Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Թթվասերով գաթա…

Էրեբունի թանգարանի հարեւանությամբ տեղի ունեցավ «Հացը լեռներում» 5-րդ փառատոնը…

Շաբաթվա մարզական կյանքից…

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

Կարդացե՜ք «Լուսանցք» շաբաթաթերթ, բաժանորդագրվելու համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Թթվասերով գաթա

 Բաղադրությունը

Ձվի սպիտակուց- 4 հատ

շաքարավազ – 4 բաժակ

թթվասեր – 500 գ

կիտրոնի աղ – 0.5 թեյի գդալ

կարագ – 250 գ

սոդա – 1 ճաշի գդալ

ալյուր – 4 բաժակ

աղ – 1 պտղունց

վանիլ

Խորիզի համար՝

յուղ – 0.5 բաժակ

ալյուր – 1.5 բաժակ

շաքարի փոշի – 1 բաժակ

վանիլ կամ դարչին՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ձվի սպիտակուցը հարել, ավելացնել թթվասերը, շաքարավազը, աղը, վանիլը եւ լիմոնի աղը: Այս ամենը լավ հարել, ավելացնել կարագը: Հետո ավելացնել ալյուրը՝ մեջը նախապես կերակրի սոդան լցրած, ու պատրաստել ձեռքերին չկպչող խմոր եւ դնել սառնարանը՝ թողնել 1 ժամ հանգստանա:

Այս ընթացքում պատրաստել խորիզը:

Հետո խմորը ալյուրով բացել, վրան լցնել խորիզը, գլանաձեւ փաթաթել եւ կտրատել՝ ըստ նախընտրած ձեւի:

Վրան քսել 4 ձվի հարած դեղնուցը, դնել ջեռոցը եւ եփել 2000-ով՝ 25 րոպե:

Բարի ախորժակ:

* * *

Հունիսի 12-ին Էրեբունի թանգարանի հարեւանությամբ տեղի ունեցավ «Հացը լեռներում» 5-րդ փառատոնը, որը տոնածիսական կերակրատեսակների ցուցահանդես-համտես էր: Փառատոնին մասնակցել է նաեւ մեր գործընկեր Ռուզաննա Նահապետյանը, ով ներկայացրել է հայկական տոներից Նավասարդի ծիսական ուտեստները՝ գյուղական գաթաներ՝ մասնավորապես Լոռվա գաթայի տեսակները, հալվայի տեսակներ, նազուկը, պորեկներ (սրանցից շատերի պատրաստման եղանակը «Լուսանցք»-ը ներկայացրել է իր մշտական «Հայկական խոհանոց»-ում)… մի խոսքով քաղցր սեղան, որով փորձ է արվել հանրությանը ներկայացնել մեր ազգային խոհանոցի մի աննշան մասն ընդամենը:

– Մենք այնքան հարուստ խոհանոց ունենք, որ անասելի է, ինչ էլ ներկայացնենք, մի փոքրիկ հատված է միայն: Ու որպեսսզի մեր խոհանոցին ավելի լավ ծանոթանան թե՜  ներսում եւ թե՜ զբոսաշրջիկները, մենք տալիս էինք նաեւ բաղադրատոմսերը: Այս ամենով փորձում ենք շտկել նաեւ այն սխալ տեսակետը, թե հայկական խոհանոցը բազմազան չէ: Հասկանանք վերջապես, որ չիմացությունը  ճշմարտութունը չէ, եւ հազարամյակների պատմություն ունեցող մեր ազգը չէր կարող զարմանազան խոհանոց չունենալ,-մեզ հետ զրույցում շեշտեց Ռուզաննա Նահապետյանը:

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

 *  *  *

 Շաբաթվա մարզական կյանքից –

 Հայ ֆուտբոլի հրաշք՝ Դանիայում

Կոպենհագենում հայ ֆուտբոլիստները վերջապես հրաշք գործեցին: Հավաքականում առկա մի շարք հզոր ֆուտբոլիստների մասնակցությամբ Երեւանում աշխարհի ամենաթույլ թիմերից մեկին՝ Մալթային 0:1 հաշվով պարտվելուց հետո, այլեւս հույս չէր մնացել, թե Հայաստանի ազգային հավաքականը կարող է զարթոնք ունենալ:

Աշխարհի 2014թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը ավարտվեց, ինչպես ֆուտբոլում են ասում՝ անկանխատեսելի արդյունքով՝ Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց 4:0 հաշվով: Իսկ Դանիայի հավաքականը աշխարհի ուժեղագույն թիմերից է:

Առաջին գոլը գրանցվեց հանդիպման 1-ին րոպեին: Արազ Օզբիլիսի փոխանցումից հետո Դանիայի ազգային հավաքականի դեմ մեն-մենակ դուրս եկավ Յուրա Մովսիսյանը եւ բացեց հաշիվը: 1-ին խաղակեսի 19-րդ րոպեին Արազ Օզբիլիսը փոխանցում ստանալով խորքից՝ կրկին մեն-մենակ մնաց Դանիայի ազգային հավաքականի դարպասապահի դեմ եւ գեղեցիկ հարվածով կրկնապատկեց հաշիվը: 2-րդ խաղակեսի 58-րդ րոպեին կրկին փայլեց Յուրա Մովսիսյանը՝ սուր անկյունից դառնալով հրաշալի գոլի հեղինակ: Հանդիպման վերջնահաշիվը ձեւակերպեց Հենրիխ Մխիթարյանը՝ 82-րդ րոպեին շրջանցելով դանիացի 2 ֆուտբոլիստներին՝ նա 4-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Եթե սեպտեմբերի 6-ին մեր ընտրանին հուրընկալվելով Չեխիայի ազգային հավաքականին, շարունակի այս հաղթարշավը, ապա ամեն ինչ դեռ կորած չէ աշխարհի  առաջնության ընտրական փուլում:

Յուրի Ջորկայեֆը երազում է Հայաստանի հավաքականը գլխավորել

2006թ. ֆուտբոլային կարիերան ավարտած ֆրանսիահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը դեմ չի լինի եւ հույս ունի, որ կղեկավարի Հայաստանի ազգային հավաքականը. «Հաճելի կլիներ, եթե մի օր զբաղեցնեի այդ պաշտոնը: Դա հետաքրքիր արկած կլիներ»,- ասել է հանրահայտ հայ ֆուտբոլիստը: Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը վերջին տարիներին խաղացել է «Ռեդ Բուլզ» ամերիկյան ակումբում եւ վնասվածքից հետո վերջնականապես թողել է ֆուտբոլային կարիերան:

2007թ. հայկական շահերի գործում զգալի ներդրման համար Ջորկայեֆն արժանացել էր «Հայկական Սեզար» մրցանակին: Նախորդ տարի նա դարձել էր «Հայաստան» հիմնադրամին աջակցող Ֆրանսիայում հայկական համայնքի գլխավոր անձանցից մեկը: 2007թ. Ջորկայեֆը ղեկավարել է ֆրանսիական շրջանային «Դեսին» ակումը, որը պատկանում է «Հայկական համընդհանուր միությանը» եւ որտեղ մարզիկը սկսել էր իր ֆուտբոլային կարիերան: 2012թ. Նյու-Յորքում Ջորկայեֆը ստեղծել է հիմնադրամ, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ֆուտբոլով զբաղվող անապահով երեխաներին: 2008-2012թթ. նախկին ֆուտբոլիստը ուժերը փորձել է նաեւ որպես հեռուստամեկնաբան՝ մեկնաբանելով ֆրանսիական 1-ին լիգայի խաղերը:

Այժմ հայազգի ֆուտբոլիստը բնակվում է Նյույորքյան Մանհեթենում՝ կնոջ եւ երեք երեխաների հետ: Միաժամանակ, տնօրինում է ռեստորանային ու հագուստի խանութների ցանց՝ Փարիզում: 2013թ. «MediaMass» ամսագիրը Ջորկայեֆին անվանել էր ֆրանսիական ֆուտբոլի ամենահարուստ մարդը՝ նրա կարողությունը գնահատելով 275 մլն. եվրո:

Այնուամենայնիվ ստացա՞ն բրոնզե մեդալներ

Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականը Մոսկվայում կայացած «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գավաթ» միջազգային մրցաշարում զբաղեցրեց 4-րդ տեղը: Նախապես հայտարարվել էր, թե մեր թիմը 3-րդն է, սակայն ինչպես տեղեկացնում է ՌԴ սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ 3-րդ տեղի համար մրցամարտում մեր սամբիստները 2:7 հաշվով պարտվել են Ուկրաինայի հավաքականին: Մինչ այդ՝ Հայաստանը նախնական փուլում հաղթել էր Մոլդովային՝ 8:1, իսկ կիսաեզրափակիչում պարտվել էր Ռուսաստանին՝ 0:9:

Մրցաշարի հաղթող դարձան հենց ռուսաստանցի սամբիստները, որոնք եզրափակիչում 8:1 հաշվով ջախջախեցին Բելառուսի թիմին: ՀՀ սամբոյի ֆեդերացիայի կայքի տվյալներով մեր թիմը Ուկրաինայի հետ բաժանել է 3-րդ տեղը եւ արժանացել է բրոնզե մեդալների: ՀՍՖ նախագահ Լեւոն Հայրապետյանը տեղեկատվության տարբերության կապակցությամբ ասել է. «Մրցաշարի կանոնակարգով կիսաեզրափակիչում պարտված թիմերը պարգեւատրվում են բրոնզե մեդալներով: Ուկրաինայի հետ մրցամարտը ծրագրից դուրս անցկացվեց»: Բայց մրցաշարի կանոնակարգի 8-րդ կետում գրված է, որ հաղթողին հանձնվում է փոխանցիկ գավաթ, իսկ մրցանակակիր 3 թիմերը պարգեւատրվում են համապատասխան մեդալներով եւ պատվոգրերով (4-րդ տեղի պարգեւատրման մասին ոչինչ չի նշված):

Մեր թիմի կազմում, վնասվածքների պատճառով, ընդգրկված չէին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ Աշոտ Դանիելյանն ու Վաչիկ Վարդանյանը, ինչը իր ազդեցությունն ունեցավ: Հիշեցնենք, որ Հայաստանի սամբոյի հավաքականների մարզիկներն այս տարվա Եվրոպայի առաջնություններում նվաճել են 15 մեդալ, որից 3-ը ոսկե, 5-ը՝ արծաթե, 7-ը՝ բրոնզե: Եվս 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալի էլ հայ սամբիստներն արժանացել են աշխարհի գավաթի փուլերում: 2013թ. աշխարհի առաջնությունները տեղի կունենան աշնանը, իսկ մինչ այդ, հուլիսի 13-16-ը, մեր ուսանող մարզիկներից 4-ը կմասնակցեն Կազան քաղաքում անցկացվելիք 27-րդ ամառային ունիվերսիադային, ուր առաջին անգամ ընդգրկվել է նաեւ սամբո մարզաձեւը:

Էմմա Պողոսովան գրավեց 1-ին տեղը

Սուսերամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում: Բյուրեղավանի «Քեթրին» ակումբը ներկայացնող խոցասուսերակիր Էմմա Պողոսովան աղջիկների խոցասուսեր մրցաձեւում գրավել է 1-ին տեղը: Տղաների ճկասուսեր մրցաձեւում 2-րդ տեղը գրավեց Արաբկիր վարչական շրջանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոցի սան Էմիլ Դանիելյանը: Նույն մրցաձեւում 3-րդ տեղը զբաղեցրեց Երեւանի հրաձգության-սուսերամարտի մանակապատանեկան մարզադպրոցի սան Մայքլ Հովհաննիսյանը: Տղաների խոցասուսեր մրցաձեւում բրոնզե մեդալ նվաճեց Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի սան Էդուարդ Հովիկյանը, իսկ խոցասուսեր աղջիկներ մրցաձեւում 3-րդ տեղը զբաղեցրեց «Քեթրին»-ը ներկայացնող Արփինե Աթոյանը:

Մասնակցեցին Հայաստանի 10 մարզիկ, որոնցից 5-ը դարձան մեդալակիր:

Արթուր Աբրահամը վերադառնում է ռինգ

Սուպերմիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը  ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը նախանշված է Գերմանիայում: Նա մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա:

«Ամենօրյա մարզումների մեջ եմ, պետք է կրկին նվաճեմ չեմպիոնի տիտղոսը: Դա ինձ համար կարեւոր է, իմ մարտարվեստի երկրպագուները ինձանից հաղթանակ են ակնկալում»,- հայտարարել է Արթուր Աբրահամը:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

 *  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                 «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 27-02-22                 «Լուսանցք»՝     52-38-75

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 21 (284), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.