Անբարոն, հավատախեղն ու հակաազգայինը՝ եվրամակարդակ – …Պետք է ազգովի առավել ուժգին թքե՜լ այս մտածելակերպի եւ այն սերմանողների վրա…

- Անբարոն, հավատախեղն ու հակաազգայինը՝ եվրամակարդակ…

…Պետք է ազգովի առավել ուժգին թքե՜լ այս մտածելակերպի եւ այն սերմանողների վրա:

- Ծոմակը (Արմինե Օգանեզովան) անբարոյականության սերմանողներից մեկն էր Հայաստանում…

…Թող Ծոմակը բարով վայելի եվրահաճույքները, Եվրոպան էլ՝ Ծոմակին:

Անբարոն, հավատախեղն ու հակաազգայինը՝ եվրամակարդակ

Զարմանալի կլիներ, եթե «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մԵԿ անգամ էլ չխոսեր «Հայաստանում գեյ-ակումբի վրա իրականացված հարձակման ու ադրբեջանական ֆիլմերի տապալված ցուցադրման» մասին: Հրապարակելով աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների վերաբերյալ իր ամենամյա զեկույցը, սրանք Հայաստանի վերաբերյալ ոչ ծավալուն հատվածում արձանագրել են, որ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն նախորդ տարի մայիսի 6-ին հաղթանակ տոնեց խորհրդարանական ընտրություններում: Չնայած ընտրական գործընթացների ժամանակ խոսքի, հավաքների ու տեղաշարժի ազատությունն հիմնականում սահմանափակված չի եղել, այնուհանդերձ որոշ դիտորդներ հաղորդել են տարածված ընտրակաշառքի եւ ընտրողների նկատմամբ ճնշումներ բանեցնելու դեպքերի մասին: Խոսքի ազատության վերաբերյալ նշվել է, թե այն հիմնականում չի սահմանափակվել, սակայն հասարակական թշնամանքի եւ որոշ դեպքերում բռնության զոհ են դարձել անձիք, ում արտահայտած մտքերն ընկալվել են որպես հակաազգային:

Զեկույցի հեղինակները պնդել են, թե իրավապահ մարմինները որոշ դեպքերում չեն կարողացել պատշաճ քննել եւ հրապարակավ ու անկողմնակալ դատապարտել նմանօրինակ գործողությունները, եւ հիշատակվում է 2012թ. ապրիլին Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպման փորձերը նախ՝ Գյումրիում, ապա Վանաձորում, որոնք ուղեկցվել էին ցուցարարների բողոքի գործողություններով:

«Արդյունքում փառատոնի անցկացումը տապալվել էր, իսկ կազմակերպիչներից ոմանք բռնության էին ենթարկվել:

Իշխանություններն այդպես էլ չեն դատապարտել միջադեպ­ը»,- ողբում է «Amnesty International»-ը:

Անդրադարձ կա նաեւ Երեւանում նախորդ տարվա մայիսի 8-ին գեյ-ակումբի վրա իրականացված հարձակման մասին, երբ 2 երիտասարդներ պատուհանից պայթուցիկ էին նետել ակումբի սրահ: Նշվում է, թե միջադեպից հետո ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել 12 ժամ անց:

Հարձակումն իրականացնողների ձերբակալությունից հետո ՀՅԴ կուսակցության ներկայացուցչի վճարած գրավի դիմաց երիտասարդներն ազատ են արձակվել:

Կտտանքների եւ անմարդկային վերաբերմունքի գործերով էլ հիշատակվում է «Խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողո­վ»-ի 2012թ. հոկտեմբերի զեկույցը, որում արձանագրվել էր, թե կառույցի նախկինում ներկայացրած առաջարկներից որեւէ մեկը չի իրագործվել: Նշվում է, թե Կենտրոն ՔԿՀ-ում ցմահ դատապարտված անձնաց կենսապայմաններն անմարդկային են:

Վերջում ողբը տեղափոխվում է կրոնական ոլորտ եւ հիշատակվում է բանտերում պատիժ կրող շուրջ 30 անձանց մասին, ովքեր կրոնական հայացքներից ելնելով հրաժարվել են զինվորական ծառայությունից եւ ազատազրկման դատապարտվել:

Այս առնչությամբ վկայակոչվում է Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի 2012թ. նոյեմբերի 27-ի հրապարակած դատավճիռը, որում եվրոպական դատարանը մեղավոր էր ճանաչել Հայաստանին 17 Եհովայի վկաների իրավունքները ոտնահարելու մեջ:

Վերջիններս ձերբակալվել ու ազատազրկվել էին, երբ պարզվել էր, որ ինքնակամ լքել են այլընտրանքային ծառայության վայրը՝ հասկանալով, որ գտնվում են զինվորական վերահսկողության ներքո:

Այսպես տեւականորեն եւ անդադար (շատ նպատակայնորեն) շարունակվում է ազգերի ու մարդ մնացած մարդկության հալածման եւ այլասերման քաղաքականությունը՝ աշխարհի գաղտնի կառավարության մարդակուլ տերերի կողմից ստեղծված այս կամ այն կամակատար կազմակերպության միջոցով:

Այս մամլիչի դեմ միայն համազգային դիմադրական ալիքը կարող է պայքարել, եւ այն էլ մեր պետության միայն անհողդողդ կեցվածքի պայմաններում, ինչն այսօր, ցավոք, այդպես չէ:

Վահագն Նանյան

 *  *  *

Երեւանի «D.I.Y.» ակումբի հրկիզման կապակցությամբ հարուցված քրեական գործում ակումբի հրկիզման համար մեղադրվող Արամեհ եւ Համբիկ Խաբազյանները Իրանի բարոյական կեցակարգով քաղաքացիներ էին, իսկ նշյալ ակումբի սեփականատերը՝ Ծոմակը (Արմինե Օգանեզովան) անբարոյականության սերմանողներից մեկն էր Հայաստանում:

Այժմ նա հեռացել է մեր հայրենիքից՝ իր հայրենիք՝ եվրոպական երկրներից մեկում մշտական բնակություն հաստատել:

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները, անգամ ընդդիմությունը, Հայաստանի ու Իրանի նշյալ քաղաքացիներին նկատի առնելով, ելնելով ազատությունների եւ ամեն մեկին իր հայրենիքում տեղավորելու արդարությունից, ապահովել են Ծոմակի վերադարձը իր ազատություններով ու սանձարձակություններով լի եվրատարածք-հայրենիքը…

Հիշեցնենք, որ այդ քրեական գործը հարուցվել էր ակումբի հրկիզման փաստով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «գույքին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառել­ը»:

Կալանքից ազատելու գրավը ծնողներն են վճարել, իսկ դաշնակցական պատգամավորները երաշխավոր են հանդես եկել ու, Ծոմակի պնդմամբ, փակ դատավարության ընթացքում վնասի հատուցման հարցը կարգավորվել է: Հաշվարկների արդյունքում այն կազմել է 3 մլն. դրամ, եւ բացի 1 մլն. դրամ գրավը, տղաների ծնողները «որպես դեպոզիտ դատարանին վճարել են նաեւ 4 մլն. Դրամ»:

Թող Ծոմակը բարով վայելի եվրահաճույքները, Եվրոպան էլ՝ Ծոմակին:

Լավ կլիներ միայն, որ ազատատենչ Եվրոպան բոլոր ծոմակներին տաներ իր մոտ, պահեր իր սիրող եւ տենչող գրկում:

«Լուսանցք» թիվ 19 (282), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։