Իրանի նախագահի թեկնածուն «առանց մի կաթիլ արյուն թափելու» Հայաստանը միացնելու է Իրանին

(Հայ Արիական Միաբանության առաջնորդ 

Արմեն Ավետիսյանի խոսքը՝ 

«Հեզբոլլահ» կազմակերպության Իրանի ներկայացուցչության գլխավոր քարտուղար 

Մոհամմադ Բաղեր  Խարազիին)

Երկար ժամանակ է, որպես հայ արիական (օտարի կողմից հեթանոսական կոչված) հավատի ու համակարգի հետեւորդ, հետեւում եմ նաեւ հարեւան Իրանի (քանզի արիական պարսիկ ազգի երկիրն է) շուրջ ծավալվող քաղաքական իրադարձություններին: Խոսքս ինչպես ներիրանական, այնպես էլ այդ պետության արտաքին ոլորտին է վերաբերում: Սակայն մինչ մանրամասնելը նշեմ, որ.

– Քանիցս մեր աջակցությունն ենք հայտնել իրանական կարեւորագույն ծրագրերին, հատկապես միջուկային խաղաղ ծրագրի կյանքի կոչման օգտին, քանի որ ամեն երկիր իրավունք ունի խաղաղ նպատակներով միջուկային ծրագիր մշակել: Անգամ պաշտպանել ենք հարեւան երկրի՝ ատոմային ռումբ ունենալու իրավունքը, ինչը կարող է լուրջ հակակշիռ լինել տարածաշրջանում առկա երկու ծայրահեղ ուղղություններ դավանող ատոմային երկրների՝ հուդա սիոնիստական Իսրայելի եւ խիստ իսլամական Պակիստանի միջեւ (Հայաստանը եւս պետք է մտածի այս մասին): Հայ արիներն իրենց տեսակետը պնդել են անգամ այն բանից հետո, երբ «Վեցյակի երկրները» հայտարարել են, թե պատրաստ են ճանաչել Իրանի խաղաղ ատոմ ունենալու իրավունքը, սակայն Թեհրանը միջազգային հանրությանը պետք է ապացուցի, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ:

– Բազմիցս պաշտպանել ենք իրանական կողմի՝ տարածաշրջանին վերաբերող տեսակետները, քանզի մենք նույնպես կողմ ենք Կովկասում, Հայկական Լեռնաշխարհում եւ Մերձավոր Արեւելքում արտաքին ուժերի միջամտությունները կանխելու քաղաքականությանը: Թեհրանի գործունեությունն այդ ուղղությամբ հայ արիները հիմնականում գնահատել են որպես չեզոք եւ կայունացմանը միտված, հատկապես մահմեդական երկրների շրջանում:

– Որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ, տարիներ շարունակ մասնակցել եմ Թեհրանում կազմակերպված (ինչպես պետականորեն, այնպես էլ «Իսլամական համաժողով»-ի կողմից) միջազգային համաժողովներին եւ իրանական կողմի հետ միշտ համահունչ պաշտպանել եմ տարածաշրջանի բնիկ ազգերի շահերը: Մերձավորարեւելյան հակամարտություններում ճշմարտությունն եմ բարձրաձայնել իսրայելա-պաղեստինյան կամ արաբա-իրանական խնդիրների առումով, առանց երկմտանքի արտահայտվել եմ նաեւ սիոնիստական ու հուդա-մասոնական ուժերի բացասական ազդեցությունների եւ նպատակային միջամտությունների մասին:

- Իրանի պետական եւ քաղաքական շրջանակների հետ քննարկել եմ հայ եւ պարսիկ ազգերին առնչվող մի շարք խնդիրներ, որոնք հարեւանական ու բարեկամական բնույթ ունենալով, հազարամյակների պատմության ընթացքում նաեւ կնճիռներ են ստեղծել:

– Համաարիական տարածաշրջանային դաշինքի քննարկումներ նույնպես եղել են, ինչը պետք է մեղմեր նաեւ տարածաշրջանի (հետագայում՝ աշխարհի) արիական ազգերի կրոնական, ռազմա-քաղաքական եւ այլ տարակարծությունները:

