հեղինակը նշում է, որ կապիկներին ստիպում են կրկեսային շարժումներ իրականացանել: Ամեն անհաջող փորձին հաջորդում է դաժան ծեծ եւ խեղճացած կենդանիները բարձր գոռում ու անգամ լացում են ցավից: Այլ կադրերում այդ կապիկները ցուցադրվում են արդեն վանդակներում, որտեղ հստակ երեւում է, որ կապիկներից մեկի մատները կոտրված են: «Տեսանյութը դիտելիս յուրաքանչյուր մարդու մոտ իրական շոկ է սկսվում»,- ասում է հեղինակը եւ նշում, որ մարզիչը, ով նման դաժան քայլերի է դիմում, ազգությամբ ադրբեջանցի Մուրադ Աբդուլաեւն է, ում մասնակցությամբ դաժան կադրերը կան նաեւ կենգուրուի նկատմամբ, որն ավելի ուշ մահացել է կտտանքներից՝ Կիեւի շրջագայության ժամանակ:

Դաժան կադրերում հանդես է գալիս ազգությամբ մեկ այլ ադրբեջանցի՝ Ռաուֆ Ռասուլովը:

Կենդանիների պաշտպանները հաստատում են, որ թաքնված տեսախցիկները տեղադրվել են հենց Սանկտ Պետերբուրգի կրկեսում, ինչը կրկեսի ղեկավարությունը հերքում է: «Վիտա»-ի անդամները տեղեկացնում են, որ երկրորդ մարզիչ Ռաուֆ Ռասուլովը աշխատում է Մոսկվայի պետական կրկեսում: Բայց նշվում է, որ Մոսկվայի կրկեսից հայտնել են, թե վերջինս այնտեղ այլեւս չի աշխատում ու հրաժարվել են մեկնաբանել տեսանյութը:

Նյութի հեղինակը նաեւ հույս է հայտնել, որ կենդանիների պաշտպաններին կհաջողվի հասնել այն բանին, որ մեղավորները պատժվեն:

 Կարեն Բալյան

Հույսները թուղթ ու գիր անողներն են

Ադրբեջանի քաղաքացիները 2012թ. մոտ 200 մլն. մանաթ են ծախսել կախարդների եւ էքստրասենսերի վրա. «Էխո»-ի հետ զրույցում հայտնել է Տնտեսական եւ սոցիալական զարգացման կենտրոնի նախագահ Վուգար Բայրամովը. «Ըստ նախորդ մոնիտորինգների, գումարը, որ վատնել են մեր քաղաքացիները գուշակների, վհուկների եւ էքստրասենսերի վրա, չէր հասել եւ 100 մանաթի, բայց այժմ արված մոնիտորինգները վկայում են, որ թիվն աճում է, եւ դա մեծ խնդիր է»: «Ինտերֆաքս»-ն էլ վկայակոչելով Մոսկվայի գլխավոր սրտաբան Յուրի Բուզիաշվիլիին՝ հայտնում է, թե Ռուսաստանում տարեկան կախարդների եւ էքստրասենսների վրա ծախսում են մոտ 30 մլրդ. դոլար, իսկ արտերկրում բուժվելու վրա՝ միայն 17 մլրդ. դոլար:

Հոգեբան Ազադ Իսազադեի կարծիքով՝ մարդիկ դիմում են կախարդների եւ էքստրասենսների օգնությանը, քանի որ չեն վստահում բժիշկներին:

 Բարդույթը ստիպում է մշակույթ առնել

Երբ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից հանեցին «համաշխարհային ժողովրդավարության հաստատման համար կյանքը չխնայա­ծ» Հեյդար Ալիեւի վարձավճարով տեղադրված արձանը, անսալով մեքսիկացի մտավորականների բողոքի ձայնին, որ պարզապես «տեղ են տվել» մի բռնակալի ու մարդակերի, Բաքվում շատ ծանր տարան այդ փաստը:

Բայց մշակութային կեղծիքներ թույլ տալու համար ադրբեջանցին արդեն գենետիկ հիվանդություն ունի:

Մի քանի օր առաջ էլ Վրաստանում բացվեց Հեյդար Ալիեւի մեկ այլ արձան:

Թբիլիսում կար, այժմ էլ Ռուսթավիում բացվեց: Կբավականացնե՞ն նավթային դոլարները այս արհեստական «ազգի» չեղած մշակութային եւ մտավորական PR-ն իրականացնելու համար:

Արդեն հակահայկական քաղաքականության եւ սին պատմաշինարարության համար դժվարությամբ է հերիքում: Իսկ ստին հավատալու համար սուտասանից միշտ են պահանջում գումար, երբեմն էլ նախկինից ավելի շատ…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 18 (281), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

 

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.