Որ Հնչեղ քարերը ողջախոհության մղեն – Նանե Աստվածուհու տոնը… Պարսիկ պաշտոնյան այս խոսքն է ասում հայ հոգեւորականին…

Որ Հնչեղ քարերը ողջախոհության մղենՀայ արիները հունիսի 22-ին կնշեն Նանե Աստվածուհու տոնը

- Պարսիկ պաշտոնյան այս խոսքն է ասում հայ հոգեւորականին.-

«Դուք բազում ու անհամար չարիքներ եք գործել եւ բազում արիների կոտորելու պատասխանատուն եք: Եթե լոկ երկու կամ երեք մարդկանց մահի պատճառը լինեիք, էլի մեծ կլիներ ձեր մեղքը, եւ ապրելու արժանի չէիք լինի, ո՜ւր մնաց թե կործանումն այն մեծ աշխարհի, ինչպիսին Հայքն է եւ այնքան բազում արյաց արյունը, որ հեղվեց այնտեղ: Եվ այդ բոլորի համար դուք եք պատասխանատու, ձեր ձեռքով ու ձեր խրատներով են այդ բոլորը կատարվել»…

Որ  Հնչեղ քարերը ողջախոհության մղեն

Հայ արիները հունիսի 22-ին կնշեն Նանե Աստվածուհու տոնը

Ըստ Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնի, արիական հայերը նախապատրաստվում են հերթական Աստվածային տոնը նշելու:

Հետաքրքիր է, որ այս օրերին, Հայաստանի կառավարությունը, խորհրդարանն ու հանրությունը մեկ անգամ եւս քննարկում են դիահերձման մասին օրենքը կիրառելու անհրաժեշտությունը, որը կարեւոր է ինչպես պետական, այնպես էլ հոգեւոր կարիքները հոգալու տեսանկյունից: Մահից հետո, մարդու մարմնի դիակիզումը հայ արիների, հեթանոս հայերի համար հետմահու բնությանը միանալու յուրօրինակ ծես է, երբ հայարիական ծիսակարգով տարբեր տիեզերաաշխարհներ են ճանապարհվում մարդու երկրային մարմինն ու երկնային հոգին:

Այդ քննարկումների ընթացքը այս անգամ համընկավ Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնի հետ:

ՀԱՄ անդամները քրիստոնեության ներխուժումից հետո շատ Աստվածային եւ Տիեզերակարգային տոներ են վերականգնել, որոնցից մեկը հերթական անգամ կնշվի: Այդ օրը նաեւ ամառային արեւադարձի օրն է, եւ մարդիկ Հայոց ողջախոհության Աստվածուհուն փառաբանում են Բնական Կարգի պահպանման ու Բնության Բարիքներով մարդկանց ապահովելու համար:

Հունիսի 22-ին ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ, հազարամյակների պատմություն ունեցող Քարահունջի (Հնչեղ քարեր) աստղադիտարանի տարածքում կնշվի Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը:

Գինեձոներով կփառաբանվեն ինչպես Նանե Աստվածուհին, այնպես էլ ամբողջ Հայ Աստվածային Համակարգը:

Հայ արիները ողջախոհության Աստվածուհուն կդիմեն նաեւ այն ակնկալությամբ, որ Իր Ողջախոհությամբ հայերին կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված ու նպատակային, գալիք ձմռանը դիմակայելուն ավելի պատրաստ եւ անհոգ:

Հայ արիական քրմերն ու քրմի թեկնածուները կփառաբանեն նաեւ Տիեզերքի Արարչին՝ Հայ Աստվածների եւ Հայ Տեսակի հավերժելու առաքելությանը աջակից եւ զորավիգ լինելու համար:

 * * *

425թ. Տիզբոնի դատավարության ժամանակ աշխարհավերումի պատճառների մասին պարսիկներն իրենց համոզմունքն ունեին, ըստ որի՝ մեղավորը հայ հոգեւորականներն էին, նրանց մեջ էլ՝ հիմնականում Ղեւոնդ երեցը:

Գլխատումից առաջ պարսիկ պաշտոնյան այս խոսքն է ասում նրանց. «Դուք բազում ու անհամար չարիքներ եք գործել եւ բազում արիների կոտորելու պատասխանատուն եք: Եթե լոկ երկու կամ երեք մարդկանց մահի պատճառը լինեիք, էլի մեծ կլիներ ձեր մեղքը, եւ ապրելու արժանի չէիք լինի, ո՜ւր մնաց թե կործանումն այն մեծ աշխարհի, ինչպիսին Հայքն է եւ այնքան բազում արյաց արյունը, որ հեղվեց այնտեղ: Եվ այդ բոլորի համար դուք եք պատասխանատու, ձեր ձեռքով ու ձեր խրատներով են այդ բոլորը կատարվել»:

Նույն այդ պաշտոնյան՝ Վեհդենշապուհը, դիմելով Ղեւոնդ երեցին, ասում է. «Մենք քո մասին լսել ենք, որ քրիստոնեական օրենքներին ոչ ոք տեղյակ չէ քեզ պես, եւ քո խրատներից առավել եւս կորավ Հայոց աշխարհ­ը» (Ղազար Փարպեցի, Հայոց Պատմություն. Երեւան. 1982թ էջ 233, 237):

* * *

Նյու Յորքը՝ Նոյյան Տապան՝ առանց Մասիսների

Մինչ Երեւանի քաղաքային իշխանությունները երազում են Նոյյան տապանի «հուշարձանը» տեղադրել մայրաքաղաքում, մի այլ երկրի մեկ այլ քաղաքապետ արդեն ծրագրեր է պատրաստում ջրհեղեղի իրական վտանգներից խուսափելու համար: Ի միջի այլոց, «Նոյյան տապա­ն»-ի յուրահատուկ ծրագիր առաջարկել էին նաեւ հայ արիները, 10 տարվա ընթացքում 2-3 անգամ բարձրացվեց նման կառույց նախաձեռնելու հարցը, որը պետք է ունենար ինչպես քարոզչական, այնպես էլ պատմա-քաղաքական եւ հոգեւոր-գաղափարախոսական նշանակություն: Բայց…

Ինչպես գիտենք՝ ԱՄՆ-ի ծովափնյա տարածքները հիմնականում հայտնվում են փոթորիկների հորձանուտում, եւ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, քաղաքի վրա Սէնդի փոթորկի հարձակումից մոտ 8 ամիս անց, ներկայացրել է հսկայական ծրագիր՝ 20 միլիարդ դոլար արժողությամբ՝ քաղաքի ափերը ամրացնելու համար: Նշվել է, որ սա խոշորամասշտաբ մի ծրագիր է, որ Նյու Յորքը կդարձնի «Նոյյան տապա­ն»:

«Լուսանցք» թիվ 22 (285), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։