Ռուսական բարեկամությունն էլ է տառապում եվրոպական երկակիությամբ

Հայաստանի շահերն ատեսողը տեղ չպետք է ունենա մեր երկրում

Հայ Արիական Միաբանությունը քանիցս զգուշացրել է ՀՀ իշխանություններին, որ մեր պետության ռազմավարական գործընկեր եւ դաշնակից համարվող Ռուսաստանն անտեսելով Հայաստանի ու հայության շահերը, դավադիր գործարքներ է կնքում մեր թշնամիների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:

Պաշտոնական Մոսկվան զինում է մեր հակառակորդ երկրներին այն դեպքում, երբ դրանցից մեկի՝ Ադրբեջանի հետ հակամարտությունն ավարտված չէ, եւ առկա զինադադարն էլ փխրուն վիճակում է: Հայկական Արցախի անկախության ճանաչման հարցն էլ միտումնավոր ձգձգվում է: Իսկ Թուրքիայի հետ մենք՝ հայերս, վաղուց խնդիրներ ու հողային պահանջներ ունենք:

Մոսկվան մեր թշնամիներին վաճառվում է նաեւ այնպիսի զինատեսակներ, որոնք զանգվածային սպանությունների պատճառ կարող են դառնալ: Եվ Կրեմլը չի կարող չգիտակցել, որ այդ զանգվածային զոհերը կարող են դաշնակից հայերը լինել: Սա շատ նման է 1915թ.՝ Հայոց ցեղասպանության ժամանակների տրամաբանությանը, երբ Անտանտի երկրների ու Ռուսական իմպերիայի թողտվությամբ սիոնիստա-պանթուրքիստական դաշինքի մարդակուլ ծրագրով ցեղասպանվեցին շուրջ 3 մլն. հայեր, իսկ Հայաստանի տարածքների զգալի մասը բաժանվեց Թուրքիայի, Ադրբեջանի ուՎրաստանի միջեւ:

Այսօր Հայաստանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է Կովկասյան տարածաշրջանում, բայց Մոսկվան ցինիկաբար ոտնահարում է իր այդ դաշնակցի շահերը, նաեւ ԱՊՀ ու ՀԱՊԿ շահերը՝ առանց երկմտելու ժամանակակից զինատեսակներ վաճառելով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային եւ այդ ռազմական դաշինքին ձգտող Ադրբեջանին: Թուրքիայում, մեր այսպես կոչված դաշնակիցը, նաեւ ատոմակայան է կառուցում, այն դեպքում երբ Անկարան ամեն ստորության դիմելով փորձում է փակել տալ գործող Հայկական ատոմակայանը:

Նկատի ունենալով պատմության դառը փորձը՝ Հայ Արիական Միաբանությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ սառեցնել ԱՊՀ-ՀԱՊԿ-ական դաշինքի հետ համագործակցությունը, հանդես գալ դիտորդի կարգավիճակով, քանզի Ռուսաստանն ԱՊՀ-ի գլխավոր անդամն է եւ այլեւս վստահելի գործընկեր չէ: Իսկ համագործակցության անդամ երկրների մի մասն էլ համաթուրքական դաշինքի անդամներ են եւ այս պայմաններում, երբ անգամ Ռուսաստանն է անվստահելի, այդ երկրները եւս կարող են երկակի ստանդարտներ կիրառել: Առավել եւս, որ վերջերս Ադրբեջանում (զավթված հայապատկան Նախիջեւանում) կայացած համաթուրքական համաժողովներից մեկում այդ ԱՊՀ-ական թյուրքալեզու պետությունները Հայաստանի տարածքի հարավային հատված Զանգեզուրը (Սյունիք) եւս համարել են ադրբեջանական հող

Նոր բանակցություններ պետք է սկսել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ: Հայաստանում ռուսական զաինուժի ներկայությունը եւս պետք է դրվի հարցականի տակ: Կամ Մոսկվան նոր պարտավորություններ ստանձնելով լիարժեք կպաշտպանի միայն իր ռազմավարական դաշնակից Հայաստանի շահերը կամ Արեւմուտքի՝ ավելի վստահելի պայմանների առաջադրման դեպքում, ռուսական ռազմաբազան պետք է փոխարինվի ՆԱՏՕ-ականով: Կամ էլ պաշտոնական Երեւանը պետք է բանակցի որեւէ գերպետության հետ՝ ռազմա-պաշտպանական համալիր համագործակցության նպատակով:

Այլեւս չպետք է հանդուրժել դավադիր ու դավաճան «բարեկամների» գոյությունը մեր հայրենիքում, քանի որ հայության թշնամիները դեռ երազում են ավարտին հասցնել 1915-ի կիսատ թողած գործը: Հայաստանի ու Սփյուռքի հայության ջանքերը պիտի ուղղել համահայկակա անվտանգության եւ ռազմական կառույցների ստեղծմանը, եւ սա՛ է լինելու մեր պաշտպանության հիմնական գրավականը:

Հայ Արիական Միաբանություն

26.06.2013թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։