Հայ-արի դիցուհին՝ «Վարդավառի աղջիկ»-ը 1 տարեկան է

Նախորդ տարվա այս օրը «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանը լույս աշխարհ բերեց իր առաջնեկին՝  Աստղիկին, ով ծնվեց հայ արիադավանների հուլիսի վերջերին նշվող Վարդավառի տոնին ընդառաջ: Եվ տրամաբանության ու Հայ Աստվածների հավատի հետեւորդ Արմենուհի Մելքոնյանի ու հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի դուստրը պետք է ստանձներ Աստղիկ անվան առաքելութունը…

Իզուր չէ, որ եւ խմբագրության աշխատակիցներս եւ ՀԱՄ անդամները շնորհավորելու ժամանակ նշեցինք Աստղիկ Ավետիսյանի ինչպես երկրային ծնողներին, այնպես էլ երկնային հորն ու մորը՝ Վահագն եւ Աստղիկ Աստվածներին:

Տիեզերական նվեր դու անգին

(Որ ծնվեցիր հուլիսի 12-ին՝ Վարդավառին ընդառաջ…)

Դու ծնվեցի՜ր սպասումների երա՜զ մեր անհուն

Սիրո Տաճարում Հայ Աստվածների,

Տարերքների մեջ Տիեզերական,

Եվ մեծ պայքարում Չարի ու Բարու:

Րոպեներն անանց ժամեր էին թվում

Սեղմում սահմանը Երկնի ու Երկրի,

Այստեղ եւ այնտեղ՝ Հայ Աշխարհներում

Սրբազան Կամքն էր Ազդակներ հղում…

Տեւական սպասումը եթերային ծիրում

Ղողանջե՛ց Աստղի՜կ, Վարդավա՜ռ երգե՛ց,

Իրարանցումը Երկնի ու Երկրի

Կարծես մի ամբողջ Տիեզերք գրկեց…

Ի՛նչ Զորավոր է Սերը Արարչի –

Նախախնամության կանչով արդ դու ծնվեցիր՝

Վահագնի ու Աստղիկի – Արմենի ու Արմենուհու

Դուստր Լուսնահատիկ…

Երեւան – 01.08.2012թ. ժամը՝ 22.55

Այսօր էլ շնորհավորելով Աստղիկ Ավետիսյանի 1-ամյա տարեդարձը՝ մաղթում ենք, որ մեծանա, ապրի ու գործի միշտ առողջ ու հաջողակ միշտ իր երկրային ու բնատիեզերական ծնողների հովանավորությամբ:

* * *

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի դստեր՝ Աստղիկի 1-ամյակը:

Հայ-արի դիցուհուն մաղթում են անհոգ մանկություն, երջանիկ կյանք եւ արարող էություն, որ որպես «Վարդավառի աղջիկ»՝ հասնի իր առաքելության սահմանին, իր ծնողների եւ Հայ Աստվածների, Տիեզերքի Արարչի պատգամներին…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։