Իրանը նոր նախագահ ունի՝ Հասան Ռոհանի.- Իրանական բարեփոխիչը՝ Իսրայելի եւ Արեւմուտքի արանքում… Թել Ավիվը մտահոգված է…

Իրանը նոր նախագահ ունի՝ Հասան Ռոհանի.-                                                         Իրանական բարեփոխիչը՝ Իսրայելի եւ Արեւմուտքի արանքում

Ըստ իրանական «Արիա» լրատվական գործակալության,                         պաշտոնական Թել Ավիվը մասնավորապես նշելէ. «Արեւմուտքը                միջուկային ծրագրի հարցում Իրանի նկատմամբ չպետք է նվազեցնի                  ճնշումները: Հասան Ռոհանին՝ որպես ԻԻՀ նորընտիր նախագահ,                արտաքին քաղաքականության, հատկապես միջուկային ծրագրի                        ոլորտում փոփոխություններ չի իրականացնիՆախագահի                      փոփոխությամբ չի կարելի ակնկալել իրական բարեփոխումներ                                        այս երկրում, որտեղ արտաքին քաղաքականության շուրջ որոշումների                       մեծ մասը կայացնում է ոչ թե նախագահը, այլ՝ երկրի հոգեւոր առաջնորդը՝ Այաթոլլահ Ալի Խամենեին»…

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին՝ 2013թ. հունիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթանակի եւ ԻԻՀ նախագահի բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հույս է հայտնել, որ քաղաքական երկխոսությունը կշարունակվի ի շահ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության:

ՀՀ նախագահն ու ԻԻՀ նորընտիր նախագահը նախկինում հանդիպումներ են ունեցել Երեւանում եւ Թեհրանում, հայ-իրանական միջպետական հարաբերությունների կարգավորման առումով, ինչը կարող է որակական նոր զարգացում ունենալ:

Ընտրություններից հետո Իրանի մայրաքաղաք Թեհրանում մարդիկ զանգվածներ դուրս են եկել փողոցներ՝ նշելու նախագահի պաշտոնում չափավոր դիրքեր զբաղեցնող հոգեւորական Հասան Ռոուհանիի ընտրվելը: Նա, որպես բարեփոխական թեկնածու, զարմացրել է դիտորդներին՝ ընտրությունների ընթացքում ձայների ավելի քան 50%-ը ստանալու փաստով, ինչը նրան ազատեց 2-րդ տեղում հայտնված թեկնածուի հետ 2-րդ փուլին մասնակցելուց:

Շատերի կարծիքով, այսպիսի ընտրության փաստն ազդանշանն է այն բանի, որ իրանցիների մեծ մասը ցանկանում է, որ Իրանն ազատվի միջազգային պատժամիջոցներից եւ երկիրը դուրս գա մեկուսացումից: Ըստ այդպես մտածողների, նախագահ Մահմուդ Ահմադինեջադի վարած արտաքին քաղաքականությունն է եղել պատճառը, իսկ Հասան Ռոուհանին խոստացել էր կատարել փոփոխություն այդ քաղաքականության առումով:

Հետաքրքիր է, որ Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադին հերթական անգամ կանչել են դատարան: Նշվում է, որ Թեհրանի 76-րդ շրջանային քրեական դատարանը Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի բողոքի հիման վրա ԻԻՀ գործող նախագահին Սահմանադրության դրույթները խախտելու մեղադրանքով կանչել է դատարան: Իրանի նախագահին նաեւ մինչ ընտրությունները զգուշացրել էին, որ չխառնվի նախագահական ընտրությունների ընթացքին:

Արեւմուտքում շատերն են ողջունել այս փոփոխությունը՝ կարծելով, որ կփոփոխվի նաեւ իրանական արտաքին քաղաքականությունը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Արեւմուտքին քննադատել է Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները ողջունելու համար: Ըստ իրանական «Արիա» լրատվական գործակալության, պաշտոնական Թել Ավիվը մասնավորապես նշել է. «Արեւմուտքը միջուկային ծրագրի հարցում Իրանի նկատմամբ չպետք է նվազեցնի ճնշումները: Հասան Ռոհանին՝ որպես ԻԻՀ նորընտիր նախագահ, արտաքին քաղաքականության, հատկապես միջուկային ծրագրի ոլորտում փոփոխություններ չի իրականացնի»:

Բայց Իրանի ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Սպիտակ տան խոսնակը՝ հույս հայտնելով, որ նոր կառավարության հետ ուղղակի բանակցությունների միջոցով հնարավոր կլինի հաջողության հասնել միջուկային խնդրի հարցում: ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը եւս ընտրությունների առթիվ իր գոհունակությունն է հայտնել՝ նշելով, որ միջուկային խնդրի հանգուցալուծման հարցում կհամագործակցեն ԻԻՀ նոր կառավարության հետ:

Այս ամենին նորից արձագանքել է Իսրայելը եւ հայտարարել, թե նախագահի փոփոխությամբ չի կարելի ակնկալել իրական բարեփոխումներ այս երկրում, որտեղ արտաքին քաղաքականության շուրջ որոշումների մեծ մասը կայացնում է ոչ թե նախագահը, այլ՝ երկրի հոգեւոր առաջնորդը՝ Այաթոլլահ Ալի Խամենեին: Սակայն աշխարհի մեծ թվով երկրների առաջնորդներ, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը, ողջունել են Իրանի նորընտիր նախագահին ու հայտնել նրա կառավարության հետ համագործակցություն սկսելու ցանկություն:

ԱՄՆ-ի կառավարության հայտարարությունում նաեւ ասված է, թե Վաշինգտոնը շարունակում է մնալ պատրաստ՝ միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու հարցում:

Ռոուհանին նախագահի պարտականությունները կստանձնի Այաթոլահ Խամենեիի առջեւ օգոստոսի 3-ին անցկացվելիք երդման արարողությունից հետո:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 22 (285), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնումեւ pressa.ru-իЛусанцк/Lusantsk/Լուսանցքhttp://pressa.ru/Flexreader/show/id/41528

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.