Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ազատությունն ու անկախություւնը արարչության ակունքներից են գալիս եւ դարձել են ոչ միայն մարդկային, այլեւ աստվածային սկզբունքային որակներ ու կեցակարգ: Իսկ ինչն աստվածային է եւ տիեզերածին, ապա դրա դեմ կատարված բռնությունները վերին պատիժների սահմաններ են տանում..

Անքննելի են ինչպես Արարչի, այնպես էլ Աստվածների գործերը, բայց վստահաբար Վերին Ատյաններում հայտնված ճարպակալած ու հաստափոր քսակավոր (իհարկե վերեւում առանց քսակների կհայտնվեն՝ ըստ բնակարգի) երկրացիները կամ արյունռուշտ մարդանմանները արագ կհասկանան՝ թե որտեղից ուր են ընկել: Բայց ուշ կլինի այլեւս…

Մեր դեպքում՝ հայերը, որպես բնածին ազգ, ի վերուստ հայոց արիադավան հավատում եւ ազգային մտածողության արմատներում ունեցել են այս տեսլականները եւ ունեցել են նաեւ արարչատուր բնօրրան՝ Հայկական լեռնաշխարհը, որը միայն հայերիս հայրենիքն է: Այստեղ էլ ազգը հայոց ապրել եւ պետք է ապրի ազատ, իր կերտած անկախ երկրում:

Հակաբնական օրենքները կարող են շահարկել «երկրային տերեր­ը», որ իրականում կյանքի ծաղրանկարիչներ են, ովքեր Վերին Օրենքների փոխարեն նկարել են մարդանմանների օրենքանման բաներ, որոնք էլ դարձրել են «համամարդկային» եւ «համատիեզերական»:

Ինչպես յուրաքանչյուր բնական ընթացք, այնպես էլ Վերին Օրենքների «կայծակնահարումը» ունի պարբերական տիեզերափուլ, եւ դա արդեն ընթացքի մեջ է, որ իրականանում է Արեգակնային համակարգում՝ Տիեզերական Գարնան փուլի հաստատմամբ…

Այն, ինչ գործում է Տիեզերական Օրենքով, դա անբեկանելի է: Ուստի Վերին Ընթացքը թողնենք իր Առաքելության մեջ եւ խոսենք Երկրում առկա ընթացքից:

Արցախը Հայքի մի մասն է բնական եւ Հայկական լեռնաշխարհի վերատիրման առաջին հանգրվանը: Ուստի, բազմիցս ասել ենք, որ հայոց այս տարածքի անկախությունն անգամ ժամանակավոր է լինելու, քանի դեռ Հայաստանին վերամիավորվելու հանգրվանին չի հասել: Եվ այլ տեսակետ կամ ճշմարտություն չկա ու չի կարող լինել: Արցախի հայապատկանության հարցը ամրագրված է համաշխարհային պատմության սկզբնաղբյուրում, երբ արհեստածին եւ խառնամբոխից սերված թուրքերն ու ադրբեջանցիներն անգամ Դարվինի մտավարժանքային մարդաբանական ուսմունքի համաձայն՝ դեռ կապիկներից էլ չէին առաջացել:

http://www.hayary.org/wph/?p=3028 – Հայկական համաշխարհային  գաղտնի կառավարության տեսլականըԸնդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի

