Հայ-արի դիցուհին 1 տարեկան է… Հայկական խոհանոց…Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org տրամադրում է գովազդի տեղ… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք»…

- Վարդավառի 1-ամյա ծնունդը – Հայ-արի դիցուհին՝ «Վարդավառի աղջիկ­ը» արդեն 1 տարեկան է

 «Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմը, հայ արիներն ու ազգայնականները շնորհավորում են Աստղիկի ծնունդը

- Հայկական խոհանոց – Կանեփով տոլմա…

- Շաբաթվա մարզական կյանքից…

- Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

- Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Վարդավառի 1-ամյա ծնունդը

Նախորդ տարվա այս օրը «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանը լույս աշխարհ բերեց իր առաջնեկին՝  Աստղիկին, ով ծնվեց արիադավանների հուլիսի վերջերին նշվող Վարդավառի տոնին ընդառաջ: Եվ տրամաբանության ու Հայ Աստվածների հավատի հետեւորդ Արմենուհի Մելքոնյանի ու հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի դուստրը պետք է ստանձներ Աստղիկ անվան առաքելությունը…

Իզուր չէ, որ եւ՜ խմբագրության աշխատակիցներս եւ՜ ՀԱՄ անդամները շնորհավորելու ժամանակ նշեցինք Աստղիկի ինչպես երկրային ծնողներին, այնպես էլ երկնային հորն ու մորը՝ Վահագն եւ Աստղիկ Աստվածներին:

Այսօր էլ շնորհավորելով Աստղիկ Ավետիսյանի 1-ամյա տարեդարձը՝ մաղթում ենք, որ մեծանա, ապրի ու գործի առողջ ու հաջողակ՝ միշտ իր երկրային ու բնատիեզերական ծնողների հովանավորությամբ:

«Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմ

Հայ-արի դիցուհին՝ «Վարդավառի աղջիկ­ը» արդեն 1 տարեկան է

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի դստեր՝ Աստղիկի 1-ամյակը:

Հայ-արի դիցուհուն մաղթում են անհոգ մանկություն, երջանիկ կյանք եւ արարող էություն, որ որպես «Վարդավառի աղջի­կ»՝ հասնի իր առաքելության սահմանին, իր ծնողների եւ Աստվածների պատգամներին…

Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում

- Հայկական խոհանոց – Կանեփով տոլմա…

 (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Կանեփով տոլմա

Բաղադրությունը

Հորթի միս – 0.5 կգ

սոխ – 300 գ

կեղեւահան արած լոլիկ – 0.5 կգ

բլղուր – 1 բաժակ

կանեփ – 1 բաժակ

գառան դմակ կամ կարագ – 200 գ

մշկընկույզ – 0.5 հատը

խառը կանաչի – 1 կապ

չորացրած ծիտրոն – 1 ճաշի գդալ

սեւ պղպեղ

կարմիր պղպեղ

աղ

Պատրաստման եղանակը

Կանեփը մսաղացով անցկացնել 7 անամ ու լցնել 1 լիտր ջրի մեջ:

Միսը համեմել, մսաղացով աղալ սոխի եւ լոլիկի, նաեւ դմակի հետ մեկտեղ, ավելացնել քերած մշկընկույզը, բլղուրը, կանաչեղենն ու աղը եւ պղպեղները:

Այս զանգվածը նախապես խաշած կաղամբով փաթաթել, կաթսայի մեջ դասավորել, ամեն շերտի վրա լցնել կանեփի ջուրը: Եփել 40 րոպեի չափ:

Ձեզ մնում է վայելել ավանդական հայկական տոլմայի տարատեսակներից մեկը: Անուշ լինի՜:

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

*  *  *

Շաբաթվա մարզական կյանքից –

 Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա Գերմանիայում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական եւ գերմանական ակումբների մրցավեճում նախընտրեց Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ին: Եվ նա հանդես կգա ոչ թե անգլիական «Լիվերպուլ»-ում, ինչպես նշվում էր նախկինում, այլ գերմանական նշյալ թիմում, որի հետ 4 տարվա պայմանագիր է կնքել: Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանը կրկին հանդես է գալու 22 համարի մարզաշապիկով:

Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Սերգեյ Մորոզովը մեկնաբանելով «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Բորուսիա», նշել է, որ «Մխիթարյանը ճիշտ ընտրություն է կատարել, տեղափոխությունը ճիշտ ժամանակին էր, ուկրաինական թիմում Հենրիխը հասել էր իր առավելագույնին, իսկ հետագա զարգացման համար նրան ավելի ուժեղ առաջնություն էր պետ­ք»:

Հայ ֆուտբոլիստը մեկնել է Դորտմունդ, որտեղ բուժզննում է անցել: Դրանից հետո մեր ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել, որն ավարտվելու է 2017թ. ամռանը: Դորտմունդի «Բորուսիա»-ն այդ տեղափոխության համար Դոնեցկի «Շախտյոր»-ին կվճարի 25 մլն. եվրո փոխհատուցում:

Աշխարհի 2-րդ ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հպարտ է, որ հայ ֆուտբոլիստը «տեղափոխվել է Գերմանիա, որտեղ կկարողանա ապացուցել, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից է»: 30-ամյա շախմատիստը, որպես Գերմանիայի հնաբնակ, պատրաստ է ամեն բան անել Հենրիխին օգնելու համար, որպեսզի նա շուտ հարմարվի նոր երկրին: Նրա փորձը ցույց է տալիս, որ Գերմանիան մարզիկների համար շատ լավ երկիր է: Այստեղ կյանքը հանգիստ է եւ շատ է տարբերվում Հայաստանի կյանքից: Հենրիխն իր խառնվածքով ու աշխատասիրությամբ կարող է իրեն անհրաժեշտ էներգիան ստանալ այնտեղ: «Գերմանական թիմերից ես միշտ համակրել եմ Դորտմունդի «Բորուսիա»-ին: Այժմ կսկսեմ իսկապես երկրպագել այդ թիմի­ն»,- ասել է հայ տաղանդավոր շախմատիստը:

Հայկական ակումբները պետք է ուժեղացվեն

Հայաստանի ֆուտբոլային ակումբները հիմնականում անհաջող են խաղում Եվրոպայի լիգայի նոր մրցաշարում: Իսկ ակումբային ֆուտբոլը կարող է հզորացնել նաեւ ազգային հավաքականին, ինչը մեր ակումբներին չի հաջողվում: ՀՀ բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասար»-ը Երեւանում 1:2 հաշվով պարտվեց Ղազախստանի առաջնության ներկայիս առաջատար «Ակտոբե»-ին: Հայաստանի գավաթակիր Երեւանի «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Մակեդոնիայի գավաթակիր «Տետեքս»-ի հետ, ընդ որում դաշտի տերերը պարտությունից խուսափեցին հանդիպման վերջին րոպեին (խաղի հաշիվը 81-րդ րոպեին բացել էր Վիուլեն Այվազյանը): Հայաստանի գավաթակիր Երեւանի «Միկա»-ն մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով զիջեց Չեռնոգորիայի «Ռուդար»-ին:

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակ»-ը 0:1 հաշվով զիջեց Սան Մարինոյի «Տրե Պենն­ե»-ին: Սեփական հարկի տակ խաղում 3:0 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ մեր թիմը մտավ որակավորման 2-րդ փուլ, որի շրջանակներում կհանդիպի սերբական «Պարտիզան»-ի հետ: Պատասխան խաղում «Միկա»-ն 1:1 խաղալով «Ռուդար»-ի հետ՝ դուրս մնաց պայքարից: «Փյունիկ»-ը, ինչպես «Շիրակ»-ը, հայտնվեց Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում: Հյուրընկալով մակեդոնական «Տետեքս»-ի՝ հաղթանակ տոնեց 1:0 հաշվով: Իսկ Հայաստանի բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասար»-ը Ղազախստանի Ակտոբե քաղաքում 1:2 հաշվով պարտվեց տեղի համանուն թիմին եւ ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում (առաջին խաղը նույնպես ավարտվել էր ղազախական թիմի հաղթանակով՝ 2:1):

