Ծանոթ եւ ծավալվող վտանգը… Ներքաղաքական Թուրքիա – «Քանի որ մեր շարքերում այլեւս հայ կամ ասորի չի մնացել, իրար ենք սպանում»…

Ծանոթ եւ ծավալվող վտանգը

Վճարում ենք ոչ մուսուլման ժողովուրդների հանդեպ մեր                                     գործած դաժանությունների գինը: Վճարում ենք Թուրքիայում, Իրաքում, Պակիստանում, Աֆղանստանում, Պաղեստինում, Սիրիայում: Մեր մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կմտածեն՝արդյո՜ք հիմա այսպիսի բան գրելուժամանակն է: Ես կպատասխանեմ՝ այո, հիմա է ճիշտ ժամանակը ու կպարզաբանեմ, թե ինչուՄեկ միլիոնից ավելի հայերի, այդ թվում եւ հղի կանանց չասացի՞նք՝ կա՜մ մուսուլման դարձիր, կա՜մ մահացիր

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումներում անհանգստացել էինք, որ ներքաղաքական վիճակը Թուրքիայում կարող է հանգեցնել ազգային փոքրամասնությունների նկատմամբ նոր ճնշումների: Անգամ ահազանգել ենք, որ պետք է առժամանակ դադար տալ ծպտյալ հայերի քրիստոնեացման հերթական վտանգավոր փորձերին, ինչը կարող է վտանգել բացահայտված հազարավոր հայերի կյանքը: Եվ ահա տեղեկացանք, որ Ստամբուլում ցուցարարները եւ ուժային կառույցները հասել են անգամ հայկական թաղամասեր, հարյուրավոր վիրավորներ կան, այդ թվում՝ հայեր…

Ստամբուլում ոստիկանության եւ ցուցարարների բախում դեռ հնարավոր է: Քաղաքում արտակարգ իրավիճակ է եւ պետք է բոլոր միջոցներով տեղի հայությանը կոչեր հղել՝ չեզոք մնալու եւ «քավության նոխա­զ» չդառնալու համար: Թուրքիայում աշխատող շատ հայեր (հակամարտության տարածքից դուրս բնակավայրերից եւս) վերադարձել են Հայաստան, քանի որ նրանցից շատերին հասկացրել են, թե վտանգ կա, որ ներթուրքական բախումները կզուգակցվեն ազգամիջյան բախումների հետ:

Դե, մեր «աշխատասեր» հայրենակիցներն էլ դժկամությամբ հեռացել էին «փողաբեր» Թուրքիայից

Բախումների ընթացքում ցուցարարները հայտնվել էին հայկական Քուրթուլուշ եւ Շիշլի թաղամասերում, որտեղից դեպքերի մասին հայտնել է ազգությամբ հայ լրագրող-հրապարակախոս Արիս Նալջին: Նրա փոխանցմամբ՝ երկրի իշխանությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառել են բռնի գործողություններ՝ սեփական ժողովրդի դեմ հանելով ոչ միայն ոստիկաններին, այլեւ զորքը: Կիրառվել են ջրաշիթեր եւ արցունքաբեր գազեր, ապամոնտաժվել են ցուցարարների վրաններն ու նրանց ստեղծած բարիկադները:

Այդ օրերին Ստամբուլում հարյուր հազարավոր մարդիկ դրսում են մնացել, անգամ տուն գնալ չէին կարող: Քաղաքի Եվրոպական կողմում էր բախումը, եւ այդ կողմը անցնել Ասիական Ստամբուլից՝ հնարավոր չէր, որպեսզի այնտեղ գտնվողներն իրենց ընկերներին ու ընտանիքի անդամներին օգնել կարողանային:

Հայկական թաղամասերում շարունակվել է պայքարը: Հարյուրավոր վիրավորների են արձանագրել տեսախցիկները, նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ ու հյուրանոցներ: Կան ձերբակալվածներ: «Այս ամենին մասնակցել են նաեւ հայեր, հայկական կազմակերպություններ, հայերի մեջ եւս տուժածներ կլինեն»,- ասել է «Ակօս»-ի լրագրող Արիս Նալջին:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը հեռանալու պահանջ էր ներկայացրել ցուցարարներին՝ սպառնալով հակառակ դեպքում ոստիկանության միջոցով «տարհանել», եւ այդպես էլ արեց: Բայց պայքարը դեռ չի դադարում, իսկ միջազգային արձագանքներն ի վնաս Անկարայի են: ԵՄ-ում անգամ կասեցվել է Թուրքիայի հետ հետագա համագործակցության հարցը:

Վերջին օրերին թուրքական մամուլում տարածվեց թուրք հեղինակ Բայրամ Քալքանի «Ոչ մուսուլմանի անեծքը» վերնագրով հոդվածը, որտեղ փորձ է կատարվում գտնել մուսուլմանական աշխարհում այժմ տեղի ուեցող ներքին կոտորածների պատճառները: Թուրք հոդվածագիրը նշել է. «Քանի որ մեր շարքերում այլեւս հայ կամ ասորի չի մնացել, իրար ենք սպանում»… Իսկ հոդվածը սկսել է հայտնի ասացվածքով. «Մի՜ վերցրու անմեղի անեծքը, այն կամաց-կամաց կկատարվ­ի», ասել կուզի՝ ոչ ոքի վատություն մի՜ արա, երկնային արդարության առջեւ կամաց-կամաց կհատուցես արածդ բոլոր վատ արարքների համար: Եվ ահա մենք՝ մահմեդականներս, այժմ հենց այդ կամաց-կամացն ենք ապրում: «Վճարում ենք ոչ մուսուլման ժողովուրդների հանդեպ մեր գործած դաժանությունների գինը: Վճարում ենք Թուրքիայում, Իրաքում, Պակիստանում, Աֆղանստանում, Պաղեստինում, Սիրիայում: Մեր մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կմտածեն՝ արդյո՜ք հիմա այսպիսի բան գրելու ժամանակն է: Ես կպատասխանեմ՝ այո, հիմա է ճիշտ ժամանակը ու կպարզաբանեմ, թե ինչու: Ալեւիներին Դերսիմում, Մարաշում, Սվասում ու Չորումում չկոտորեցի՞նք: Մեկ միլիոնից ավելի հայերի, այդ թվում եւ հղի կանանց չասացի՞նք՝ կա՜մ մուսուլման դարձիր, կա՜մ մահացիր: Մուսուլմանություն չընդունած հայերին առանց խղճի խայթի չսպանեցի՞նք: Միդյաթում եւ շրջակայքում հազարավոր ասորիների չոչնչացրեցի՞նք: Մեր ցեղակից եզդիների ունեցվածքին բռնությամբ չտիրացա՞նք… Ավելին, այդպիսի դաժանություններ ենք անում ու ասում ենք, թե ժողովրդավար ենք, մուսուլման են­ք»:

Սա ահազանգ է, որ պաշտոնական Երեւանն ու աշխարհասփյուռ հայությունը խոսեն՝ ի պաշտպանություն Թուրքիայի հայության:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 22 (285), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։