Արցախի անկախությունը արհեստական, սովետական տարիներին մասոնա-բոլշեւիկյան հանցախմբի կողմից նպատակայնորեն սարքած Ադրբեջանից (որի տարածքների զգալի մասը կրկին հայկական են) բնական (նաեւ բնիկ ազգերի), պատմական, իրավական, բարոյական եւ այլ տեսանկյուններից անբեկանելի է, բայց առ այսօր չի ճանաչվել «միջազգային հանրությու­ն» կոչվածի կողմից: Սա այն դեպքում, երբ անիմաստ ու անարմատ «երկրներ» ու «ազգեր» են օգտվում ազգերի ինքնորոշման իրավունքից, այդպիսով՝ մոլորակի քարտեզը լցնելով նոր, բայց հետագայում էլ անհետք «պետություններով»: Իսկ արցախահայության դեպքում՝ չգիտես ինչու խաղի մեջ են մտցրել նաեւ պետությունների սահմանների անձեռնմխելիության իրավունքը, ավելին՝ դա դրոշակ են դարձրել այս պարագայում: Արեւմուտքը, մինչեւ ԽՍՀՄ փլուզվելը, գրեթե չէր ճանաչում այդ հնարած երկրի սահմանները, տարբեր պահանջատեր պետություններ կային՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում, որ մերթ ընդ մերթ դրա մասին խոսում էին: Նույն Արեւմուտքը նաեւ լավ գիտի, թե սովետական 15 հանրապետություններից յուրաքանչյուրն ինչպե՜ս է ստեղծվել եւ ինչու՜ մեծ կամ փոքր տարածքներով ու ի՜նչ նպատակներով: Բայց ճանաչում է Ադրբեջանի տարածքային անձեռնմխելիության իրավունքը, երբ նման պետություն չի եղել մինչեւ ԽՍՀՄ ձեւավորումը: Անգամ ՄԱԿ-ի նախորդը՝ Ազգերի Լիգան, 1920-ական թթ. որոշակի սահմաններում արձանագրել է Հայաստանը, Արցախի տարածքը, բայց միայն 1918թ. արհեստականորեն ստեղծված Ադրբեջան կոչվածը չի ընդգրկվել աշխարհի պետությունների ցանկում: Արցախ-ԼՂՀ-ի դեպքում հայկական տարածքն անկախացել է անգամ այսօրվա օրենքների պահանջով, նաեւ ավելի շուտ՝ քան Ադրբեջանը ԽՍՀՄ-ից, եւ դա արել է ինչպես միջազգային, այնպես էլ այդ բռնապետության օրենքների համաձայն, ինչը տարիներ շարունակ ողջունվել եւ պաշտպանվել է «միջազգային հանրությու­ն» կոչված զանգվածի կողմից, քանի դեռ քանդվում էր ԽՍՀՄ-ը: Իսկ Արցախյան պայքարն այն քանդելու շարժիչ ուժն էր: Այնպես որ, Արցախի նոր բռնակցման փորձը անգամ հիշյալ մարդանմանների հնարած օրենքներով չի ընկալվում հօգուտ Ադրբեջանի: Բայց երկակի չափորոշիչների «փրկարար օղակ­ը» կա ու կա, ինչը մարդանմանների մարդակուլ ռազմական ուժով դեռ պահպանվում է:

Բայց նույն այդ աշխարհը դեռ ցնցումներ է ապրելու, ինչն առայժմ զոռբայությամբ կասեցվում է: «Ամենամարդասեր» եվրոպական հատվածում եւս տխուր հեռանկարներ են գծագրվել: Դանիան, որը համարվում է մարդկային սանձարձակությունների, այլասերումների «դրախտավայրերից» մեկը, այսօր կանգնած է աշխարհի ամենամեծ կղզին՝ Գրենլանդիան, իր տիրապետությունից կորցնելու վտանգի առջեւ: Գրենլանդիան, որն ունի 2 մլն. 175,6 հազ. կմ2 տարածք, ցանկանում է անկախանալ 44,5 հազ. կմ2 տարածք ունեցող Դանիայից: Հիշեցնենք, որ Դանիայից վերջին տարիներին անկախացել է նաեւ փոքրատարածք Ֆարերները, որը կղզիների վրա հիմնված երկիր է, եւ երբեմն պետությունն այդպես էլ կոչվում է՝ Ֆարերյան կղզիներ:

Դանիայի կազմում լայն ինքնավարություն վայելող Գրենլանդիան այլեւս ցանկանում է ձեռք բերել անկախություն, սակայն տեղի էսկիմոսների անկախանալու ձգտումները բախման մեջ են մտնում Դանիայի եւ ԱՄՆ-ի շահերի հետ: Այսօր Գրենլանդիայի բնակչությունը հասնում է 60 հազ.-ի, որոնցից մոտ 90%-ը էսկիմոս-ինուիտներն են, իսկ յուրաքանչյուր 10-րդը՝ դանիացի: Կղզում է գտնվում ամերիկյան խոշորագույն ռազմակայաններից մեկը, իսկ Գրենլանդիան ապահովում է Դանիայի ելքը դեպի Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, բացի այդ, այնտեղ են տեղակայված նավթագազային խոշոր պաշարները: Այս հսկա կղզու ափերի մոտ հայտնաբերվել է 53 մլրդ. բարել նավթ:

