Նանե Աստվածուհու փառաբանումը՝ Բնական Կարգի պահպանման ու Բնության Բարիքներով մարդկանց ապահովելու համար

Արիական հայերը նշել են հերթական Աստվածային տոնը: Հետաքրքիր է, որ այս օրերին, Հայաստանի կառավարությունը, խորհրդարանն ու հանրությունը մեկ անգամ եւս քննարկում են դիահերձման մասին օրենքը կիրառելու անհրաժեշտությունը, որը կարեւոր է ինչպես պետական, այնպես էլ հոգեւոր կարիքները հոգալու տեսանկյունից: Մահից հետո, մարդու մարմնի դիակիզումը հայ արիների, հեթանոս հայերի համար հետմահու բնությանը միանալու յուրօրինակ ծես է, երբ հայարիական ծիսակարգով տարբեր տիեզերաաշխարհներ են ճանապարհվում մարդու երկրային մարմինն ու երկնային հոգին:

Այդ քննարկումների ընթացքը այս անգամ համընկավ Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնի հետ:

Հայ Արիական Միաբանության անդամները քրիստոնեության ներխուժումից հետո մոռացված շատ Աստվածային եւ Տիեզերակարգային տոներ են վերականգնել, որոնցից մեկը նշցեց հերթական անգամ: Այսօր նաեւ ամառային արեւադարձի օրն է, եւ մարդիկ Հայոց ողջախոհության Աստվածուհուն փառաբանել են Բնական Կարգի պահպանման ու Բնության Բարիքներով մարդկանց ապահովելու համար:

Հունիսի 22-ին ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ, հազարամյակների պատմություն ունեցող Քարահունջի (Հնչեղ քարեր) աստղադիտարանի տարածքում նշեցին Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը: Գինեձոներով փառաբանվեցին ինչպես Նանե Աստվածուհին, այնպես էլ ամբողջ Հայ Աստվածային Համակարգը:

Հայ արիները ողջախոհության Աստվածուհուն դիմել են նաեւ այն ակնկալությամբ, որ Իր Ողջախոհությամբ հայերին կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված ու նպատակային, գալիք ձմռանը դիմակայելուն ավելի պատրաստ եւ անհոգ:

Հայ արիական քրմերն ու քրմի թեկնածուները փառաբանել են նաեւ Տիեզերքի Արարչին՝ Հայ Աստվածների եւ Հայ Տեսակի հավերժելու առաքելությանը աջակից եւ զորավիգ լինելու համար:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն – 22.06.2013թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։