3. Կսարքեն լեզբոգեյաերկսեռատրանսգենդերային մարդատեսակ… «Հղի տղամարդը» բաժանվել է կնոջից… Նա ցանկանում էր կենտավրոս ունենալ…

- Կսարքեն լեզբոգեյաերկսեռատրանսգենդերային մարդատեսակ…

…Գուցե «ա՞զգ» կամ «պետությու՞ն» ստեղծեն՝ ԼԳԲՏ-ի Միացյալ Նահանգներ՝ ՄԱԿ-ում հատուկ կարգավիճակով:

- «Հղի տղամարդ­ը» բաժանվել է կնոջից (ոչ մաքուր հայերենով ասած, այդ խզիկը իր բաժանման մասին պատմել է)…

- Նա ցանկանում էր կենտավրոս ունենալ (վերջապես, ու՞ր է այն ազգային իշխանությունը, որը Կոմայգին գոմայգուց կտարբերակի, այլապես «գոմիկանոց-այգի­ն» իսկապես գոմ-այգու կվերածեն՝ հետագայում դրսի ու ներսի ձիերին, էշերին ու այլ անասունների ներմուծելով)…

Կսարքեն լեզբոգեյաերկսեռատրանսգենդերային մարդատեսակ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուղերձ է հղել «Հոմոֆոբիայի եւ տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջազգային համաժողովին» նշելով, որ այն կազմակերպվել է Նիդեռլանդների կառավարության կողմից (շատ տրամաբանական է, որ հենց այս այլասերվածության բացահայտ քարոզիչ երկրի,- հեղ.)՝ հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը նշելու համար: ՄԱԿ-ի անչա՛փ մարդասեր նախագահը շնորհակալություն է հայտնել մեկ այլ անչա՛փ մարդասերի՝ «Ձերդ Գերազանցություն Նիդեռլանդների թագուհի Մաքսիմային», ով աջակցել է այս իրադարձությանը:

ՄԱԿ-ը հոմոֆոբիայի դեմ պայքարը համարում է «մարդու իրավունքներ բոլորի համար գաղափարի՝ առավել ծավալուն մարտի առանցքային մասը, ռասիզմը վերացնելու եւ գենդերային հավասարությունը խթանելու ՄԱԿ-ի վաղեմի աշխատանքի մասը նաե­ւ»: Եվ ՄԱԿ-ի, ասում են բա՛րձր ամբիոնից, տառապալից խոսքերով արտաբերվել է. «Սերունդներ շարունակ լեզբուհիները, գեյերը, երկսեռականներն ու տրանսգենդերները (ԼԳԲՏ)՝ բոլոր տարածաշրջաններում ենթարկվել են սարսափելի բռնության իրենց սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության պատճառով: Նրանք արժանացել են արհամարհանքի, ծաղրանքի եւ խտրականության: Նրանց ստիպել են զգալ ամեն բան, բացի ազատությունից ու հավասարությունի­ց»:

ՄԱԿ-ում նաեւ գիտեն, թե ինչ է անհրաժեշտ անել. «ԼԳԲՏ անձանց քրեականացնող եւ պատժի ենթարկող դրակոնյան օրենքները պետք է փոխարինվեն նորերով, որոնք ներդաշնակության մեջ կլինեն մարդու իրավունքների ընդհանուր կոնվենցիաների հետ եւ կպաշտպանեն յուրաքանչյուրին խտրականությունից սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիմքի վրա: Հանրային կրթությունը եւս կարեւոր է բացասական կարծրատիպերին մարտահրավեր նետելու ու ավելի խոր հասկացողություններ խթանելու գործում: Հոմոֆոբիային վերջ դնելը անձնական անվտանգության, արժանապատվության եւ անթիվ անհատների համար անգամ փրկության հարց է»:

Գուցե ՄԱԿ-ի նախագահը… (մեղա՛, մեղա՛, բա ինչու՞ է իր համար էլ փրկություն համարել… արժանապատվության հարց…): Ինչեւէ, կպարզվի: Պարզ է նաեւ, թե ինչու են կարեւորել հանրային կրթությունը, երեւի մեր կրթահամակարգում դրա համար են անընդհատ փորձում սեռական դաստիարակությունը սկսել տարրական դասարաններից (բայց 7-8 տարեկան երեխան ի՞նչ է անելու, խոսքը հայ երեխայի մասին է, իրենցը՝ իրենց գլխին կպնի, մենք եվրաստանդարտներով մանկական պոռնիկներ չենք աճեցնելու): Իսկ նման մի «դասագրքում» բացահայտ գրված է, որ եթե կողքինդ համասեռական է, մի նեղացրու, նա էլ մարդ է… (մոռացել են գրել՝ գուցե հետո դուրդ գա):