Դանիական սուվերենությունը կղզու նկատմամբ հաստատվել է դեռեւս 1721թ.: ԱՄՆ-ն եւ Դանիան 1951թ. ստորագրել են Գրենլանդիայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը, ինչի շնորհիվ գրենլանդական Տուլե բնակավայրի մոտ ստեղծվեց արկտիկական շրջանում ամերիկյան ամենախոշոր ռազմակայանը: Բացի այդ, 2004թ. ԱՄՆ-ի եւ այն ժամանակվա Դանիայի վարչապետ, այժմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի միջեւ ստորագրվեց նոր պայմանգիր, ըստ որի, Տուլայում գտնվող ամերիկյան ռազմակայանը կարդիականացվի եւ կդառնա ամերիկյան հակահրթիռային համակարգի շղթայի մի մասը: Գրենլանդիայի հետ կապված կա հետաքրքիր մի առանձնահատկություն. կղզին չի մտնում ԵՄ-ի կազմի մեջ, չնայած Դանիան ԵՄ-ի լիիրավ անդամ է: 2008թ. Գրենլանդիայում կայացավ ինքնավարության ընդլայնման եւ փաստացի անկախության հանրաքվեն, որի ընթացքում գրենլանդացիների մեծամասնությունը կողմ քվեարկեց ինքնավարության ընդլայնմանը: Այս պահին Գրենլանդիան ունի սեփական կառավարությունը, խորհրդարանը, դրոշը, ոստիկանությունը եւ կուսակցությունները եւ հայտնի չէ, միջազգային իրավիճակի փոփոխության դեպքում, աշխարհի 2-րդ ընդգծված բեւեռի պարագայում ինչ ընթացք կստանա այս հարցը: Դանիայի հետ կապող միակ օղակն այն է, որ Գրենլանդիայում շրջանառվում է դանիական կրոնան, իսկ ինքնավար կղզին 1 պատգամավորով ներկայացված է Դանիայի խորհրդարանում:

Հաջորդ եվրոպական թնջուկը, որն ավելի ազդեցիկ կարող է լինել աշխարհամասի արհեստական պետական համակարգերի փլուզման համար, Բելգիան է: Սա եւս մարդկային սանձարձակությունների ու այլասերումների «դրախտավայր» է: Այս երկրի Ֆլանդրիա տարածքի ՏԻՄ ընտրություններում ազգայնական «Նոր ֆլամանդյան միություն»-ը մեծ ձայներ է հավաքել եւ պահանջել կա՜մ անկախություն կա՜մ Բելգիայի թագավորությունը վերածել համադաշնային (կոնֆեդերադիվ) պետության:

Արեւմտյան Ֆլանդրիան ունի Բրյուգե, իսկ Արեւելյան Ֆլանդրիան՝ Անտվերպեն կենտրոնը, որը Եվրոպայում 2-րդ խոշոր նավահանգիստն է: Եվ արդեն հասկանալի է, թե այս դեպքում ինչ կլինի բելգիական պետության հետ, հատկապես, որ անկախացած տարածքի պայմաններում Բելգիան կկտրվի նաեւ Հյուսիսային ծովից:

Այսպիսի մի բան եղավ Հարավսլավիայի հետ, ապա եւ՝ Սերբիայի, երբ ընթացան այդ երկրների հաջորդական մասնատումները՝ Արեւմուտքի բռնի միջամտությամբ: Եվ ծովային երկիր Հարավսլավիայից մի կերպ որպես հիմք մնացած Սերբիան ստեղծվեց առանց ծովային սահմանների:

Ամենադաժան ճակատագիրը երեւի թե խարանված է աշխարհի ամենադաժան եւ բանսարկու երկրի՝ Մեծ Բրիտանիայի ճակատին: Հյուսիսային Իռլանդիան տասնյակ տարիներ պայքարում է իր անկախության կամ Իռլանդիային միանալու համար: Արյունալի բախումներ էին լինում հատկապես ԽՍՀՄ գոյության տարիներին, երբ Մոսկվան գործում էր ընդդեմ Լոնդոնի: Այժմ հարաբերական դադար է, բայց անկախական ուղղվածությունն առկա է մշտապես: Վերջերս բրիտանական դրոշի իջեցումը մայրաքաղաք Բելֆաստում նոր բախումներ է առաջացրել: Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքի անկարգությունները կազմակերպել են միութենականները, տուժել են նաեւ ոստիկանները, ցուցարարները, որոնք հանդես են գալիս Միացյալ Թագավորության կազմում տարածաշրջանի մնալու օգտին, ոստիկանների ուղղությամբ քարեր եւ վարվող նյութեր են նետել: Հանրային կարգի պահապանները օրինազանցների դեմ կիրառվել են ջրանետ մեքենաներ եւ պլաստիկ գնդակներ: Լոյալիստ-բողոքականների եւ տեղական իշխանությունների միջեւ բախումները շարունակվում են արդեն մի քանի ամիս: Ամիսներ առաջ քաղաքային խորհորդը, որի մեծամասնություն են կազմում իռլանդական կաթոլիկ ուժերի ներկայացուցիչները, որոշում է կայացրել քաղաքապետարանի շենքից հեռացնել բրիտանական դրոշը, ինչն առաջացրել է Հյուսիսային Իռլանդիայի բողոքական ազգաբնակչության դժգոհությունը, քանի որ վերջինս հանդես է գալիս Մեծ Բրիտանիայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի մնալու օգտին: Բողոքական քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձել էին գրոհել քաղաքապետարանը, անհաջողություններից հետո նրանք մեղադրել են իրենց հակառակորդ կաթոլիկական ուժերին՝ սադրանքի մեջ: Այսպես հին հակամարտությունը եւ անկախանալու պայքարը նոր թափ է ստանում:

