ՈՎ ՄԱՍԻՍ ԱՆՀԱՍ

ՈՎ ՄԱՍԻՍ ԱՆՀԱՍ

Անմար հույսերով մի ամբողջ կես կյանք,
Դեպ քեզ եմ ձգտել, ո՜վ Մասիս անհաս,
Խոյեցել երկինք, իմ սեր, իմ բաղձանք,
Որ քեզ ետ բերեմ, տուն վերադառնաս:
Սակայն իմ ուժը շատ քիչ է եղել
ՈՒ թևերս կարճ, որ գրկեմ ես քեզ,
Միայն քո մասին հուշեր են պեղել
ՈՒ մնացել սուրբ գագաթներիտ պես:
Բայց իմ կարոտը ոչ մեկին երբեք
Ես չեմ էլ պատմել, բացի քեզանից,
Երազներիս մեջ խոսել եմ քեզ հետ
ՈՒ տենչանքով լի արթնացել քնից:
Դավիթ Սենն ասաց.
Ո՜վ Մասիս անհաս, դեռ կգամ քեզ մոտ,
Թեթև ամպ դառած կփարվեմ կրծքիդ,
Մեծն Շիրազի վեհ սիրտն էլ կարոտ,
Կյանքիս հետ դնեմ ցավոտ վերքերիդ:

Դավիթ Սեն Բալայան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։