Սյուզին՝ կրկին WBA վարկածով աշխարհի չեմպիոն

Սյուզի Կենտիկյանը հաղթանակ է տարել 31-ամյա ամերիկուհի Կարինա Մորենոյի նկատմամբ: Գերմանիան ներկայացնող հայազգի ներկացուցիչը դարձել է թեթեւագույն քաշային WBA վարկածով աշխարհի չեմպիոն:

Մենամարտը կայացավ Դորտմունդում, որի արդյունքում Կենտիկյանը հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 96:94, 97:93, 97:93: Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, հայազգի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանն, ով ներկայանում է Գերմանիայի դրոշի ներքո, ռեւանշ մենամարտ է անցկացնելու աշխարհի չեմպիոն Կարինա Մորենոյի հետ:

Վարուժան Հակոբյանը՝ մրցաշարի հաղթող

ԱՄՆ հայազգի շախմատիստ Վարուժան Հակոբյանը հաղթող ճանաչվեց Արլինգտոնում ավարտված Աշխարհի օփեն միջազգային շախմատային մրցաշարում: 9 փուլից հետո մեր հայրենակիցը վաստակեց 6,5 միավոր ու 9 մասնակիցների հետ բաժանեց 1-10-րդ տեղը: Հաղթողը որոշվեց լրացուցիչ մրցաշարում, որտեղ Վարուժան Հակոբյանը «արմագեդոնում» սեւերով ոչ-ոքի խաղաց կուբացի Յունեսկի Կեսադայի հետ եւ զբաղեցրեց 1-ին տեղը:

ԱՄՆ ներկայացնող հայազգի շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը 4,5 միավորով զբաղեցրեց 50-րդ տեղը:

Բրոնզե 4 մեդալ Մակեդոնիայից

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճայինները նվաճեցին 4 մեդալ: Մեր ըմբիշներ Արտակ Հովհաննիսյանը (55 կգ), Արեն Ալեքյանը (66 կգ), Շամիր Աթյանը (84 կգ) եւ Վիկտոր Խազիշվիլին (96 կգ) չնայած պարտություն կրեցին նախնական փուլերում, սակայն իրավունք ստացան մասնակցելու 3-րդ տեղի համար սփոփման մրցաշարին:

Մեր մյուս 3 ըմբիշները՝ Գոռ Թորոսյանը (60 կգ), Գեւորգ Համբարձումյանը (74 կգ) եւ Համլետ Աբրահամյանը (120 կգ) նույնպես մասնակցեցին 3-րդ տեղի համար մարտերին, սակայն տանուլ տվեցին եւ զբաղեցրին 5-րդ տեղը: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 4-րդ տեղը:

Առայժմ համեստ արդյունքներով

Հայ ուսանող մարզիկները շարունակում են մասնակցել ՌԴ Կազան քաղաքում մեկնարկած 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերին:

Մրցումների 3 օրերից հետո թիմային հաղթանակի համար առջեւում են Ռուսաստանի մարզիկ-մարզուհիները, ովքեր նվաճել են 39 ոսկե մեդալ: Դա վիճարկված 89 ոսկե մեդալների 43,8%-ն է:

Մեր մարզիկներն այնքան էլ հաջող չեն հանդես գալիս Վոլգայի ափերին: Հայաստանը իր 2-րդ մեդալը նվաճեց՝ 64 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ: 56 կգ քաշային բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանը արժանացել էր բրոնզե մեդալի:  Ըմբշամարտի մրցումներըում հերթական մեդալը նվաճեց Դավիթ Սաֆարյանը 66 կգ քաշային կարգում՝ արծաթե մեդալ

Արսեն Պետրոսյան

 *  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99               «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01              «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 27-02-22               «Լուսանցք»՝     52-38-75

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։