Նշենք, որ Հյուսիսային Իռլանդիայում բողոքական փոքրամասնության եւ Իռլանդիայի հետ տարածաշրջանի ջատագով կաթոլիկ մեծամասնության միջեւ նման բախումները շարունակվում են արդեն մի քանի տասնամյակ: Դրոշի հետ կապված Անգլիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ առաջին պայմանավորվածությունը ձեռքբերվել է 1998թ.՝ թողնել բրիտանական դրոշը միայն համապետական նշանակության մի քանի շենքերի վրա: 2000թ. այդ շինությունների ցուցակը հաստատվել է, սակայն չի ներառել Բելֆաստի քաղաքապետարանի շենքը:

Հաջորդ կորուստը Լոնդոնին սպասվում է երկրի հյուսիսից: Շոտլանդիան 2014թ. անկախության հանրաքվե կանցկացնի եւ կորոշի՝ մնում է Մեծ Բրիտանիայի կազմում, թե ոչ: Շոտլանդացիների պայքարը դարերի պատմություն ունի, եւ նրանք այժմ էլ տրամադրված են Անգլիայից անկախ  ապրելու: Հատկապես, որ ելք ունեն դեպի Հյուսիսային ծով եւ կարող են ազատ շփվել աշխարհի երկրների հետ: Շոտլանդական ազգային կուսակցությունն ամեն բան անում է հասնելու դրան:

Մեծ Բրիտանիան ունի նաեւ հնարավոր կորստի 3-րդ վայրը, որը Ուելսն է: Այն եւս կարող է ձգտել անկախության, եթե Հյուսիսային Իռլանդիան կամ Շոտլանդիան հասնեն հաջողության: Բոլոր երկրամասերն էլ ելք ունեն դեպի Ատլանտյան օվկիանոս եւ կախում չեն ունենա Անգլիայից:

Եվրոպական մեկ այլ խառնափնթոր տարածք էլ Իսպանիան է: Այն ունի 17 ինքնավար մարզեր, ինչպես ԽՍՀՄ-ն ուներ 15 հանրապետություններ եւ տասնյակ ինքնավար մարզեր ու շրջաններ: Հատկապես ակտիվ անկախական տարածքներ են համարվում Կատալոնիան, Բասկերի երկիրը – Բասկոնիան եւ Գալիցիան: Այստեղ բնակվողները հստակորեն իրենց այլ ազգեր են համարում եւ ոչ երբեք իսպանացի: Բասկերը անգամ ծագումնաբանական արմատներ են հայտնաբերել Հայաստանում: Հայկական լեռնաշխարհի շատ տեղանուններ եւ անուններ են կրկնվում Բասկոնիայում: Կատալոնիան հայտնի է նաեւ որպես Բարսելոնայի երկիր, Տարրագոնա կենտրոնով, ունի ելք դեպի Միջերկրական ծով: Բասկոնիան Բիլբաո կենտրոնով – Բասկերի երկրի մի հատված է, որի մյուս մասը Ֆրանսիայի տարածքում է եւ կարող է միանալ անկախական պայքարին: Իսկ անկախանալու դեպքում բասկերի երկիրը ունի Բիսկայի ծովածոցը եւ ելք դեպի Ատլանտյան օվկիանոս: Իսկ Գալիցիան, որ հայտնի է Լա-Կորունյա կենտրոնով, ծովով նույնպես դուրս է գալիս Ատլանտյան օվկիանոս:

Իտալիան Հռոմեական կայսրությունից մնացած մի տարածք է, որ նույնպես պառակտման վտանգ ունի: Հյուսիսային Իտալիան երկար տարիներ փորձում է անկախանալ Հարավից, անգամ խորհրդային տարիներին աջակցություն էր ստանում Մոսկվայից (նաեւ՝ զենք-զինամթերք) եւ ահաբեկչական միջոցների էր նաեւ դիմում: Այսօր էլ Թուրինն ու Միլանը պատրաստ են հակահռոմական ճակատ բացել եւ մի օր կմղեն անկախական լուրջ պատերազմ:

