Հայ-ռուսական գործընկերության լրջանալու պահը… Ռուսական բարեկամությունն էլ է տառապում եվրոպական երկակիությամբ,- ասում են հայ արիները…

- Հայ-ռուսական գործընկերության լրջանալու պահը – Կամ՝ ստոր դաշնակցի ստորաքարշ փորձագետի ստորագույն հոխորտանքը եւ Մոսկվայի պոռնիկ դիվանագիտությունը…

- Ռուսական բարեկամությունն էլ է տառապում եվրոպական երկակիությամբ – Հայաստանի շահերն անտեսողը տեղ չպետք է ունենա մեր երկրում,- ասում են հայ արիները…

 Հայ-ռուսական գործընկերության լրջանալու պահը

Կամ՝ ստոր դաշնակցի ստորաքարշ փորձագետի ստորագույն հոխորտանքը եւ Մոսկվայի պոռնիկ դիվանագիտությունը

Մեզ արդեն հոգնեցրած ռազմավարական գործընկեր Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին մատակարարել հարվածային նշանակության զինտեխիկա՝ նոր տեսակի տանկեր, զրահապատ մեքենաներ, հրետանային համակարգեր եւ այլն:

Մոտ 1 մլրդ. դոլարի գործարք է կատարվել, իսկ որոշ տվյալներով՝ շուրջ 3 մլրդ.-ի: Մամուլն անգամ արձագանքեց, թե «Մոսկվան Հայաստանի շահը վաճառել է 3 միլիարդով»:

«Ազատություն» ռադիոկայանը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանը նորագույն զինտեխնիկա է վաճառում հայերի հետ փաստացի պատերազմական վիճակում գտնվող ադրբեջանցիներին: Իսկ ռուսաստանցի ռազմական հարցերով հայտնի փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասում է, որ զարմանալի ոչինչ չկա, սա առաջին անգամը չէ եւ հավանաբար վերջինն էլ չէ. «Ռուսաստանը ղարաբաղյան հարցում չեզոք, հավասարակշռված դիրքորոշում ունի, այսինքն՝ չի պաշտպանում կողմերից եւ ոչ մեկին… Եվ ընդհանրապես, Մոսկվան ցանկանում է վերահսկել ամբողջ Հարավային Կովկասը: Միայն Հայաստանը կամ միայն Ադրբեջանը Ռուսաստանին բավարար չէ»:

Սա կարելի է բնորոշել որպես ստոր դաշնակցի ստորաքարշ փորձագետի հոխորտանք, որը հայ-ռուսական գործընկերության մեջ պետք է ստորագույն (գույնը դեռ պիտի ճշտել) տառերով գրել:

Հարավային Կովկաս համարվող տարածքը վաղուց է դուրս եկել Ռուսաստանի ազդեցությունից, իսկ ռուսական տվայտանքներն ի վերջո կարող են հանգեցնել այս պետության վերջնական դուրս շպրտմանը մեր տարածաշրջանից: Մոսկվան իր ռազմավարական գործընկերների հետ վարում է մի քաղաքականություն, որը շատ հաճախ նման դեպքերում բնութագրվում է որպես պոռնիկ դիվանագիտություն:

Մի՞թե Ռուսաստանին Ադրբեջանի զենքի թիվ 1 մատակարարը դառնալու համար ընդամենը 3 մլրդ. դոլար էր անհաժեշտ, այդքա՞ն փողի կարիք ունի Մոսկվան, թե՞ դա ռուսական դիվանագիտության պոռնկանալու գինն է: Այս 3 մլրդ. չափը դարձել է հակահայ դառնալու հստակ գործոն: Ճիշտ այդքան էլ Հունգարիայի վարչապետն էր վերցրել Բաքվից՝ իրեն ու իր երկիրը ծախելու եւ դատապարտված հայասպան սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու համար…

Արդեն շատ լավ գիտենք, թե ինչպես են ռուս «պուտանկաները» գրավել եվրոպական, արաբական կամ թուրքական սեքս-բիզնեսը, եւ գիտենք թե ինչքան էժան ծառայությունների դիմաց են կարողացել մտնել այդ տարածքների պոռնո-շուկաները: Բայց որ այս պետությունը եւս որոշել է դառնալ միջազգային «պուտանկա» եւ հետեւում է իր աղջիկների՝ «էժան ծախվիր եւ կտիրես» կարգախոսին, ապշեցուցիչ է:

Հատկապես, որ Մոսկվան այդ գործարքն անում է ընդդեմ իր նորմալ դաշնակից Հայաստանի (որ միակ հավատարիմ գործընկերն է մնացել վերոնշյալ Հարավային Կովկասում)՝ նախընտրելով խառը սեքսի կողմնակից Ադրբեջանին:

Սա մի բան է նշանակում՝ Ռուսաստանը խրոնիկ սեռական, գուցե նաեւ՝ հոգեկան հիվանդ է, որի հետ դաշնակցելը պետք է այլեւս լրջորեն քննարկվի: Մանավանդ, որ բազմիցս նշվել է, որ Հայաստանը Կովկասյան պետություն չէ, առավել եւս՝ Հարավկովկասյան: Հայաստանը Հայկական լեռնաշխարհում ստեղծված հայկական պետություն է, եւ հայերն իրենց լեռնաշխարհի միակ բնիկներն են:

Արման Դավթյան

Ռուսական բարեկամությունն էլ է տառապում եվրոպական երկակիությամբ

Հայաստանի շահերն անտեսողը տեղ չպետք է ունենա մեր երկրում

 Հայ Արիական Միաբանությունը քանիցս զգուշացրել է ՀՀ իշխանություններին, որ մեր պետության ռազմավարական գործընկեր եւ դաշնակից համարվող Ռուսաստանն անտեսելով Հայաստանի ու հայության շահերը, դավադիր գործարքներ է կնքում մեր թշնամիների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:

Պաշտոնական Մոսկվան զինում է մեր հակառակորդ երկրներին այն դեպքում, երբ դրանցից մեկի՝ Ադրբեջանի հետ հակամարտությունն ավարտված չէ, եւ առկա զինադադարն էլ փխրուն վիճակում է: Հայկական Արցախի անկախության ճանաչման հարցն էլ միտումնավոր ձգձգվում է: Իսկ Թուրքիայի հետ մենք՝ հայերս, վաղուց խնդիրներ ու հողային պահանջներ ունենք:

Մոսկվան մեր թշնամիներին վաճառվում է նաեւ այնպիսի զինատեսակներ, որոնք զանգվածային սպանությունների պատճառ կարող են դառնալ: Եվ Կրեմլը չի կարող չգիտակցել, որ այդ զանգվածային զոհերը կարող են դաշնակից հայերը լինել: Սա շատ նման է 1915թ.՝ Հայոց ցեղասպանության ժամանակների տրամաբանությանը, երբ Անտանտի երկրների ու Ռուսական իմպերիայի թողտվությամբ սիոնիստա-պանթուրքիստական դաշինքի մարդակուլ ծրագրով ցեղասպանվեցին շուրջ 3 մլն. հայեր, իսկ Հայաստանի տարածքների զգալի մասը բաժանվեց Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի միջեւ:

Այսօր Հայաստանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է Կովկասյան տարածաշրջանում, բայց Մոսկվան ցինիկաբար ոտնահարում է իր այդ դաշնակցի շահերը, նաեւ ԱՊՀ ու ՀԱՊԿ շահերը՝ առանց երկմտելու ժամանակակից զինատեսակներ վաճառելով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային եւ այդ ռազմական դաշինքին ձգտող Ադրբեջանին: Թուրքիայում, մեր այսպես կոչված դաշնակիցը, նաեւ ատոմակայան է կառուցում, այն դեպքում երբ Անկարան ամեն ստորության դիմելով փորձում է փակել տալ գործող Հայկական ատոմակայանը:

Նկատի ունենալով պատմության դառը փորձը՝ Հայ Արիական Միաբանությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ սառեցնել ԱՊՀ-ՀԱՊԿ-ական դաշինքի հետ համագործակցությունը, հանդես գալ դիտորդի կարգավիճակով, քանզի Ռուսաստանն ԱՊՀ-ի գլխավոր անդամն է եւ այլեւս վստահելի գործընկեր չէ: Իսկ համագործակցության անդամ երկրների մի մասն էլ համաթուրքական դաշինքի անդամներ են եւ այս պայմաններում, երբ անգամ Ռուսաստանն է անվստահելի, այդ երկրները եւս կարող են երկակի ստանդարտներ կիրառել: Առավել եւս, որ վերջերս Ադրբեջանում (զավթված հայապատկան Նախիջեւանում) կայացած համաթուրքական համաժողովներից մեկում այդ ԱՊՀ-ական թյուրքալեզու պետությունները ՀՀ տարածքի հարավային հատված Զանգեզուրը (Սյունիք) եւս համարել են ադրբեջանական հող…

Նոր բանակցություններ պետք է սկսել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ: Հայաստանում ռուսական զաինուժի ներկայությունը եւս պետք է դրվի հարցականի տակ: Կամ Մոսկվան նոր պարտավորություններ ստանձնելով լիարժեք կպաշտպանի միայն իր ռազմավարական դաշնակից Հայաստանի շահերը կամ Արեւմուտքի՝ ավելի վստահելի պայմանների առաջադրման դեպքում, ռուսական ռազմաբազան պետք է փոխարինվի ՆԱՏՕ-ականով: Կամ էլ պաշտոնական Երեւանը պետք է բանակցի որեւէ գերպետության հետ՝ ռազմա-պաշտպանական համալիր համագործակցության նպատակով:

Այլեւս չպետք է հանդուրժել դավադիր ու դավաճան «բարեկամների» գոյությունը մեր հայրենիքում, քանի որ հայության թշնամիները դեռ երազում են ավարտին հասցնել 1915-ի կիսատ թողած գործը:

Հայաստանի ու Սփյուռքի հայության ջանքերը պետք է ուղղել համահայկական անվտանգության եւ ռազմական կառույցների ստեղծմանը, եւ սա՜ է լինելու մեր պաշտպանության հիմնական գրավականը:

Հայ Արիական Միաբանություն

26.06.2013թ

«Լուսանցք» թիվ 23 (286), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։