Տարիներ շարունակ Հայ Արիական Միաբանությունն իրանական կողմի հետ հարաբերությունները  պահպանել եւ զարգացրել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանում, անգամ այլ երկրներում:

Մենք ողջունել ենք նաեւ հարեւան երկրում նախատեսված հերթական նախագահական ընտրությունները, որը տեղի կունենա 2013թ. հունիսի 14-ին: Հավանական թեկնածուներ «Պահպանողականների եռակողմ կոալիցիա»-ի անդամներ՝ ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելի, ԻԻՀ հոգեւոր առաջնորդի գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթիի, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, ինչպես նաեւ Մեջլիսի գործող նախագահ Ալի Լարիջանիի հնչած տեսակետներից բացի, հետեւել ենք նաեւ մյուս թեկնածուների՝ Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի, ով Բարեփոխականների նախագահի միասնական թեկնածուն է, ԻԻՀ տեղեկատվության նախկին նախարար Ալի Ֆալահիանի, ԻԻՀ պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզայիի, «Հեզբոլլահ» կազմակերպության Իրանի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Մոհամմադ Բաղեր Խարազիի, «Իմամի ուղու հետեւորդների ճակատ» պահպանողական խմբավորման անդամ, Իրանի նախկին ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի եւ այլոց արտահայտած տարաբնույթ կարծիքներին: Ողջունելի է, որ շուրջ 75 պաշտոնապես գրանցված հավակնորդների մեջ  նաեւ նախագահի առաջին կին թեկնածուն է առաջադրվել՝ Ռազիե Օմիդվարը:

Սակայն հայ արիների համար շատ զարմանալի էր, երբ ԻԻՀ Պահապանների կորպուսի պահակազորայինները ձերբակալեցին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին եւ բաց թողեցին միայն հարցաքննելուց հետո: Նա այլեւս չէր կարող առաջադրել իր թեկնածությունը, ուստի խնդիրն այլ բնույթ ուներ: Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդը նրան նկատողություն է արել, որ երկրում իրավիճակը չսրի նախագահական ընտրություններից առաջ եւ իսլամական վարչակարգի վերաբերյալ ավելի զգույշ արտահայտվի:

Հիմա հասկանում եմ, թե համաարիական գաղափարները եւ ծրագրված նպատակները, որ երկկողմ  հանդիպումներում լրջորեն քննարկվել են, հետո ինչու են «սառել» տեւականորեն: Այլեւս հստակ է՝ պայմանավորված է իսլամական գործոնովՑավոք, երբ կրոնը կամ որեւէ  գաղափար  ազգի ծագումից վեր է դասվում պետական վերնախավում, բնականոն որեւէ գործընթաց չի  կարողանում  կյանքի կոչվել:

Իսկ Իրանի քաղաքական կշիռը մեծապես ավելացրած նախագահ Ահմադինեժադը գալիք նախագահական ընտրություններում աջակցում է խորհրդարանական Էսֆանդիար Ռահիմ Մաշաեի թեկնածությունը, ինչը Այաթոլլահ Համենիի սրտով չէ, ըստ իրանական տեղեկատվության: Իրանի նախագահը սպառնացել էր, որ խորհրդարանականի թեկնածությունը արգելափակելու դեպքում, ինքը կհրապարակի նախորդ ընտրությունների վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր:

Բայց կա նաեւ մեկ այլ հանգամանք, որը հաստատ Իրանի գործող նախագահի օգտին չէ: Նախագահի թեկնածու, «Հեզբոլլահ» կազմակերպության Իրանի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Մոհամմադ Բաղեր Խարազին, ով իրանական աղբյուրների համաձայն ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս ծայրահեղական հայտարարություններով, բարեկամական կապեր ունի իրանական վերնախավում: Սեյյեդ Մոհամմադ Բաղեր Խարազիի հայրը՝ այաթոլլահ Սեյյեդ Մոհսեն Խարազին, ԻԻՀ բանիմացների խորհրդի անդամ է, հորեղբայրը՝ Քամալ Խարազին, Մոհամմադ Խաթամիի օրոք եղել է ԻԻՀ ԱԳ նախարարը, իսկ քույրը ամուսնացած է ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի որդու՝ Մասուդ Խամենեիի հետ:

Այստեղ դադարեցնում եմ այս պատմությունը եւ իրանական նախընտրական գործընթացների մասին  խոսքս եւ հայտնում այն հիմնական նպատակը, որը հետապնդում էր վերոնշյալ վերլուծությունը:

Մոհամմադ Բաղեր Խարազին ս.թ. փետրվարի 27-ին արդեն հայտարարել էր, որ հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին ինքը եւս առաջադրելու է իր թեկնածությունը: Եվ միանգամից ամպագոռգոռ հայտարարություններ էր արել:

- Եթե ընտրվի Իրանի նախագահ, ապա կմեծացնի երկրի տարածքը. «Հայաստանը, Ադրբեջանը եւ  Տաջիկստանը առանց մի կաթիլ արյուն թափելու կմիացնեմ Իրանին»,- ասել է նա՝ հավելելով, թե  «աշխարհին իր ոչ հանրահայտ լինելը քաղաքական համակարգի կարեւորագույն չափորոշիչներից էժամանակին, երբ հոգեւոր առաջնորդը սկսեց ղեկավարել հեղափոխությունը, աշխարհում այդքան էլ  հայտնի չէր»:

Իհարկե այս թեկնածուն էլի հայտարարություններ է արել, ինչպես «տնտեսության ոլորտում նպատակ ունեմ լուրջ ծրագրեր իրականացնել, որի արդյունքում ազգային արժույթը կարժեւորվի ամերիկյան դոլարի նկատմամբ, իսկ դրամական միավորը կփոխարինեմ «փարսի»-ով, քանի որ «ռեալ»-ը իսպանական հասկացողություն ունի, իսկ «թուման»-ը՝ թուրքական»: Անգամ հայտարարել է, թե նպատակ ունի գնել «Մանչեսթր» ֆուտբոլային ակումբը եւ այն անվանել «Խեյբար» (իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ իրականացված ռազմական գործողության անուն է): Ընտրվելու դեպքում նա մտադիր է Իրանի Գիտությունների ակադեմիայում լուրջ փոփոխություններ կատարե, մասնավորապես՝ պարսկերենը մաքրել օտարաբանություններից եւ այլն: Թվում է՝ լուրջ ազգային թեմաներ են:

Բայց հայարիներիս, վստահ եմ՝ նաեւ համայն հայությանը, հետաքրքրում է այլ բան՝ ինչպես է այս  «աշխարհին անհայտ» նախագահի թեկնածուն «առանց մի կաթիլ արյուն թափելու» Հայաստանը  միացնելու Իրանին:

Ես, որպես հայ, Հայ Արիական Միաբանության առաջնորդ միանգամից հիշեցնեմ, որ Հայաստանն ու հայերը երբեք, որեւէ դարաշրջանում «հեշտ ոսկոր» չեն եղել ոչ մեկի համար: Թշնամին մեր երկիր է մտել իր արյունը հեղելով: Մոհամմադ Բաղեր Խարազին կամ տգետ է եւ պատմությանն անտեղյակ, կամ էլ աննպատակ  մեկն  էով խոսքի արժեքը չգիտի եւ պարզապես հիմարաբանում է:

Այսօր էլ Հայաստանն ու հայությունը նույնն են: Ավելին՝ հայ ռազմուժը դա ապացուցեց ազատագրելով բռնազավթված հայկական տարածքների մի մասը (Արցախը), երբ պատերազմում էր ադրբեջանական խառնամբոխի հետ, որի կողմից մեր դեմ կռվում էին նաեւ արաբական ու աֆղանական մոջահեդներ, ռուսական ու մերձբալթյան վարձկաններ, ուկրաինական եւ այլազգի օդաչուներ, չեչենական ծայրահեղականներ ու թուրքական գորշ գայլեր:

Որոշակիորեն ճանաչելով պարսկական մտածողությունը եւ նրանց մտայնությունները, կասկածում եմ, որ «Հեզբոլլահ» կազմակերպության Իրանի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Մոհամմադ  Բաղեր Խարազին մաքրարյուն պարսիկ է, իսկ նրա արտահայտած մտքերը պաշտպանվում են իրապես  պարսիկների կողմից: Միայն խառնագենը, օտարի գործակալը կամ տխմար ու անհեռատես գործիչը կարող է այս իրավիճակում նման բաներ ասել. երբ հենց Իրանն է կանգնած փլուզման ու տարածքներ կորցնելու շեմին, երբ հնարավոր է միջուկային ու այլ կործանարար հարվածներ լինեն Իսրայելից եւ Արեւմուտքից, երբ արաբների մի մասը (ինչպես ամերիկյան ահաբեկչությանը զոհ գնացած Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը) պարսիկներին հավասարապես թշնամի են համարում, ինչպես իսրայելցիներին ու արեւմուտքցիներին, երբ համաթյուրքական (թուրք-ադրբեջանական)՝ դեպի Հայաստան եւ Իրան ծավալապաշտական վտանգը քրդական անջատողականությունից առաջ անցած մոտենում է իրենց, երբ հարցեր կան չպարզված աֆղանական ծայրահեղ իսլամականների հետ եւ այլ նմանաբնույթ խնդիրներ:

Մոհամմադ Բաղեր Խարազիին խորհուրդ կտամ կարդալ համաշխարհային պատմությունը (ոչ թե միայն Իրանի), հասկանալու համար, որ եթե «առանց մի կաթիլ արյուն թափելու» պահանջատիրական խնդիր կա, ապա դա Հայաստանն ունի Իրանի նկատմամբ, եւ ոչ՝ հակառակը: Եթե այսօր Ուրմիա (Կապուտան) լիճը ցամաքում է  իր տիրոջ՝ հայի կարոտից, իսկ Արեւմտյան Հայաստանում թուրքերն ու քրդերը այդպես էլ չեն կարողանում իրենց անհասկանալի  երաշտների եւ բնական այլ արգելքների պատճառով մշակել հային պատկանող հողը, ուրեմն դեռ հարց է՝  ով ում ինչ ունի տալու եւ իր երկրին միացնելու: Իրանի նախագահի պաշտոնին հավակնողը կամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից ավելի թերուս է, կամ նրա պես ամեն բան հասկանալով՝ ստում է, ոչ մի այնպիսի կապ չկա Հայաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի ու Իրանի միջեւ, որը թույլ կտա այս երկրներին «վազելու» «մեծ եղբայր» Իրանի գիրկը:

Հայերը այն բնական ազգերից մեկն են, որարարչածին են, ունեն Հայկական Լեռնաշխարհ-բնօրրանը, ազգային հավատ եւ Աստվածներ: Ադրբեջանցիները արհեստածին մի խառնամբոխ են, որ սերում է մեկ  այլ արհեստածին թյուրքական ցեղախմբից: Տաջիկները պատկանում են պարսկական լեզվաընտանիքին, սակայն այդ երկիրը միատարր չէ: Եվ չկա մի պատճառ, որ այս երկրները «առանց մի կաթիլ արյուն  թափելու» միանան Իրանին: Իսկ եթե դա պետք է արվի արյուն թափելով, ապա Մոհամմադ Բաղեր Խարազին թող լավ հիշի, որ Իրանի բնակչության կեսը թուրք-ադրբեջանցիներ են, այն մնացյալ կեսի կեսն էլ բազում այլազգիներ… Եվ այս դեպքում՝ ու՞մ արյունը կթափվի եւ ո՞վ կհասնի իր նպատակին, կարծում եմ՝ արդեն պարզ է: Բացի այն, որ այդ Հայաստանն Իրանից ունի հողային պահանջներ, որի մասին բարեկամաբար լռում է, դեռ մեծ հարց է (ի վերջո պատմությունը չի կորել), Ադրբեջանի տարածքների զգալի մասը հայերի՞նն է, թե՞ պարսիկներինը, եւ ո՞վ պետք է վերատիրի դրանք:

Եթե այս ամենին տեղյակ չէ նշյալ նախագահի թեկնածուն, ապա նա անմեղսունակ է, ում մի բան էլ հիշեցնելով ավարտեմ խոսքս: Տարածաշրջանում Իրանին բարի կամեցող միայն մի պետություն է մնացել (Սիրիան այժմ այլ հոգսեր ունի), եւ դա Հայաստանն է: Եթե Մոհամմադ Բաղեր Խարազին չլռի, չդադարեցնի իր հիմարաբանությունը կամ ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Ալի Համենեիին իր որդու կնոջ հեզբոլլահական եղբորը չլռեցնի (ինչը անխնա գործադրում է նախագահ Ահմադինեժադի դեմ), ապա չշահողն այս դեպքում հաստատ Հայաստանը չի լինելու:

Ցավալի է, որ նման հակահայկական հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ համայն  հայությունը  տոնում էր իր հաղթանակի օրը, այդ թվում՝ Շուշիի ազատագրման: Իսկ այդ հաղթանակը հայոց պահանջատիրության եւ Միացյալ Հայաստանը վերակերտելու ազդանշանն է  եւ ոչ՝ հակառակը:

Եվ որպես վերջաբան՝ մաղթում եմ, որ Մոհամմադ Բաղեր Խարազին հաղթի ու դառնա Իրանի նախագահ: Շատ կուզենամ տեսնել, թե ի՞նչ է անելու «Հեզբոլլահ»-ի անվան տակ թաքնվող այս գործակալը կամ «աշխարհին իր ոչ հանրահայտ լինելը քաղաքական համակարգի կարեւորագույն չափորոշիչներրից համարող» մեկը ինչպե՞ս է Իրանին միացնելու Հայաստանը… Մաղթում եմ, բայց նրա հաղթանակը հաստատ կդառնա Իրանի կործանման սկիզբը, որ կոչնչացնի անգամ Պարսկաստան ունենալու հեռանկարը:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

10.05.2013թ.

Հ.Գ. - Այժմ ակնհայտ է. այն ուժերը, որ Իրանում «սեղմել» են բուն պարսկական բնակչությանը իրանական սեղմիչով (ինչպես արվել է խորհրդային կարգերում կամ հիմա՝ ամերիկյան), նրանք էլ առաջարկել էին Սյունիքի մարզի արոտավայրերի մի զգալի տարածք Իրանին վարձակալության տալ: Ըստ լուրերի, ՀՀ Սյունիքի մարզի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի միջեւ համագործակցության մասին հուշագիր պիտի ստորագրվեր, որ սկզբնական շրջանում իրանական կողմը 5 տարի ժամկետով վարձակալեր մարզի հողերը: Այդ համաձայնագիրը նախատեսում էր 100 հազար գլուխ անասուն տեղափոխել այդ արոտավայրեր: Սկզբնական շրջանում Սյունիքի արոտավայրերից 50 հազար հեկտար էր վարձակալու եւ շուրջ 50 հազար գլուխ անասուն էր տեղափոխվելու: Խոսվում էր նաեւ մի քանի հազար հովիվների եւ նրանց ընտանիքների բնավորվելու մասին (ինչը մոտ 10 հազար մարդ կկազմեր), ովքեր նաեւ զենք պիտի գործածեին՝ անասուններին գայլերից պաշտպանելու համար… Բայց Հայաստանի կառավարությունը մերժեց այս առաջարկը՝ անսալով հայաստանցիների մտավախություններին, այդ թվում՝ հայ արիների:

Ու՞մ չէ ձեռնտու առանց ադրբեջանցիների Հայաստանը, ովքե՞ր են մտադիր մեր երկիրը լցնել ադրբեջանցի ահաբեկիչներով, որ որպես չոբան էին ներկայանալու, կան էլի ինչուներ, որոնց մասին ահազանգել եմ. «Կանխե՜նք նոր ադրբեջանական քոչը դեպի Հայաստան» վերլուծությամբ (http://www.hayary.org/wph/?p=3065  – Սյունիքի արոտավայրերը  չպետք է հանձնվեն  իրանաբնակ ադրբեջանցիներին.- Դեռ խորհրդային Հայաստանից գիտենք՝ ադրբեջանցուն ոտքի տեղ  տվեցիր՝ կմնա): Իրապես պարսիկը չի կարող չնկատել, որ Իրանի կեսը թրքացված է եւ չի կարելի նույն բանը Հայաստանում անել: Սա նաեւ իրապես (ոչ միայն ազգանվան «յան» վերջածանցով) հայը պետք է հասկանա:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։