Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորսագրվե՛ք «Լուսանցք»…

– Հայկական խոհանոց – Գառան մսով արքայական կերակուր…

– Շաբաթվա մարզական կյանքից…

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

– Կարդացե՜ք «Լուսանցք» շաբաթաթերթ, իսկ բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց –  (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

 – Գառան մսով արքայական կերակուր

Բաղադրությունը

Կանաչ լոբի – 100 գ

կանաչ տաքդեղ – 1 հատ

կարմիր տաքդեղ – 1 հատ

սխտոր – 1 գլուխ

սոխ – 1 գլուխ

դդմիկ – 1 հատ

լոլիկ – 3 հատ

ծաղկակաղամբ – 200 գ

ծնեբեկ – 1 կապ

համեմ եւ սամիթ – 0.5-ական կապ

գառան միս – 600 գ

գառան դմակ – 100 գ

աղ

սպիտակ պղպեղ

ջուր – 100 գ

Պատրաստման եղանակը

Գառան դմակը դնել կաթսայի տակը, վրան կտրատել գառան փափկամիսը 25-ական գրամներով:

Այնուհետեւ հերթականությամբ դրա վրա շարել կտրատած տաքդեղները, դդմիկը, լոբին, լոլիկը, ծնեբեկը, ծաղկակաղամբը:

Ամենավերջում դնել սոխը, սխտորը եւ համեմն ու սամիթը:

Այս ամենին ավելացնել  ջուր, աղով ու սպիտակ պղպեղով համեմել:

Կաթսայի բերանը պինդ փակել:

Եռալուց հետո եփել մարմանդ կրակի վրա՝ 60 րոպե:

Ձեզ մնում է վայելել շատ սննդարար ու իրապես արքայական այս կերակուրը:

Անու՜շ լինի:

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

 *  *  *

 Շաբաթվա մարզական կյանքից –

Մեկնարկել է «Լավագույն մարզական ընտանիք-2013»-ը

Հունիսի 1-ին 10-րդ անգամ մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթը: Այն անցկացվելու է 4 տարիքային խմբերով. 2005-2007, 2002- 2004, 1999-2001, 1997-1998 թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ: 1-ին փուլին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն: Յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի մասնակցելու միայն 1 տարիքային խմբի մրցույթին: Մրցույթն անցկացվելու է ՀՀ քաղաքային եւ գյուղական համայնքներում, Երեւան քաղաքի վարչական շրջաններում, ինչպես նաեւ Ստեփանակերտում ու ԼՂՀ վարչական շրջաններում: 2-րդ փուլին կմասնակցեն 1-ին փուլում ըստ տարիքային խմբերի 1-3-րդ տեղերը գրաված ընտանիքները, 3-րդում՝ Հայաստանի մարզերում, Երեւան քաղաքում եւ Արցախում մրցանակակային տեղեր գրաված ընտանիքները:

Հակադոպինգային համաժողով Երեւանում

Հունիսի 2-4-ը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո Երեւանում կայացավ Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության համաժողովը: Մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլոդովայի եւ Ալբանիայի պատվիրակները: Ներկա էին համաշխարհային հակադոպինգային գործակալության պաշտոնյաներ, ինչպեսեւ ՀՀԳ-ի եվրոպական մասնաճյուղի տնօրեն, շվեյցարացի Ֆրեդերիկ Դոնզեն: Համաժողովի վերջին օրը եղելէ տեսագործնական պարապմունք, որը վար է ՀԱՕԿ-ի հակադոպինգային բաժնի պետ, գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանը: Նշենք, որ Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը մեր տարածաշրջանում միակն է, որը լիովին համապատասխանում է ՀՀԳ-ի պահանջներին:

ՀՖՖ հրահանգիչները Շվեդիայից վերադարձան որակավորված

Մայիսի 27-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկած մարզչական կրթության հերթական սեմինարին Մալթայի, Վրաստանի եւ ՆՀՀ Մակեդոնիայի պատվիրակությունների հետ համատեղ մասնակցում էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը:

ՀՖՖ-ն Շվեդիա էր գործուղել Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, «Գանձասար» ակումբի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանին, «Ալաշկերտ» ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանին, ՀՖՖ հրահանգիչներ Աշոտ Ավետիսյանին, Աշոտ Բարսեղյանին, Ալբերտ Սաֆարյանին, Սուրեն Չախալյանին, Հայկ Կիրակոսյանին, Մամիկոն Ղարիբջանյանին եւ Արամ Դանիելյանին:

Բացի այն, որ պատվիրակությունների ղեկավարները սեմինարի օրերին հանդես եկան իրենց երկրներում մարզչական կրթության մասին էլեկտրոնային զեկույցներով, ներկայացվեցին նաեւ մարզչական կրթության հիմնական առանձնահատկությունները Շվեդիայում, աշխատանքների կազմակերպումն ակումբներում եւ մանկապատանեկան ֆուտբոլում: Սեմինարի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին սերտիֆիկատներ:

Հայաստանը հաստատեց, որ շախմատային գերերկիր է

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում դարձյալ զբաղեցնում է 2-րդ տեղը: Մեր գրոսմայստերը անցած ամսվա համեմատ բալեր չի վաստակել եւ ունի 2813 միավոր: Նա 10-ով գերազանցում է աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: Աղյուսակը վստահորեն գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով ունի 2864 միավոր: Հայաստանի հավաքականի 2-րդ համար Սերգեյ Մովսիսյանը մայիսի համեմատ բարելավել է արդյունքը եւ 57-րդ տեղից բարձրացել է 48-րդ հորիզոնական: Վլադիմիր Հակոբյանը 39-ից նահանջել է 55-րդ տեղ, իսկ Գաբրիել Սարգսյանը 76-ից բարձրացել է 72-րդ հորիզոնական:

Կանանց վարկանիշային աղյուսակը շատ ավելի վստահ գլխավորում է հունգարուհի Յուդիտ Պոլգարը, որը 99 միավորով գերազանցում է հնդկուհի Հումփի Կոներուին: Մեր Էլինա Դանիելյանը անցած ամսվա համեմատ նահանջել է 3 աստիճանով եւ այժմ 28-րդն է: Լիլիթ Մկրտչյանը գտնվում է 31-րդ հորիզոնականում:

10 լավագույն շախմատիստների վաստակած միավորներով Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ երկրների մեջ զբաղեցնում է 4-րդ պատվավոր տեղը՝ ետ մնալով Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Չինաստանից: Ընդհանուր հաշվարկով Հայաստանը 15-րդ տեղում է:

Շախմատային խաղաշարը՝ ճենապակու թանգարանում

Լեւոն Արոնյանը Գերմանիայի Մայսեն քաղաքի ճենապակու թանգարանում ժամացույցներով միաժամանակյա խաղաշար անցկացրեց Գերմանիայի երիտասարդական հավաքականի 6 շախմատիստների հետ: Նրա մրցակիցներից 4-ը միջազգային վարպետներ էին: Մեր առաջատար շախմատիստը խաղաշարում հաղթեց 4,5:1,5 հաշվով: Շահեց 3 խաղ, իսկ մյուս 3-ն ավարտվեց խաղաղ ելքով:

Մեր շախմատիստն առաջինն է

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ավարտված 6-րդ միջազգային օփենում 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Մրցաշարին մասնակցել են 65 մասնակիցներ:

Մերոնք հետեւում են առաջատարներին

Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող «Մեծ Եվրոպա» մրցաշարում 3 փուլից հետո վաստակել են 2,5-ական միավոր: Նրանք ընդամենը կես միավորով են հետ մնում 6 առաջատարներից: Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը եւ Դավիթ Պառավյանն ունեն 2-ական միավոր:

Բոլոր մարզիկները վերադարձան մեդալներով

Բառնաուլում ավարտվեց ձյուդոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի երիտասարդական եւ դեռահասների հավաքական թիմերը: Մրցանակային 1-ին տեղեր գրավեցին Գոռ Հակոբյանը, Աշոտ Մնացականյանը, Նարեկ Շատվերյանը, Գրիգոր Սահակյանը, Գրիգոր Մխիթարյանը, Գարիկ Հարությունյանը եւ Դավիթ Ղազարյանը, 2-րդ տեղ գրավեց Վահե Ղազարյանը, 3-րդ տեղ՝ Դավիթ Նալբանդյանը: Այսպիսով մեր բոլոր մարզիկները վերադարձան մեդալներով: Նշենք, որ մեր հավաքական թիմին դիմավորել եւ բարձր մակարդակով ճանապարհել է Բառնաուլի հայ համայնքը:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

*  *  *

«Լուսանցք»-իբաժանորդագրությանհամարդիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01               «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 27-02-22                «Լուսանցք»՝     52-38-75

*  *  *

http://www.hayary.org/wph/?cat=21 – Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում, իսկ Word հոդվածային տարբերակներըwww.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Գնեցեք «Լուսանցք»-ը՝ ՀՀ մամուլի կրպակներից՝ ամեն ուրբաթ օր, կարող եք նաեւ բաժանորդագրվել:

– Лусанцк/Lusantsk/Լուսանցք –http://pressa.ru/Flexreader/show/id/41528 – Газета Город: Ереван Тема: Газеты ближнего зарубежья, Армения. Описание: ,,Лусанцк,, анализирует внутренные и внешные политические, общественные, культурные, исторические, духовные (армянская языческая-арийская вера) вопросы Армении и армянство с точки зрении армянского национализма….

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ20 (283), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-իPDFտարբերակներըwww.hayary.orgի «Մամուլ» բաժնումեւpressa.ruի Лусанцк/Lusantsk/Լուսանցքhttp://pressa.ru/Flexreader/show/id/41528

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.