1918թ. մայիսի 28-ը Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման օրն է

Հայ Արիական Միաբանությունը մայիսի սկզբներին արդեն շնորհավորել է հայությանը՝ 

մայիսյան բոլոր հաղթանակների համար:

Այդ օրը Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին: 1-ին Հանրապետությունը ծնվեց եւ ամրացավ հերոսամարտերով՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի:

1918-1920թթ. գոյատեւած Հայաստանի 1-ին Հանրապետությունը վերականգնեց հայոց անկախության ընթացքը…

1-ին Հանրապետությունը գոյատեւեց շուրջ երկուսուկես տարի, եւ 1920թ. նոյեմբերին մասոնա-բոլշեւիկյան համաշխարհային հեղափոխությունը հասավ նաեւ Հայաստան… եւ նոր արյունահեղությունից խուսափելու համար դաշնակցական կառավարությունն իշխանությունը հանձնեց բոլշեւիկներին: 1915թ. մեծ արյունահեղությունը, Հայոց ցեղասպանությունը դեռ թարմ վերքեր ուներ…

Արեւմտյան Հայաստանի կորուստը քիչ էր, սիոնիստա-թուրքական համագործակցությունից դեռ ուշքի չեկած հայությունն արժանացավ մասոնա-բոլշեւիկյան բռնակալության նոր հակահայ որոշումների. Արցախն ու Նախիջեւանը՝ բացառապես կոմունիստական կուսակցակցության որոշմամբ հանձնվեց «եղբայրական» Ադրբեջանին (որ տակավին 1918թ.-ին էր «ծնվել» ու հայտնվել աշխարհի քարտեզին)՝ նույն ուժերի կողմից՝ հակահայկական ու հակաիրանական հեռահար նպատակներով: Իսկ Ջավախքը որոշվեց թողնել այն արդեն զավթած «եղբայրական» Վրաստանի կազմում:

Եվ միայն մեծ ռազմավար, ազգային գաղափարախոս ու իմաստասեր Գարեգին Նժդեհի աննկուն պայքարի շնորհիվ էր (նա կռվեց 3 ճակատներով՝ թուրքերի, ադրբեջանցիների եւ բոլշեւիկների դեմ), որ Զանգեզուրը (Սյունիքը) մնաց արդեն բոլշեւիկյան դարձած Հայաստանի կազմում եւ Հայաստանն ազատեց թյուրքական օղակում հայտնվելու վտանգից:

Հայ արիներն ու ազգայնականները Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման օրվա տոնակատարությունն այս անգամ նշեցին Լոռվա (Արջուտի շրջակա) պատմական այն տարածքում, որտեղ Ղարաքիլիսայի ճակատամարտից առաջ տեղակայված էր թուրքական զորքը եւ ինքնավստահ սպասում էր, որ հայերը լուսաբացին աղուհաց են մատուցելու իրենց: Բայց 95 տարի առաջ Նժդեհի զորամասն այնպիսի ոգով սկսեց կռիվը, որ թշնամին կարճ մարտից հետո ընտրեց փախուստի ուղին՝ անգամ իր վիրավորներին մարտադատում թողնելով: Այս ճակատամարտը ապահովեց նաեւ Սարդարապատի հաղթամարտի իրավական ու քաղաքական ձեւակերպումը:

Հայ արի քրմերը ժամանակի քաջերին նվիրված ծես են անցկացրել եւ փառաբանել բոլոր նահատակներին ու նվիրյալներին, ովքեր վերածնեցին հայկական անկախ պետականությունը՝ Միացյալ Հայաստանի տեսլականով:

  Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ – 28.05.2013թ.

* Հայ Արիական Միաբանությունը մայիսի սկզբներին արդեն շնորհավորել է հայությանը՝ 

մայիսյան բոլոր հաղթանակների համար:

 * * *

 * Մայիսյան տոները՝ հայրենատիրության երաշխիքՀայ Արիական Միաբանությունը (եւ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհուրդը) հայտարարում է

Գոյապայքարի ելած հայության համար մայիսը հաղթանակների ամիս է – անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որ գոյապայքարն այս կհանգեցնեն հավերժելու աստվածաշնորհ կեցակարգի: Մայիսյան օրերին հայերն աշխարհի հիշում եւ նշում են վերջին դարերում մեր նվաճած ազատագրական ու բարոյա-հոգեբանական հաղթանակները.

– Շուշին ազատագրելով՝ մեր նահատակների ու ազգային պահանջատիրության, հայրենիքի վերատիրման պայքարին նոր լիցք հաղորդեցինք:

– Շուշիի ազատագրումը այն վճռական բեկումն էր, որ Արցախյան պատերազմում պիտի ամրագրեր ազատագրական հաղթանակը, հայոց հողահավաքի նպատակը: Իսկ դա մեր պահանջատիրական առաջին ազդեցիկ ղողանջն էր մարդկությանը:

– Այս հաղթանակը ոչ միայն հայի զորեղ բազկի վերահաստատումը բերեց տարածաշրջանում, այլեւ ապահովեց դեռ խորհրդային ժամանակներում՝ Հայաստանի ու հայության անկախ եւ ինքնուրույն գործելու, թե խոսելու բնական իրավունքը աշխարհի երկրների ու ազգերի կողքին:

Ասել ենք, որ մայիսյան տոների շարքում Ավարայրն իր բնույթով ճակատամարտ էր՝ մղված հանուն հոգեւոր եւ քաղաքական անկախության, իսկ Սարդարապատը վճռական մի կռիվ էր՝ հանուն պետության եւ ազգի ինքնապաշտպանության ու գոյատեւման:

Շուշիի ճակատամարտն արդեն սրբազան հաղթանակ էր՝ ազատագրության ու հայրենատիրության, գալիք հաղթական ապագային ուղղված:

Շնորհավոր մայիսյան բոլոր տոները.

– Փա՜ռք բոլոր նահատակներին եւ Արցախյան պատերազմի մասնակիցներին, որ արյունարբու թշնամուն իր տեղը ցույց տալով մեզ պարգեւեցին մայիսի 8-ի՝ Շուշիի ազատագրության օրը:

– Փա՜ռք քաջ նախնյաց, հայ զինվորականներին, որ պայքարեցին մայիսի 9-ի՝ 2-րդ աշխարհամարտում նաեւ հակահայ ուժերի դեմ հաղթանակի եւ ազգին նոր թուրքական սպանդից փրկելու համար:

– Փա՜ռք Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման հերոսներին, մասնակիցներին, որ մայիսի 28-ին վերաարժեւորեցին անկախ պետականության գաղափարը:

Շնորհավորում ենք նաեւ Երկրապահի տոնը, բոլոր հայ ազատամարտիկներին ու կամավորականներին: Եվ հավերժ փա՜ռք ազգի բոլոր նահատակներին եւ զորացու՜մ ապրող քաջերին:

Թո՜ղ մայիսյան փայլատակումները շարունակվեն վասն հայոց հողահավաքի ու ազգահավաքի:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։