Հիշողության կորուստ՝ եվրոպացիների շրջանում… Նաեւ տեսողության ու լսեղության կորուստ – չեն նկատում Երեւանի քաղաքապետարանի կողքին Կոմայգու գոյությունը…

Հիշողության կորուստ՝ եվրոպացիների շրջանում

- Մոռացել են «Պարադա» համասեռամոլություն քարոզող սերբական ֆիլմի ցուցադրման ձախողումը…

- Մոռացել են Հայ Արիական Միաբանության եւ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի անունը…

Նաեւ տեսողության կորուստ – չեն նկատում Երեւանի քաղաքապետարանի հենց կողքին Կոմայգու գոյությունը, որն ըստ եվրականոնակարգի, վերածվել է գոմայգու…

Հայտնի է, որ մի խեղումը կարող է այլ խեղումների կամ հիվանդությունների պատճառ դառնալ, ինչին նպաստում են հատկապես սեռա եւ հոգեխեղումները: Եվ ահա, «Amnesty International»-ի անդամները հիշողության լուրջ կորուստ են ունեցել: Մենք էլ՝ որպես նրանց կողմից մերժվածներ, համենայնդեպս կասենք ճշմարտությունը, որպեսզի հիվանդը կողմնորոշվի:…

Այս միջազգային ու երեւի իրավապահ կազմակերպությունը մոռացել է իր զեկուցագրում (կամ էլ պատվիրատուներն են հիշողության կորուստ ունեցել) նշել, որ մեր երկրում տավալվել է նաեւ բազմազանության շքերթի անվան ներքո պատսպարված համասեռականների երթը: Ինչը բախվեց դրա դեմ բողոքի ելած պահպանողական արժեքներ ունեցող հայ ազգային երիտասարդներին: Երիտասարդներ, ովքեր բազմազանության շքերթը գնահատեցին դրա իրական դեմքով՝ միասեռականության «քարոզացույց», եւ փաստեցին դրա անհարիր լինելը մեր բնածին նկարագրին ու հավաքական անվտանգության պահպանման առաջնահերթություններին:

Իսկ սա արդեն չի՛ նպաստում հակազգային երեւույթների տարածմանը, ինչը կոպտորեն խախտում է եվրաարժեհամակարգը: Ինչպե՞ս կարելի է մոռանալ եւ չնշել սա: Մի՞թե այսքան լուրջ է եվրոպացիների մոտ հիշողության կորստի հիվանդությունը:

Նշելով ադրբեջանական կինոփառատոնի տապալման մասին՝ «Amnesty International»-ը մոռացել է իր ձագուկի՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ու նմանատիպ այլերի հայտարարությունը «Պարադա» ֆիլմի ցուցադրության ձախողման վերաբերյալ: Ախր Գերմանիայի դեսպանատունը Երեւանում պատրաստ էր լա՛վ վճարել: Բայց նրանք էլ ԱՄՆ-ի դեսպանատան նույնատիպ տապալման օրն ընկան, փողն էլ չօգնեց:

«Պարադա» համասեռամոլություն քարոզող սերբական ֆիլմի ցուցադրման ձախողումը 2012թ. Երեւանում ինչպե՞ս կարելի է մոռանալ՝ դեռ հարգելի եվրոպացիներ: Նշանակում է, հայերին լա՛վ սեղմել է պետք, պարտադրել, որ օրենքներում ոչ մի հայեցի կետ չմնա: Ահա՜ հակազգային ու անբարո երեւույթների հաղթանակի բանալին, որ հայերից շատերը (եվրաչափանիշներով՝ հետամնաց լինելով) չեն հասկանում… Ախր այնքա՛ն պարզ է՝ պետք է լինել խեղված, հիվանդ կամ գոնե տխմար, որպեսզի Եվրոպայի եւ ամբողջ Արեւմուտքի դռները բացվեն անվարան… ինչպես համարյա դրախտում:

Հա՛, սրանք մոռացել են նորից նշել Հայ Արիական Միաբանության եւ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի անունը: Սա եւս պարտադիր կետ է նման զեկույցներում (եվրո թե ամերիկյան՝ կարեւոր չէ): Եվ կապ չունի՝ այս կառույցը այդ տարի ինչ-որ բան ասել-արել է, թե չէ: Նշվել է միշտ, որ մեր պետությունը պետք է հետեւի, ուշադիր լինի հայ արիների գործունեության նկատմամբ (ինչպիսի՛ ուշադրություն), քանի որ… մ.թ.ա. այսինչ ժամանակում նրանք այս եւ այն բաներն են ասել… Բայց չէ՛, ՀԱՄ-ը տակավին վերջերս վատաբանեց Գերմանիայի դեսպանատան գործունեությունը եւ անգամ այդ երկրի համասեռական ԱԳ նախարարին հիշեց… Այս մասին էլ են մոռացել: Չէ՞ որ անգամ հայտարարություն անել չի՜ կարելի:

Բայց կան դեռ արթուն եվրոպացիներ: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների կոմիտեի կողմից Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցի վերաբերյալ ընդունված եզրակացություններում նշվել է, որ պետությունը պետք է հստակ ու պաշտոնապես հաստատի, որ չի հանդուրժում նույնասեռականության, բիսեքսուալության կամ տրանսեքսուալության որեւէ սոցիալական խարանում, մարդկանց նկատմամբ ոտնձգություն, խտրականություն կամ բռնություն նրանց սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության պատճառով: Պետությունը պետք է արգելի սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիմքով խտրականությունը, ապահովի արդյունավետ պաշտպանություն ԼԳԲՏ անձանց համար: Այս կոմիտեում անգամ գտե՛լ են, որ ՀՀ իշխանությունները՝ հանձինս գործադիր իշխանության եւ օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական ուժերի, հովանավորում են նման ոտնձգությունները, նույնիսկ բացառում են, որ դրանք խտրականության դրսեւորում են հանդիսանում: Ու քանի որ այս կոմիտեում դեռ հիշողություն մնացել է, մի բան էլ են գտե՛լ, որ նման հովանավորչությունն անթույլատրելի է եւ ուղղակիորեն խախտում է ՀՀ Սահմանադրությունը, մասնավորապես 14.1 հոդվածը. որն է՝ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առա­ջ»: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհահայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական թե սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Ի տարբերություն «Amnesty International»-ի անդամների՝ Մարդու իրավունքների կոմիտեի կազմը կարծես լա՛վ էլ հիշում է ամեն բան, բայց այստեղ մեկ այլ հիշողության կորստի տեսակ է առկա: Սրանք մոռանում են, որ ՄԱՐԴ ձեւակերպումը խառնագեն եվրոպացիների խելքի բանը չէ, եւ ինչպես հայ արիներն են ասում. «ՄԱՐԴ ձեւակերպումը ի վերուստ է տրված եւ՝ Ամենաստեղծի՝ Արարչի կողմից, ու որեւէ փոքրիկ ձեւախեղում անընդունելի է, մերժելի, անգամ՝ եղկելի, երբ այն վերածվում է հակաստվածային իրողությա­ն»: Եվ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը, որ նշել են դեռ քիչումիչ հիշողությունը պահպանած եվրոպացիները, այո, ասում է՝ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առա­ջ», ինչը շատ հասկանալի ձեւակերպում է: Բոլոր ՄԱՐԴկանց մասին է խոսքը, ոչ թե ՄԱՐԴու առաքելությունը, կերպն ու իրավունքները ոտնահարող մարդանմանների… Անասնական դատողություններից ու բարոյականությունից ցածր մակարդակով ապրող ասուն մարդանմանների:

Պարզվում է, որ Մարդու իրավունքների կոմիտեի անդամների մոտ ոչ միայն հիշողության մի այլ տեսակի կորուստ կա, առկա է նաեւ տեսողության, գուցեեւ՝ լսողության կորուստ. չեն նկատում Երեւանի քաղաքապետարանի հենց կողքին Կոմայգու գոյությունը, որն ըստ եվրականոնակարգի, վերածվել է գոմայգու… Այստեղ մարդկության մահավճիռն իրականացնող միջազգային իրավապաշտպանները չե՞ն նկատում, որ 2012թ. հուլիսի 25-ին՝ 105-րդ նստաշրջանի ժամանակ Մարդու իրավունքների կոմիտեի կողմից Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցի վերաբերյալ ընդունված եզրակացություններում սխալ բան է նշվել, որ մեր պետությունը հստակ եւ պաշտոնապես (Կոմայգում ազատությունն այնքան է, որքան Եվրոպայում չկա) հաստատում է, որ հանդուրժում է նույնասեռականության, բիսեքսուալության, տրանսեքսուալության բոլոր դրսեւորումները, իսկ սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության իրավունքները դարձել են հաց ուտելու պես մի բան…

Ինչեւէ, հիշեցնելն արդեն կարեւոր չէ, որովհետեւ եթե եվրոպացիների գլուխը լավ չի աշխատում, իսկ հիշողությունն ուղեղի հետ անմիջական կապ ունի, ապա իրենց դավանաբանությունում ամրագրված սոդոմ-գոմորյան դատաստանն իբր քրիստոնեական արժեքակիր Եվրոպայում մոտ է, եւ շուտով կլինի այն, ինչ պետք է լինի:

Քուրմ Արմոգ

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչ

«Լուսանցք» թիվ 19 (282), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։