Գնանք սեր անել»-ը՝ բացառապես սեքսի ընկալում… Գրաֆիկով սեռական հարաբերությունը… Ակնհայտ ստե՞ր, թե՞ սպասենք ճշմարտությանը…

- «Գնանք սեր անել»-ը՝ բացառապես սեքսի ընկալում…

…Բայց սերը տիեզերական երեւույթ է, աստվածային շնորհ, իսկ այն սեքսի հետ նույնացնելը՝ կնշանակի անպատվել սերը: Այո, սերը նաեւ սեռական հարաբերություններ է ակնալում, բայց միայն դա չէ եւ սեքսի գոռում-գոչյունների բարձր տոնից չի կախված սիրո չափն ու բնույթը…

- Գրաֆիկով սեռական հարաբերությունը տղամարդկանց ստիպում է դավաճանել…

- Ակնհայտ ստե՞ր, թե՞ սպասենք ճշմարտությանը…

…Այսինքն՝ մասոններն են բոլոր անբարո ծրագրերի նախաձեռնողները…/…ՄԻՊ-ը հայտարարել է, թե համասեռականների մասով օրենսդրական նախագիծ չի պատրաստում…

«Գնանք սեր անել»-ը՝ բացառապես սեքսի ընկալում

Երբ մասնագետները քննադատում են սեռական դաստիարակության եւ առողջության ոչ բավարար մակարդակը, հասկանալի է եւ ընդունելի է լինում ինչպես ուղղակի հնչած խոսքը, այնպես էլ անուղղակի ասվածը՝ նկատի առնվածը: Մեր հանրությունը եւս սկսել է քննադատորեն մոտենալ սեփական սեռական առողջությանը, եւ դրա գիտակցումը կարեւոր է:

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը հայտնել է, որ ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկա դիմողների 25%-ը կանայք են, 25%-ը՝ ամուսնական զույգեր, 50%-ը՝ տղամարդիկ: Ըստ նրա, տղամարդիկ ավելի շատ են դիմում, քանի որ նրանք, ի տարբերություն կանանց, ավելի անկաշկանդ են: Բայց վերջին տարիներին մեր քաղաքացիները, բժշկի խոսքով, սկսել են ավելի հաճախ դիմել բժիշկներին. «Մարդիկ համեմատաբար սկսել են անկաշկանդ լինել այդ հարցերում: Հասարակությունը սկսել է ավելի քննդատատորեն մոտենալ սեփական սեռական առողջությանը»: Անգամ սկսել են դիմել դեռահասները եւ երիտասարդները:

Սեռական դաստիարակությունը, ըստ մասնագետի, կազմում է ընդհանուր դաստիարակության մի մասը, օգնում է անձին դառնալ սեռապես ավելի կիրթ, նպաստում է, որ հետագայում անձը զերծ մնա զանազան սեռական խնդիրներից: Այս առումով, սեռադաստիարակության մասին պետք է խոսել մանուկ տարիքից, երբ երեխան արդեն սկսում է հետաքրքրվել ամենատարրական, պարզ հարցով՝ որտեղից եմ ես լույս աշխարհ եկել: «Սեռակրթությունը սեքսի, դիրքերի մասին զրույց չէ: Սխալ են նման պնդումները»,- վստահեցնում է Վրեժ Շահրամանյանը:

Մենք եւս համամիտ ենք, որ սեռակրթությունը լուրջ գիտակրթական համալիր է, ինչը պետք չէ նսեմացնել սեքսի դիրքերը թվարկելով: Մի հարց էլ է շփոթի մատնված մեզանում. նույնացվում են սերը եւ սեքսը: Մինչդեռ դրանք տարբեր իմասներ ունեն, ինչը ամերիկյան կինոնկարներից թարգմանաբար նույնացվում է եւ նույնացրել են նաեւ մեր երիտասարդները: Երբ այսպես ասած՝ կինոհերոսը կինոհերոսուհուն ասում է. «գնանք սեր անելու», խոսքը բացառապես սեքսի մասին է: Բայց սերը տիեզերական երեւույթ է, աստվածային շնորհ, իսկ այն սեքսի հետ նույնացնելը՝ կնշանակի անպատվել սերը: Այո, սերը նաեւ սեռական հարաբերություններ է ակնալում, բայց միայն դա չէ եւ սեքսի գոռում-գոչյունների բարձր տոնից չի կախված սիրո չափն ու բնույթը:

Իսկ հատկապես երեխաների սեռական դաստիարակությունը չի՜ կարող բացառապես սեքսի վրա հիմնվել: Այլապես կստացվի, որ մենք պարզապես դաստիարակում ենք մանուկ պոռնիկների՝ հետագայում սեքսի բնագավառում մասնագիտորեն ծառայելու համար: Իսկ դա սիրո եւ առողջ ու գրագետ սեռական հարաբերության հետ որեւէ կապ չունի:

Անի Մարության

* * *

Գրաֆիկով սեռական հարաբերությունը տղամարդկանց ստիպում է դավաճանել: Շատ զույգեր, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, ստիպված են հարմարվել դաշտանային ցիկլին, բայց չեն էլ կասկածում, որ տղամարդու համար այդպիսի ռեժիմը ծանր է: Ավելի քան 400 մարդու շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ յուրաքանչյուր 10-րդ տղամարդը կողմնակի սիրավեպ է ունեցել, քանի որ կնոջ հետ սեռական հարաբերությունները պլանավորված են եղել եւ տեղի են ունեցել գրաֆիկով:

Հարավկորեական գիտնականները, ովքեր փորձարկումներ են արել 1 տարվա ընթացքում երեխա ունենալ ցանկացող զույգերի շրջանում, հատկանշական են համարել, որ սեռական հարաբերությունների թվին զուգահեռ մեծանում է նաեւ սթրեսը, որը զգացել են տղամարդիկ: Սթրեսի մեջ գտնվող տղամարդկանց մոտ տեստոստերոնի արտադրությունը թուլանում է: Գիտնականները խորհուրդ չեն տալիս 3 ամսից ավելի գրաֆիկով սեռական հարաբերություններ ունենալ: Հակառակ դեպքում զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունը կդառնա ծանր աշխատանք: Գիտնականները խորհուրդ են տալիս սեռական հարաբերություն ունենալ շաբաթական 2-3 անգամ:

Ակնհայտ ստե՞ր, թե՞ սպասենք ճշմարտությանը

Վերջերս ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որ ո՜չ Պաշտպանը, ո՜չ էլ իր աշխատակազմը երբեւէ չեն հեղինակել ու չեն հեղինակի առանձին խմբերի համար նախագիծ եւ դա չեն ներկայացնի որեւէ քողարկված ձեւով: Սա պատասխանն էր մեղադրանքի, որը հնչեցրել էր հանրությանը ծանոթ Խաչիկ Ստամբոլցյանը, ով հայտարարել էր, թե ՄԻՊ-ի ներկայացրած «Խտրականության դեմ» օրինագիծը պաշտպանում է համասեռամոլներին եւ քննարկվելու է ԱԺ-ում:

ՄԻՊ գրասենյակը այդ հայտարարության մեջ, իր կարծիքով 3 սուտ էր արձանագրել եւ նշել է իր ճշմարտությունը՝ 1. «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը միտված է պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից՝ հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի եւ այլ շատ անհատական ու աշխատանքի բնույթի հետ որեւէ կապ չունեցող հատկանիշների վրա: Այդպիսի խտրական տեքստով աշխատանքային հայտարարությունների մեզանից յուրաքանչյուրը հաճախ է հանդիպում, բայց դրա դեմ պայքարելու միջոցները դեռեւս լիարժեք ու արդյունավետ չեն: Հուսով ենք, որ նման նախագծի ընդունումը նաեւ կկանխի մեր առօրյայում հաճախ հանդիպող անձի մասնագիտական առաջխաղացումը կասեցնելու փորձերը՝ կախված նրա քաղաքական հայացքներից կամ ամուսնական կարգավիճակից, իսկ անձի առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքը չի սահմանափակվի՝ ելնելով զուտ նրա ազգային պատկանելությունից կամ սոցիալական ծագումից: Օրենքի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն ստանալու կամ հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու եւ մի շարք այլ իրավունքներ, որոնք չեն իրագործվում կամ էապես սահմանափակվում են կրթական հաստատությունների կամ հասարակական նշանակության շենքերի ֆիզիկական անմատչելիությամբ, ինչն ուղղակի խտրական դրսեւորում է այս անձանց նկատմամբ: 2. Օրենքի նախագծի նախնական տարբերակը դեռ սաղմնային վիճակում է: Պաշտպանը նույնիսկ այն չի ներկայացրել որեւէ անձի կամ պետական մարմնի, ով իրավասություն ունի օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել ԱԺ-ին: Նախագիծը դեռ քննարկվում է փորձագիտական մակարդակով եւ առաջիկա ամիսներին կներկայացվի քաղաքացիական հասարակությանը լայն քննարկման նպատակով, որից հետո միայն, գուցե հաջորդ տարի, կուղարկվի օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող անձանց:

3-րդ սուտը, ըստ ՄԻՊ-ի հայտարարության, թողնված է առանց մեկնաբանության. «Մեկնաբանությունները թերեւս ավելորդ են»: Սա ասվել է Խաչիկ Ստամբոլցյանի այն պնդման դեմ, թե «Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ը մասոնական կառույցների ներկայացուցիչներ են: ՀՀ-ում եւս մասոնականությունը տարածված է»: Այսինքն՝ մասոններն են բոլոր անբարո ծրագրերի նախաձեռնողները:

«Լուսանցք»-ը մեծ տեղ է հատկացնում ազգային ու բարոյական արժեքների պահպանմանը, ուստի այս հեռահար բանավեճը չէր կարող չհետաքրքրել մեզ: Եթե ՄԻՊ-ական 1-ի ու 2-րդ ստերի ու ստամբոլցյանական հակընդդեմ ճշմարտությունների մասին խոսելը թողնենք մինչեւ «քաղաքացիական հասարակության լայն քննարկումները», ապա ՄԻՊ-ական 3-րդ ստի եւ ստամբոլցյանական հակընդդեմ ճշմարտության մասով կհամաձայնենք վերջինիս հետ, քանզի փաստերն այնքան շատ են, որ ՄԻՊ գրասենյակի «Մեկնաբանությունները թերեւս ավելորդ են» արտահայտությունը կվերագրենք եթե ոչ անձնական վախի, ապա հաստատ աշխատանքը կորցնելու վախի եւ դրանից բխող այլ հետեւանքների…

Ինչ մնում է «Խտրականության դեմ» օրինագիծը ԱԺ ներկայացնելուն կամ դրանով նաեւ համասեռականներին պաշտպանելուն, ապա եվրոպական վտանգավոր փորձը հավաստում է, որ ամեն մի անբարո, հակազգային երեւույթ նախ մեղմ քողի տակ է մտնում մեր կյանք, հետո՝ խստացվում անբարոյականության ամբողջ ուժով:

Թերեւս հուսադրող է հնչել որոշ պատգամավորների խոսքը: ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե դուրս կգա քաղաքականությունից, եթե Հայաստանում ընդունվի միասեռականների իրավունքների մասին օրենք: «Չպիտի ոտնահարվեն միասեռականների իրավունքները, բայց դա չի նշանակում, որ մեր ուշքն ու միտքը պիտի լինի խրախուսել միասեռականությունը», պատգամավորը չի էլ ցանկացել քննարկել այդպիսի օրենքի ասպարեզ գալու հավանականությունը, դա իրեն խորթ հարց է. «Կլինեն մեր հասարակության մեջ մարդիկ, որոնք ծափ կտան, ես ծափ տվողների մեջ չեմ լինի»: ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանն էլ միշտ մերժելու եւ ժխտելու է միասեռականությունը. «Մտքիս ծայրով անգամ չի անցնում, որ Հայաստանը կարող է այդպիսի որեւէ օրենք ընդունել»: Նա վստահեցրել է՝ այս պահին չկա այդպիսի օրենք ընդունելու պարտադրանք եւ չէր էլ կարող լինել: Համաձայն է, որ միասեռականները նույնպես ունեն իրավունքներ, բայց Աստված չանի, եթե մեր մոտ սկսեն օրենքի ուժով քննարկել նրանց իրավունքները: «Կան բաներ, որ իրոք ընդունելի չեն երբեք եւ չեն լինելու ընդունելի երբեք»,- ասել ՀՀԿ-ական պատգամավորը:

Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը անիմաստ է համարել խոսել  միասեռականության օրինագծի շրջանառությունից. մեր ընտրողները գործադիրի առջեւ նման օրենքի պահանջ չեն դրել, Ֆրանսիայում, օրինակ, դրել են. «Օլանդի կառավարությունը նախընտրական փուլում հայտարարել է, որ իշխանության գալուց անմիջապես հետո ընդունելու է նման օրենք, եւ ընտրողն իր ձայնը տվել է այդ կառավարությանը»:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 20 (283), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։