Ֆրանսիան, ինչպես Իսպանիան, ունի բասկերի անջատողական խնդիր, մի քիչ այլ բնույթի՝ նման խնդիր ունի Գերմանիան՝ բավարացիների հետ: Բավարիայում անգամ սեփական դրոշն ավելի են նախընտրում, քան գերմանականը: Հետաքրքիր է, որ բավարացիների ծագումնաբանական պրպտումներում եւս կան հայկական արմատներ (ինչպես բասկերի դեպքում կամ՝ անգլիական բրետոնների, նաեւ՝ իռլանդացիների (այրիշներ), շոտլանդացիների): Ի վերջո՝ բոլոր հին ու նոր ազգերը դառնալու են իրենց նախնական արմատներին եւ փնտրելու են իրենց գենետիկ հիմնասաղմը, որը գալիս է արարչածին 7 Աստվածություններից եւ ամրագրված է Երկրային 7 բնածին ազգերի ծինաբանությամբ (հայ, հնդիկ, հույն, պարսիկ, հրեա, շեղաչյա (չինատիպ) եւ եգիպտացի)…

Տարածքային վեճեր կան ամբողջ Եվրոպայում՝ չլուծված խնդիրներ ունեն Ֆրանսիան եւ Գերմանիան, Գերմանիան եւ Լեհաստանը, Չեխիան եւ Գերմանիան, Ռումինիան եւ Մոլդովան, Հունգարիան եւ Ռումինիան, Ավստրիան եւ Հունգարիան, Հունաստանը եւ Թուրքիան, Կիպրոսը եւ Թուրքիան, Բուլղարիան եւ Թուրքիան, Հունաստանն ու Մակեդոնիան, հարավսլավական երկրները՝ միմյանցից (Սերբիա, Կոսովո, Բոսնիա եւ Հերցեգովինա, Խորվաթիա եւ այլն), Ալբանիան եւ Սերբիան, Լեհաստանն ու Ռուսաստանը, Լեհաստանը՝ Լիտվայի ու Լատվիայի հետ, Բելառուսն ու Լեհաստանը, Ռուսաստանն ու Ֆինլանդիան… Դե իհարկե նաեւ Հայաստանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի (ինչ-որ հարցեր՝ նաեւ Իրանի) հետ:

Կազմաքանդման վտանգը միշտ է առկա Ռուսաստանի Դաշնության համար, եւ դա կարող է լինել ինչպես Կովկասի տարածաշրջանում (Չեչնիա, Դաղստան, Լեզգիստան, Օսիա եւ այլն), այնպես էլ կենտրոնական շրջաններում՝ ի դեմս Թաթարստանի, Բաշկորտոստանի եւ այլն, Ճապոնիայի հետ կա Կուրիլյան կղզիների, անգամ Սախալինի վեճը, տարածքային մանր հարցեր կան նաեւ Չինաստանի ու Մոնղոլիայի հետ:

Ուկրաինան Ղրիմը՝ Սիմֆերոպալ կենտրոնով, ձեռք է բերել խորհրդային տարիներին՝ գրչի մի հարվածով, երբ ԽՍՀՄ ղեկավար ուկրաինացի Նիկոլայ Խրուշչովը իր հանրապետության սովետականացման հերթական հոբելյանի կապակցությամբ Ռուսաստանի կազմից Ղրիմը «մտցրեց» եղբայրական Ուկրաինայի կազմ (որպես նվեր)՝ հայտարարելով, թե եղբայրական սովետական երկրում կարեւոր չէ, որ տարածքն ում է պատկանում, քանզի երկիրն ընդհանուր եւ բոլորինն է: Սա այն դեպքում, երբ ռուսները դարեր շարունակ արյուն են հեղել, որ թաթարներից, թուրքերից կամ այլերից նվաճեն Ղրիմը: Այս երկրամասը նախ փորձեցին թաթարները ինքնավար դարձնել, ինչը կասեցվեց, հետո Կիեւ-Մոսկվա վեճի առիթ դարձավ, բայց սեւծովյան նավատորմի տեղակայման պատճառաբանությամբ այժմ կարծես խաղաղ է, բայց Ղրիմում դեռ կան անկախության ձգտող ուժեր: Հատկապես, որ տարածքը բոլոր պայմաններն ունի տնտեսապես եւ քաղաքականապես անկախ ապրելու: Սեւ ծովն էլ լավագույն ելքն է միջազգային ասպարեզ: Բայց այս հարցը կարող է դառնալ վեճի աղբյուր նաեւ Ռուսաստանի հետ:

Արեւմտյան Ուկրաինան եւս հայտնի է իր անկախական կեցվածքով, որը համարվել է միշտ «ազգայնական (անգամ՝ ազգայնամոլ)» Ուկրաինա՝ Լվով կենտրոնով, որտեղ միշտ չեն սիրել ռուսներին… Ի դեպ, այս չսիրելու հանգամանքը շատ նման է լեհերի վերաբերմունքին՝ Լեհաստանում երբեք չեն թաքցրել իրենց ատելությունը ռուսական ամեն ինչի նկատմամբ:

Անկախանալուց հետո ինքնավարության աղբյուր հայտնվեց նաեւ Մոլդովայում: Մերձդնեստրը, Տիրասպոլ կենտրոնով, փորձում է անկախանալ կամ միանալ Ռումինիային: Այսօր այդ տարածքն Արցախի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պես չճանաչված անկախ երկրների շարքին է դասվում:

Վերեւում խոսեցինք Հարավսլավիայի մասնատման մասին, որ բաժանվեց անկախ երկրների՝ Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Մոնտենեգրո (Չեռնոգորիա), Մակեդոնիա եւ այժմ էլ Սերբիայից խլված Կոսովո: Երբեմնի հզոր Սերբիան էլ մասնատվեց եւ անգամ զրկվեց ծովային կապից՝ Ադրիատիկ եւ Միջերկրական ծովերից: Բայց տարածքային վեճերը դեռ չեն սպառվել եւ կարող են վեր հառնել, երբ բոլորովին ուրիշ իրավիճակ լինի աշխարհակարգում:

Այս առումով ամենահանգիստ ապահարզանը կայացավ Չեխոսլովակիայի բաժանման ժամանակ՝ Չեխիայի եւ Սլովակիայի, եզակի դեպք, երբ առանց արյունահեղության որոշեցին լուծել անջատումն ու անկախանալու հարցերը: Սա թերեւս երկար ժամանակ էլ մնա որպես եզակի դեպք:

ԽՍՀՄ փլուզումը եւս պետությունների առաջացման պատճառ դարձավ: Ղազախստանն իր տարածքով աշխարհի մեծ երկրների տասնյակի կենտրոնական տեղերում է եւ այդ ամենը ստացավ նվեր՝ առանց մի կրակոցի: Ժամանակին կարծիք կար, որ Հյուսիսային Ղազախստանը կանջատվի եւ կմիանա Ռուսաստանին, քանի որ Ղազախստանի բնակչության ավելի քան 40%-ը ռուսներ եւ ռուսախոսներ են եւ մեծ մասն էլ այդ տարածքներում է բնակվում՝ մինչեւ Կասպից ծով: Բայց Մոսկվան չսրեց իրավիճակը (դեռ կպարզվի), իսկ ղազախական ղեկավարությունը մայրաքաղաքը հարավային մասից՝ Ալմաթիից (Ալմա-Աթա) տեղափեխեց հյուսիս՝ Աստանա: Սա հստակ քաղաքական քայլ էր, որ Մոսկվայի կողմից անջատողական պայքարի նախաձեռնման դեպքում արդեն կվտանգվի երկրի մայրաքաղաքը, որ նաեւ միջազգային կազմակերպությունների ու կառույցների կենտրոն է, ինչն ավելի կդժվարացնի ռուսների գործը: Իզուր չէ, որ ղազախերենը փորձում են օրենքով պարտադիր լեզու դարձնել, քանզի ռուսերենը գործնականում առավել ազդեցիկ պետական լեզու է:

Խորհրդային նախկին հանրապետություներից խնդիրներ կարող են ունենալ Ուզբեկստանը եւ Տաջիկստանը: Առաջինում առկա է Կարակալպակստանի հարցը, որն այժմ այդքան էլ սրված չէ: Բայց Նուկուս կենտրոնով այս տարածքը Արալի (ցամաքով շրջապատված) ծովով, Թուրքմենստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի հարեւանությամբ կարող է մի նոր պետական կազմավորում հիմնել: Տաջիկստանի Լեռնային Բադախշան շրջանում դեռ խորհրդային տարիներից տաջիկների հետ խնդիրներ կան: Այս շրջանի բնակիչները շեղաչյաներ չեն, առավելապես հայ-հունական արտաքինով մարդիկ են, որ անգամ հեթանոսական ժամանակների որոշ պաշտամունքային տարրեր են պահպանել: Անկախանալուց հետո այս տարածքը սահմանակից կլինի Աֆղանստանին, Չինաստանին, Ղրղզստանին եւ Տաջիկստանին:

Աշխարհի խոշոր երկրներից Չինաստանը եւս մի շարք տարածքային խնդիրներ ունի: Թայվան կղզին վաղուց հանդես է գալիս որպես Չինաստանից անկախ պետություն (չնայած Պեկինը չի ճանաչել այն) եւ ծովային տարաբնույթ կապերով կարողանում է շփվել աշխարհի երկրների հետ: Այժմ ամենավտանգավորը համաթրքական ծրագրերում ներառված Ույղուրստանի հարցն է, որ կարող է միանգամից ու մեծածավալ բնույթ ստանալ: Ուրումչի կենտրոնով այս  տարածքը սահմանակից է Հնդկաստանին, Աֆղանստանին, Ղրղզստանին, Ղազախստանին եւ Ռուսաստանին (Ալթայի երկրամասի հետ) եւ Մոնղոլիային: Տիբեթը նույնպես երկար ժամանակ պայքարում է անկախանալու համար: Լհասա կենտրոնով այս շրջանը համարվում է հոգեւոր կենտրոնատեղի, որտեղ պայքարի առաջամարտիկները դալայ-լամաներն են: Տարածքը եւս շփման եզրեր կունենա անկախանալուց հետո՝ նույն Չինաստանի, Նեպալի, Բուտանի, Մյանմաի, Հնդկաստանի հետ: Չնայած ներքին վեճեր կան նաեւ Հնդկաստանում, որը Չինաստանի հետ էլ տարածքային հարց ունի:

Եվրոպա-Ասիա սահմանագծին մասնատման ուղին սպառնում է Թուրքիային, Ադրբեջանին եւ Վրաստանին, ինչը անգամ Արեւմուտքի Մերձավորարեւելյան եւ Կովկասյան շատ նախագծերում է արտացոլված: Այդ ծրագրերում առկա է նաեւ երբեւէ չգոյ Քուրդիստանի անունը, սակայն այդ 3 երկրների տարածքների զգալի մասը բուն հայկական են եւ այդպիսին էլ լինելու են հետագայում: Միացյալ Հայաստանի վերակերտումը կկազմաքանդի արհեստական այդ պետությունները:

Ժամանակին ոչ ոք չէր հավատում, որ ԽՍՀՄ-ը կկազմաքանդվի՝ 15 պետությունների կբաժանվի, Հնդկաստանից կանջատվեն Պակիստանը, Բանգլադեշն ու Շրի-Լանկան կամ Եվրոպան կբռնի պետական կազմավորումների մասնատումների ուղին: Աֆրիկայում եւս եղան մասնատումներ, բաժանվեց նաեւ Կոնգո մեծատարածք պետությունը՝ Կոնգոյի (Բրազավիլ մայրաքաղաքով) եւ Զաիրի (Կինշասա մայրաքաղաքով), վերջինս նորից որդեգրեց Կոնգո անունը, Եթովպիայից առանձնացան Ջիբութի եւ Էրիթրեա պետություները, մասնատվեց Սուդանը՝ Հյուսիսային եւ Հարավային պետությունների, նման խնդիրներ ունեն Լիբիան, Սոմալին եւ աֆրիկյան շատ երկրներ… Սա սպառնում է նաեւ Արաբական թերակղզու երկրներին… Հակառակ Եմենների միավորման, կարող են մասնատվել Իրաքը, Սիրիան, Սաուդյան Արաբիան, անգամ Իրանը եւ այլն:

Աշխարհի մեծ երկրներից Կանադան եւս ունի անջատողական տարածք: Քվեբեկի տարածաշրջանը անկախության ուղին է որդեգրել, եւ ամեն անգամ մի քանի տոկոս չի բավականացնում, որ կանադական այս շրջանի ֆրանսախոսները անկախանան անգլիախոս կանադացիներից: Միացյալ Նահանգները նույնպես ամուր, Վաշնգտոնակենտրոն պետություն չեն այնքան, ինչքան ցույց են տալիս: Կալիֆորնիան միշտ կարող է անկախանալ, հատկապես որ նախապատմություն ունի, երբ Մեքսիկան ձգտում էր տիրել այդ տարածքին: Այսօր էլ այնտեղ մեքսիկները գերակշռում են: Ամերիկյան այդ նահանգը իր տնտեսական հզորությամբ, նույնիսկ որպես առանձին պետություն, կարող է աշխարհի տնտեսապես հզորների շարքում տեղ գրավել առաջին 10-յակում, անգամ գուցեեւ՝ 5-յակում: Ֆլորիդան համարվում է սեւականների տարածք եւ անկախական նկրտումներն այստեղ էլ չեն բացառվում, նույնիսկ առկայծել են որոշակի: Մի օր ՌԴ-ԱՄՆ լուրջ բախման ժամանակ կքննարկվի նաեւ Ալյասկայի խնդիրը, որը այսօր սառեցվել է ցարական Ռուսաստանի չգոյության հանգամանքներով պայմանավորված…