Մեր մոլորակում կա մի խումբ, որ օգտվում է բոլոր արտոնություններից ու բոլոր օրենքներից, դա դեռ չսարքված ԼԳԲՏ-ի Միացյալ Նահանգների բնակիչներն են եւ զարմանալի է, որ այս փոքրամասնությանը փորձում են տալ մեծամասնության իրավունքներ: Չնայած սա եւս հասկանալի է, նմաններին մեծամասնության իրավունքներ տալով՝ ընչաքաղց եւ երախտամոռ մարդկության զգալի հատվածին կբերեն այս մարդանմանների շարքերը: Այդպիսիք պետք են աշխարհի գաղտնի տերերին՝ որ տերերի կամքը լուռ ու մունջ, սեքսի ու կայֆերի մեջ պատվաբեր համարեն:

Վերջերս «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, բայց նրանցից շատ հեռու քաղաքական գործիչ դարձած Աշոտ Մանուչարյանը եւս չհամբերեց ու նշեց. «Մենք մեզ խելոք պիտի պահենք, որ թույլ տան հոմոսեքսուալիստների Եվրոպան մտնե­լ»: Իսկ եվրոպական առաջատար երկիր Ֆրանսիայի նախագահը ստորագրել է միասեռ ամուսնությունների մասին օրենքը, որը թույլ է տալիս նաեւ միասեռ զույգերին երեխաներ որդեգրել:

Հիմա հարցնենք այս մակական, նիդեռլանդաֆրանսիական եւ ուրիշ այլ չինովնիկներին. կարո՞ղ եք բացատրել, եթե մարդը ապրում է աստվածային օրենքներով, ապա ինչու՞ են այդ օրենքները արգելում (բնականորեն) համասեռականներին զավակ ունենալ, ինչու՞ տղամարդը տղամարդուց, իսկ կինը՝ կնոջից չունենա երեխա: Եվ ժամանակը չէ՞ փոխել Աստվածային Օրենքները եւ մարդկանց հռչակել աստվածներ (հասկանալի է՝ աշխարհի գաղտնի կառավարիչներին), իսկ Աստվածներին էլ պարտադրել, որ ապրեն ստեղծվելիք ԼԳԲՏ-ի Միացյալ Նահանգների օրենքներով: Չէ՞ որ, միեւնույնն է, Արարչածին (որ ոմանք կոչում են հին) Աստվածներին մոռացնել եք տալիս դարեր շարունակ, իսկ նորերին էլ ստեղծել եք՝ ձեզ հաճո բիբլիական ու այլ տեսություններով…

Ինչեւէ, Ֆրանսիան, այսպիսով, դարձավ միասեռ ամուսնություններն օրինականացնող 14-րդ երկիրն աշխարհում (9-րդը՝ Եվրոպայում): Բայց ՄԱԿ-ի անդամ են շուրջ 200 երկիր, իսկ 14-ը դեռ քիչ է ԼԳԲՏ-ական ՙազգ՚ կամ ՙպետություն՚ ստեղծելու համար, չէ՞ որ այս դեպքում էլ կդիտվեն փոքրամասնություն:

Ֆրանսիական ընդդիմությունը բողոքում է, բախվում ոստիկանությանը, բայց… երեւի կմիանա հարեւան երկրի՝ Նիդեռլանդների մարդասեր թագուհու նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ վերջերս եվրատերերը նորից մեր եվրաջատագովների օժանդակությամբ  փորձեր արեցին մասոնական ու համասեռամոլական տարածաշրջանային կենտրոնները Երեւանում տեղավորելու, սակայն ի պատիվ հայերի, չկարողացան ու մասոնական կենտրոնատեղի դարձավ Թբիլիսին, իսկ տարածաշրջանի «գոմիկանոցը»՝ Բաքուն: Բայց պետք է միշտ զգոն լինել: «Եվրատեսիլ»-ի պատվին Բաքվում կայացած գեյ-շքերթները ու թբիլիսյան նման փորձերը հուշում են, որ Երեւանն էլ է աչքի տակ առնված: Օրերս Վրաստանում միասեռականների շքերթը բախումներով է ավարտվել, այն հանդիպել է սեռական փոքրամասնությունների դեմ իրականացված ցույցին: Երթին դեմ են եղել եւ հակաերթին մասնակցել նաեւ վրացի պատգամավորներ, հոգեւորականներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ փոքրամասնություններին աջակցելու համար հավաքվել է ընդամենը 20 մարդ: Ծեծկռտուքի հետեւանքով վիրավորվել է 17 մարդ, նրանցից 3-ը՝ ոստիկաններ:

Ընդդեմ ցույցին մասնակցել է նախկին քահանա Վասիլի Մկալավիշվիլին, ով 4 տարի բանտում է անցկացրել՝ կրոնական փոքրամասնությունների դեմ բռնության մեղադրանքով, ինչպես նաեւ նրա կողմնակիցները, որոնք ձեռքում եղինջ են պահել: Նրանց խոսքով՝ ՙայդ բույսն անհրաժեշտ է գեյերին եւ լեսբուհիներին վախեցնելու համար՚: Նրանք նաեւ եկեղեցական օրհներգեր են երգել:

Նշենք, որ մի նորաձեւ բողոքի դեպք էլ արձանագրել են Ռուսաստանի Կրասնոդարի կոմունիստները՝ երկրամասի իրավապահ մարմիններին հղված նամակում, որում նշել են. «Ռուսաստան համերգային շրջագայության համար այցելող անգլիացի երգիչ Էլթոն Ջոնը պետք է փոխի իր ոճը: Մենք պատրաստ ենք հանդուրժել նրա ելույթը միայն մի պայմանով՝ եթե նա փոխի իր խիստ ընդգծված ոճը եւ հագնվի ինչպես կուբանցի կազակ»: Կոմունիստները պնդում են, որ իրավապահները ստուգեն նաեւ համերգի կազմակերպիչներին, որոնք էլ հենց երկիր են հրավիրել «կասկածելի վարքո­վ» աստղին: ԽՍՀՄ տարիների հզոր կուսակցությունը նշել է, որ այսօր չեն կարող արգելել, բայցեւ չեն կարող երեւույթին կողքից նայել:

Իսկ Էլթոն Ջոնը կարող է նաեւ կազակի շորեր հագնել, որովհետեւ նա կարող է նաեւ բոլորովին չհագնվել…

Այսպես կոչված երրորդ կարգի երկրներին միշտ փնովող ու հետամնաց համարող Եվրոպան եւս անմեղ չէ սեռամոլագարների հարցում: «Այստեղ սեքս-փոքրամասնություններն ապրում են վախի, մեկուսացման մեջ, եվրոպացի գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների ու տրանսեքսուալների մեծ մասը բախվում են խտրականության ու դաժանության հետ»,- հաղորդում է «Deutsche Welle»-ն՝ վկայակոչելով ԵՄ հիմնական իրավունքների պաշտպանության գործակալության (FRA) հարցումը: Դրան մասնակցել է 93 հազ. մարդ՝ ԵՄ 27 երկրից, ինչպեսեւ Խորվաթիան: Հարցման մասնակիցների 26%-ը հայտարարել է, որ վերջին 5 տարում իրենց վրա հարձակում է եղել կամ իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել: Հարցվածների 47%-ի նկատմամբ ագրեսիա է ցուցաբերվել վերջին 12 ամիսներին: Հարցման շատ մասնակիցներ կարծում են, որ վերջերս տեղի ունեցած դեպքերը կապված են եղել իրենց սեքսուալ կողմնորոշման կամ սեռային պատկանելության հետ: Ընդ որում՝ հարցվածների 80%-ը օգնության նպատակով ոստիկանություն չի դիմել: FRA-ի փորձագետները, մեկնաբանելով հարցման արդյունքները, հայտարարել են, որ սեքս-փոքրամասնության նկատմամբ խտրականությունը տարածված է ամենուր, օրինակ՝ մարզասրահներում, հիվանդանոցներում, բանկերում:

Հիմա ի՞նչ են ուզում մեզանից այս էլիտար եվրոպացիները: Իսկ գուցե իրենց պետք է, որ սեփական երկրներում գոնե մարդկային ու ազգային ինչ-որ բան մնա, որպեսզի կարողանան մի քիչ մարդ մնալով՝ ղեկավարել աշխարհի մնացյալ մարդանմաններին… Կասեք՝ հեքիա՞թ է, չափազանցությու՞ն… Ամենեւին, սա ծրագիր է եւ այն գործողության մեջ է վաղուց:

Նարե Մշեցյան եւ Վահագն Նանյան

«Հղի տղամարդ­ը» բաժանվել է կնոջից

Ամերիկյան զլմ-ների կողմից «հղի տղամար­դ» անվանված ամերիկացի տրանսգենդեր Թոմաս Բիթին 9 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել է կնոջից: Չնայած, ավելի ճիշտ կլիներ ասել, թե խառնասեռ մեկը բաժանվել է մի տարօրինակ կնոջից:

Ոչ մաքուր հայերենով ասած, այդ խզիկը իր բաժանման մասին պատմել է CBS-ի եթերում: «Դեռեւս 2007թ. մորուքավոր հղի Բիթիի լուսանկարները ցնցել էին ողջ աշխարհ­ը»,- գրել են զլմ-ները: Բայց, պարզվում է, իրականում Թոմասը կին էր ծնվել, նրան անվանել են Թրեյսի Լագոնդինո: 2002թ. նա սեռափոխության վիրահատության էր ենթարկվել, սակայն պահպանել կանացի վերարտադրողականության օրգանները:

Ամուսնությունից հետո  պարզվել է, որ նրա կինը՝ Նենսին, չի կարող երեխա ունենալ, եւ Թոմասը որոշել է ինքը ծնել երեխա: Որպեսզի շատ հուզիչ չդարձնենք պատմությունը սերիալների սիրահարների համար, կարճ կապենք՝ արհեստական բեղմանվորման միջոցով նա կարողացել է հղիանալ: Առաջին հղիության արդյունքում՝ 2008թ. հունիսին Բիթին աղջիկ է լույս աշխարհ բերել, նրան անվանել են Սյուզան Ջուլիետ: 1 տարի անց ծնվել է նրա որդին՝ Օսթին Ալեքսանդրը: Եվս 1 տարի, եւ նրանց ընտանիքը համալրել է երկրորդ որդին՝ Ջենսեն Ջեյմսը:

«Մեր ամուսնությունը մյուս ամուսնություններից ոչնչով չէր տարբերվում: Եղել են բարձունքներ եւ անկումներ: Այժմ մենք առանձին ենք ապրում»,- ասել է գիտությանն անհայտ այս մարդանմանը: Եվ այսպես «ամուսնինները» որոշել են բաժանվել, իսկ երեխաների դաստիարակությամբ կզբաղվի Բիթին: Դե, նա եւ մայր է եւ հայր եւ երեւի էլի մի բան… Դեռ գիտությամբ չպարզված:

Նա ցանկանում էր կենտավրոս ունենալ

Ամերիկյան ազատությունները ուղղակի գերում են: Բայց՝ գերի դարձնելու իմաստով: Տեխասի բնակիչ Էնդրյու Մենոսային, որին ընկերուհին լքել էր, ոստիկանությունը բռնել է «տաք հետքերո­վ», երբ նա բռնաբարում էր հարեւանի ձիուն: Իրավապահների հետ զրույցի ժամանակ նա ասել է. «Ես տանը նստած ընկերուհուս զանգին էի սպասում: Իսկ հետո ինձ ասացի. եթե չզանգահարի, կգնամ եւ «կունենամ» հարեւանի ձիու­ն»: Մենդոսան հայտարարել է նաեւ. «Ես ցանկանում էի, որ ձին ինձ համար երեխա բերի: Կարծում եմ, որ դա փոքրիկ կենտավրոս կլիներ»:

…Դե ինչ, շուտով այս անասունությունն էլ մարդու իրավունքի անվան տակ երրորդ կարգի երկրներ կառաքվի… Հետո էլ եկեղեցիներին կպարտադրեն «մարդ»-անասուն ամուսնության իրավունքը, ինչպես՝ համասեռականների դեպքում պարտադրեցին… Հիմա պարզ է, թե ինչու են նորմալ մարդիկ անհանգստանում: Մինչեւ գոմիկների ու մնացած «այլընտրանքային» «սիրո» հետեւորդների քոքը չկտրվի Հայաստանում, այս անասնական սիրո վտանգը մեզնից եւս չի՜ վերանա:

Վերջապես, ու՞ր է այն ազգային իշխանությունը, որը Կոմայգին գոմայգուց կտարբերակի, այլապես «գոմիկանոց-այգի­ն» իսկապես գոմ-այգու կվերածեն՝ հետագայում դրսի ու ներսի ձիերին, էշերին ու այլ անասունների ներմուծելով:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 19 (282), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։