Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի եւ արդար վրեժի օրն է

Հողային պահանջատիրություն եւ նոր միայն բոլոր 

վնասների փոխհատուցում

Ապրիլի 24-ին, միլիոնավոր հայերի եւ մարդկության արդար հատվածի հետ միասին, հայ արիներն ու ազգայնականների համախմբման անդամներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի (Ցեղասպանության) զոհերի (ավելի քան՝ 3,5 մլն.) հիշատակի առջեւ: Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետեւ՝ Եռաբլուր: Այդ նույն ժամանակ հայ արի քրմերը Վահագն Աստծո արձանի մոտ հիշատակի ու վրեժի ծիսակարգ են անցկացրել, եւ Հայոց ռազմի ու զորության Աստծուց վրիժառության եւ թշնամուն պատժելու կամք ու զորություն են հայցել՝ հանուն միլիոնավոր նահատակների եւ մեր հայրենատիրության:

Հայ արիականների եւ ազգայնականների երթին մասնակցին նաեւ Հայ Արիական Միաբանության «Արցախյան պատերազմի մասնակիցներիե կառույցի նախկին ազատամարտիկները եւ «Ոգու պահապաններե ուսանողական ու երիտասարդական կազմակերպության անդամները: Նրանք վերստին երդվել են՝ պայքարել ու ձգտել Հայ Դատի վերջնական հաղթանակին՝ հասնելով Հայոց Հայրենիքի վերատիրմանը-վերամիավորմանը Հայկական բարձրավանդակում, ապահովելով հայության Հողահավաքն ու Ազգահավաքը հայ տեսակի Արարչատուր Բնօրրանում…

Հայկական լեռնաշխարհում չե՛ն կարող հավերժ գոյատեւել արհեստածին եւ արնախում Թուրքիան ու Ադրբեջանը: Սրանց կործանումը երկնի ու երկրի համատեղ պատժով է կայանալու, ինչն արդեն շատ մոտ է: Հայերի Աստվածազարմ հողում չի՛ կարող գոյատեւել նաեւ մտացածին Քուրդիստան կամ մեկ այլ անվամբ պետություն: Իսկ այդօրինակ արհեստական կազմավորումների ստեղծումը նույն կործանմանն է արժանանալու, ինչին դեռ ականատես կլինեն թուրքերն ու ադրբեջանցիները, ինչպեսեւ՝ միջազգային հորջորջվող հանրությունը: Այն «միջազգային հանրությունըե, որի նախնիները բաց աչքերով լուռ հետեւում էին ցեղասպանդին՝ հանուն իրենց տնտեսական եւ այլ շահերի…

Տիեզերական Գարունն իր ազդակները նաեւ մեր մոլորակին է ուղարկել, եւ հայ արիները Արեւաշունչ Տիեզերագարնան ջերմությունն արդեն գենետիկ-ծինաբանորեն են զգում…

Արդար վրեժն անկասե՛լի է, ինչը պատասխանն է լինելու անմեղ զոհերի հեղված արյան գետերի: Եվ բոլո՛րն են պատասխան տալու. Եւ՛ ցեղասպանները եւ՛ լուռ հետեւողները եւ՛ այսօր էլ մերժողներն ու լռողները…

Միջազգային կառույցների եւ անգամ թուրք-ադրբեջանական խառնամբոխի ներողությունները չե՜ն կարող փակել Հայոց Ցեղասպանության էջը, քանզի մենք քաջածանոթ ենք թյուրքական խառնածին տարրի ոհմակային տրամաբանությանը եւ արյամբ հագենալու ծարավին…

Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը պե՛տք է ներառի (եւ կներա՛ռի) նախ եւ առաջ մեր հողային պահանջատիրությունը (Արեւմտյան Հայաստանը՝ Թուրքիայից, Արեւելյան Հայաստանը՝ Ադրբեջանից), ապա եւ՝ բոլոր տեսակի վնասների փոխհատուցումը:

Արարիչն Արարել է Արարածին Արարատում եւ Արիածնին կոչել Արիա-ցի՝ Արի-մարդ՝ Արի-ման՝ Արման կամ Արմեն: Եվ միայն Արմենների (Հայերի) Երկիրը Աստվածազարմ Արարատյան Լեռնաշխարհը՝ Արմենիա-Հայաստանը…

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

24.04.2013թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։