Չի բացառվում, որ նման խնդիրներ ծագեն նաեւ Հարավամերիկյան ու Կենտրոնաամերիկյան երկրներում, հատկապես, որ իսպանախոս կամ պորտուգալախոս բնակչության մեծ մասն ապրում է արհեստականորեն ստեղծված պետություններում: Իսկ բնիկները՝ հնդկացի ցեղատեսակները, ցեղասպանվել եւ դարձել են ազգային փոքրամասնություն իրենց հայրենի տարածքներում: Այս առումով էլ թերեւս կգա հատուցման պահը: Գվատեմալայի նախկին դիկտատոր Էֆրային Ռիոս Մոնտտը վերջերս 80 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ հնդկացի բնակչության ցեղասպանության եւ ռազմական այլ հանցագործությունների համար: Բայց հետաքրքիր է, որ նրա հանցակից ընկեր, ռազմական հետախուզման նախկին ղեկավար Խոսե Ռոդրիգես Սանչեսը արդարացվեց: Այստեղ էլ են դեռ կիրառվում երկակի ստանդարտները: Ամբողջ Ամերիկա աշխարհամասում՝ հյուսիսում՝ Կանադայից ու ԱՄՆ-ից սկսած՝ իջնելով հարավ՝ մինչեւ Արգենտինա եւ Չիլի, ցեղասպանվել են բոլոր հնդկացիական տեսակները եւ մեղավորներին ապագայում պատժելու, ոմանց էլ՝ պատժից խուսափելու ձեւեր են մշակվում: Իսկ նշյալ վճիռը 2 մասից է բաղկացած՝ 50 տարի Ռիոս Մոնտտը ստացել է ցեղասպանության համար եւ 30 տարի մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: 87-ամյա նախկին դիկտատորը Լատինական Ամերիկայի առաջին առաջնորդն է, ով դատապարտվել է այս կարգի հանցագործությունների համար: Երկու գործիչները մեղադրվում են 1982-83թթ. հյուսիսային Կիչե դեպարտամենտում 1,7 հազար հնդկացիների ոչնչացման համար:

Իսկ նման «երկրները» եւ այնտեղ բնակվող նորաթուխ «ազգերը» չունեն արմատական մոտեցումներ, հայրենաբաղձություն կամ ազգարմատային կարոտ, ինչը դեռ վերաձեւումների է հանգեցնելու: Սրանք գործընթացներ են, որ դեռ ավելի ընդգրկուն են դառնալու, երբ Բնական Կարգի համաձայն Բնական Ազգերը վերադառնան իրենց Ակունքներին ու վերատիրեն իրենց Իրավունքներն ու Պարտականությունները:

Այդ ժամանակ ոչ թե «զարգացած» եւ «առաջադեմ» մարդանմանների՝ ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային անձեռնխելիության սկզբունքներն են խաղացնելու աշխարհը, այլ՝ արարչության ակունքներից եկող ազատությունն ու անկախություւնը, որ նորից դառնալու են մարդկային եւ աստվածային սկզբունքային որակներ: Եվ ինչն աստվածային է եւ տիեզերածին, այն հավերժ է ու միշտ վերադառնում է ի շրջանս յուր՝ իր պարբերական փուլերով պայմանավորված:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

 Հ.Գ. – Աշխարհի վերաձեւումների ժամանակ հիմնականում տրոհվում են որոշ պետություններ, նորերն են առաջանում՝ ստեղծելով նոր իրավիճակներ: Եզակի դեպքեր կան, երբ հատվածային փուլերում երկրներ են վերամիավորվել. Եվրոպայում Գերմանիաները, իսկ Ասիայում՝ Եմենները: Հետաքրքիր է, որ 2 դեպքում էլ սոցիալիստական հատվածները վերամիավորվելուց ձուլվեցին կապիտալիստականին: Եթե համարենք, որ պորտուգալական եւ անգլիական գաղութներ Աոմինի (Մակաո) եւ Հոնկոնգի հանձնումը Չինաստանին եւս վերամիավորում էր, ապա այստեղ կապիտալիստական հատվածներն են ձուլվել սոցիալիստականին: Չպետք է բացառել նաեւ Հայաստանի մասնատված հատվածների վերամիավորման հնարավորությունը՝ հերթական վերաձեւավորման ժամանակ:

«Լուսանցք» թիվ 23 (286), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։